Posted in Ամառային նախագծեր, Իմ գրադարան

Միգել դե Ունամունո — Մառախուղը

Դուրս գալով տնից՝ Ավգուստոն աջ ձեռքի բաց ափը ձգեց առաջ, մի պահ աչքերը հառեց երկնքին եւ հիացմունքից քարացած՝ մնաց տեղում կանգնած»:

Այսպես է սկսվում իսպանացի գրող Միգել դե Ունամունոյի «Մառախուղը» նիվոլան։ Նիվոլա տերմինը ստեղծել է հենց Ունամունոն։ Այն առաջին անգամ ի հայտ է եկել «Մառախուղը» վեպի առաջաբանում։ Ունամունոն նիվոլան հակադրում է 20-րդ դարի իսպանական իրապաշտական վեպերին։

Թեև գիրքն ամբողջությամբ պատմում է գլխավոր հերոս Ավգուստո Պերեսի սիրային արկածների մասին, սակայն ես այն չեմ կարող անվանել կամ համարել սիրավեպ։ Ինձ ընդհանրապես թվում է այս գործում սիրո մասին խոսք չկա։ Կամ ավելի ճիշտ խոսվում է սիրո մասին ընդհանրապես, քննության է դրվում սիրո հետևանքները մարդու կյանքում, բայց չկա Ավգուստոյի սիրո պատմությունը։

Ավգուստոն չգիտեր գնալ աջ թե ձախ և սպասում էր, որ մի շուն անցնի, որ հետևի նրան, սակայն շան փոխարեն անցնում է մի գեղեցիկ աղջիկ, և Ավգուստոն սկսում է հետևել աղջկան և սիրահարվում է։ Սրանից հետո սկսում է փիլիսոփայությունը սիրո, կանանց, ամուսնության, կյանքի ու այլ հարցերի շուրջ։ Վեպը համեմված է փիլիսոփայությամբ և հումորով։

Հարցին, թե ինչու է հեղինակը վեպն անվանել «Մառախուղը», կարծում եմ լավագույնս պատասխանում է վեպի այս հատվածը.

Ի՞նչ է պետք սիրելու համար: Նկատե՜լ, նկատե՜լ, սա է հենց սիրո կանխազգացումը, նկատել սերը մառախուղի մեջ: Հետո հասնում է ճանաչելը, մառախուղի մեջ գուշակելու կանխազգացումը: Հետո ամեն ինչ հստակեցվում է, պարզեցվում, մառախուղը լուծվում է ջրի կաթիլների, կարկուտի,ձյան կամ քարերի մեջ:

Մառախուղը հենց կյանքն է, որը մշուշոտ է, եթե չկա սեր: Սերն է, որ հստակեցնում է ամեն ինչ և տալիս իմաստ այդ կյանքին: Սակայն այս վեպում էլ սերը վերջում պարտվում է, և հաղթում է մառախուղը: Իսկ գուցե դա սեր չէ՞ր, քանի որ հենց ինքը հեղինակը նշում է.

Ձանձրույթը մեր կյանքի հիմքն է, ձանձրույթն է ծնունդ տալիս բոլոր խաղերին, զվարճանքներին, սիրավեպերին և սիրելուն։

Գիրքը ինձ շատ դուր եկավ, վերջում հնարավոր չէ կարդալ առանց հուզվելու։

Հեղինակ՝

Ողջույն սիրելի ընթերցող, ես Ֆլորան եմ 17 տարեկան ընտրել եմ նախադպրոցական կրթությունը, շատ-շատ եմ սիրում փոքրիկներին։ Նախընտրում եմ ազատ ժամանակ ընթերցել, սիրում եմ գրել, ավելի շատ լսում եմ քան խոսում։ Այսքանը իմ մասին։Ուրախ եմ քեզ իմ բլոգում տեսնել, հուսով եմ կգտնես օգտակար նյութեր։ 🤩💛🌼

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s