Բարև սիրելի ընթերցող։ Ես <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի քոլեջի ուսանող եմ։ Քանի որ կրթահամալիրում հունվար ամիսը ճամբարային է մենք մեր <<ընտանեկան դպրոցում>> պատրաստում ենք պանիր: Համագործակցելու ենք միջին դպրոցի 7-6 ջոկատի հետ <<սովորող սովորեցնող >> նախագծի շրջանակներում։ Այժմ ուսումնասիրում եմ տեսանյութեր, և գտել եմ հարմար և օգտակար մի տեսանյութ, որից էլ կօգտվեմ, այժմ կարող եք դիտել այստեղ թե ինչպես պետք է ստանանք պանիր։
Պանիր ստանալու համար հարկավոր է `
2 լիտր կաթ
10 հատ ձու
300 գրամ թթվասեր
Պատրաստման եղանակը `
Հարել ձուն, ավելացնել թթվասերը, լցնել կաթի մեջ, դնել մարմանդ կրակի վրա։ Հենց սկսի եռալը ավելացնել 2 բաժակ սպիտակ քացախ։ Կրակն անջատել և թողնել 5 րոպե, հետո քամիչով անցկացնել, լավ քամել, վրան դնել ծանր ինչ որ առարկա և թողնել 30- 40 րոպե, և ահա մեր պանիրը պատրաստ է։
