
Կան ընկերներ, որ աշխարհ արժեն, կարևորը գտնես իրական ընկերների որ կլինեն միշտ կողքիդ ոչ թե ուրախության այլ նաև տխրության ժամանակ։ 3 տարի առաջ երբ եկա Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջ, ներսումս անբացատրելի անհանգստություն կար, մտածում էի չեմ կարողանա լեզու գտնել հասակակիցներիս հետ։ Իրականում բոլորին էլ սիրում եմ, բոլորն էլ իմ ընկերներն են։ Սկզբում ծանոթացա Անուշիկի հետ, Անուշս շատ անկեղծ, գեղեցիկ, հումորով, մաքուր հոգով հրաշք անձնավորություն է, նա տարբերվում է մյուս իմ ընկերներից չհարցնեք թե ինչով է տարբերվում, ինքս էլ չունեմ այդ հարցի պատասխանը։ Հռիփսիմեն քչախոս է, երբեք չէի մտածի որ լեզու կգտնեմ նման մարդկանց հետ սակայն նա ինձ քրոջ նման է։
Ես ուրախ եմ, որ ունեմ նրանց նման ընկերներ իսկական ընկերներ։