Posted in Ճամփորդություններ, Ամառային ճամբար

Այց Արմավ զարգացման կենտրոն

Այսօր նախադպրոցական կրթություն բաժնի սովորողներս և Մարիամ Քալանթարյանը այցելեցինք Արմավ զարգացման կենտրոն։ Մեզ դիմավորեց տնօրեն Արմենուհի Ավագյանը։ Ծանոթացանք այնտեղի մեթոդներին և պարզեցինք, որ մեր և նրանց մեթոդները գրեթե նույն են։

Տիկին Արմենուհին մեզ ցույց տվեց տարբեր զարգացնող խաղեր։ Այդ ամենը շատ հետաքրքիր էր, նաև տեսանք օրացույց որը շատ լավ էր պատրաստված երեխային գրավող և ըստ իս այդպիսի կենտրոններ պետք է շատ լինեն։

Posted in Ամառային ճամբար

Այցելություն «Արմավ շարունակական կրթության կենտրոն»

Նախագիծը ստորև ՝

  • Նախաձեռնությունը ՝ Էլյա Սահակյանի

  • Օրը ՝ 18.06.21

  • Ժամը ՝ 11։30

  • Նպատակը ՝ Ծանոթանալ կենտրոնի միջավայրին, կիրառվող մեթոդիկային, խաղերին և ինքներս փորձել կիրառել դրանք՝ շփվելով երեխաների հետ։

  • Մասնակիցներ ՝ Քոլեջի Նախադպրոցական կրթության բաժնի 2/1 կուրսի ուսանողներ, հասարակագիտության ուսուցչուհի՝ Էլյա Սահակյան

  • Արդյունք ՝ մասնակիցները կամփոփեն բլոգներում, կտեղադրենք տեսանյութ
Posted in Ամառային ճամբար

Ընթերցողական նախագիծ

Գրական ակումբում կան շատ հետաքրքիր պատմվածքներ, ընթերցողական նախագծի շնորհիվ ես կարողացա ընթերցել ինձ գրաված պատմվածքները։ Իրականում, բոլոր պատմվածքները աչքի եմ անցկացրել, բոլորն էլ անչափ հետաքրքիր են և մտածելու տեղիք են տալիս։

Առաջին պատմվածքը որն ընթերցեցի Էրսկին Քոլդուելի <<Դանդաղ մահ>> -ն էր։ Տխուր ավարտով ստեղծագործություն, պատմվածքը գրվել է 1932 թվականին, հեղինակը ստեղծագործության մեջ ներկայացնում է Ամերիկայում ապրող գործազուրկ թափառականների գոյի կռվի մի դրվագ, երբ ապրելը չափազանց թանկ է, իսկ մեռնելն՝ արժեզուրկ․․․

Ռեյ Բրեդբերի << Ամբողջ ամառը ՝ մեկ օրում>> այս պատվածքը Վեներայում ապրող մարդկանց մասին է, որտեղ արդեն 7 տարի է ինչ առանց դադարի անձրև է գալիս։ Դասարանում փակված երեխանները ընդամենը 2տարի էին արևի երես տեսել, սակայն կար Մարգո անունով աղջիկ ով 4տարի էր տեսել արև, և երբ նա պատմում էր արևի մասին նրան չեին հավատում։ Պատմածքից ես հասկացա, որ բոլոր մարդիկ են տարբեր են, չունեն իդեալական բնավորություն, սակայն պետք է հարմարվել և փորձել ընկերանալ։

Վիլհելմ Հաուֆ << Երիտասարդ անգլիացին>> պատմվածքը ինձ շատ դուր եկավ։ Այս պատմությունը մի քաղաքի մասին էր, որտեղ ընդարձակ մասերում ապրում էին կարևոր մասնագիտություն ունեցող ժողովուրդը, իսկ նեղ և փոշոտ մասերում ապրում էին սովորական հասարակ մարդիկ: Մի անգամ այստեղ օտար երկրից կին եկավ: Նա սկսեց բոլորից առանձին ապրել, և համաձայն չէր այդ քաղաքի սովորություններին, նա շատ քիչ էր տնից դուրս գալիս, նա ինքն էր իր համար կերակուր պարտաստում, բոլոր մարդկանցից նա միայն մի ծերունուն էր ընդունում, և ամբողջ ժողովուրդը իրեն <<նորեկ>> էր անվանում, նույնիսկ իր այդտեղ ապրելուց տաս տարի հետո նրան նորեկ էին կոչում: Նա ոչ մի բանի վրա չէր ուրախանում, բայց մի անգամ, երբ այդ քաղաք մի կրկես հաճախեց իր կենդանիներով և ամենակարևոր մասնակիցով՝ օրանգ-ուտանգ տեսակի կապիկով, այդ կապիկը մարդու չափի էր և տարբեր մարդու նման բաներ էր անում: Այդ կրկեսը շրջում էր քաղաքով և բոլորին իր ներկայացումն էր ցույց տալիս, որից հետո մարդկանցից գումար պահանջում: Այդ կրկեսը մոտեցավ նորեկի պատուհանի մոտ և սկսեց իր երգը նվագել, ինչը շատ ապշելի էր, նորեկը արծաթե դրամներ վճարեց, և նույնիսկ, երբ կրկեսը դուրս եկավ քաղաքից նա իրենց հետևից գնաց:Եվ, երբ նա հետ էր գալիս իր կողքին նստած էր մի երիդասարդ տղամարդ, որին նորեկը անվանեց իր ազգականը: Բոլորին դուր էր գալիս երիտասարդը, նա շատ կիրթ էր և սիրում էր պարել: Խնդիրը նրանում էր, որ նա շատ վատ էր պարում, բայց չէր ուզում դա ընդունել: Մեկ-մեկ նա սկսում էր իրեն կասկածելի պահել, ինչից հետո ծերունին իր փոխկապը ձգում էր և նա նորից հանգստանում էր:Ծերունին տանում էր իրեն սուրճ խմելու և այլ տարբեր տեղեր, և նա ակնոցներ էր հագնում ու սկսում տարբեր խելացի բաներ խոսել: Բայց մի դեպքի պատճառով ժողովուրդը պատահականորեն հասկացավ, որ երիտասարդը օրանգ-ուտանգ կապիկն էր, և այդ ծերունին միայն ուզում էր հասկացնել ժողովրդին, որ անպայման չէ, որ բոլորը իրենց կանոններով ապրեն:

ՍԻՆՅԻՏԻՐՈ ՆԱԿԱՄՈՒՐԱ«Դղյակ տանող Ճանապարհը» պատմվածքը մի աղջկա մասին էր, որի ծնողները իրենց ամբողջ կյանքը անցկացրել էին դղյակներ փնտրելով, և երբ աղջիկը մեծանում է նա էլ է սկսում դղյակ տանող ճանապարհներ որոնել, և այդպես կորցնում է իր ամբողջ կյանքը, որը կարող էր վայելել։ Պատմվածքից հասկացա, որ պետք է ապրել այս օրվա օրով, քանի որ ժամանակն անցնում է և օրերը ետ չենք կարող բերել, պետք է պարզապես վայելել մեզ տրված կյանքը։

Ավետիք Իսահակյան <<Անհաղթ Խալիֆան>> պատմվածքի իմաստը այն է, որ Խալիֆան ուզում էր, որ մարդիկ ուրախ ապրեն, պատերազմների փոխարեն լիներ երգ ու պար։ <<Անհաղթ>> մականունը ստացավ քանի որ մինչև կյանքի վերջ հրաժարվեց պատերազմ սկսելուց։ Խալիֆան հետաքրքիր, բարի, ուներ տարբերվող արժեքներ։ Նրա անունը միգուցե մոռացված է, բայց արարքները դժվար թե։

Posted in Ամառային ճամբար

Իտալերեն/ հոդեր/ նախդիրներ

Մինչ սկսել ուսումնասիրել հոդերը, անհրաժեշտ է նշել, որ դրանք լինում են արական (maschile) և իգական (femminile), որոնք իրենց հերթին լինում են եզակի ու հոգնակի: Չմոռանանք նաև, որ հոդը միշտ ցանկացած գոյականի կամ բառի հետ դրվում է, այն միայն կարող ենք չդնել այն դեպքում, երբ թվարկում ենք բառերը:

L’articolo determinativo – Որոշյալ հոդ

Որոշյալ հոդը օգտագործվում է այն գոյականից առաջ, որը մեզ ծանոթ է։

Օրինակներ՝

  • Mangio la torta di Maria (conosciamo quale torta).
    Ուտում եմ Մարիայի տորթը (որի մասին գիտենք):
  • ll cane corre veloce (conosciamo quale cane).
    Շունը (որին ճանաչում ենք) վազում է արագ։

Maschile

Իտալերենում կա 2 արական որոշյալ հոդ՝ il-ը և lo-ն:

(singolare) il → i (plurale)

(singolare) lo → gli (plurale)

Lo նախդիրը դրվում է այն բառերի հետ, որոնք սկսվում են z, s, x, ps, pn, gn, y տառերով:

– s + consonante → lo sport (gli sport), lo studente (gli studenti)
– p + s , p + n → lo psicologo (gli psicologi), lo pneumatico (gli pneumatici)
– g + n → lo gnomo (gli gnomi), lo gnocco (gli gnocchi)
– z → lo zucchero (gli zuccheri), lo zaino (gli zaini)
– y → lo yoga (-), lo yogurt (gli yogurt)

Lo որոշյալ նախդիրը, երբ դրվում է արական գոյականների հետ, որոնք սկսվում են ձայնավոր տառերով, դառնում է l’ ՝ -օ տառի սեղման շնորհիվ:

Օրինակներ՝

il ragazzo – i ragazzi
il quaderno – i quaderni
il cane – i cani
lo studente – gli studenti
lo sport – gli sport
lo psicologo – gli psicologi
lo pneumatico – gli pneumatici
lo gnomo – gli gnomi
lo gnocco – gli gnocchi
lo zucchero – gli zuccheri
lo zaino – gli zaini
lo yogurt – gli yogurt
l’amico – gli amici
l’albero – gli alberi

Femminile

Նախդիրն է la-ն, որը հոգնակիի դեպքում դառնում է le:

(singolare) la → le (plurale)

Երբ la որոշյալ հոդը օգտագործվում է ձայնավորով սկսվող բառերի հետ, ապա վերածվում է l’-ի:

Օրինակ՝

la cusina – le cusine
la matita – le matite
la pagina – le pagine
la mamma – le mamme
la palla – le palle
la ragazza – le ragazze
l’amica – le amiche
l’arte – le arti

L’articolo indeterminativo – Անորոշ հոդ

Անորոշ նախդիրները օգտագործվում են այն գոյականների հետ, որոնք մեզ անծանոթ են: Դրանք ևս լինում են արական և իգական:

Maschile

Արական սեռի անորոշ նախդիրները 2-ն են՝ un և uno:

Un-ը կարող ենք օգտագործել և՛ ձայնավորների, և՛ բաղաձայնների հետ:

– vocale → un amico, un albero
– consonante → un telefono, un libro

Uno-ն օգտագործվում է այն գոյականների հետ, որոնք սկվում են՝

– s + consonante → uno sport, uno studente
– p + s, p + n → uno psicologo, uno pneumatico
– g + n → uno gnomo, uno gnocco
– z → uno zaino
– y → uno yogurt

Femminile

Իգական անորոշ հոդը una-ն է (una strada, una casa, una zanzara), որն օգտագործվում է բաղաձայնների հետ, իսկ ձայնավորի հետ օգտագործվելիս վերածվում է un’-ի (un’amica, un’ora):

ԲԱՌԱՊԱՇԱՐ

il ragazzo – տղան
la ragazza – աղջիկ
il quaderno – տետրը
il cane – շունը
lo studente – ուսանողը
lo pneumatico
 – անվադողը
lo gnomo – թզուկը
lo gnocco – սմբուկը
lo zucchero – շաքարը
lo zaino – ուսապարկ
l’amico – ընկերl’albero – ծառը
la cusina – զարմուհին
la matita – մատիտը
la pagina – էջը
la palla – գնդակը
un libro – գիրք
una strada – փողոց
una casa – տուն
una zanzara – մոծակ
un’ora – մեկ ժամ

Առաջադրանք

1.le statue greche sono perfette.

2. Mario ha preparato  lo zaino ieri sera.

3. gli gnomi invadono i giardini.

4. Piccolo e brutto è  lo gnomo.

5. Tu sei la persona che cercavo.

6. I giornali arrivano la mattina presto.

7. Stamattina non ho ancora letto  il giornale.

8. Sì, gli zii son già venuti

9. ma non I loro figli.

10. Chi te l’ha chiesto di comprare  il pane?

11. Mi piacciono molto I  colori dell’autunno.

12. l’ uva serve a fare il vino.

Posted in Ամառային ճամբար

I sostantivi — գոյական անուն

Իտալերենում գոյական անունը լինում է երկու տեսակի՝ արական և իգական, որոնք էլ իրենց հերթին կարող են լինել եզակի ու հոգնակի:

Maschile – Արական 

Արական սեռի բառերը վերջանում են հիմնականում o տառով, իսկ որոշ դեպքերում` e տառով: Թեպետ երկու դեպքում էլ այդ տառերը հոգնակիի դեպքում վերածվում են i-ի:

Օրինակ՝

(տղա) ragazzo – ragazzi
(գիրք) libro – libri
(ուսանող) studente – studenti

Femminile – Իգական

Իգական սեռի բառերը վերջանում են հիմնականում a, իսկ որոշ դեպքերում` e տառով: Հոգնակիի վերածելու դեպքում տառը փոխվում է e-ի, իսկ e-ն i-ի:

Օրինակ՝

(աղջիկ) ragazza – ragazze
(պայուսակ) borsa – borse
(տուն) casa – case
(դասարան) classe – classi

Լրացուցիչ բառեր

quaderno – տետր (i quaderni)
matita – մատիտ (matite)
chiave – բանալի (chivai)
pena – գրիչ (pene)
insegnante – դասավանդող (insegnanti)
pagina – էջ (pagine)

Նյութը ավելի լավ յուրացնելու նպատակով՝ կատարեք հետևյալ առաջադրանքը:

Վերը նշված բառերը պատկանում են եզակի թվին, դրանք դարձրե՛ք հոգնակի:

Գործնականում օգտագործվում են նաև 5 տառեր (օտարերկրյա ծագմամբ):

x — կարդում ենք  ICSk —  կարդում ենք cappa

w — doppia vu

y — ipsilon / i greca

—  i lunga

Եկեք ծանոթանանք մի քանի բառերի և դրանց թարգմանությանը.alba – լուսաբացbòtte – հարվածներscòpo – նպատակ, մտադրությունbambina – աղջիկdònna – կինmatita – մատիտfèsta – տոն

paròla – բառléttura – ընթերցանությունónore – պատիվriposó – հանգիստbéné – լավlettéra – տառsòrte – ճակատագիրséttimana – շաբաթscolaro – աշակերտintiero / intero – ամբողջnuotare – լողալnotare – նշումներ կատարել, նկատելvotare – քվեարկել, երդվելurlio – ճիչ, կանչpaura – վախ

  • e, o ձայնավորների գրական արտասանությունը հանդիպում է հիմնականում Հռոմում և Տոսկանիայում: Իտալիայի մյուս մասերում, փակ և բաց o, e – ի միջև արտասանության հստակ տարբերություն հաճախ չի հնչում:
  • Իտալերենում կա 5 ձայնավոր և 7 հնչյուն, քանզի o և e տառերը կարող են լինել բաց ու փակ (a, e՝, e՛, i, o՝, o՛, u)
  • Իտալերենի այբուբենը բաղկացած է 16 բաղաձայնից և 6 ձայնավորից
  • Կան որոշ դժվար արտասանություններ

c + a, o, u = կարդում ենք  —  k (կ) — [cane – շուն, casa – տուն, cuore – սիրտ]

C + h + i = կարդում ենք — (կ) — [chiesa – եկեղեցի, chiave – բանալի]

c + i, e = կարդում ենք  — (չ) — [cena – ընթրիք, cibo – սնունդ, cipolla – սոխ]

c + i, a, o = կարդում  ենք — (չ) — [ciao – բարև / հաջող, cielo – երկինք]

g + a, o, u = կարդում  ենք — (գ) —  [gatto – կատու, guerra – պատերազմ, gusto – ճաշակ]

gh + i, e = կարդում ենք — (գ) — [Margherita]

sc + h + e, i = կարդացվում է —  (սկ ) — [maschile – արական, schema – սխեմա, scherzo – կատակ, scuola – դպրոց]

gli — կարդացվում է — (լь) [moglie – կին, voglia – ցանկություն]

gn — (նь) — [bisogno – կարիք, spagnolo – իսպանացի]

— բառասկզբում կարդացվում է (ս) — [sedia – աթոռ]

s — կարդացվում է (զ) եթե գտնվում է 2 ձայնավորի միջև — [mese – ամիս, riso – բրինձ]

s — b, d, g, l, m, n, r, v բաղաձայներից առաջ կարդացվում է (զ) 

ss — կարդացվում է (ս) — [cassa – կանխիկ, spesso – հաճախ]

s + c = (շ) — [pesce – ձուկ, uscita – ելք]

z — բառասկզբում կարդացվում է (ձ) — [zero – զրո, zona – գոտի]

zz — կարդացվում է (ց) — [ragazza – աղջիկ, ragazzo – տղա, piazza – քառակուսի, pazzo – խելագար]

z — կարդացվում է (ց) -ia, -ie, -io առաջ — [grazie – շնորհակալություն]

z — կարդացվում է (ձ) –izzare սուֆիկսի դեպքում — [ipotizzare – ենթադրել]

z — կարդացվում է (ց) -anza, -enza, -ezza, -zione սուֆիկսների դեպքում — [lezione – դաս, zitto – լուռ]

q — կարդացվում է (կ), այն միշտ հանդիպում է բառասկզբում` “u” տառի կապակցությամ —  [qui – այստեղ, questo – այս]

cq — կարդացվում է (կկ) – միշտ միասին են գրվում

h — տառը բառամիջում չի կարդացվում, օգտագործում ենք c, g տառերի արտասանությունը փոխելու համար և գործածում ենք avere բայի (ho, ha…)ու ձայնարկությունների մեջ (oh, ah… )

Posted in Ամառային ճամբար

Սլայդշոու

Հետաքրքիր փաստեր հեռախոսների մասին։

PowerPoint-ով դուք կարողեք տարբեր ձևերի սլայդներ պատրաստել , նաև կարող եք ձայնագրել և տեղադրել սլայդի վրա , եթե կցանկանաք ):

PowerPoint -ում կա Save և Save as կոճակները ՝

Save – պահում է որպես սլայդ, ինչու է այդպես պահպանում , որպեսզի հետո կարողանաք ուղղել սխալները կամ փոփոխություն կատարել  :

Save as –պետք է ընտրել ,կամ որպես շոու ,կամ PDF ֆայլ  կամ էլ միանքամից save as , ինչպես կցանկանաք (պահպանում է ամբողջությամբ)։

Posted in Ամառային ճամբար

Դիալոգներ di dove sei?: tu

LUCIA: Io sono Lucia. Tu chi sei?

Ես Լյուսիան եմ: Իսկ դու?

LIN:  Io sono Lin.

Ես Լինն եմ։

LUCIA: Tu sei straniero?

Օտարերկրացի եք?

LIN: Si, io sono straniero.

Այո ես օտարերկրացի եմ։

LUCIA: Tu sei studente?

Ուսանող եք?


LIN: Si, io sono studente.

Այո ես ուսանող եմ։

Բառապաշար

Io sono … – Ես …

Straniero – արտասահմանցի, օտարերկրացի

Studente – ուսանող

Իտալերեն դիալոգ։ Di dove sei? /Non

ANNA: Tu sei Italiana?

Դու իտալացի ես?


PAOLA: No, non sono Italiana. Sono brasiliana. E tu di dove sei?

Ոչ ես իտալացի չեմ բրազիլացի եմ․ դու որտեղից ես?


ANNA: Io sono italiana. E lui chi è?

Ես իտալացի եմ․ իսկ ով է նա?


PAOLA: Lui è Carlos.

Նա Կառլոսն է։


ANNA: È brasiliano?

Բրազիլացի է?


PAOLA: No, lui non è brasiliano. È cubano.

Ոչ նա բրազիլացի չէ Կուբայից է։

Բառապաշար

Di dove sei? – Ծագումով որտեղի՞ց ես

Վերհիշենք lui-ի և lei-ի տարբերությունը: Երկու բառերն էլ միակերպ են թարգմանվում՝ նա, բայց տարբերությունը սեռի մեջ է: Lui-ով վերագրում ենք տղաին, իսկ lei-ով՝ աղջկան:

Սովորենք նաև e-ի և è-ի տարբերությունը: È-ն օժանդակ բայ է՝ է-ն, որը օգտագործում ենք, երբ խոսքը նա-ի մասին է, իսկ e-ն նշանակում է “և”:

Տեղադրել բաց թողնված տառերը:

Օրինակ՝ 7 – SETTE

1 – UNO
5 – CINQUE
6 – SEI
9 – NOVE
3 – TRE
0 – ZERO
8 – OTTO
2 – DUE
4 – QUATTRO
10 – DIECI

Posted in Ամառային ճամբար, վրացերեն

Ռուսթավ — რუსთავი

Ռուսթավ (վրացերեն՝ რუსთავი), քաղաք Վրաստանի հարավային մասում, Քուռ գետի ափերին, 25 կիլոմետր հեռավորության վրա Թբիլիսիից։ Հայկական աղբյուրներում քաղաքը երբեմն կոչվում էր Ոստան քաղաք։ Ըստ լեգենդի՝ հին Ռուսթավ քաղաքը հիմնադրել է վրացիների նախահայր Քարթլոսի այրին և ի սկզբանե Բոստան Քալաքի անվանում է ստացել: Քաղաքի հիմնադրման իրական թվականը անհայտ է, սակայն արդեն մ.թ. IV — V դարերում այստեղ կար բերդ, տաճար և ոռոգիչ ջրանցքներ։ Քաղաքը ապրել է իր ծաղկման շրջանը Թամար թագուհու օրոք։ Մոտավորապես 1236 թվականին քաղաքը ամբողջությամբ ավերել են մոնղոլները: Նոր քաղաքը հիմնադրված է եղել 1948 թվականին հին Ռուսթավի սկզբնական վայրի մոտ, քանի որ կառուցվում էր խոշոր մետաղագործական գործարան։

Դրոշ՝

Զինանշան՝