Posted in Ամառային նախագծեր, Իմ գրադարան

Միգել դե Ունամունո — Մառախուղը

Դուրս գալով տնից՝ Ավգուստոն աջ ձեռքի բաց ափը ձգեց առաջ, մի պահ աչքերը հառեց երկնքին եւ հիացմունքից քարացած՝ մնաց տեղում կանգնած»:

Այսպես է սկսվում իսպանացի գրող Միգել դե Ունամունոյի «Մառախուղը» նիվոլան։ Նիվոլա տերմինը ստեղծել է հենց Ունամունոն։ Այն առաջին անգամ ի հայտ է եկել «Մառախուղը» վեպի առաջաբանում։ Ունամունոն նիվոլան հակադրում է 20-րդ դարի իսպանական իրապաշտական վեպերին։

Թեև գիրքն ամբողջությամբ պատմում է գլխավոր հերոս Ավգուստո Պերեսի սիրային արկածների մասին, սակայն ես այն չեմ կարող անվանել կամ համարել սիրավեպ։ Ինձ ընդհանրապես թվում է այս գործում սիրո մասին խոսք չկա։ Կամ ավելի ճիշտ խոսվում է սիրո մասին ընդհանրապես, քննության է դրվում սիրո հետևանքները մարդու կյանքում, բայց չկա Ավգուստոյի սիրո պատմությունը։

Ավգուստոն չգիտեր գնալ աջ թե ձախ և սպասում էր, որ մի շուն անցնի, որ հետևի նրան, սակայն շան փոխարեն անցնում է մի գեղեցիկ աղջիկ, և Ավգուստոն սկսում է հետևել աղջկան և սիրահարվում է։ Սրանից հետո սկսում է փիլիսոփայությունը սիրո, կանանց, ամուսնության, կյանքի ու այլ հարցերի շուրջ։ Վեպը համեմված է փիլիսոփայությամբ և հումորով։

Հարցին, թե ինչու է հեղինակը վեպն անվանել «Մառախուղը», կարծում եմ լավագույնս պատասխանում է վեպի այս հատվածը.

Ի՞նչ է պետք սիրելու համար: Նկատե՜լ, նկատե՜լ, սա է հենց սիրո կանխազգացումը, նկատել սերը մառախուղի մեջ: Հետո հասնում է ճանաչելը, մառախուղի մեջ գուշակելու կանխազգացումը: Հետո ամեն ինչ հստակեցվում է, պարզեցվում, մառախուղը լուծվում է ջրի կաթիլների, կարկուտի,ձյան կամ քարերի մեջ:

Մառախուղը հենց կյանքն է, որը մշուշոտ է, եթե չկա սեր: Սերն է, որ հստակեցնում է ամեն ինչ և տալիս իմաստ այդ կյանքին: Սակայն այս վեպում էլ սերը վերջում պարտվում է, և հաղթում է մառախուղը: Իսկ գուցե դա սեր չէ՞ր, քանի որ հենց ինքը հեղինակը նշում է.

Ձանձրույթը մեր կյանքի հիմքն է, ձանձրույթն է ծնունդ տալիս բոլոր խաղերին, զվարճանքներին, սիրավեպերին և սիրելուն։

Գիրքը ինձ շատ դուր եկավ, վերջում հնարավոր չէ կարդալ առանց հուզվելու։

Posted in Ամառային նախագծեր, Իմ գրադարան

Ռաքել Պալացիո «Հրաշքը»

Գրքի գլխավոր հերոսը Օգյուստ Փուլմանն է, ով ծնվել է դեմքի թերություններով և ինչի պատճառով էլ դպրոց չի գնացել։ Օգին սովորական երեխա է արտասավոր դեմքով։ Նրա ծնողները Իզաբելը և Նեյթը որոշում են նրան ընդունել Բիչերի դպրոց։ Սկզբում նրա համար դժվար էր, նոր շրջապատ, նրանից սարսափող հասակակիցներ։ Չնայած այդ ամենին Օգյուստը լինելով բարի, ընկերասեր հաղթահարեց այդ ամենը և բոլորը նրան սիրեցին այնպես ինչպես որ կա։

Ինձ առանձնահատուկ դուր եկավ տնօրեն միստր Թուշմանը։ Բարի, խելացի, ազնիվ, հոգատար կերպար։

Միստր Բրաունի կանոններից կառանձնացնեմ `

Սեպտեմբերյան կանոն`

Երբ կա ընտրություն ` լինել ճիշտ, կամ բարի, ընտրիր բարին։

Մայիսյան կանոն `

Արա այն լավը, որը կարող ես,

Այն ամենով, ինչով կարող ես,

Ամեն գնով, որ կարող ես,

Ամենուրեք, որտեղ կարող ես,

Ամեն վայրկյան, երբ կարող ես,

Ամեն մեկին, ում կարող ես,

Այնքան, որքան դեռ կարող ես։

Երեխաների կանոններից ինձ ավելի շատ դուր եկավ Ջուլիան Ալբանսի կանոնը `

Երբեմն լավ է սկսել նորից։

Ջուլիանը իմ կարծիքով այդքան էլ վատը չէր ինչ ներկայացնում էր, պարզապես երեխաները օրինակ են վերցնում իրենց ծնողներից, իսկ Ջուլիանի մոր ` Մելիսա Փերփր Ալբանսի էլեկտրոնային նամակից հասկացա թե ինչու էր Ջուլիանն այդպիսին։

Posted in Ամառային նախագծեր, Իմ գրադարան

Օսկար Ուայլդ —Դորիան Գրեյի դիմանկարը

«Դորիան Գրեյի դիմանկարը» անգլիացի գրող Օսկար Ուայլդի վեպը։ Համարվում է հեղինակի ամենանշանավոր ստեղծագործությունը։ Սա Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհի ամենաընթերցվող գրքերից մեկը։ Առաջին անգամ հրատարակվել է 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։ Առանձին գրքով տպվել է միայն 1891 թվականի ապրիլին։ Այդ հրատարակչությամբ, քննադատներն ու գրաքննիչները շատ բաներ էին հեռացրել, ավելացրել վեպում։

Սկզբում ինձ դուր չեկավ գիրքը, բայց ես շարունակեցի ընթերցել, հետզհետե դուր եկավ ինձ այն, սակայն ես նման ավարտի չէի սպասում։

Գիրքը մի դիմանկարի պատմություն է, ես փորձեցի պատկերացնել բոլոր հերոսներին։ Դորիան Գրեյը մի անմեղ պատանի, որը կործանվեց իր գեղեցկության պատճառով։ Ինձ առավել շատ դուր եկավ Լորդ Հենրիի կերպարը, նա ամեն ինչին ավելի ռեալ էր նայում։

«Վեպում արծարծվում են բազմաթիվ հարցեր, որոնցից հիմնականը արվեստի, բարոյագիտության և գեղեցիկի փոխադարձ կապն է։ Դորիան Գրեյը, հետևելով հեդոնիզմին, դառնում է գեղեցկության և երիտասարդության պաշտամունքի զոհը»։

Posted in Ամառային նախագծեր

Ընկերներ

Կան ընկերներ, որ աշխարհ արժեն, կարևորը գտնես իրական ընկերների որ կլինեն միշտ կողքիդ ոչ թե ուրախության այլ նաև տխրության ժամանակ։ 3 տարի առաջ երբ եկա Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջ, ներսումս անբացատրելի անհանգստություն կար, մտածում էի չեմ կարողանա լեզու գտնել հասակակիցներիս հետ։ Իրականում բոլորին էլ սիրում եմ, բոլորն էլ իմ ընկերներն են։ Սկզբում ծանոթացա Անուշիկի հետ, Անուշս շատ անկեղծ, գեղեցիկ, հումորով, մաքուր հոգով հրաշք անձնավորություն է, նա տարբերվում է մյուս իմ ընկերներից չհարցնեք թե ինչով է տարբերվում, ինքս էլ չունեմ այդ հարցի պատասխանը։ Հռիփսիմեն քչախոս է, երբեք չէի մտածի որ լեզու կգտնեմ նման մարդկանց հետ սակայն նա ինձ քրոջ նման է։

Ես ուրախ եմ, որ ունեմ նրանց նման ընկերներ իսկական ընկերներ։

Posted in Ամառային նախագծեր

Երաժշտությունն ինձ համար…

Ինձ համար երաժշտությունը կյանք է։ Ես տխուր լինեմ ուրախ լինեմ երաժշտությունը ինձ հետ է։ Այն ինձ հանգստացնում է, ես սիրում եմ ժամերով ականջակալները միացնել և ընկղմվել դրա մեջ, նաև սկսում եմ ստեղծագործել երաժշտության շնորհիվ, ընկնել երազանքների գիրկը մտածել կյանքի մասին, երաժշտությունը հավատարիմ ընկերս է։  Ես չեմ սիրում պատասխանել այն հարցին որը հաճախ է տրվում «ինչ՞ երաժշտություն ես լսում կամ սիրում»։ Գիտե՞ք երաժշտությունն աշխարհին տալիս է հոգի, մտքին` թևեր, երևակայությանը` թռչելու հնարավորություն, իսկ կյանքին` ամեն ինչ” -Սա Պլատոնն է ասել երաժշտության մասին։
Երաժշտությունն մեծ ազդեցություն ունի մեր սրտի, մտքերի ու մարմնի վրա այնպես, ինչպես և մարդը… որովհետև յուրաքանչյուր երգ,  ինչ-որ մեկին է հիշեցնում…

Posted in Ամառային նախագծեր

Այց հացատուն

Այսօր գնացինք մեդիային կից գտնվող հացատուն։ Լվացվելուց հետո անցանք գործի։ Նախ մեզ ցույց տվեցին ինչպես է կատարվում այդ ամենը, նաև ցույց տվեցին ձևավորումը։ Պատրաստեցինք հրազդան, մատնաքաշ, պուրի և ծաղիկ(ռամաշկա)։

Պատրաստելու ընթացքում երգեցինք հաց կթխեմ Գարի ա և գունդ անեմ երգերը։

https://youtu.be/ACWRfMtBK5k