Տրված արևմտահայերեն հատվածը փոխադի՛ր արևելեահայերեն։
Մեր թաղը գեղին ետ ինկած թևերեն մեկն է։ Ան փաթթված պզտիկ բլուրի մը երկու թևերը։ Մայր փողոցեն փրթած տուներու այս ծուռումուռ վերելքը, իրարու կռթնած պատերուն թանձր պաշտպանությանը տակ ունի իր նկարագիրը, մասնահատուկ իր գիծերուն մեջ։ Թաղը զուրկ չէ բոլոր այն տարրերեն, որոնք գեղին ամբողջությունը կը շինեն։ Ունի իր հարուստը, իր խելացին, իր պառավներուն և ծերերուն, կույրերուն և անկարներուն պաշտոնական կույտը։ Ունի իր տոնական հաճույքներուն հանրատեղին։ Ունի իր հոտերը, կենդանիները, ձեթհանը, աղբյուրը։ Մեր տունին առջև կա մեծ ալանկը, ուր անցան անդրանիկ մանկության և անոր հետևող առջի պատանությանս ձմեռները, բոլոր այն խաղերով, որոնք առավոտեն կը սկսին, օրհասակի հացովը կ՚ընդհատին։ Գմբեթով փուռին տակ կը հանգչի հին կաղնիին պատմական կոճը, ուր սերունդներ կարգով իրենց տեղերն են ունեցեր։ Հաճի Պաղտրկը ունի ատկե դուրս իր ձեռակերտ կոճն ալ, քիչ մը ավելի բաց, ավելի ետ դուռին մոտիկ։ Հոն կը նստի ան ամեն իրիկուն արևմուտքեն քիչ մը ետքը։
Թաղին հարուստն է։ Մարդ մըն է ան, որ ամէն գեղ գալուս չփոխուելու հանելուկը ցույց կու տա ինծի։ Չճերմկող քիչ մազեր գտակին երկու ծայրերեն միշտ դուրս կրնային։ Արևեն եփած, մասնավոր փայլ առած երեսներուն վրա գիծերը շատ քիչ են։ Միշտ կռնակն է, ամառ ու ձմեռ առանց թևի ապա մը, որ կը գոցե իր մեջքին կեսը։
Մեր թաղամասը գյուղի հեռվում ընկած, թևերից մեկն է։ Այն փաթաթված է փոքր բլրի երկու կողմերով։ Մայր փողոցից կտրված տների այս ծուռումուռ վերելքը, իրար կռթնած պատերի խիտ պաշտպանության տակ ունի իր նկարագիրը` բնորոշ գծերի մեջ։ Թաղը զուրկ չէ բոլոր այն տարրերից որոնք ամբողջացնում են գյուղը։ Ունի իր հարուստն, իր խելացին, իր պառավների և ծերերի, կույրերի և անպարների պաշտոնական կույտը։ Ունի իր տոնական հավաքատեղին։ Ունի իր հոտերը, կենդանիները, ձեթհանքը, աղբյուրը։ Մեր տան առջև կա մի մեծ հրապարակ որտեղ անցան առաջին իմ մանկության և դրան հաջորդած պատանեկության տարիները, բոլոր այն խաղերով որոնք սկսվում էին առավոտյան և ավարտվում էին օրվա հացով։ Գմբեթարդ փռի տակ դրված էր հին կաղնու պատմական կոճղը, որտեղ սերունդները կարգով իրենց տեղը ունեին։ Գյուղի հարուստներից մեկը ունի փռից դուրս իր ձեռքով սարքած կոճղը, մի քիչ ավելի բաց, որը գտնվում էր դռան մոտիկ:Այնտեղ նա նստում է ամեն իրիկուն՝ մայրամուտից մի քիչ ուշ: Թաղամասի հարուստն է: Սա այն մարդն է, որ իմ ամեն գյուղ գալուց, ինձ ցույց է տալիս չփոխվելու հանելուկը: Չսպիտակող քիչ մազեր ուներ, որ գլխարկի տակից ծայրերը միշտ դուրս էր մնում: Արևից խանձված մասամբ փայլող երեսի վրա կնճիռները շատ քիչ են։ Ամառ ձմեռ միշտ թևին էր աբան, որ փակում էր մեջքի կեսը։