Posted in մանկավարժություն

Տարիքային և փուլային զարգացման տեսությունները

Պրեզենտացիա `Էրիկ Էրիկսոն

Էրիկ Էրիկսոնը կենտրոնացել էր հոգեբանական կամ անձի հուզական զարգացման խնդիրների վրա: Նրա հոգեսոցիալական զարգացման փուլերը նկարագրում են զարգացման հիմնական խնդիրները, որոնք անձը պետք է լուծի յուրաքանչյուր փուլում` հոգեբանորեն առողջ լինելու և հաջորդ փուլ անցնելու համար:


Հիմնարար վստահություն ընդդեմ հիմնարար անվստահության (ծննդից մինչև 1 տարեկան). այս փուլում սկսում է ձևավորվել ինքնության զգացողությունը: Ինչպես արդեն ասել ենք, վստահությունը առողջ կապվածության արդյունք է: Զարգացման հիմնական խնդիրն այն է, որ նորածինն իրեն հուզականորեն ապահով զգա, քանի որ մեծահասակները ստեղծել են վստահելի, ապահով աշխարհ: Նորածինը գիտի, վստահ է, որ, երբ ինքը քաղցած է՝ իրեն կերակրելու են, երբ թաց է՝ կփոխեն
հագուստը, երբ անհանգիստ է՝ կմխիթարեն: Նա գիտի, որ ընտանեկան շրջապատում
իր հետ կխաղան և կպաշտպանեն վտանգներից:
Ինքնուրույնություն ընդդեմ ամոթի զգացման և անվստահության/ կասկածի (1-3
տարեկան). այս փուլում երեխաներն ավելի շատ վերահսկողություն են ձեռք բերում
իրենք իրենց, իրենց մարﬓի և ﬕջավայրի նկատմամբ: Խոսքի արագ զարգացմանը
զուգընթաց զարգացնում և արտահայտում են սեփական նախասիրություններն ու
կարիքները: Ինքնության զգացուﬓ ուժեղանում է, և ֆիզիկական ու մտավոր
առուﬓերով երեխան տեղափոխվում է օբյեկտիվ աշխարհ: Եթե նրան չխանգարեն,
ապա նրա կարողության զգացուﬕ և ընտանիքի սահմաններից դուրս գտնվող
մարդկանց և առարկաների հետ հաջող ներգրավվածության շնորհիվ կձևավորվի
նրա ինքնուրույնությունը:
Նախաձեռնությունն ընդդեմ մեղավորության զգացման (նպատակասլացություն) (3-ից
6 տարեկան). այս փուլում երեխան շարունակում է ձեռք բերել նոր հմտություններ, ավելի լավ հասկանալ աշխարհը, ընկերներ ձեռք բերել, փնտրել նոր փորձառություններ, հետամուտ լինել իր հետաքրքրություններին և սկսում է կարդալ
սովորել: Այս գործողությունները հանգեցնում են նպատակասլացության զարգացմանը: Մեղավորության զգացումն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ երեխային ստիպում են զգալ, որ ինքն իրավունք չունի հետևել այս բաներին:
Արդյունավետությունն ընդդեմ թերարժեքության (կարողունակ լինելու զգացում) (6-12 տարեկան). այս փուլում երեխաները կարողանում են համեմատել իրենց ուրիշների, օրինակ՝ դասընկերների հետ: Նրանք ի վիճակի են գիտակցել սեփական ունակությունների էական տարբերությունները մյուս հասակակիցներից: Երեխաներն
իրենց կարողունակ են զգում այն դեպքում, երբ ճանաչում են սեփական յուրահատուկ
ուժեղ կողմերը, ունակություններն ու անհատական առանձնահատկություններըֈ
Ուսուցիչներն ու ծնողները կարևոր դեր ունեն երեխաների յուրահատուկ բոլոր
որակները գնահատելու և դրանց արձագանքելու հարցում՝ դրանով իսկ խթանելով արդյունավետությունը՝ ի հաշիվ թերարժեքության զգացման։

Ինքնությունն ընդդեմ դերային խառնաշփոթի կամ անորոշության (12-ից 18 տարեկան). ֆիզիկական էական փոփոխությունները, սոցիալական նոր կանոններն ու հարաբերությունները և ավելի մեծ սպասելիքները երեխայից մեծահասակ այս անցումային փուլում հանգեցնում են ինքնության զգացումը վերականգնելու
անհրաժեշտության: Հաճախ կարելի է ականատես լինել, թե ինչպես երջանիկ ու
համարձակ երեխան մի օր դառնում է անվստահ ու վհատ դեռահաս: Ծնողների
համար լուրջ խնդիր է դառնում դեռահաս երեխային սեփական ինքնությունը գտնելու
համար անհրաժեշտ ազատություն տալու և սթրեսը հաղթահարելու համար
անհրաժեշտ անվտանգություն ապահովելու միջև հավասարակշռությունը
պահպանելը: Ծնողների տեսակետներին և արժեքներին համաձայնելու պահանջը
կամ չափազանց խիստ սահմանափակումները կարող են երկարաձգել դեռահասության շրջանը և հանգեցնել դերային խառնաշփոթի կամ անորոշության:

Հեղինակ՝

Ողջույն սիրելի ընթերցող, ես Ֆլորան եմ 17 տարեկան ընտրել եմ նախադպրոցական կրթությունը, շատ-շատ եմ սիրում փոքրիկներին։ Նախընտրում եմ ազատ ժամանակ ընթերցել, սիրում եմ գրել, ավելի շատ լսում եմ քան խոսում։ Այսքանը իմ մասին։Ուրախ եմ քեզ իմ բլոգում տեսնել, հուսով եմ կգտնես օգտակար նյութեր։ 🤩💛🌼

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s