Posted in Ճամփորդություններ

Բուժական

Բուժական, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 34 կմ հարավ-արևմուտք, Ծաղկունյաց լեռների հարավային լանջին։Նախնիների մի մասը 1829 թ.-ից սկսած այստեղ են գաղթել Բիթլիսից, Արծափից, Ալաշկերտից, Մուշից, Սասունից, ինչպես նաև Խոյից խլաթից և Սալմաստից։Բուժականը տարածվել է Ծաղկունյաց լեռնաշղթայի հարավային վերջավորության պռնկին, Արա լեռան հանդիման։ Երեք կողմից անտառապատ, ծաղկափթիթ լեռներ ու բլրաշարքեր են, իսկ դիմացը ծավալվում է Արարատյան դաշտի Մասիսների գագաթներով։Սովետական կարգերից առաջ Բաբաքշին (Բուժական) թուրքաբնակ էր։ Թուրքեր էին ապրում նաև նրա շրջակա գյուղերում, որոնց անուններն են միայն հիմա մնացել որպես Բուժականի հանդամասեր՝ Քյալաշքյանդ, Յուղաբլու, Սուսլի, Քիրաշլի, Ահմադխան և այլն։ Սա Նիգ գավառի ամենածաղկուն մասն էր՝ իր հռչակավոր վանքերով։ Բուժականից երկու-երեք կիլոմետր հյուսիս, լեռնալանջի անտառում մինչև հիմա էլ մնում է Թեղենյանց հազարամյա վանքը։ Պատերն ու գմբեթը կիսաքանդ են, բայց կանգուն մնացած սյուներն ու խոյակները ցույց են տալիս նրա վաղեմի փառքը։



Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s