Posted in Հասարակագիտություն

Ցեղասպանություններն աշխարհում․ հասարակագիտական նախագիծ․

Սամվել Թամազյանի նախագիծ

Ցեղասպանություն — Բնակչության առանձին խմբերի՝ ազգային փոքրամասնությունների՝ ժողովրդի ևն ոչնչացում՝ կոտորած՝ ռասայական, ազգայնական կամ կրոնական շարժառիթներով, գենոցիդ:

Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի կոտորածը և դրա անպատժելիությունը խթան է դարձել XX դարի նոր ցեղասպանությունների համար։ Մեծ տերությունների պասիվությունը, այս ծավալուն ողբերգությունը կանխելու հարցում դրանց ոչ վճռական լինելը հետագայում մարդկության դեմ նոր հանցագործությունների են հանգեցրել։

105 տարի առաջ այս օրը Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթը հրաման է արձակում, որի համաձայն, թուրքական իշխանությունները մեկ գիշերվա մեջ ձերբակալում և համակենտրոնացման վայրեր են տեղափոխում հայ մտավորականներին, հոգևորականներին, հայության առավել ազդեցիկ ներկայացուցիչներին: Հետագա մեկ ամսվա ընթացքում, թուրքական իշխանությունների կարգադրությամբ, Օսմանյան կայսրության տարբեր վայրերում հայտնի հայերի բացարձակ մեծամասնությունը դաժանաբար հոշոտվում ու սպանվում է:Այս քայլով թուրքական իշխանությունը նպատակ ուներ «գլխատել» կայսրության հայ բնակչությանը։ Մի քանի տարի շարունակ իրականացվող ցեղասպանության զոհերի քանակն, ընդհանուր առմամբ, գերազանցել է մեկուկես միլիոնը։

Ասորիների ու Պոնտոսի հույների ցեղասպանություն

Օսմանյան իշխանությունը չի սահմանափակվել միայն հայերին կոտորելով։ Զուգահեռաբար երիտթուրքերի կառավարությունը կոտորել է ասորիներին ու պոնտացի հույներին։ Ասորիների ցեղասպանությունը, որի ընթացքում մոտ 700 հազար մարդ է սպանվել, ճանաչել են աշխարհի հինգ երկիր, այդ թվում` Հայաստանը։ Պոնտացի հույների ցեղասպանությունը, որի ընթացքում 380 հազար մարդ է մահացել, ճանաչել են վեց պետություն, և կրկին` ներառյալ Հայաստանը։

Հոլոքոստ

Ադոլֆ Հիտլերը իրավացի էր, երբ ասում էր. «Ի վերջո, ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը»։

Այդ մոռացումը շատ հարցերում ազատություն է տվել նացիստներին «հրեաների հացերի վերջնական լուծելու համար»։ Արդյունքում մարդկության պատմության մեջ հայտվեց Հոլոքոստի էջը, որի զոհ դարձան վեց միլիոն հրեա։ Այս պահին աշխարհի երկրների մեծ մասը ճանաչել ու դատապարտել են Հոլոքոստը։

Ճապոնական կայսերական բանակի հանցագործությունները

Ճապոնիան իր առջև խնդիր էր դրել գաղութացնել Հարավարևելյան Ասիան ու իր համար հումքի աղբյուր ու սպառման շուկա ապահովել։ Այդ նպատակով 1931 թվականից Ճապոնիան սկսել էր տարածաշրջանում ակտիվ էքսպանսիոնիստական քաղաքականություն իրականացնել։ Ճապոնական բանակի գործողությունները Հարավարևելյան Ասիայում 1931 – 1945 թվականներին ուղեկցվում էին բնակչության դեմ բազում հանցագործություններով, որոնք հաճախ ցեղասպանություն են որակվում։ Թեև պաշտոնապես ոչ մի երկիր դա որպես ցեղասպանություն չի ճանաչել։

Կամբոջայի ջարդը

1975 թվականին Կամբոջայում իշխանության եկան Կարմիր Քմերները` Պոլ Պոտի գլխավորությամբ։ Ու հենց այդ թվականից երկրում սկսեց գործել «մահվան մեքենան»։ Սպանում էին բարձրագույն կրթություն ունենալու, ակնոց դնելու, օտար լեզուներ իմանալու, արտասահմանցիների հետ շփվելու համար, սպանում էին բժիշկներին և ուսուցիչներին։ Ամեն օր «մահվան» դաշտերում 300–400 դիակ էր մնում։ Աղքատ երկրում փամփուշտները պակասություն էին անում, այդ պատճառով սպանում էին ձեռքի տակ ընկած ցանկացած իրով` քլունգով, բրիչով, մուրճով, նույնիսկ արմավենիների տերևներով։ Ընդհանուր առմամբ, Պոլ Պոտի օրոք մոտ երեք միլիոն մարդ է սպանվել։

Ցեղասպանություն Ռուանդայում

1994 թվականի ապրիլի 6–ից հուլիսի 18–ը խուտու կառավարության հրամանով տուտսի ցեղի զանգվածային ոչնչացում է իրագործվել։ Այդ իրադարձությունների ժամանակ տարբեր գնահատականներով 500 հազարից մինչև մեկ միլիոն մարդ է մահացել։ Զոհերի ընդհանուր թիվը կազմում էր երկրի բնակչության 20%–ը։ Ցեղասպանությունը ծրագրել էր Ռուանդայի քաղաքական վերնախավն, ու իրագործվել էր անմիջապես բանակի, ժանդարմների, «ինտերխավմե» ու «իմպուզամուգամբի» խմբավորումների ուժերով,որոնց աջակցում էին խանությունն ու քաղաքացիականները։

Դարֆուրի կոտորածը

Ազգամիջյան հակամարտություն, որը 2003 թվականին ծագել էր Սուդանի արևմուտքում գտնվող Դարֆուր գավառում աֆրիկյան նստակյաց բնակչության ու արաբալեզու քոչվորների միջև։ Ապստամբների դեմ պայքարի պատրվակով Սուդանի կառավարությունը գործի է դրել տեղացի արաբալեզու քոչվորների «Ջանջավիդ» աշխարհազորը, որի մարտիկները աֆրիկյան քաղաքացիական բնակչության պատժիչ ռեյդեր է իրականացրել։

Եզդիների ցեղասպանությունը Իրաքում

2014 թվականի ամռանը հյուսիսային Իրաքում ԻՊ («Իսլամական պետություն» – մի շարք երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն) գրոհայիններին հաջողվել է գրավել Սինջար քաղաքը, որից հետո նրանք սկսել են տեղացի եզդի ժողովրդի զանգվածային ջարդերը։ Որոշ տվյալներով` 50–ից 60 հազար եզդի ստիպված էին փախչել Շենգալի սարեր։ ԻՊ գրոհայինները պաշարել էին սարերում նրանց ապաստանները։

Հեղինակ՝

Ողջույն սիրելի ընթերցող, ես Ֆլորան եմ 17 տարեկան ընտրել եմ նախադպրոցական կրթությունը, շատ-շատ եմ սիրում փոքրիկներին։ Նախընտրում եմ ազատ ժամանակ ընթերցել, սիրում եմ գրել, ավելի շատ լսում եմ քան խոսում։ Այսքանը իմ մասին։Ուրախ եմ քեզ իմ բլոգում տեսնել, հուսով եմ կգտնես օգտակար նյութեր։ 🤩💛🌼

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s