Նկարազարդեք բանաստեղծությունը կամ երգը։
•Ձեր երեխային դուր եկած կամ նոր սովորած բանաստեղծությունը արտագրեք առանձին էջի վրա։
•Կարդացեք նրա համար և քննարկեք, թե ինչ կցանկանար կամ ինչ կարող է նկարել բանաստեղծության էջի լուսանցքներին։
•Երբ երեխան վերջացնի նկարելը, քննարկեք նկարը։ Կարող եք, օրինակ , ասել, «Տեսնում եմ, ահագին շատ մանրամասներ ես նկարել» (նշեք, թե ինչ) կամ » Տեսնում եմ, օգտագործել ես այսինչ գույնը» (նշեք գույները, կամ բաց ու մուգ գծերը)։
•Օգնեք երեխային մտածել, թե ուրիշ ինչ կարելի է ավելացնել նկարին «Ի՞նչ կարող ես ավելացնել նկարին, որպեսզի այն ավելի շատ բան ցույց տա այդ տեղի, մարդկանց կամ իրադարձությունների մասին»։
Ինչպե՞ս կարելի է փոփոխել խաղը և հարմարեցնել ձեր երեխային։
•Եթե երեխան հաճույքով է նկարում , առաջարկեք նկարազարդել նաև մեկ այլ բանաստեղծությունը , երգ կամ հեքիաթի որևէ դրվագ։
•Եթե երեխան դժվարանում է նկարել այն , ինչ կատարվում է ոտանավորում/երգում, առաջարկեք տեքստի հետ առընչվող որևէ նկար նկարել։