Ամեն մարդ ունի իր առանձին աշխարհը, որտեղ միայնակ է իր մտքերի հետ։ Իհարկե ես էլ ունեմ իմ աշխարհը իմ ստեղծած աշխարհը։ Մի փոքր ներկայացնեմ աշխարհն իմ աչքերով։
Լույս աշխարհ գալով փորձում ենք ընկալել աշխարհը, մեր շուրջ գտնվող ամեն ինչը։ Փոքր հասակում ուզում ենք շուտ մեծանալ, իսկ երբ մեծանում ենք հասկանում, ինչ հիմար երազանք էր։ Մանուկ հասակում մենք վայելում ենք մեր անհոգ մանկությունը, խաղում ենք, ուրախանում, զվարճանում, իսկ երբ մեծանում ենք ստիպված ենք լինում անցնել դժվարությունների միջով, անցնել խորդուբորդ ճանապարհներով։ Ապրում ենք 21-րդ դարում, աշխարհը իշխում է փողը։ Չունես գումար նշանակում է չունես ոչինչ։ Շատերը վազում են դեպի փողը, վազում են կուրացած առանց գիտակցելու, որ կործանվում են։ Շատերը չեն դիմանում դժվարություններին և թուլամորթի նման գնում են դեպի մահ։ Ամեն դժվարության հետ դառնում ենք ավելի ուժեղ, դասեր ենք քաղում մեր իսկ սխալներից։ Պետք չի մարդուն չափել իր ունեցվածքով, հնարավոր է լինես հարուստ բայց դժբախտ, լինես աղքատ, բայց ամենաերջանիկը։Աստծո առաջ բոլորս ենք հավասար, կապ չունի հարուստ ես թե աղքատ։ Սկզբում չենք գնահատում այն ինչ ունենք իսկ կորցնելուց հետո արդեն ուշ է․․․
Աշխարհն իմ աչքերով այլ է։ Իմ պատկերացրած աշխարհում չկան վատ, նախանձ, չար մարդիկ, բոլորը անհոգ են, երջանիկ, ժպտում են անկեղծ, ապրում են առանց որևէ հոգսի։ Սիրում են և սիրված են։ Երկինքը խաղաղ է, ամենակարևորը, մարդիկ գնահատում են կյանքը, բնությունը, իրար։
Եղեք երջանիկ, սիրեք և սիրվեք, գնահատեք այն ինչ ունեք, եղեք իրատես, դիմացինի հետ վարվեք այնպես ինչպես կուզենայիք ձեզ հետ վարվեն, մի քննադատեք մարդուն առանց նրա անցած ճանապարհն անցնելու, մի դատեք առաջին հայացքից, եթե կարող եք օգտակար լինել օգնեք չէ որ ամեն լավ արարք գնահատվում է Աստծո կողմից։
<<Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով>>։