Սեմինարը վարեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ֊պարտեզի ծնող, հոգեբան, արտ-թերապիայի մասնագետ՝ Դիանա Գալստյանը։
Արտ թերապիան ժամանակակից ճյուղ է՝ հիմնված ստեղծագործական ինքնաարտահայտման սկզբունքի վրա։ Այն մի կողմից հոգեբանության, իսկ մյուս կողմից արվեստի հիմքի վրա ձևավորված զարգացող ուղղություն է, որն իր լայն կիրառությունն է գտել ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների հետ հոգեթերապևտիկ, հոգեշտկող և ինքնաճանաչմանն ուղղված աշխատանքներում։ Արտթերապիայի գլխավոր նպատակը արվեստի միջոցով ինքնահաստատումն ու ինքնաբացահայտումն է։
Հիանալի ինչպես նաև ուսումնալից օր էր։ Ինձ շատ դուր եկավ և հետագայում ցանկանում եմ ունենալ այս մասնագիտությունը։

