Posted in մանկավարժություն

Ազդակ — արձագանք փոխազդեցությունը կերտում է ուղեղի կառուցվածքը #2

Ազդակ — արձագանք փոխազդեցությունը կերտում է ուղեղի կառուցվածքը

Ուղեղի ամուր կառուցվածքի ձևավորման բանալին այն է, ինչը հայտնի է որպես «ազդակ-արձագանք» (Serve and return) փոխազդեցություն մեծահասակների հետ: Զարգացման այս խաղում ուղեղի մեջ ձևավորվում են նոր նյարդային կապեր, երբ փոքր երեխաները բնազդաբար ազդակ են ուղարկում թոթովանքի, դիմախաղի և ժեստերի միջոցով, իսկ մեծահասակները արձագանքում են դրան՝ պատասխանելով շատ ուղղորդված, իմաստալից ձևով: Այն սկսվում է կյանքի շատ վաղ ժամանակահատվածում, երբ երեխան ձայներ է հանում, ժպտում, շարժվում, իսկ մեծահասակը փոխազդում է և երեխայի ուշադրությունը ուղղորդում իր դեմքին կամ ձեռքին: Այս փոխազդեցությունը հիմք է ստեղծում ուղեղի կառույցի համար, որի վրա կառուցվելու է հետագա զարգացումը: Այն օգնում է ստեղծել նյարդային կապեր ուղեղի բոլոր տարբեր բաժինների միջև՝ կառուցելով երեխաների համար հուզական և ճանաչողական հմտություններ:
Օրինակ, ահա, թե ինչպես է դա աշխատում գրագիտության և լեզվական հմտությունների համար: Երբ երեխան ինչ-որ առարկա է տեսնում, մեծահասակն ասում է իրի անունը: Սա նորածնի ուղեղի մեջ կապեր է ստեղծում հատուկ հնչյունների և դրանց համապատասխան առարկաների միջև: Հետագայում մեծահասակները փոքր երեխաներին ցույց են տալիս, որ այդ առարկաներն ու հնչյունները կարող են ներկայացվել նաև թղթի վրա գրվող նշանների միջոցով: Մեծահասակների շարունակական աջակցությամբ երեխաներն այնուհետև սովորում են ինչպես վերծանել գրվածը և, ի վերջո, գրել իրենք: Յուրաքանչյուր փուլ կառուցվում է նախորդի վրա: Անհրաժեռտ է ապահովել, որ երեխաներն ունենան այնպիսի խնամողներ, ովքեր հետևողականորեն, սկսած վաղ մանկությունից, «ազդակ-արձագանք» փոխազդեցությամբ հիմք կստեղծեն երեխայի ուղեղի կառույցի ձևավորման համար՝ ի շահ նրա հետագա ուսման, վարքի և առողջության համար:

Հեղինակ՝

Ողջույն սիրելի ընթերցող, ես Ֆլորան եմ 17 տարեկան ընտրել եմ նախադպրոցական կրթությունը, շատ-շատ եմ սիրում փոքրիկներին։ Նախընտրում եմ ազատ ժամանակ ընթերցել, սիրում եմ գրել, ավելի շատ լսում եմ քան խոսում։ Այսքանը իմ մասին։Ուրախ եմ քեզ իմ բլոգում տեսնել, հուսով եմ կգտնես օգտակար նյութեր։ 🤩💛🌼

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s