Posted in մարզական ստուգատես

Մարզական ստուգատես։ Նետաձգություն

Նետաձգություն (մարզաձև)՝ սպորտի տեսակ, որում կատարվում է կրակոց նետ ու աղեղով ըստ ճշգրտությանն ու հեռավորության։ Համաձայն մրցութային կանոնների՝ հաղթող է դառնում մարզիկը կամ թիմը, որը կհավաքի ավելի շատ միավոր։ Օլիմպիական մարզաձև է 1900 թվականից։Որպես աշխարհում սպորտի տեսակ աղեղնաձգության կենտրոնական մարմին է համարվում FITA-ն աղեղնաձգության միջազգային ֆեդերացիա։ միջազգային աղեղնաձգության ֆեդերացիան, ստեղծվել է 1931 թվականին, միավորում է 140 ազգային ֆեդերացիաներ, շտաբը գտնվում է Շվեյցարիայի Լոզզաննա քաղաքում, նախագահն է Ուգուր Էրդեները (Թուրքիա) (պաշտոնական լեզուները՝ անգլերեն, ֆրանսերեն)։Առավել տարածված միջազգային կանոնակարգերը, որոնցով անցկացվում են Օլիմպիական խաղերը, Աշխարհի և Եվրոպայի մրցաշարերը կրակելն է FITA թիրախին սահմանված հեռավորությունից, որի մասին ասվում է հոդվածում։ Ավելի քիչ տարածված են այնպիսի տեսակները ինչպիսիք են դաշտային աղեղնաձգությունը, նետային բիատլոնը, կրակելը պատկերավոր թիրախներին, ուղղահայաց աղեղնաձգությունը թիրախներին, որոնք բոլորը գտնվում են FITA-ի հովանու տակ։

աղեղնաձգության աշխարհի առաջնություն (դրսում) անցկացվում են 2 տարին 1 անգամ կենտ թվականներին։

FITA-ն ստեղծվել է 1931 թվականին։ Աշխարհի առաջնությունները նույնպես սկսել են անցկացվել 1931 թվականից։ 1950-ական թվականների կեսերց զարգացավ կառավարումը Մ1 և Մ2, ինչն էլ մտավ հայտնի մրցույթների ծրագրի մեջ։

Աղեղնաձգությունը թափանցեց Օլիմպիական խաղերի մեջ 1900 թվականին։ 1900, 1904, 1908 և 1920 թվականներին խաղի ծրագրում մտցվեց տարբեր, ոչ ստանդարտ կարգապահություն (կրակոց 50, 60, 80 բակ և այլն)։ 1924 թվականից այս ձևը հանվեց ծրագրից, ընդհանուր կանոնների բացակայության պատճառով, և վերադարձավ 1972 թվականի խաղերին М2 դիսցիպլինան վերականգնվեց:

ԽՍՀՄ-ում նետաձգությունը դարձավ հայտնի սպորտի տեսակ 1960-ական թվականներից։ 1971 թվականին առաջին աշխարհի չեմպիոնուհին դարձավ Էմմա Գապչենկոն։ Մարզաձևի զարգացման հիմնական կենտրոնները հայտնվել են Մոսկվայում, Կենտրոնական Ասիայում, Կովկասում և Բաիկալում։ Առավել հաջող Խորհրդային մարզիկները հանդես եկան Օլիմպիական խաղերում Մոսկվայում, որտեղ անհատական առաջնությանը չեմպիոնուհի դարձավ Կետեվան Լոսաբերիզդեն։

1980-ական թվականների սկզբներին նեըաձգության մեձ ստեղծբեց նոր կանոն, որով նախաձեռնվում էր մտցնել խաղի մեջ դինամիկա և զվարճանք՝ դուելային մենամարտեր Օլիմպիական համակարգում։ 1988 թվականից Օլիմպիական խաղերում ավելացավ թիմային մրցաշարեր։

1999-2000-ական թվականներին կանոնները մշտապես փոփոխվում էին։ 2008 թվականի Օլիմպիական խաղերից հետո պլանավորվում էր մեծ փոփոխություններ, ինչը նետաձգությանը դարձնում էր ավելի մոտ բիաթլոնին։ Միավորների հաշվարկը պետք է լիներ ըստ սկզբունքի՝ «խփեց-չխփեց»։ Ուժեղ նետաձիգները 1950 թվականից մինչև 1980 թվականներին ընդգրկվում են ԱՄՆ-ի թիմի մեջ։ Այդ ժամանակներում սպորտի այդ տեսակի մեջ լիդերներն էին՝ Հարավային Կորեան, ԱՄՆ-ն, Չինաստանը, Իտալիան։

Ազդեցիկ մրցաշարերում աղեղնաձգությունը անցկացվում է ցանկացած տեսակի աղեղով (մոդուլային կամ կլասիկ), ինչպես ներսում, այնպես էլ դրսում։ Ստանդարտ միջազգային մրցույթներում հեռավորությունը չափվում է մետրով։

Կրակոցների շարքը կազմված է 3 կամ 6 կրակոցից։ FITA-ի ստանդարտներով 3 կրակոցին տրվում է 2 րոպե, իսկ 6 կրակոցին 4 րոպե։

Մեծ ուշադրություն է դարձվում անվտանգությանը, քանի որ սպորտային աղեղը համարվում է պոտենցյալ մահացու զենք։ Անփորձ մարդը ավելի լավ է չձգի աղեղը։ Արգելված է ձգել աղեղը դեպի մարդկանց կողմը, նույնիսկ եթե այն լիցքավորված չէ։ Արգելված է կրակել դեպի վերև, եթե նույնիսկ ոչ-ոք չկա։ Սկսել կրակոցը և հետևել թիրախներին, և կրակել կարելի է միայն դատավորի հրամանից հետո։

FITA-ի պաշտոնական թիրախ

Հրաձգությունը անցկացվում է FITA-ի պաշտոնական թիրախներով։ Թղթե թիրախները բաղկացած են համակենտրոն, գունավոր շրջանակներից։ Չափերը տրված են աղյուսակում։ Թիրախի չափը օլիմպիական հեռավորության համար (70 մետր) -122 սմ։

10-ի ներսում (թիրախի կենտրոնը անվանում են «խնձորակ») նույնպես կա ևս մեկ ներքին շրջան 2 անգամ ավելի փոքր տրամագծով։ Նետերի ընկնելը ներքին տասնյակ հաշվի է առնվում միավորների հավասարության վիճելի իրավիճակներում և համաշխարհային ռեկորդների ամրագրման ժամանակ։ Թիրախները ամրացվում են շիթերի վրա պատրաստբած այնպիսի նյութերից, որ նետը հարվածից հետո ապահով մնա շիթի մեջ և չանցնի նրա միջով։ Շիթի թեքության անկյունը գետնին 10-15° է։

Եթե նետը կպնում է գաբարիտին (շրջանի սահմանագծին)՝ այդ դեպքում մարզիկը ստանում է 2 հնարավոր միավորից առավելագույնը։

Թիրախի վրա նետի յուրաքանչյուր կրակոցը հերթական շրջանից հետո նշվում է մրցույթի դատավորի կողմից, դա արվում է նրա համար, որ եթե նետը անցնում է թիրախի միջով, հնարավոր լինի տարբերել, որոնք են նոր, իսկ որոնք են մնացել նախորդ կրակոցից։

Վերջին տարիներին ավելացել է շատ կանոններ յուրաքանչյուր երկրում։ Բայց կա մի ընդհանուր կարգ։ Սկզբում անցկացվում են որակավորումները, իսկ հետո օլիմպիական համակարգի մարզիկների մեջ որոշվում է հաղթողը։ Այսպես է անցկացվում աշխարհի առաջնությունը, Եվրոպայի և Ռուսաստանի մրցաշարերը։

Հեղինակ՝

Ողջույն սիրելի ընթերցող, ես Ֆլորան եմ 17 տարեկան ընտրել եմ նախադպրոցական կրթությունը, շատ-շատ եմ սիրում փոքրիկներին։ Նախընտրում եմ ազատ ժամանակ ընթերցել, սիրում եմ գրել, ավելի շատ լսում եմ քան խոսում։ Այսքանը իմ մասին։Ուրախ եմ քեզ իմ բլոգում տեսնել, հուսով եմ կգտնես օգտակար նյութեր։ 🤩💛🌼

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s