Posted in մանկավարժություն

ԳՐՔԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ԶՐՈՒՅՑԻ ՀԻՄՔ,ՕՐԻՆԱԿ ԵՎ ՆԵՐՇՆՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ

Մինչև կարդալ սովորելը երեխաներն իրենց լեզուն և խոսքը հարստացնող շատ այլ հնարավորությունների կարիք ունեն: Երեխաները սովորում են բառերը և դրանց իմաստն այն մարդկանցից, ովքեր խոսում են իրենց հետ և ում լսում են իրենք: Գրքերը երեխաների հետ զրուցելու, նրանց բառապաշարը հարստացնելու և պատմելու հմտությունները զարգացնելու նոր հնարավորություններ են բացում:Գրքեր կարդալիս բառերի հետ խաղալը, նոր կամ ավելի դժվար բառերի արտասանությունը լսելը, նոր բառերի իմաստը գուշակելն ու պարզելը, թե իր արդեն իմացած որ բառին է այն նման և այլն, այս ամենն ամրապնդում է երեխայի վստահությունը, մղում նրան հետազոտելու տեքստը և գլուխ հանելու այնպիսի իրավիճակներից, որտեղ ամեն ինչ չէ, որ պարզ է: Այսպիսի վարժանքները հիմք են ստեղծում, որ երեխաներն ընկերանան գրքերի հետ, ոչ թե վախենան` մտածելով, թե դրանց մեջ կարող են դժվար, անծանոթ կամ անհաղթահարելի բաներ լինել:
Գրքերի հետ ընկերանալու համար մենք երեխաներին օգնում ենք ճանաչել գլխավոր հերոսներին, հիշել ու արտասանել նրանց անունները և հասկանալ նրանց փոխհարաբերությունները: Ավելի մեծ տարիքի երեխաների հետ խոսում ենք դեպքերի հաջորդականության, կանխատեսելի ու անսպասելի դեպքերի և պատմության շրջադարձերի մասին:

Երեխայի հետ որևէ պատմություն կարդալը հրաշալի հնարավորություն է տալիս ավելի շատ բան պարզելու այն մասին, թե նա ինչ է սիրում կամ չի սիրում, ինչպես է մտածում ու տրամաբանում: Նույնիսկ երբ երեխաներն արդեն կարողանում են ինքնուրույն կարդալ, շատ կարևոր է միասին կարդալ ու խոսել գրքերի մասին: Դա հնարավորություն է տալիս պահպանել մտերմությունը ձեր երեխայի հետ:

Հեղինակ՝

Ողջույն սիրելի ընթերցող, ես Ֆլորան եմ 17 տարեկան ընտրել եմ նախադպրոցական կրթությունը, շատ-շատ եմ սիրում փոքրիկներին։ Նախընտրում եմ ազատ ժամանակ ընթերցել, սիրում եմ գրել, ավելի շատ լսում եմ քան խոսում։ Այսքանը իմ մասին։Ուրախ եմ քեզ իմ բլոգում տեսնել, հուսով եմ կգտնես օգտակար նյութեր։ 🤩💛🌼

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s