Posted in Առաջին բուժօգնություն

Սովորող սովորեցնող նախագիծ

Այսօր 09։ 30-ից մինչև 10:00 — ն քոլեջի 5 տարեկանների խմբում սովորել սովորեցնող նախագիծ կատարեցինք։ Երեխաների հետ սովորեցինք ճիշտ լվացվել և հիգիենայի կանոնների մասին խոսեցինք:

Ձեռքերը լվանալը առողջ մնալու ամենաարդյունավետ մեթոդներից մեկն է: Քանի որ  այն վիրուսներով կամ մանրէներով վարակված ինչ-որ առարկայի  դիպչելուց հետո  ձեր ձեռքերը ուղարկում են դրանք ձեր օրգանիզմ բերանի, քթի եւ աչքերի միջոցով:

Ինչու՞ է ձեռքերը լվանալն այդքան կարեւոր:

Պարզ ասած, հաճախակի եւ մանրակրկիտ ձեռքերի լվացումն օգնում է պահպանել առողջությունը:

«Դուք օգտագործում եք ձեռքերը շրջապատում գտնվող ամեն-ինչին դիպչելու համար, իսկ դա մանրէների հետ շփման ամենարագ ձեւն  է», — ասում է Քեվին Մորանոն՝ Հյուսթոնի Տեքսասի համալսարանի բժշկական դպրոցի մանրէաբանության եւ մոլեկուլյար գենետիկայի ամբիոնի պրոֆեսորը: Ձեռքերի միջոցով փոխանցվող ամենատարաված հիվանդություններն են հարբուխը եւ լուծը:

Օճառով եւ ջրով ձեռքերի հաճախակի լվացումը 50%-ով նվազեցնում է աղե-ստամոքսային հիվանդություններից մահացությունը, ըստ ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման Կենտրոնի գնահատականների:

Ինչպե՞ս կարելի է վարակվել հարբուխով ձեռքերը չլվանալով:

Մանրէները կարող են ապրել անշունչ առարկաների վրա երկար ժամանակ: Ախտոտված առարկաներին դիպչելուց մանրէներն անցնում են ձեռքերին: Հետո դուք դիպչում եք աչքերին, քթին եւ բերանին, ինչի պատճառով մանրէները թափանցում են օրգանիզմ:

Որտե՞ղ կարելի է ամենամեծ հավանականությամբ մանրէներ ձեռք բերել:

«Ցուցակի ամենավերին հատվածում զուգարանն է եւ այն ամենը ինչ կապված է զուգարանի հետ»,- ասում էՄորանոն:Այնպիսի իրերը, ինչպիսիք են համակարգիչների ստեղնաշարը,հեռախոսները եւ հեռուստացույցների հեռակառավարման վահանակնները նույնպես կարող են մանրէներ պարունակել, բայց մանրէներրի եւ վիրուսների մեծ մասը նախընտրում են տաք, խոնավ միջավայր, օրինակ՝ ձեռքերի սրբիչը լոգարանում:

Ին՞չ է նշանակում ձեռքերի ճիշտ լվացումը

«Ձեռքերի ճիշտ լվանալու ձեւը՝ մեծ քանակությամբ օճառն ու գոլ ջուրն է, եւ այնքան ժամանակ, որքան կհերիքի համբերությունը, իսկ ավելի հստակ՝ 20 – 30 վարկյան»,- ասում է Մորնոն: « Եթե դուք կարողանք երկու անգամ երգել «Ծնունդդ շնորհավոր», ապա նշանակում է, դուք բավականին երկար լվացել եք ձեռքերը»,- նշում է նա:

Իսկ ին՞չ կասեք եղունգների մասին:  Արդյոք պետք է խոզանակ օգտագործել եղունգները մաքրելու համար:

Էլիսոն Պիտմանը՝ Բրայանի Տեքսասի բժշկական գիտությունների կենտրոնի բուժքույրերի քոլեջի պրոֆեսորի օգնականը ասաց, որ պետք չէ եղունգները մաքրել հատուկ խոզանականով: Ուղղակի համոզվեք, որ օճառել եք եղունգի տակի հատվածները , ինչից հետո լվացեք ջրով:

Ջրի ջերմաստիճանը նշանակություն ունի՞:

Ո՛չ, ասաց Մորանոն: Բայց ամենայն հավանակությամբ, եթե դուք շատ տաք ջուր եք օգտագործում , դուք չեք կարողանա բավականաչափ երկար լվանալ ձեռքերը: Ավելի կարեւոր է օճառ օգտագործելը:

Պետք է արդյո՞ք հակամանրէային օճառ օգտագործել:

«Օճառը եւ ջուրը լավ մաքրում են կեղտոտ ձեռքերը,- ասում է Պիտմանը.- Ցանկացած օճառ ոչնչացնում է մանրէի բջիջները՝ վերացնելով նրանց:  Եւ, եթե ձեռքի տակ չկա օճառ եւ ջուր,  60%  ալկոհոլ պարունակող հակամանրէային  անձեռոցիկներ օգտագործեք, թեպետ եթե ձեռքերը շատ կեխտոտ են, անձեռոցիկները չեն օգնի»:

Կա արդյո՞ք օճառ, որն ավելի լավ է մաքրում  քան մյուսները: Պարունակու՞մ է այն որոշ յուրահատուկ բաղադրիչներ:

«Ցանկացած օճառն էլ լավ է»,- ասում է Պիտմանը:

Ձեռքերի արագ ողողումը չի տա անհրաժեշտ արդյունք չի տա: Մորանոն ասում է, որ պետք է ձեռքերը օճառով լվանալ, այդ ժամանակ ձեր ձեռքերը մաքուր կլինեն:

Մի՞թե որոշ  մանրէների ազդեցությունը օգտակար  չէ օրգանիզմի համար, քանի որ բարձրացնում է դիմադրողականությունը:

« Քիչ քանակությամբ մանրէների ազդեցությունը կարող է  եւ դրական լինել, բայց սալմոնելայի տարայով խաղալը անվտանգ չէ,- ասաց Մորանոն.- Այդ չափաքանակը ավելին է, քան օրգանիզմը կարող է հաղթահարել»:

Պե՞տք է արդյոք լվանալ ձեռքերը այգում աշխատելուց հետո:

ՀՎՊԿ խորհուրդ է տալիս անպայման լվանալ ձեռքերը այգում աշխատելուց հետո, անգամ եթե դուք ձեռնոցներով եք եղել, քանի որ  հողում մանրէներ եւ մակաբույծներ են պարունակվում:

Կարելի է արդյո՞ք հիվանդանալ կենդանիների հետ շփումից հետո:

Մորանոն ասում է, որ դուք չեք հիվանդանա ձեր կենդանուն շոյելուց, բայց , եթե դուք շփում ունենաք հիվանդ կենդանու հետ, եւ հետո չլվանալով ձեռքերը դիպչեք  մեկ այլ կենդանու, դուք կարող եք նրան վարակել:

Հնարավո՞ր է չափն անցնել ձեռքերը լվանալուց:

Ամենեւին ոչ, ասաց Պիտմանը:  Բայց եթե դուք բուժաշխատող էք, եւ պետք է ձեռքերը հաճախակի լվանաք, ձեր մաշկը կարող է  չորանալ եւ նույնիսկ ճաքճքել, ասաց նա: Իսկ Մորանոն ավելացրեց, որ մաշկի ճաքը «մայրուղի է մանրէների համար»՝ այն  մանրէների համար ուղիղ մուտք է ձեր օրգանիզմ:

Դրանից խուսափելու համար Պիտմանն առաջարկում է  խոնավացնող օճառի, ինչպես նաեւ օրվա ընթացքում մի քանի անգամ խոնավացնող քսուքի օգտագործումը:

Եր՞բ է անհրաժեշտ լվանալ ձեռքերը:

Երկու փորձագետներն էլ խորհուրդ են տալիս լվանալ ձեռքերը  զուգարանից հետո եւ ուտելիք  պատրաստելուց առաջ: Պատրաստման ընթացքում ձեռքերը լվանալը նույնպես շատ կարեւոր է , հատկապես եթե դուք հում միս կամ ձու եք պատրաստում: Եթե դուք հիվանդի եք խնամում, ձեռքերը սովորականից ավելի հաճախ լվացեք, եւ ամեն պամպերսը փոխելուց հետո պարտադիր, ասում է Պիտմանը:  Եթե դուք հիվանդ եք, լվացեք ձեռքերը ափի մեջ հազալուց եւ փռշտալուց հետո: Ինչպես նաեւ լվացեք ձեռքերը աղբը թափելուց եւ տնային կենդանիներին կերակրելուց, հատկապես կենդանու ամանը լվանալուց  հետո:

Հեղինակ՝

Ողջույն սիրելի ընթերցող, ես Ֆլորան եմ 17 տարեկան ընտրել եմ նախադպրոցական կրթությունը, շատ-շատ եմ սիրում փոքրիկներին։ Նախընտրում եմ ազատ ժամանակ ընթերցել, սիրում եմ գրել, ավելի շատ լսում եմ քան խոսում։ Այսքանը իմ մասին։Ուրախ եմ քեզ իմ բլոգում տեսնել, հուսով եմ կգտնես օգտակար նյութեր։ 🤩💛🌼

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s