Posted in մանկավարժություն

Փորձը կերտում է ուղեղի կառուցվածքը #1

Փորձը կերտում է ուղեղի կառուցվածքը

Երեխայի կյանքի առաջին իսկ տարիների փորձը կայուն ազդեցություն ունի զարգացող ուղեղի կառուցվածքի վրա: Գեները տալիս են հիմնական ուղղությունը, բայց կենսափորձն է ձևավորում այն գործընթաց, որն էլ որոշում է, թե արդյոք երեխայի ուղեղը ուժեղ կամ թույլ հիմք կապահովի հետագա ուսման, վարքագծի և առողջության համար: Ուղեղի զարգացման այս կարևոր փուլում ուղեղի միլիարդավոր բջիջներ, որոնք կոչվում են նեյրոններ, էլեկտրական ազդակներ են ուղարկում միմյանց հետ հաղորդակցվելու (սահմանակից լինելու) համար: Նեյրոնային այս կապերը կազմում են շղթաներ, որոնք դառնում են ուղեղի կառուցվածքի հիմնական հիմքը: Նեյրոնային շղթաներն ու կապերը շատ արագ տարածվում են և ամրապնդվում են, եթե կրկնվում և օգտագործվում են բազմաթիվ անգամներ: Մեր փորձը և միջավայրն են թելադրում, թե որ շղթաներն ու կապերն են ավելի շատ օգտագործվում: Ավելի շատ օգտագործվող կապերը ուժեղանում և կայունանում են: Միևնույն ժամանակ, ավելի քիչ օգտագործվող կապերը մարում են բնականոն ընթացքի միջոցով, որը կոչվում է էտում (կամ կրճատում, պարզեցում):
Լավ օգտագործված նեյրոնային շղթաները կայծակնային ուղիներ են ստեղծում, որպեսզի նյարդային ազդանշանները շարժվեն ուղեղի շրջաններով: Սկզբից ձևավորվում են պարզ շղթաներ՝ հիմք ստեղծելով ավելի բարդ շղթաների համար, որոնք հետագայում պետք է կառուցվեն: Այս գործընթացի միջոցով նեյրոնները ձևավորում են ուժեղ շղթաներ և կապեր հույզերի, մանր կամ նուրբ մկանների շարժողական հմտությունների, վարքի կառավարման, տրամաբանության, լեզվի և հիշողության զարգացման վաղ շրջադարձային փուլում: Կրկնակի օգտագործման դեպքում այդ շղթաներն ավելի արդյունավետ են դառնում և ավելի արագ են միանում ուղեղի այլ շրջաններին: Թեև դրանք ծագում են ուղեղի որոշակի շրջաններում, սակայն շղթաները փոխկապակցված են: Դուք չեք կարող ունենալ մեկ տիպի հմտություն, եթե մյուս հմտությունները չաջակցեն դրան: Տուն կառուցելու նման՝ ամեն ինչ կապված է իրար հետ, և այն, ինչ գալիս է առաջինը, հիմք է ստեղծում հետագա ամեն ինչի համար:

Հեղինակ՝

Ողջույն սիրելի ընթերցող, ես Ֆլորան եմ 17 տարեկան ընտրել եմ նախադպրոցական կրթությունը, շատ-շատ եմ սիրում փոքրիկներին։ Նախընտրում եմ ազատ ժամանակ ընթերցել, սիրում եմ գրել, ավելի շատ լսում եմ քան խոսում։ Այսքանը իմ մասին։Ուրախ եմ քեզ իմ բլոգում տեսնել, հուսով եմ կգտնես օգտակար նյութեր։ 🤩💛🌼

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s