Posted in Նախագծեր

Սուրբ Նահատակաց եկեղեցի

Սրբոց Նահատակաց եկեղեցի, հայ կաթողիկե աթոռանիստ եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ՝ Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և կենցաղի թանգարանի հարևանությամբ։

Եկեղեցին «Սրբոց Նահատակաց» անվանումը կրում է ի նշան Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի։

Գյումրիում Հայ Կաթողիկե Աթոռանիստ եկեղեցի կառուցելու գաղափարը և առաջին քայլերն իրականացրել է Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջին առաջնորդ երջանկահիշատակ Ներսես արքեպիսկոպոս Տեր-Ներսիսյանը։ Նախապատրաստական գործողությունները շարունակել է երկրորդ առաջնորդ Գ.Տ. Նշան արքեպիսկոպոս Կարաքեհէյանը, շինարարական աշխատանքներն սկսվել են Առաքելական պատվիրակ նշանակված, Հ. Վահան ծ. վարդապետ Օհանյանի օրոք 2010 թվականից՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ՀՀ կառավարության աջակցությամբ։ Եկեղեցու շինարարական աշխատանքները շարունակել և ավարտին է հասցրել 2011 թվականից թեմի առաջնորդի պաշտոնը ստանձնած Գ.Տ. Ռաֆաել արքեպիսկոպոս Մինասյանը, ում որոշմամբ էլ՝ որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ, ի նշան նահատակների անմար հիշատակի, եկեղեցին կրում է Սրբոց Նահատակաց անվանումը։

Սրբոց Նահատակաց եկեղեցու կառուցմանն աջակցել են Վատիկանի Սուրբ Աթոռը, Արևելյան Եկեղեցիների ժողովը, Իտալիայի Եպիսկոպոսների խորհուրդը, ԱՄՆ Կաթողիկե Եպիսկոպոսների խորհուրդը, Ռենովաբիս կազմակերպությունը, Կիրխե Ին Նոթը, Կաթողիկե Եկեղեցու Քյոլնի թեմը, «Աշխատանք Արևելքում» ասոցիացիան, Հռոմի քահանայապետական Լևոնյան վարժարանը, Սուրբ Վլաս եկեղեցին, Կապորալե ընտանիքը Իտալիայից։

Եկեղեցու բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ պաշտոնատար անձինք, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդոսի անդամ եպիսկոպոսներ, եկեղեցու կառուցման բարերարները, աշխարհիկ հյուրեր։ Արարողությունը կատարվել է Վատիկանի Արևելյան եկեղեցիների նախագահ Վսեմաշուք Կարդինալ Լեոնարդո Սանդրիի և Հայ Կաթողիկե Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանի համանախագահությամբ։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Սրբոց Նահատակաց եկեղեցու բակում տեղադրվել է նահատակների հիշատակը հավերժացնող խաչքար։

Եկեղեցու ճարտարապետն է Հակոբ Ջիվանյանը, պղնձաձույլ զանգերը պատրաստել է քանդակագործ Արտուշ Պապոյանը: Եկեղեցին ունի զանգակատուն, ավանդատուն ներքնահարկ, բակ։

Հեղինակ՝

Ողջույն սիրելի ընթերցող, ես Ֆլորան եմ 17 տարեկան ընտրել եմ նախադպրոցական կրթությունը, շատ-շատ եմ սիրում փոքրիկներին։ Նախընտրում եմ ազատ ժամանակ ընթերցել, սիրում եմ գրել, ավելի շատ լսում եմ քան խոսում։ Այսքանը իմ մասին։Ուրախ եմ քեզ իմ բլոգում տեսնել, հուսով եմ կգտնես օգտակար նյութեր։ 🤩💛🌼

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s