Posted in Без рубрики

Անուն։ Հետազոտական աշխատանք

Հնում մարդիկ երեխաներին անվանակոչում էին նրանց պահվածքին, արտաքինին համապատասխան կամ այնպիսի բառերով, որոնք արտահայտում էին ապագայում երեխային այս կամ այն հատկությամբ օժտված տեսնելու ցանկությունը, օրինակ՝ հայկական Վարդգես, Հրաչյա, Ռազմիկ անունները համապատասխանաբար նշանակում են վարդի պես մազեր, կրակոտ աչքեր ունեցող, մարտիկ։ Հայկական որոշ անուններ առաջացել են կենդանիների, թռչունների, ծաղիկների անվանումներից՝ Եզնիկ, Այծեմնիկ, Գառնիկ, Աղավնի, Արծվիկ, Հասմիկ և այլն։

Քրիստոնեության տարածումից հետո երեխաներին անվանակոչում էին նաև Աստվածաշնչում հիշատակված անուններով, որոնք տարածվել են Արևմուտքի գրեթե բոլոր ժողովուրդների մեջ՝ վերափոխված տարբերակներով. Հովհաննեսը ֆրանսիացիները դարձրել են Ժան, անգլիացիները՝ Ջոն, լեհերը՝ Յան, իսպանացիները` Խուան, իտալացիները՝ Ջովաննի, ռուսները՝ Իվան։ Հայերի մեջ տարածված աստվածաշնչյան բազմաթիվ անուններ՝ Դավիթ, Ռուբեն, Իսահակ, Սառա, Թամար, Պետրոս և այլն, երբեմն ընկալվում են իբրև հայկական։

Հայկական անունների ուսումնասիրությամբ հատկապես զբաղվել է Հրաչյա Աճառյանը։ նա կազմել է իր տեսակի մեջ եզակի` «Հայոց անձնանունների բառարանը»՝ 5 հատորով։ Հայկական մի շարք անուններ արտահայտում են մարդու արտաքին և ներքին որոշ բարեմասնություններ՝ Գեղուհի, Հրայր, Ժիրայր, Համեստ, Ազնիվ, Պատվական, որոշ անուններ ծագում են տեղանուններից՝ Նաիրի, Արարատ, Տարոն, Արաքսի, Վանուհի, մի այլ խումբ ունի կրոնական բովանդակություն և քրիստոնեական անունների թարգմանություն է՝ Հարություն, Առաքել, Աստվածատուր, կամ նոր անուններ են՝ Համբարձում, Մկրտիչ, Գալուստ, Ավետիս, Սրբուհի և այլն։ Օտար ծագում ունեցող որոշ անուններ՝ Սեդա, Մհեր, Եղիշե, Ռուզան, Սուրեն և այլն, ձևափոխվելով դարձել են հայկական։

Անունների նշանակություն։ Անվանական հետազոտություն

Ֆլորա ՝ առաջացել է անգլերեն fios բառից, նշանակում է ծաղիկ։ Հին հռոմեական դիցաբանության մեջ Ֆլորան ծաղիկների աստվածուհին է՝ Զեփյուռի կինը։ Նա պատկերվում է գեղեցիկ կնոջ արտաքինով, ձեռքին բռնած ծաղիկներ (Տիցիան, Ռեմբրանդտ, Բեկլի

Ֆլորա անունը այլ երկրներում ` Florina, Floretta, Flo, Flyo, Flore:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի 2019 թվականին նորածիններին անվանակոչել են հետևյալ անուններով։

Ձեզ կներկայացնեմ թոփ 10 անուններ։

Աղջիկների անուններ՝

  1. Նարե — 686
  2. Մարիա — 584
  3. Արփի — 444
  4. Եվա — 438
  5. Մանե — 434
  6. Անգելինա — 433
  7. Մարի — 428
  8. Անահիտ — 378
  9. Էլեն — 356
  10. Մարիամ — 350

Տղաների անուններ ՝

  1. Դավիթ — 1403
  2. Նարեկ — 923
  3. Հայկ — 575
  4. Մարկ — 549
  5. Տիգրան — 530
  6. Ալեքս — 482
  7. Միքայել — 442
  8. Արթուր — 414
  9. Գոռ — 394
  10. Արեն — 383
Posted in Без рубрики, Դիպլոմային նախագիծ

Դիպլոմային նախագիծ

Երևանի <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր, պետական քոլեջ   

Մասնագիտություն` նախադպրոցական կրթություն

 Դիպլոմային աշխատանք  

Թեմա `<<Երեխաների գեղագիտական դաստիարակության, ստեղծագործական երևակայության և մանր մոտորիկայի զարգացում այլընտրանքային նկարչության միջոցով>> 

Ուսանող ՝ Ֆլորա Աճեմյան   

Ղեկավար ՝  Էմմա Տերտերյան

Դիպլոմային նախագիծ

Դիպլոմային նախագիծ ՝ շնորհանդես։

Posted in Без рубрики

Հանրաքվե

Հանրաքվեին մասնակցել են ՝

Մայրիկս — Արուսյակ Հայրապետյան

Հայրիկս — Հրանտ Աճեմյան

Եղբայրս — Մեսրոպ Աճեմյան

Եղբայրս — Արթուր Աճեմյան

Եղբայրս — Անդրանիկ Աճեմյան

Հորաքույրս — Սանուհի Աճեմյան

Հորեղբայրս — Արսեն Աճեմյան

Մորաքույրս — Հրանուշ Հայրապետյան

Տատիկս — Սիլվիա Հայրապետյան

Քույրիկս — Տաթև Նավոյան

Եղբայրս — Ստեփան Նավոյան

Եվ ես Ֆլորա Աճեմյանս ։

Posted in Без рубрики

Ապրանքագիտություն

Ապրանքագիտություն գիտություն, որ զբաղվում է ապրանքների (արտադրության միջոցների և անձնական սպառման առարկաների) սպառողական արժեքների ուսումնասիրությամբ։ Ապրանքագիտություն ուսումնասիրում է ապրանքի որակի ապահովման և պահպանման հետ կապված այնպիսի գործոններ ու խնդիրներ, ինչպես հումքը, տեխնոլոգիան, էսթետիկական, առողջապահական, կառուցվածքային, ֆիզիկա-մեխանիկական, քիմիական բազմակողմանիորեն օգտագործելու հատկությունները, նորոգելիությունը, կոմպլեկտայնությունը, ասորտիմենտայնությունը, փաթեթավորման, տեղափոխման, պահպանելիության հնարավորությունները ևն։ Ապրանքագիտություն սերտորեն կապված է մի շարք գիտությունների, հատկապես՝ ֆիզիկայի, քիմիայիյի, կենսաբանության, տեխնոլոգիայի, բույսերի և կենդանիների ֆիզիոլոգիայի, մեքենագիտության, նյութերի դիմադրության, առևտրի էկոնոմիկայի և կազմակերպման, տնտեսական աշխարհագրության, վիճակագրության հետ և օգտագործում է դրանց նվաճումները։

Ապրանքագիտություն հնարավորություն է տալիս ճիշտ ուսումնասիրել բնակչության սպառողական պահանջարկը և հիմնավորված պատվեր ներկայացնել արտադրությանը, որի հիման վրա կազմվում են արտադրական ծրագրերը, նպաստում է շրջանառության ոլորտում նոր տեսակի ապրանքների ներգրավմանը, նշում անհրաժեշտ պայմաններ ապրանքաշարժման և իրացման ժամանակ ապրանքների ֆիզիկա-քիմիական հատկությունների պահպանման համար։ Ապրանքագիտություն բաժանվում է երկու մասի՝ պարենային և արդյունաբերական ապրանքների ապրանքագիտություն։ Դրանք իրենց հերթին բաղկացած են ապրանքների խմբերից և ենթախմբերից։ Պարենային ապրանքների մեջ մտնում են՝ հացը և հացամթերքները, միսu և երշիկեղենը, ճարպերը, բանջարեղենը, կաթը և կաթնամթերքը են։ Արդյունաբերական ապրանքները ընդգրկում են հետևյալ հիմնական խմբերը՝ գործվածքեղենը, կարի արտադրանքը, տրիկոտաժը, կոշկեղենը, գալանտերեան, շինանյութերը, էլեկտրաապրանքները։ Ապրանքների որակի, տեսակայնության, ստանդարտների պահանջներին, տեխնիկական պայմաններին, նմուշներին համապատասխանության որոշման համար ապրանքագիտություն օգտվում է հետազոտման օրգանոլեպտիկ և լաբորատոր եղանակներից։ Ապրանքների որակի որոշման օրգանոլեպտիկ եղանակը հենվում է գլխավորապես ապրանքների արտաքին հատկանիշների՝ գույնի, հոտի, համի, ձայնի, նախշազարդման, ձևի ևն վրա։ Ապրանքների որակի գնահատականը տրվում է մարդու զգայական օրգանների օգնությամբ։ Ընդ որում, մի շարք պարենային ե ոչ պարենային ապրանքների համար այս մեթոդը միակ հնարավորը ե որոշիչն է։ Ապրանքների որակի գնահատման լաբորատոր եղանակն ընդգրկում է քիմիական, ֆիզիկա-մեխանիկական, մանրադիտակային, մանրէաբանական վերլուծությունները, օգտագործում են տարբեր ռեակտիվներ, սարքեր, գործիքներ։ Ապրանքագիտություն ապրանքներն ըստ նշանակության դասակարգում է արդյունաբերական և սննդային ապրանքների, որոնցից առաջինը բաժանում է 24, իսկ երկրորդը՝ 11 խմբի։ Ապրանքագիտություն որոշում է նաև ապրանքների անվանացանկը (ասորտիմենտ) ըստ ձևի, չափի, գույնի, նրբերանգների, տեսակայնության և այլ հատկանիշների։ Ապրանքագիտության կարևոր խնդիրներից է նաև արտիկուլը (արտադրանքին տրվող մշտական կամ ժամանակավոր պայմանական տարբերանշումը)։ Արտիկուլավորումը հեշտացնում է ապրանքների խմբավորումը, առևտրական գործարքները, ապրանքների հետազոտումը, պահանջարկի ուսումնասիրությունը, արդյունաբերությանը պատվերներ ներկայացնելու և ապրանքննը ներկրելու պրոցեսները, գնացուցակներ կազմելը, պահեստային տնտեսության արդյունավետ օգտագործումը։

Ապրանքագետն ապահովում է համապատասխան ապրանքային խմբերի շրջանառությունը արտադրությունից մինչև սպառում, հաշվի առնելով դրանց տեսականին, որակական, քանակական և գնային բնութագրերը: Ապրանքագետը սահմանում և ապահովում է նաև ապրանքների անվտանգության, դրանց քիմիական բաղադրությամբ պայմանավորված պահման պայմանները: Բարձրացնում է ապրանքի մրցունակությունը:

Ապրանքագետների կադրեր ՍՍՀՄ-ում պատրաստում են 13 բուհերում։ ՀՍՍՀ-ում ապրանքագիտություն առարկան դասավանդվում է Երևանի պետական համալսարանում, 1930-ից։ 1954-ին այստեղ ստեղծվեց առևտրի էկոնոմիկայի և ապրանքագիտության ամբիոն, իսկ 1963-ի դեկտեմբերին ապրանքագիտության և առևտրի էկոնոմիկայի ֆակուլտետ՝ ապրանքագիտության և առևտրի էկոնոմիկայի ամբիոններով։ Գյուղական առևտրի ցանցի համար ապրանքագետների կադրեր է պատրաստում Մոսկվայի կոոպերատիվ ինստ-ի Երևանի մասնաճյուղը։ Ապրանտագետ-տեխնիկների պատրաստում են Երևանի կոոպերատիվ, առևտրի և Կիրովականի առևտրի տեխնիկումներում։

Posted in Без рубрики

« Женщины, которые изменили мир»

Аннели́з Мари́я (А́ннаФранк  еврейская девочка, уроженка Германии, после прихода Гитлера к власти скрывавшаяся с семьёй от нацистского террора в Нидерландах. В итоге была схвачена и отправлена в Освенцим, а оттуда в Берген-Бельзен, где умерла в конце войны от тифа. Автор знаменитого «Дневника Анны Франк» — документа, обличающего нацизм, который переведён на многие языки мира. Эта книга сразу стала мировым бестселлером — не только из-за своей пронзительной интонации, но и главным образом потому, что сумела объединить в судьбе одной девочки миллионы человеческих трагедий, связанных с Холокостом. Анна Франк и её семья считаются одними из самых известных жертв нацизма.

Posted in Без рубрики, Աշխարհագրություն

Աշխարհագրական թաղանթի ոլորտային կառուցվածքը

Աշխարհագրական թաղանթի մասին ուսմունքի ձևավորումը մեզ հասցնում է 19–րդ դար, երբ 1875 թ. ավստրիացի նշանավոր երկրաբան Էդուարդ Զյուսը որպես Երկիր մոլորակի առանձին ոլորտներ առաջարկեց առանձնացնել քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը և կենսոլորտը: Հետագայում՝ 1937 թ. ռուս աշխարհագետ Ա. Ա. Գրիգորևի կողմից հրատարակված «Երկրագնդի ֆիզիկաաշխարհագրական թաղանթի կազմի և կառուցվածքի վերլուծական փորձ» իր աշխատության մեջ աշխարհագրական թաղանթի մասին նա տալիս է հետևյալ բնորոշումը. «Ֆիզիկաաշխարհագրական թաղանթը մթնոլորտի ստորին շերտի, քարոլորտի վերին շերտի, ողջ ջրոլորտի փոխազդեցության, փոխներթափանցման ոլորտն է, որը տարբերվում է Երկրի առանձին թաղանթներից նրանով, որ ֆիզիկաաշխարհագրական թաղանթի սահմաններում տարբեր ոլորտներ խիստ կերպով ներթափանցած են իրար մեջ, փոխազդում են իրար վրա: Նրանում աշխարհագրական պրոցեսներն ընթանում են ինչպես տիեզերական, այնպես էլ երկրային էներգիայի աղբյուրների հաշվին: Միայն ֆիզիկաաշխարհագրական թաղանթում է, որ գոյություն ունի կյանք»:

Posted in Без рубрики

Հեմոֆիլիա

Հեմոֆիլիան ժառանգական հիվանդություն է: Այս հիվանդությունը բնորոշվում է բարձր արյունահոսելիությամբ: Հեմոֆիլիայով հիվանդանում են տղամարդիկ:

Պատճառներ
Հեմոֆիլիան պայմանավորված է արյան պլազմայում մակարդելիությունն ապահովող գործոնի անբավարարությամբ: Այդ ժառանգական արատը իրենց որդիներին փոխանցում են արտաքուստ առողջ մայրերը: Հեմոֆիլիայով հիվանդ տղամարդկանց որդիները չեն ժառանգում մակարդելիության պակասի այդ արատը, և նրանց ժառանգները ծնվում են առողջ, իսկ դուստրերը պարտադիր ժառանգում են, և փոխանցում իրենց որդիներին:

Պաթոգենեզ
Հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս դեռևս վաղ մանկական տարիքում և տարեցտարի մեղմանում: Ավելի ուշ տարիքում դրսևորվում են հիվանդության առանձին ձևեր, որոնք բնորոշվում են համեմատաբար թեթև ընթացքով: Հեմոֆիլիայով հիվանդների սալջարդից առաջանում են տարածուն ենթամաշկային, միջմկանային և ներհոդային արյունահոսություններ, կտրած վերքը, ատամների հեռացումը և այլ թեթևակի վնասվածքները երբեմն ուղեկցվում են կյանքի համար վտանգավոր արյունահոսությամբ: Բնորոշ են խոշոր հոդերի (ծնկային, սրունքաթաթային) արյունազեղումները, որոնք պատճառ են դառնում դրանց ծանր փոփոխությունների:

Բուժում
Ժամանակաից արյունաբանության մեջ մեծ հաջողությունների են հասել հեմոֆիլիայի բուժման և կանխարգելման բնագավառում. առողջ մարդկանց արյան պլազմայից պատրաստում են խտանյութեր, որոնց օգտագործումը կանխում է արյունահոսությունը: Մշակվել են հոդերի ախտահարման ժամանակ կիրառվող բուժֆիզկուլտուրայի արդյունավետ մեթոդներ:
Հեմոֆիլիայով հիվանդները պետք է խուսափեն չնչին վնասվածքներից: Վիրահատական (նույնիսկ պարզագույն) միջամտությունից առաջ, վիրահատության ընթացքում և դրանից հետո պետք է կիրառվեն արյունահոսությունը կանխող միջոցառումներ: Արյունահոսությունն սկսվելիս հեմոֆիլիայով հիվանդն անհապաղ պետք է դիմի բժշկի:

Posted in Без рубрики, Ռուսերեն

Дом-музей Сергея Параджанова

Дом-музей Сергея Параджанова — музей в Ереване, посвящённый советскому армянскому режиссёру и художнику Сергею Параджанову. Один из самых популярных музеев города.

Музей был создан в 1988 году, после первой выставки в Музее народного творчества Армении. Переехавший в Ереван Параджанов сам выбрал место (этнографический квартал Дзорагюх в Ереване) для собственного дома и музея и проект строительства.

Из-за Спитакского землетрясения 1988 года и социально-экономических проблем, музей был открыт только в июне 1991 года, через год после смерти Параджанова.

Основатель и директор музея Завен Саркисян. Музей является одним из культурных центров Еревана, известен своими выставками, публикациями и почётными приёмами (в том числе ежегодными собраниями гостей Международного Ереванского кинофестиваля). Музей посещали Пауло Коэльо, Вим Вендерс, Михаил Вартанов, Тонино Гуэрра, Энрика Антониони, Атом Эгоян, Никита Михалков, Владимир Путин, Александр Лукашенко, Евгений Евтушенко, Арнольд Рюйтель, Валдас Адамкус, Тарья Халонен, Дональд Кнут и другие.

Музей расположен в традиционном кавказском двухэтажном доме со внутренним двориком и деревянной галереей.

Коллекция музея представляет разнообразное художественное и литературное наследие Параджанова и состоит из примерно 1400 экспонатов, включая обстановку тбилисского дома Параджанова и личные вещи, переведённые в Ереван по его воле ещё при жизни; инсталляции, коллажи, ассамбляжи, рисунки, куклы и шляпы. В музее также представлены неопубликованные сценарии, либретто и различные произведения искусства, которые Параджанов создал в тюрьме. Например, представлены «талеры», которые Параджанов сделал из крышек от кефирных бутылок, сидя в Лукьяновской тюрьме. Среди других экспонатов музея две воссозданные мемориальные комнаты, оригинальные плакаты, призы фестивалей, письма от Федерико Феллини, Лили Брик, Андрея Тарковского, Михаил Вартанова и Юрия Никулина, подарки от известных посетителей, Тонино Гуэрра, Владимира Путина и Романа Балаяна, который является автором фильма «Ночь в музее Параджанова». Музей использует художественные и экспозиционные принципы самого Параджанова.

Posted in Без рубрики

Նահապետ Քուչակ


Թուխ աչք ու թուխ ունք ունիս,
թուխ մազեր, կուլակդ ի հոգիս.
Շալլայ կարճկըտուր լինիս,
թէ չի գաս գիշերս ի մօտ յիս.
Թէ դու գաս գիշերս ի մօտ յիս,
Գնայ դընեմ զերեսդ երեսիս.
Երեսդ երեսիս դընեմ,
որ դըպնու քո շունչդ ի հոգիս: