Իդեալ այնպիսի մտապատկեր կամ պատկերացումների համակարգ, որոնցում արտահայտվում են անձի բարոյական, գեղագիտական, հասարակական ըմբռնումների և կատարելության մասին պատկերացումները։ Եթե իդեալն անձի համար դառնում է նաև նպատակ, ապա ակտիվացնում է նրան, որոշակի ուղղվածություն է հաղորդում նրա գործունեությանը։ Իդեալները կարող են մարդու համոզմունքների հիմնական բաղադրիչները դառնալ։Որևէ անձի կամ այլ երևույթի՝ երևակայության մեջ իրականից ավելի բարձր հատկություններով, բարեմասնություններով օժտելը, նրան դրական գծեր վերագրելը։ Սովորաբար իդեալականացնում են այն անձին, որոնց հետ հոգեբանական նույնականացում են ապրում։ Իդեալականացումը սովորական երևույթ է սիրո առկայության դեպքում։