1․Տրված հատվածները արևմտահայերենից փոխադրի՛ր արևելահայերեն։
Մեր թթենիները հինգ ամիս բերք կուտային։ Մայիսի առաջին շաբաթները կճերմկնային, հունիսին կանուշնային։ Հուլիսին, օգոստոսին անանկ կըլլային, որ մեղր կդառնային, մատերնիս իրար կփակցնեին: Օգոստոսին վերջավորությանը, սեպտեմբերին՝ չամիչ կըլլային։ Ճյուղերը կմնային, կամ, գետին կթափեին։ Չամիչներեն ալ անուշ։ Մինչև Վարագա խաչերը՝ թե իրենք իրենցմե կիյնային, թե նորեն կբուսնեին։
Բայց մենք կխնամեինք մեր թթենիները։ Մայիսեն առաջ կհարդարեինք ծառերուն տակը։ Խիճ մը, խոտ մը պիտի չմնար։ Ծեփիչով կծեփեինք։ Լողով կլողեինք։ Ագուգաներով կծածկեինք առուներու ցանցը: Այսինքն՝ գետեզերքի մողիներու, ուռիներու, եղեգներու ճյուղերով կգոցեինք։ Հողով կծեփեինք։ Փապուղի կընեինք, որպեսզի թութերը առուները չիյնան ու գետը չերթան։ Կաղբեինք արմատերը, ամեն յոթը օրը կոռոգեինք, ջուրով կողողեինք։
Մեր թթենիները հինգ ամիս բերք էին տալիս։ Մայիսի առաջին շաբաթները ճերմակում էին ,հունիսին քաղցրանում էին։ Հուլիսին, օգոստոսին այնպես էր լինում, որմեղր էին դառնում, մատներս իրար էին կպչում ։ Օգոստոսի վերջին, սեպտեմբերին՝ չամիչ էին դառնում։Ճյուղերին էին մնում կամ գետնին էին թափվում ։ Չամիչներն էլ քաղցր։ Մինչև Վարագայի սուրբ խաչի տոնը կամ իրենք իրենց ընկնում էին, կամ էլ նորից աճում էին։
Բայց մենք խնամում էինք մեր թթենիները։Մայիսից շուտ հարդարում էինք ծառերի տակը Խիճ, խոտ չէինք թողնում։ Ծեփոպմ էինք։ Լողով հարթեցնում էինք։ Ագուգաներով ծածկում էինք առուների ցանցը։ Այսինքն՝ գետի եզերքը մողիների, ուռենիների, եղեգների ճյուղերով փակում էինք։ Հողով ծեփում էինք: Խողովակ էինք անում, որպեսի թութերը առուները չընկներին ու գետը չտաներ։ Գոմաղբով հարստացնում էինք արմատները, յոթ օրը մեկ ոռոգում էինք, ջրով ողողում։
Հակոբ Մնձուրի «Արմտանի այգիները»