1.Կազմել հայկական ազգանուններ, — ունի, — ունց, — ենց մասնիկներով։
Հայկազունի, Արշակունի, Բագրատունի,
Բակունց, Ադունց, Մակունց, Բազունց,
Չարենց, Թոթովենց, Մեծարենց։
2.Ուղղակի խոսքերը անուղղակի վերածել։
-Ես էլ եմ կարդացել քո անունը, — ասացի Սուրենին։
Ես Սուրենին ասացի, որ ես էլ եմ կարդացել նրա անունը։
-Աղջիկնե՛ր, գնանք ` լիճը լողանալու, — ձայնեց հեռվից Աննան։
Աննան ձայնեց հեռվից աղջիկներին, որ գնան լիճը լողանալու։
<<Նա երբ է ինձ հանգիստ տալու>>, — մտքում կրկնում էր հարևանուհին։
Հարևանուհին մտքում կրկնում էր թե նա երբ է հանգիստ տալու։
-Այսպես թե այնպես, քո արածների համար պատասխան ես տալու, — զգուշացրեց ինձ ընկերս։
Ընկերս ինձ զգուշացրեց, որ այսպես թե այնպես պատասխան եմ տալու արածներիս համար։
3. Տրված նախադասության ընդգծված մասերը վերածել դերբայական դարձվածքի։
1Երբ կորսված հայրենիքի երգերն էր երգում, կարծես անէանում էր, իրական կյանքից վերանում։
Կորսված հայրենիքի երգերն երգելիս կարծես անէանում իրական կյանքից վերանում էր։
2Ով իր ժողովրդի պատմությունը չգիտե, չի կարող իր երկրի տերը դառնալ։
Իր ժողովրդի պատմությունը չիմացողը չի կարող երկրի տերը դառնալ։
3Միայն երևում էր պատանու գլխարկը, որ սև կատվի նման վազում էր արտի վրայով։
Միայն երևում էր սև կատվի նման արտի վրայով վազող պատանու գլխարկը։