Պատմվածքը Դուբլինում ապրող Էվելինի մասին է, ով կորցրել էր իր մորը և սիրելի եղբորը ՝ Էռնեստին։ Էվելին ապրում էր հոր և եղբոր Հենրիի հետ։ Հայրը հարբեցող էր, և միշտ բարկանում էր Էվելինի վրա։ Էվելին սիրահարված էր Ֆրանկին, նրանք երջանիկ էին, հայրը իմանալով այդ մասին արգելում է նրանց շփվել։ Նրանք գաղտնի էին հանդիպում։ Նրանք որոշում են փախչել, գնում են տոմսեր, սակայն Էվելին վերջին պահին փոշմանում է և վերադառնում տուն։
Ինձ թվում է պետք է բաց թողնել անցյալը և քայլել առաջ առանց հետ նայելու։
Անդրե Մորուա «Մանուշակներ ամեն չորեքշաբթի»
Պատմվածքը շատ հուզիչ էր։Կարծում եմ, որ այդ տղան չպիտի ինքնասպան լիներ, քանի որ եթե մարդուն իսկապես սիրում ես, ուրեմն ամեն գնով պիտի հասնես նրան, որովհետև այս կյանքում ամեն ինչ հնարավոր է։ Չպետք է հանձնվել, պետք է ուղղակի պայքարել, որովհետև կյանքը պայքար է։