Posted in մանկավարժություն

ՇՇՈՒԿՆԵՐՈՎ ԽԱՂԵՐ


Կրկին նայեք գրքին: Հովնանն ինչպե՞ս է փորձում հանգստացնել իր փոքրիկ քրոջը: Նա շշնջո՞ւմ է արդյոք: Ինչո՞ւ են մարդիկ շշուկով խոսում: Ինչո՞ւ էր Հովնանը շշնջում: Նա չէր ուզում արթանացնել իր եղբորն ու ծնողներին: Հարցրեք երեխային, թե ինչ է նշանակում շշուկով խոսել: Եկեք շշնջալ սովորենք և շշուկով խոսենք:
Մարդիկ երբեմն շշնջում են, որպեսզի թաքուն ինչ-որ բան ասեն միմյանց: Դա կարող է լինել գաղտնիք, այսինքն՝ մի բան, որը չենք ցանկանում ուրիշներն իմանան: Եկեք շշուկներով խաղ խաղանք: Միմյանց ինչ-որ բան ասեք շշուկով: Ի՞նչ է դա, որևէ գաղտնի՞ք: Որքա՞ն ցածր ձայնով կարող եք շշնջալ ու, այդուհանդերձ, լսել միմյանց:

Ո՞րն է այս վարժության նպատակը: Այն երեխաների մոտ զարգացնում է ձայները տարբերակելու և լեզվական հմտություններ: Երեխաները ծանոթանում են նաև «գաղտնիք» հասկացությանը: Սա կարող է նաև հարմար պահ լինել, որ երեխայի հետ խոսեք հասարակության մեջ մարդու պահվածքի և շարժուձևի մասին:

Հեղինակ՝

Ողջույն սիրելի ընթերցող, ես Ֆլորան եմ 17 տարեկան ընտրել եմ նախադպրոցական կրթությունը, շատ-շատ եմ սիրում փոքրիկներին։ Նախընտրում եմ ազատ ժամանակ ընթերցել, սիրում եմ գրել, ավելի շատ լսում եմ քան խոսում։ Այսքանը իմ մասին։Ուրախ եմ քեզ իմ բլոգում տեսնել, հուսով եմ կգտնես օգտակար նյութեր։ 🤩💛🌼

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s