
Գրքի գլխավոր հերոսը Օգյուստ Փուլմանն է, ով ծնվել է դեմքի թերություններով և ինչի պատճառով էլ դպրոց չի գնացել։ Օգին սովորական երեխա է արտասավոր դեմքով։ Նրա ծնողները Իզաբելը և Նեյթը որոշում են նրան ընդունել Բիչերի դպրոց։ Սկզբում նրա համար դժվար էր, նոր շրջապատ, նրանից սարսափող հասակակիցներ։ Չնայած այդ ամենին Օգյուստը լինելով բարի, ընկերասեր հաղթահարեց այդ ամենը և բոլորը նրան սիրեցին այնպես ինչպես որ կա։
Ինձ առանձնահատուկ դուր եկավ տնօրեն միստր Թուշմանը։ Բարի, խելացի, ազնիվ, հոգատար կերպար։
Միստր Բրաունի կանոններից կառանձնացնեմ `
Սեպտեմբերյան կանոն`
Երբ կա ընտրություն ` լինել ճիշտ, կամ բարի, ընտրիր բարին։
Մայիսյան կանոն `
Արա այն լավը, որը կարող ես,
Այն ամենով, ինչով կարող ես,
Ամեն գնով, որ կարող ես,
Ամենուրեք, որտեղ կարող ես,
Ամեն վայրկյան, երբ կարող ես,
Ամեն մեկին, ում կարող ես,
Այնքան, որքան դեռ կարող ես։
Երեխաների կանոններից ինձ ավելի շատ դուր եկավ Ջուլիան Ալբանսի կանոնը `
Երբեմն լավ է սկսել նորից։
Ջուլիանը իմ կարծիքով այդքան էլ վատը չէր ինչ ներկայացնում էր, պարզապես երեխաները օրինակ են վերցնում իրենց ծնողներից, իսկ Ջուլիանի մոր ` Մելիսա Փերփր Ալբանսի էլեկտրոնային նամակից հասկացա թե ինչու էր Ջուլիանն այդպիսին։