Գրական ակումբում կան շատ հետաքրքիր պատմվածքներ, ընթերցողական նախագծի շնորհիվ ես կարողացա ընթերցել ինձ գրաված պատմվածքները։ Իրականում, բոլոր պատմվածքները աչքի եմ անցկացրել, բոլորն էլ անչափ հետաքրքիր են և մտածելու տեղիք են տալիս։
Առաջին պատմվածքը որն ընթերցեցի Էրսկին Քոլդուելի <<Դանդաղ մահ>> -ն էր։ Տխուր ավարտով ստեղծագործություն, պատմվածքը գրվել է 1932 թվականին, հեղինակը ստեղծագործության մեջ ներկայացնում է Ամերիկայում ապրող գործազուրկ թափառականների գոյի կռվի մի դրվագ, երբ ապրելը չափազանց թանկ է, իսկ մեռնելն՝ արժեզուրկ․․․
Ռեյ Բրեդբերի << Ամբողջ ամառը ՝ մեկ օրում>> այս պատվածքը Վեներայում ապրող մարդկանց մասին է, որտեղ արդեն 7 տարի է ինչ առանց դադարի անձրև է գալիս։ Դասարանում փակված երեխանները ընդամենը 2տարի էին արևի երես տեսել, սակայն կար Մարգո անունով աղջիկ ով 4տարի էր տեսել արև, և երբ նա պատմում էր արևի մասին նրան չեին հավատում։ Պատմածքից ես հասկացա, որ բոլոր մարդիկ են տարբեր են, չունեն իդեալական բնավորություն, սակայն պետք է հարմարվել և փորձել ընկերանալ։
Վիլհելմ Հաուֆ << Երիտասարդ անգլիացին>> պատմվածքը ինձ շատ դուր եկավ։ Այս պատմությունը մի քաղաքի մասին էր, որտեղ ընդարձակ մասերում ապրում էին կարևոր մասնագիտություն ունեցող ժողովուրդը, իսկ նեղ և փոշոտ մասերում ապրում էին սովորական հասարակ մարդիկ: Մի անգամ այստեղ օտար երկրից կին եկավ: Նա սկսեց բոլորից առանձին ապրել, և համաձայն չէր այդ քաղաքի սովորություններին, նա շատ քիչ էր տնից դուրս գալիս, նա ինքն էր իր համար կերակուր պարտաստում, բոլոր մարդկանցից նա միայն մի ծերունուն էր ընդունում, և ամբողջ ժողովուրդը իրեն <<նորեկ>> էր անվանում, նույնիսկ իր այդտեղ ապրելուց տաս տարի հետո նրան նորեկ էին կոչում: Նա ոչ մի բանի վրա չէր ուրախանում, բայց մի անգամ, երբ այդ քաղաք մի կրկես հաճախեց իր կենդանիներով և ամենակարևոր մասնակիցով՝ օրանգ-ուտանգ տեսակի կապիկով, այդ կապիկը մարդու չափի էր և տարբեր մարդու նման բաներ էր անում: Այդ կրկեսը շրջում էր քաղաքով և բոլորին իր ներկայացումն էր ցույց տալիս, որից հետո մարդկանցից գումար պահանջում: Այդ կրկեսը մոտեցավ նորեկի պատուհանի մոտ և սկսեց իր երգը նվագել, ինչը շատ ապշելի էր, նորեկը արծաթե դրամներ վճարեց, և նույնիսկ, երբ կրկեսը դուրս եկավ քաղաքից նա իրենց հետևից գնաց:Եվ, երբ նա հետ էր գալիս իր կողքին նստած էր մի երիդասարդ տղամարդ, որին նորեկը անվանեց իր ազգականը: Բոլորին դուր էր գալիս երիտասարդը, նա շատ կիրթ էր և սիրում էր պարել: Խնդիրը նրանում էր, որ նա շատ վատ էր պարում, բայց չէր ուզում դա ընդունել: Մեկ-մեկ նա սկսում էր իրեն կասկածելի պահել, ինչից հետո ծերունին իր փոխկապը ձգում էր և նա նորից հանգստանում էր:Ծերունին տանում էր իրեն սուրճ խմելու և այլ տարբեր տեղեր, և նա ակնոցներ էր հագնում ու սկսում տարբեր խելացի բաներ խոսել: Բայց մի դեպքի պատճառով ժողովուրդը պատահականորեն հասկացավ, որ երիտասարդը օրանգ-ուտանգ կապիկն էր, և այդ ծերունին միայն ուզում էր հասկացնել ժողովրդին, որ անպայման չէ, որ բոլորը իրենց կանոններով ապրեն:
ՍԻՆՅԻՏԻՐՈ ՆԱԿԱՄՈՒՐԱ«Դղյակ տանող Ճանապարհը» պատմվածքը մի աղջկա մասին էր, որի ծնողները իրենց ամբողջ կյանքը անցկացրել էին դղյակներ փնտրելով, և երբ աղջիկը մեծանում է նա էլ է սկսում դղյակ տանող ճանապարհներ որոնել, և այդպես կորցնում է իր ամբողջ կյանքը, որը կարող էր վայելել։ Պատմվածքից հասկացա, որ պետք է ապրել այս օրվա օրով, քանի որ ժամանակն անցնում է և օրերը ետ չենք կարող բերել, պետք է պարզապես վայելել մեզ տրված կյանքը։
Ավետիք Իսահակյան <<Անհաղթ Խալիֆան>> պատմվածքի իմաստը այն է, որ Խալիֆան ուզում էր, որ մարդիկ ուրախ ապրեն, պատերազմների փոխարեն լիներ երգ ու պար։ <<Անհաղթ>> մականունը ստացավ քանի որ մինչև կյանքի վերջ հրաժարվեց պատերազմ սկսելուց։ Խալիֆան հետաքրքիր, բարի, ուներ տարբերվող արժեքներ։ Նրա անունը միգուցե մոռացված է, բայց արարքները դժվար թե։