Ես հպարտ եմ… Անսահման հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ երակներովս հոսում է հայի արյունը, ծնունդն եմ այն հայ ազգի, որն չունի պարտվելու ունակություն, ով միշտ պայքարել է ու շարունակում է պայքարել անարդարության դեմ։ Հայաստանը մենք ենք` ես և դու, մեզանով է մեր հայրենիքը կանգուն, մենք ենք նրա ապագան, նրան շենացնողն ու պաշտպանողը։ Փոքր է մեր հայրենիքը ու փոքր ազգ ենք,բայց մեծ պատմություն ունենք,բարձր մարդկային արժեքներ: Թեև քիչ ենք, բայց աշխարհի ամեն մի անկյունում ունենք շատ հայտնի հայեր,ովքեր իրենց գործնեությամբ միշտ բարձր են պահում հայ ազգի պատիվը: Քիչ ենք,բայց ամեն մի դժվար պահին միասնական,մի մարդու նման ենք դառնում ու ավելի ուժեղ, քան ցանկացած երկրները:
Քիչ ենք, բայց դարերի ընթացքում կարողացել ենք պահպանել մեր ազգը, կրոնը, մեր գիրն ու գրականությունը, մեր մշակույթը ու թույլ չենք տվել ոչ ոքի խլել մեզանից այդ հարստությունը,երբեք չենք կորցրել հույսը ու հավատը,մեր մարդկային արժեքները, որոնք սերնդից սերունդ փոխանցվել է հայ ազգի զավակներին, մեր անվախ սերնդին, որոնց երակնեով հայի թունդ արյունն է հոսում։
Մինչ հիանալը ուրիշ երկրներով եկեք Հայաստանը ճանաչենք և կհասկանանք որ մեր Հայաստանը իրոք հարստություն է լի գաղտնի և գեղեցիկ վայրերով։