
Ինձ համար երաժշտությունը կյանք է։ Ես տխուր լինեմ ուրախ լինեմ երաժշտությունը ինձ հետ է։ Այն ինձ հանգստացնում է, ես սիրում եմ ժամերով ականջակալները միացնել և ընկղմվել դրա մեջ, նաև սկսում եմ ստեղծագործել երաժշտության շնորհիվ, ընկնել երազանքների գիրկը մտածել կյանքի մասին, երաժշտությունը հավատարիմ ընկերս է։ Ես չեմ սիրում պատասխանել այն հարցին որը հաճախ է տրվում «ինչ՞ երաժշտություն ես լսում կամ սիրում»։ Գիտե՞ք երաժշտությունն աշխարհին տալիս է հոգի, մտքին` թևեր, երևակայությանը` թռչելու հնարավորություն, իսկ կյանքին` ամեն ինչ” -Սա Պլատոնն է ասել երաժշտության մասին։
Երաժշտությունն մեծ ազդեցություն ունի մեր սրտի, մտքերի ու մարմնի վրա այնպես, ինչպես և մարդը… որովհետև յուրաքանչյուր երգ, ինչ-որ մեկին է հիշեցնում…