Պատմվածքը պատմում է մի պատերազմային իրավիճակի մասին, որտեղ կռվում էին ավստրիացի և խորհրդային մարդիկ: Նրանք իրար տեղերով չէին զիջում և իրար հերթ չտալով առաջ էին շարժվում: Խորհրդային զինվորների մոտ եղած ջուրը կամաց-կամաց վերջանում էր և երբ իսպառ վերջացավ, երկար մտորումներից հետո զինվորներից Բաղդասարին ուղարկում են դիմացի ջրհորից ջուր բերելու: Նա սողեսող և մի փոքր էլ վախվորած գնում էր առաջ և ի վերջո, երբ տեղ է հասնում, սպիտակ թաշկինակը բարձրացնում է և հենց այդ պահին ջուր է լցնում: Ավստրացիները չեն կրակում և թողնում են, որ նա գնա: Նա տանում է ու տալիս է ջուրը տղաներին: Տղաները շատ են ուրախանում և խմում են, բայց տղաներից մի քանիսն են ընդամենը խմում, մյուս կեսը ծարավ են մնում: Դրա համար այս անգամ որոշում են գնալ բոլորով: Նախ մեկը, հետո երկուսը, հետո երեքը, հետո բոլորը, իսկ հետո նաև ավստրիացիները սկսում են գալ: Հայկական կողմը թույլ է տալիս, որ որպես փոխհատուցում նրանք էլ ջուր խմեն: Բայց մյուս անգամ արդեն երկու կողմն էլ միասին են գալիս: Ջրհորի մոտ նրանք վարում էին ջերմ զրույց, որի ընթացքում նրանք իրար փոխանցում էին հացի կտորներ և ծխախոտ: Նրանք միասին ծիծաղում էին և խոսում էին միմյանց հետ, սակայն չէին հասկանում իրար: Ամեն ինչից հետո ավստրիացիները և հայերը հեռանում են իրենց դիրքերը: Արդեն երեկոյան հրաման է գալիս, որ պետք է կրակել և պետք է առաջ գնալ: Սակայն տղաները չէին ուզում կրակել, քանի որ ուրիշ է, երբ կրակում են նրան, ում չեն էլ տեսել, և ուրիշ է, երբ կրակում են նրան, ում հետ դեռ մի քանի ժամ առաջ զրուցում էին: Սակայն նրանք ստիպված էին կրակել: Մի օր հետո հայերի կողմը պատահական գալիս են մի կապիտան և մի պորուչիկ: Այդ կապիտանը իր հետ տանում է Վասիլ Վասիլիչին: Տղաները հետաքրքրվում են և իմանում, որ Վասիլ Վասիլիչին սպանել են, քանի որ նա թույլ է տվել զինվորներին շփվել ավստրիացի զինվորների հետ: Նրանք շատ են ափսոսում այդ բարի մարդուն: Եվ որոշում են սպանել նրանց այժմյան հրամանատարին, որովհետև մտածում էին, որ նա է մեղավոր ամեն ինչի համար: Երեկոյան տղաներից մեկը կրակելու ժամանակ կրակում է նաև իրենց հրամանատարին: Ու բոլորը կարծում են, թե նա մահացել է ավստրիացու գնդակից:
Պատմվածքը մարդկային ամուր հարաբերությունների, նվիրվածության ու ամենաանկեղծ հավատարմության մասին է։ Իմ կարծիքով ստեղծագործությունը մարդասիրության, ընկերասիրության, հավատարմության, բարության և խղճի մասին է: Երկու ազգի թշնամիներ ընկերանում են կռվի դաշտում, որի պատճառով էլ մահանում է Վասիլ Վասիլիչը: Պատերազմը շատ վատ բան է, որը վերացնում է մի մեծագույն նվեր՝ մարդուն: Ես շատ կցանկանայի, որ ամբողջ աշխարհով մեկ լիներ խաղաղություն, որտեղ ոչ մի երիտասարդ ստիպված չի լինի իր կյանքի գնով վճարել իր հայրենիքի ազատության և հայրենասիրության համար …