«Դորիան Գրեյի դիմանկարը» անգլիացի գրող Օսկար Ուայլդի վեպը։ Համարվում է հեղինակի ամենանշանավոր ստեղծագործությունը։ Սա Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհի ամենաընթերցվող գրքերից մեկը։ Առաջին անգամ հրատարակվել է 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։ Առանձին գրքով տպվել է միայն 1891 թվականի ապրիլին։ Այդ հրատարակչությամբ, քննադատներն ու գրաքննիչները շատ բաներ էին հեռացրել, ավելացրել վեպում։

Սկզբում ինձ դուր չեկավ գիրքը, բայց ես շարունակեցի ընթերցել, հետզհետե դուր եկավ ինձ այն, սակայն ես նման ավարտի չէի սպասում։
Գիրքը մի դիմանկարի պատմություն է, ես փորձեցի պատկերացնել բոլոր հերոսներին։ Դորիան Գրեյը մի անմեղ պատանի, որը կործանվեց իր գեղեցկության պատճառով։ Ինձ առավել շատ դուր եկավ Լորդ Հենրիի կերպարը, նա ամեն ինչին ավելի ռեալ էր նայում։
«Վեպում արծարծվում են բազմաթիվ հարցեր, որոնցից հիմնականը արվեստի, բարոյագիտության և գեղեցիկի փոխադարձ կապն է։ Դորիան Գրեյը, հետևելով հեդոնիզմին, դառնում է գեղեցկության և երիտասարդության պաշտամունքի զոհը»։