Posted in Առաջին բուժօգնություն

Ատամների խնամք

Նախադպրոցական բաժնի մեր խմբով ընկեր Քրիստինեի հետ միասին իրականացրեցինք ատամի խնամքի նախագիծը։
Այս անգամ գնացել էինք Արևելյան դպրոց , որտեղ Արմինե Մնացականյանյի դասարանի երեխաներին սովորեցրինք ճիշտ լվանալ ատամները։
Սկզբում թղթի վրա նկարեցինք ատամներ, իսկ հետո կապույտ գույնով ճիշտ շարժումներով(վերևից ներքև) ներկեցինք վերևի ատամները։ Նույն գործողությամբ կանաչ գույնով ներկեցինք ներքևի (ներքևից վերև) ատամները։
Իսկ սեղանատամները ՝ դեղին գույնով։
Մեր նկարը նման էր ամպիկի, խոտերի և արևի։

Որոշները նույնիսկ գլխի ընկան, թե ինչի է նման մեր պատկերը։
Երեխաները ակտիվ մասնակցեցին նախագծին։

Posted in Առաջին բուժօգնություն

Վարպետության դաս Արևելյան դպրոցում — ատամների խնամք

Մայիսյան հավաքի շրջանակներում անցկացնում ենք վարպետության դասեր կրտսեր դպրոցներում ։

Այսօր գնում ենք արևելյան դպրոց հերթական նախագծին։ Երեխաներին սովորեցնում ենք ճիշտ լվանալ ատամները։

Դասվար՝ Արմինե Մնացականյան և ընկերներ։

Նախագծի օր՝ 25.05.2021

Posted in Առաջին բուժօգնություն

Ատամների խնամք

Այսօր Քրիստինե Սահակյանցի հետ միասին իրականացրինք սովորող սովորեցնող նախագիծը արևելյան դպրոցի 1-ին դասարանում։

Սկզբում թղթի վրա նկարեցինք ատամներ, իսկ հետո կապույտ գույնով ճիշտ շարժումներով ներկեցինք վերևի ատամները ։ Նույն գործողությամբ կանաչ գույնով ներկեցինք ներքևի ատամները։ Իսկ մեջտեղում ՝ դեղին գույնով։

Մեր նկարը նման էր ամպիկի, խոտերի և արևի։

Posted in Առաջին բուժօգնություն

Վիտամին H (բիոտին)

Վիտամին H-ը (բիոտին, B7) պատկանում է ջրալույծ վիտամինների խմբին։ Այն սպիտակ գույնի բյուրեղիկների տեսքով է, որոնք լուծվում են ջրում և օրգանական լուծիչներում։ Մասնակցում է ճարպաթթուների և գլիկոգենի սինթեզին։ Ոչնչանում է բարձր ջերմաստիճանի դեպքում։ Օրգանիզմի օրական պահանջը բիոտինի նկատմամբ կազմում է 30-80 մկգ։ Հղի կանանց դեպքում՝ 50-110 մկգ։

Վիտամին H-ի կենսաբանական դերը `


Կարգավորում է շաքարի մակարդակը արյան մեջ, ինչպես նաև գլյուկոզի մասնակցությունը նյութափոխանակությանը։
Ունի մեծ դեր սպիտակուցների յուրացման և ճարպերի այրման մեջ։
Բիոտինը կարևոր է մազերի, եղունգների և մաշկի համար, ինչի համար էլ ստացել է «գեղեցկության վիտամին» անվանումը։
Ունի մեծ դեր նյարդային համակարգի նորմալ գործունեության համար։

Բիոտինի թերվիտամինոզ և հիպերվիտամինոզ `


Օրգանիզմում բիոտինի անբավարար քանակության դեպքում արյան մեջ շաքարի և խոլեստերինի քանակը դառնում է անկայուն։ Կարող է առաջանալ անեմիա, ի հայտ է գալիս ընդհանուր թուլություն, ախորժակի կորուստ, դեպրեսիա։ Վիատմին H-ի անբավարարության նշաններ են մազաթափությունը, չոր մաշկը, ճարպակալումը։ Այս զարմանահրաշ վիտամինի հիպերվիտամինոզը չի առաջացնում որևէ խնդիր։

Բիոտինի քանակը տարբեր մթերքներում `


Բիոտին պարունակվում է բոլոր այն մթերքներում, որոնք օգտագործում ենք։

Մթերքը(100 գ) Պարունակվող քանակը


Տավարի լյարդ 98 մկգ
Խոզի լյարդ 80 մկգ
Եգիպտացորեն 21 մկգ
Հավի ձու 20․2 մկգ
Վարսակի փաթիլներ 20 մկգ
Ոլոռ 19 մկգ
Ցորեն 10․5 մկգ
Թառափ 10 մկգ
Պիստակ 10 մկգ
Հավի միս 10 մկգ
Վայրի ելակ 4 մկգ
Սերուցք 4 մկգ
Թթվասեր 3․6 մկգ
Պանիր 3․6 մկգ
Չիչխան 3․3 մկգ

Բիոտինի յուրացման խանգարումները `


Ձվի սպիտակուցում պարունակվում է ավիդին, որը խանգարում է բիոտինի յուրացմանը։ Հակաբիոտիկները և ալկոհոլը նույնպես խանգարում են բիոտինի սինթեզին և ներծծմանը։ Վիտամին H-ի ակտիվությունը բարձրացնելու համար խորհուրդ է տրվում համատեղել այն մագնեզիումի հետ։

Posted in Առաջին բուժօգնություն

Տուբերկուլոզ

Տուբերկուլոզը վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է տուբերկուլոզի միկոբակտերիաներով: Հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային, հազվադեպ՝ նաև ալիմենտար (սննդի հետ) ճանապարհով։ Հարուցիչները, օդի միջոցով թափանցելով մարդու օրգանիզմ, ախտահարում են առաջին հերթին շնչառական համակարգը: Կարող են ախտահարվել նաև մարդու օրգանիզմի այլ օրգան համակարգեր՝ առաջացնելով ծանր հիվանդություններ:



Վարակի հիմնական աղբյուրը թոքերի տուբերկուլոզով հիվանդ մարդն է: Երկրորդական դեր ունեն վարակի մյուս աղբուրները՝ տուբերկուլոզով հիվանդ ընտանի կենդանիները (խոզերը, կատուները, շները, թռչունները), որոնցից մարդը կարող է վարակվել ինչպես օդակաթիլային, այնպես էլ կոնտակտային (շփման միջոցով) ճանապարհով։

Հիվանդության առաջացմանը նպաստում են կյանքի անբարենպաստ պայմանները՝ թերսնուցումը, երկարատև ֆիզիկական և էմոցիոնալ լարվածությունը, որոշ քրոնիկական հիվանդություններ (շաքարային դիաբետ, խոցային հիվանդություն, խրոնիկական ալկոհոլիզմ և այլն), որոնք թուլացնում են օրգանիզմի դիմադրողականությունը։

Առավել հաճախ տոբերկուլոզը ախտահարում է շնչառական համակարգը և այս ձևն առավել վտանգավոր է վարակի տարածման առումով։ Տուբերկուլոզը նաև հանդիսանում է ՄԻԱՎ-ով հիվանդների մահվան հիմնական պատճառներից մեկը:

Տուբերկուլոզի հարուցիչներ կան ամենուր։ Տուբերկուլոզի հարուցիչը հայտնաբերվել է 1882 թվականի մարտի 24-ին գերմանացի աշխարհահռչակ միկրոկենսաբան Ռոբերտ Կոխի կողմից (Ռ. Կոխը հայտնաբերել է նաև սիբիրյան խոցի և խոլերայի հարուցիչները), ինչի կապակցությամբ 1905 թվականին նա արժանացել է Նոբելյան մրցանակի՝ ֆիզիոլոգիայի և բժշկության ասպարեզում: Կապված այդ հայտնագործության հետ՝ ԱՀԿ-ի որոշմամբ 1982 թվականից մարտի 24-ը նշվում է որպես տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր՝ նվիրված հայտնագործության 100 ամյակին:

Տուբերկուլոզի ախտանշաններն են.

Դյուրհոգնելիություն, թուլություն,
Գլխացավեր,
Ախորժակի բացակայություն, քաշի կորուստ,
Քրտնարտադրություն,
Երկար ժամանակի ընթացքում մարմնի ջերմաստիճանի մերթընդմերթ բարձրացում մինչև 38° C,
Գունատություն,
Երեխաների մոտ ֆիզիկական զարգացման դանդաղում,
Ավշային հանգույցների մեծացում,
Հազ։
Եթե կասկածում եք, որ ձեր մոտ տուբերկուլոզ է, այսինքն վերը թվարկած նշանները առկա են՝ առաջին հերթին անհրաժեշտ է դիմել բժշկի և կատարեք բժշկի կողմից տրված բոլոր ցուցումները.

Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի դեմ պատվաստումը ընդգրկված է պատվաստումների ազգային օրացույցում՝ յուրաքանչյուր նորածին ծնվելուց հետո առաջին օրերին ստանում է «ԲՑԺ» պատվաստում: Լրացուցիչ պատվաստում կարող է կատարվել 12 կամ 16 տարեկան հասակում, ինչպես նաև հիվանդների հետ սերտ շփված մեծահասակներին:

Կարևոր կանխարգելիչ միջոցառում է թոքերի պարբերական ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունը, որը հնարավորություն է տալիս տուբերկուլոզի ախտորոշումը վաղ փուլերում՝ հետևաբար հեշտացնում և արդյունավետ է դարձնում բուժումը:

Posted in Առաջին բուժօգնություն

Վարակիչ հիվանդություններ


Աղիքայինինֆեկցիներ

-կեղտոտ ձեռքերիհիվանդություն

-դեղնախտներ

-ճճվակրություն

Վարակիչ հիվանդությունը տարբեր ախտածին մանրէների՝ մարմին ներթափանցման և նրանց կենսագործունեության հետևանքով զարգացող հիվանդությունն է։ Ի տարբերություն մյուս բոլոր հիվանդությունների՝ սրանք կարող են փոխանցվել հիվանդ (վարակակիր) մարդուց կամ կենդանուց առողջ մարդուն։ Վարակի հարուցիչներ կարող են լինել վիրուսները, բակտերիաները, սնկիկները և այլ մանրէներ: Յուրաքանչյուր վարակիչ հիվանդություն ունի իր յուրահատուկ հարուցիչը։ Վարակումը հարուցչի ներթափանցումն է մարդու մարմին։ Ըստ հարուցչի՝ մարմին ներթափանցման ուղու վարակիչ հիվանդությունները բաժանվում են հետևյալ 5 հիմնական խմբերի (նկ. 21.1).

օդակաթիլային ճանապարհով փոխանցվող,
մարսողական ճանապարհով փոխանցվող (աղիքային վարակներ),
անմիջական շփման (մաշկի և լորձաթաղանթների միջոցով) ճանապարհով փոխանցվող,
արյան միջոցով (միջատների խայթոցներով, ներարկումների ժամանակ) փոխանցվող,
ներարգանդային (մորից՝ պտղին) ճանապարհով փոխանցվող։
Որպեսզի տեղի ունենա վարակում, անհրաժեշտ է միաժամանակ մի քանի պայմանների առկայություն (նկ. 21.2).

հարուցիչի ելք՝ արյան, մեզի, թքի, փսխուքի. քրտինքի հետ,
հարուցիչ,
հարուցչի բավարար քանակ,
«մուտքի դուռ» հարուցչի համար՝ վնասված մաշկ, լորձաթաղանթներ և հարուցչի հետ շփում։
Միշտ չէ, որ առաջին օգնություն ցուցաբերելիս առկա են լինում բոլոր այդ պայմանները, և բացառելով դրանցից գոնե մեկը (տե՛ս կանխարգելում), կարելի է բացառել նաև վարակումը։ Եթե մարմնի դիմադրողականությունը բարձր է, մարդու մարմին հարուցիչի թափանցումից հետո էլ հիվանդությունը կարող է չզարգանալ։ Սակայն որոշ իրավիճակներում, օրինակ՝ բարձր և ցածր ջերմաստիճանների, ճառագայթման ազդեցության, թերսնման հետևանքով, մարդու մարմնի դիմադրողականությունն ընկնում է, և հիվանդությունը դրսևորվում է։

Վարակիչ հիվանդություններն ունեն զարգացման երեք շրջան.

Գաղտնի շրջան՝ վարակվելու պահից մինչև հիվանդության առաջին նշանների ի հայտ գալը, որի տևողությունը կախված է հիվանդության տեսակից, ներթափանցած հարուցիչների քանակից, մարմնի դիմադրողականությունից։
Ծաղկման շրջան՝ հիվանդության նշանների դրսևորման շրջան։ Այս շրջանում հիվանդն ամենավտանգավորն է վարակման առումով։
Ապաքինման շրջան հիվանդության նշաններն աստիճանաբար անհետանում են։
ՆՇԱՆՆԵՐԸ

Վարակիչ հիվանդությունների հարուցիչներն ունեն ազդեցության մի շարք ընդհանուր կողմեր, որոնք դրսևորվում են որոշ ընդհանուր նշաններով.

տենդ՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացում 38°C-ից բարձր,
տկարություն, ընդհանուր թուլություն, դյուրհոգնելիություն,
ավշային հանգույցների մեծացում,
գլխապտույտ,
գլխացավ,
ախորժակի նվազում,
մկանային ցավեր։
ՏԵՆԴ

Վարակիչ հիվանդությունները սովորաբար ուղեկցվում են տենդով։ Տենդը մարմնի ընդհանուր պատասխան ռեակցիան է ախտահարմանը, որն արտահայտվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ՝ 38°C–ից բարձր։ Տենդի ժամանակ խախտված է մարմնի ջերմարտադրության և ջերմատվության հավասարակշռությունը։ Սովորաբար 38°C–ից բարձր ջերմաստիճանը, բացառությամբ ջերմային խանգարումների, վկայում է մարմնում որևէ վարակի առկայության մասին։ Մարմնի ջերմաստիճանի բարձրացումը պաշտպանական ռեակցիա է վարակի նկատմամբ, քանի որ բարձր ջերմաստիճանի պայմաններում մարմնի դիմադրողականությունը կտրուկ բարձրանում է։ Այդ պատճառով, եթե մարդը նորմալ է տանում մարմնի բարձր ջերմաստիճանը, կարիք չկա այն իջեցնել։ Սակայն 39°C և բարձր ջերմաստիճանները կյանքին վտանգ են սպառնում։ 40–41°C սկսվում է մարմնի սպիտակուցների բնափոխում։

Տենդի ժամանակ անոթազարկը և շնչառությունը հաճախանում են, կարող է լինել սարսուռ կամ դոդ։ Տուժածն ունենում է գլխապտույտ, գլխացավ։ Ուժեղանում է քրտնարտադրությունը (հնարավոր է հեղուկի մեծ քանակության կորուստ և ջրազրկման գարգացում)։ Մանկական տարիքում կարող են լինել տենդային ցնցումներ (տե’ս «ՏԵՆԴԱՅԻՆ ՑՆՑՈՒՄՆԵՐ»)։ Տենդը կարող է ուղեկցվել գիտակցության տարբեր խանգարումներով։ Տենդը վտանգավոր է հատկապես.

երբ ջերմաստիճանը 40–41°C–ից բարձր է,
երբ ուղեկցվում է ցնցումներով (հատկապես երեխաների մոտ),
երբ ուղեկցվում է գիտակցության խանգարումներով,
երբ ջերմաստիճանը կտրուկ տատանվում է։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

Վարակիչ հիվանդությունների ժամանակ առաջին օգնությունը չի կարող փոխարինել բժշկական օգնությանը, սակայն, ժամանակին ահագանգելով և նշված մի բանի քայլերը կատարելով, դուք կարող եք ավելի արդյունավետ դարձնել մասնագիտական օգնությունը, կանխարգելել վարակի հետագա տարածումը։

Շտապ դիմեք բժշկի, երբեք մի փորձեք ինքնուրույն բուժել վարակիչ հիվանդությունը։
Հնարավորության սահմաններում մեկուսացրեք հիվանդին շրջապատից. հատկացրեք նրան առանձին սենյակ, առանձնացրեք ամանեղենը։ Հիվանդի հետ պետք է շփվի միայն խնամողը։
Խորհուրդ տվեք հիվանդին պահպանել անկողնային ռեժիմ։
Անհրաժեշտության դեպքում ձեռնարկեք քայլեր մարմնի ջերմաստիճանն իջեցնելու համար։ Թեթևացրեք տուժածի հագուստը, շփեք մարմինը սպիրտի թույլ ջրային գոլ լուծույթով կամ պարզապես գոլ ջրով։
Ձեռնարկեք ջրազրկումը կանխարգելող քայլեր՝ տալով տուժածին մեծ քանակությամբ հեղուկներ։
ՕԴԱԿԱԹԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՎԱՐԱԿՆԵՐ

Այս շարքին են պատկանում գրիպը, սուր շնչառական վարակները, դիֆթերիան, տուբերկուլյոզը, այսպես կոչված «մանկական» վարակները (կարմրուկ, կարմրախտ, ջրծաղիկ, քութեշ, կապույտ հագ, խոզուկ) և այլն։ Օդակաթիլային վարակներով վարակումը տեղի է ունենում շնչուղիներով։ Հարուցիչները դուրս են գալիս հիվանդի (վարակակրի) արտաշնչման, խոսքի, հազի, փռշտոցի ժամանակ վերին շնչուղիներից արտադրված լորձի կաթիլների հետ։ Պետք է նշել, որ այս հիվանդությունները բնորոշ են առավելապես մանկական տարիքին և ունեն բարձր վարակելիություն։ «Մանկական» վարակներով մարդը հիմնականում հիվանդանում է կյանքում մեկ անգամ, քանի որ հիվանդությունից հետո տվյալ վարակի հանդեպ առաջանում է կայուն իմունիտետ։ Իմունիտետը մարմնի անընկալունակությունն է օտարածին բջիջների, նյութերի և մանրէների հանդեպ։ Դրանով մարմինը տարբերում է «օտարը» «սեփականից» և պաշտպանում մարմնի ներքին միջավայրը։ Այս հիվանդությունների մեծ մասի կանխարգելման համար դեռես վաղ մանկական տարիքում կատարում են կանխարգելիչ պատվաստումներ։ Օդակաթիլային վարակները հատկապես շատանում են աշնան և ձմռան ամիսներին, այսինքն՝ տարվա առավել ցուրտ շրջանում, և հենց այդ ժամանակ է, որ պետք է զգույշ լինել։

ՆՇԱՆՆԵՐԸ

ընդհանուր հիվանդագին վիճակ, թուլություն,
հազ,
արտադրություն քթից,
ավշային հանգույցների մեծացում (հատկապես՝ ծոծրակային, պարանոցային, ենթածնոտային խմբերում) և շոշափման ժամանակ՝ երբեմն ցավոտություն, ջերմության բարձրացում, մաշկի և լորձաթաղանթների տարբեր բնույթի ցանավորում
Աստիճանաբար, ժամանակի ընթացքում առաջացող ցան, որը տարածվում է գլխից մարմնին ու վերջույթներին, ունի կարմիր բծերի տեսք, որոնք կարող են միանալով մեծանալ (կարմրուկ)։
Մանր, փշոտ ցան՝ մաշկի կարմիր ֆոնին, իրանի վրա (բացի բերան-քիթ եռանկյունուց) ու բնական ծալքերում, մի քանի օրից ցանի տեղում առաջանում է մաշկի արտահայտված թեփոտում և քոր (քութեշ);
Հեղուկով լցված բշտերի տեսքով ցան ամբողջ մարմնին ու նաև գլխի մազածածկ մասում։ Ցանն ուղեկցվում է քորով։ Որոշ ժամանակից բշտիկի տեղում առաջանում է կեղև։ Մաշկի վրա միաժամանակ կարելի է տեսնել և՛ կարմիր բիծ, և՛ բշտիկ, և՛ կեղև։ Բշտիկի պարունակությունը և կեղևը վարակիչ են (ջրծաղիկ);
բերանի խոռոչի, բկանցքի լորձաթաղանթների կարմրություն կամ փառակալում,
դժվարացած, աղմկոտ շնչառություն։
ՊԱՏՎԱՍՏՈՒՄՊատվաստումը վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու ապահով միջոց է։ Այն իրենից ներկայացնում է հիվանդության սպանված կամ թուլացված հարուցիչների, երբեմն էլ՝ նրանց արտադրած թուլացված թույների ներմուծումը մարդու մարմին։ Դրա հետևանքով մարմնում արտադրվում են հակամարմիններ, որոնք հետագայում պայքարում են այդ վարակի դեմ։ Որոշ դեպքերում մարմին ներմուծվում են հարուցչի դեմ պատրաստի հակամարմիններ: Պատվաստումը առաջին հերթին արդյունավետ է օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակների՝ տուբերկուլյոզի, դիֆթերիայի, կապույտ հազի, խոզուկի, կարմրուկի, ինչպես նան պոլիոմիելիտի, փայտացման դեմ։ Այս հիվանդություններից խուսափելու համար, երեխայի ծնվելուց հետո, սահմանված ժամկետներում պետք է նրան պատվաստել՝ անկախ համաճարակային իրավիճակից։ Եթե երեխան ծնվել է ոչ հիվանդանոցային պայմաններում, անպայման կատարեք նրա կանխարգելիչ պատվաստումները՝ դիմելով տեղամասային մանկաբույժին։ Չի կարելի խուսափել պատվաստումներից, քանի որ շատ ավելի հեշտ է կանխել հիվանդությունը, քան հետագայում այն բուժել։ Իսկ որոշ դեպքերում (փայտացում, կատաղություն, պոլիոմիելիտ) պատվաստումը միակ արդյունավետ միջոցն է, քանի որ հիվանդության դրսևորումից հետո բուժումը գրեթե անհնար է։Որովայնային տիֆի, հեպատիտ B-ի, ժանտախտի, խոլերայի, սիբիրյան խոցի, բրուցելյոզի և մի քանի այլ հիվանդությունների դեմ պատվաստումները կատարվում են համաճարակային ցուցմունքներով՝ վարակի աղբյուրի հայտնաբերման վայրերում։ԱՄՓՈՓՈՒՄՎարակիչ հիվանդությունների հարուցիչները մարդու մարմին ներթափանցում են հետևյալ ճանապարհներով.
օդակաթիլային,
մարսողական (աղիքային վարակներ),
անմիջական շփման (մաշկի և լորձաթաղանթների միջոցով),
արյան միջոցով (միջատների խայթոցներով, ներարկումների ժամանակ),
ներարգանդային (հիվանդ կամ վարակակիր մորից՝ պտղին)։
Վարակիչ հիվանդությունների ժամանակ ցուցաբերվող առաջին օգնությունն իր մեջ ընդգրկում է հետևյալ քայլերը՝
Շտապ դիմեք բժշկի, երբեք մի՛ փորձեք ինքնուրույն բուժել վարակիչ հիվանդությունը։
Հնարավորության սահմաններում մեկուսացրեք հիվանդին շրջապատից։
Խորհուրդ տվեք հիվանդին պահպանել անկողնային ռեժիմ։
Անհրաժեշտության դեպքում ձեռնարկեք քայլեր մարմնի ջերմաստիճանն իջեցնելու համար։
Ձեռնարկեք ջրազրկումը կանխարգելող քայլեր՝ տալով տուժածին մեծ քանակությամբ հեղուկներ։
Կանխարգելեք վարակի ներթափանցումն առաջին օգնության ցուցաբերման ժամանակ։ Վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու ապահով միջոցը պատվաստումն է։ Սակայն, բացի այդ, միշտ պետք է կատարել նաև վարակիչ հիվանդությունները կանխարգելող միջոցառումներ։
լր. առաջադրանքներ

Թվարկեք մանրէների` մարդու մարմին ներթափանցման ուղիները:
Թվարկեք վարակիչ հիվանդությունների ընդհանուր նշանները:
ինչպես Որոշել հիվանդի մոտ տարբեր աստիճանի ջրազրկման նշանների առկայությունը և ձեռնարկել համապատասխան գործողություններ:
Նկարագրեք առաջին օգնության ցուցաբերման ժամանակ վարակի կանխարգելման ընդհանուր քայլերը:
Նկարագրեք վարակիչ հիվանդություննեի կանխարգելման ուղիները և պատկերացում կազմել պատվաստման մասին:

https://youtu.be/FP0ckzOBEdA

Posted in Առաջին բուժօգնություն

Կոտրվածքներ

Կոտրվածքը ոսկրի վնասվածքն է` նրա ամբողջականության խախտմամբ: Կոտրվածքները լինում են բաց և փակ, լրիվ և մասնակի։
Բաց կոտրվածքի դեպքում կոտրված ոսկրի սուր եզրերը վնասում են մկանները, արյունատար անոթները, նյարդերը, մաշկը, առաջանում է արյունահոսություն։ Կոտրված հատվածում առաջանում է ուժեղ ցավ, շարժունության խանգարում։ Արյունահոսությունը դադարեցնելու և վերքն աղտոտվելուց պահպանելու համար դնել ճնշող, վարակազերծ վիրակապ։ Այնուհետև վերջույթն անշարժացնել ձեռքի տակ եղած միջոցներով։Ստվարաթղթից, տախտակից, ճյուղերից պատրաստել բեկակալ, (անշարժացնող շինա) այն վերջույթի հետ ամուր փաթաթել սրբիչով կամ թաշկինակով։ Բեկակալը պետք է գտնվի ոչ միայն վնասված, այլև հարևան տեղամասերում, որպեսզի կոտրված ոսկրի ծայրերը չտեղաշարժվեն։ Կրծքավանդակի ոսկրերի կոտրվածքի դեպքում բեկակալ չեն դնում։
  Կողոսկրերի կոտրվածքի դեպքում խորհուրդ է տրվում հնարավորին չափով ուժեղ արտաշնչել և ոչ խոր ներշնչել։ Կրծքավանդակի այդպիսի դիրքում այն պետք է ամուր երիզակապել։

Հատկապես վտանգավոր են ողնաշարի և գանգի ոսկրերի կոտրվածքները։ Նման դեպքերում պետք չէ տուժածին ինքնուրույն օգնություն ցույց տալ։ Անհրաժեշտ է շտապ օգնություն կանչել։
Եթե հնարավոր չէ այդ անել, ապա տուժածին շատ զգուշությամբ պառկեցնել հարթ և ամուր մակերեսի վրա (տախտակ, ստվարաթուղթ), գլխի և բազկի տակ դնել կտորից փաթեթ և տեղափոխել բժշկական հիմնարկ։ Գանգի վնասվածքների դեպքում ներգանգային արյունազեղումից խուսափելու նպատակով գլուխը քիչ բարձրացնել և անհապաղ բժիշկ կանչել։

Posted in Առաջին բուժօգնություն

Առողջության գործոններ

Առողջության գործոնները՝

  1. մարզանք
  2. առողջ սնունդ
  3. շրջակա միջավայր
  4. հիգիենա
  5. նորմալ հոգեվիճակ
  6. վնասակար սովորություն
  7. ժառանգականություն
  8. աղքատություն
  9. կրթություն
  10. պատասխանատու վարքագիծ

Հաջորդականությունն ըստ իս ՝

  1. Կրթություն
  2. Աղքատություն
  3. Ժառանգականություն
  4. Նորմալ հոգեվիճակ
  5. Վնասակար սովորություններ
  6. Շրջակա միջավայր
  7. պատասխանատու վարքագիծ
  8. Հիգենա
  9. Մարզանք
  10. Առողջ սնունդ

5 կարևոր գործոններ ՝

1․ Կրթություն

2․ Հիգենա

3․Առողջ սնունդ

4․ Պատասխանատու վարքագիծ

5․ Նորմալ հոգեվիճակ

Posted in Առաջին բուժօգնություն

Օձի խայթոցներ. առաջին օգնություն

Օձերի մեծ մասը մարդկանց համար վտանգավոր չէ:

Թունավոր են միայն աշխարհի օձերի 15%-ը: Հայաստանը հարուստ է օձատեսակներով, որոնց քանակը հասնում է 22-ի: Այդ 22 տեսակից թունավոր են միայն 4-ը` գյուրզա, հայկական իժ, Դարևսկու իժ և լեռնատափաստանային իժ: Հայաստանի ոչ թունավոր օձերը քանակով ավելի շատ են քան թունավոր օձերը: Ոչ թունավոր օձերից են՝ ջրային օձ, կատվաօձ, մողեսակեր օձ, Շահմար օձ և այլն: Այսպիսով, հանրապետությունում հանդիպող 6 օձերից 5-ը ոչ թունավոր են, և հաշվի առնելով, որ թունավոր օձերն ակտիվ են հիմնականում երեկոյան ժամերին, ստացվում է, որ ցերեկը մենք մեծ մասամբ հանդիպում ենք ոչ թունավոր օձերի, և պետք չէ զգուշանալ ամեն պատահած օձից:

Ոչ թունավոր օձի խայթոցի դեպքում վերքը լվացեք և ծածկեք մանրէազերծ վիրակապով։ Թունավոր օձի խայթոցի դեպքում մեծ նշանակություն ունի ժամանակին ցուցաբերված առաջին օգնությունը։

Եթե ձեզ խայթել է թունավոր օձ, ապա անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն կամ շտապեք մոտակա հիվանդանոց: Ուշադրություն դարձրեք, թե արդյոք խայթած շրջանի մաշկի գույնը փոփոխվում է, սկսում է այտուցվել կամ խիստ ցավոտ է: Անհետաձգելի օգնության կաբինետների մեծ մասում առկա են հակաթույներ (օրինակ՝ հակագյուրզին), որոնք կարող են ունենալ կյանք փրկող նշանակություն:

Հնարավորության դեպքում, մինչև շտապբուժօգնության ժամանումն արեք հետևյալ միջոցառումները՝

  • հեռացեք օձի խայթած տեղամասից
  • պահեք ձեզ հանգիստ, որպեսզի օգնեք օձի թույնի տարածման կանխարգելմանը
  • հեռացրեք ձեր արդուզարդը և կիպ հագուստը՝ քանի դեռ խայթած շրջանը չի սկսել այտուցվել
  • հնարավորության դեպքում այնպիսի դիրք ընդունեք, որ օձի խայթած շրջանը լինի ձեր սրտի մակարդակից ներքև
  • օձի կծելուց հետո առաջին 5 րոպեի ընթացքում սեղմեք խայթած հատվածի շուրջը, որպեսզի ներծծված թույնով արյունը դուրս հոսի վերքից և դադարեք սեղմել, երբ վերքից այլևս արյուն դուրս չի հոսում
  • լվացեք-մաքրեք խայթոցի վերքը ջրով և օճառով, որից հետո ծածկեք մաքուր, չոր վիրակապով
  • առանց խուճապի շտապեք մոտակա բուժկենտրոն:

Նախազգուշացումներ

  • Մի՛ օգտագործեք տուրնիկետ (ժգուտ) կամ խայթած շրջանում մի՛ դրեք սառույց:
  • Մի՛ փորձեք կտրել վերքը կամ մի՛ փորձեք հեռացնել թույնը:
  • Մի՛ խմեք սուրճ կամ ալկոհոլ, որոնք կարող են արագացնել թույնի ներծծումը:
  • Մի՛ փորձեք բռնել օձին: Փորձեք հիշել ձեզ խայթած օձի գույնը և արտաքին տեսքը, որ կարողանաք նկարագրել բժշկին: (Եթե ունեք սմարտֆոն, որի օգտագործումը չի վտանգի ձեզ կամ չի ձգձգի ձեր առաջին օգնությունը, ապա կարող եք լուսանկարել այն):

Ախտանիշներ

Օձի խայթոցների մեծ մասը տեղի է ունենում վերջույթների վրա: Ոչ թունավոր օձի խայթոցի տիպիկ ախտանիշներից են խայթած շրջանում քերծվածքը (ատամների տեղը) և ցավոտությունը:

Սովորաբար, թունավոր օձի խայթոցից 15-30 րոպե հետո ի հայտ է գալիս խայթած շրջանի այրող ցավ: Սա կարող է հարաճել վերքի շրջանի այտուցի և արյունազեղման, որը կարող է տարածվել ամբողջ վերջույթով: Այլ նշաններից են սրտխառնոցըդժվարաշնչությունը և թուլությունը, ինչպես նաև բերանում տարօրինակ համի զգացողությունը:

Որոշ օձեր (օրինակ՝ մարջան) ունեն նյարդաբանական ախտանիշներ առաջացնող թույներ, որը կարող է բերել մաշկային ծակոցների զգացողության, խոսքի դժվարացման և թուլության:

Երբեմն թունավոր օձը կարող է խայթել՝ առանց թույն ներարկելու: Նման «չոր խայթոցը» բերում է տվյալ շրջանի գրգռման:

Posted in Առաջին բուժօգնություն

ՄԻԱՎ — թեստ

1.Որն է ՄԻԱՎ վարակի աղբյուրը։

Հիվանդ մարդը։

2.Որոնք են ՄԻԱՎ-ի փոխանցման ճանապարհները։

  1. Արյան ճանապարհով
  2. Սեռական ճանապարհով
  3. Մորից-երեխային (հղիության, ծննդաբերության, կրծքով կերակրելու ժամանակ)

3.Ինչպես խուսափել Միավ-ով վարակվելուց։


Պետք է ունենալ պատասխանատու վարքագիծ. չունենալ պատահական զուգընկեր, չօգտագործել ներերակային թմրանյութեր:

4.Վարակվելուց որքան ժամանակ անց կարելի է արյան մեջ հայտնաբերել ՄԻԱՎի նկատմամբ հակամարմիններ:


Վարակվելու պահից վեց ամիս անց կարելի է հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմինների հայտնաբերման համար:

5.Ով կարող է վարակվել ՄԻԱՎ-ով։


Ցանկացածը։

6.Ինչպիսին կարող է լինել ՄԻԱՎ-ի նկատմամբ հտազոտության արդյունքը։

«պատուհանի շրջանում»
«Պատուհանի շրջանը» այն ժամանակահատվածն է, երբ մարդը հնարավոր է, որ վարակված է, բայց դեռ հակամարմիններ չկան նրա արյան մեջ, և հետազոտության պատասխանը կարող է լինել բացասական՝ այսինքն ՄԻԱՎ վարակ չհայտնաբերվի: «Պատուհանի շրջանը»կարող է տևել՝ 3-ից մինչև 6 ամիս:

7.Որոնք են ՁԻԱՀ-ի ժամանակ առավել հաճախ հանդիպող հիվանդությունները։


Օրինակ՝ թոքերի տարբեր հիվանդություններ, տուբերկուլոզ, քաղցկեղային հիվանդություններ, և այլն:

8.Ինչ ազդեցություն է գործում ՄԻԱՎ –ը մարդու օրգանիզմի վրա։


Իմուն-դեպրեսիոն ազդեցությունը։

9.Որ կենսաբանական հեղուկներն են պարունակում ՄԻԱՎ- առավել մեծ քանակները։


Արյունը, սերմնահեղուկը, կրծքի կաթը: Վարակված մարդու բոլոր կենսաբանական հեղուկներում լինում է ՄԻԱՎ-ը, սակայն բացի վերը նշված հեղուկներից, ուրիշ ոչ մի հեղուկ չի պարունակում վարակելի քանակությամբ ՄԻԱՎ:

10.Որտեղ կարելի է հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ։


Տեղամասային պոլիկլինիկայում:

11.Վարակվելուց որքան ժամանակ անց կարող են ի հայտ գալ առաջին նշանները։


Վարակվելուց հետո 3-7 տարի դեռ մարդը եթե չի հետազոտվել, կարող է չիմանալ իր վարակված լինելու մասին: Սական տարիներ անց իմունային համակարգի ընկճվելու հետ կարող են առաջանալ սիմպտոմներ, բայց մինչ այդ մարդը չհետազոտվի ՄԻԱՎ-ի հակամարմինների նկատմամբ, ոչ ոք չի կարող ուրիշ ոչ մի հետազոտության հիման վրա ասել, որ այդ մարդը ունի ՄԻԱՎ վարակ:

12.Վարակվելուց  որքան ժամանակ անց կարող է զարգանալ ՁԻԱՀ –ի փուլը։


Եթե ՄԻԱՎ-ով վարակված մարդը չի հետազոտվել և չի օգտագործում հակառետրովիրուսային դեղամիջոցներ, ապա ՁԻԱՀ-ը կարող է զարգանալ 3-7 տարում: Բայց եթե հետազոտվել է, և կանոնավոր, ամեն օր խմում է իր նշանակված դեղերը, ապա մինչև նրա կյանքի վերջ ՁԻԱՀ-ը չի զարգանա:

13.ՁԻԱՀ –ի զարգացումն ինչի հետևանքով կարող է արագանալ:


ՁԻԱՀ-ը կարող է զարգանալ և արագանալ, եթե հիվանդը չի կատարում բժիշկի նշանակումները և կանոնավոր չի խմում հակառետրովիրուսային դեղահաբերը:

https://youtu.be/1hwxgtD7lq4

Posted in Առաջին բուժօգնություն

Նախագիծ —Մարդու զգայարաններ

Նախագծի համակարգող — Քրիստինե Սահակյանց

Մասնակիցներ — 2-րդ կուրս նախադպրոցական խումբ

Իմ կազմած հարցաշարը ՝

  • Ճի՞շտ է, որ մարդկանց մոտ կարող են համընկնել լեզվի հետքերը։
  • Մարդու 32 ատամներից քանի՞սն են ժանիք։
  • Ուղեղի ո՞ր հատվածն է պատասխանատու սովորելու, տրամաբանության և զգացմունքների համար։
  • Ո՞րն է մկանների գործառույթը։
  • Քանի՞ ոսկոր կա մարդու մարմնում։

Ճի՞շտ է, որ մարդկանց մոտ կարող են համընկնել լեզվի հետքերը։

Պատասխան ՝ Ոչ, լեզվի հետքերը նույնքան ունիկալ են, որքան մատնահետքերը։

Մարդու 32 ատամներից քանի՞սն են ժանիք։

Պատասխան ՝ 4։

Ուղեղի ո՞ր հատվածն է պատասխանատու սովորելու, տրամաբանության և զգացմունքների համար։

Պատասխան ՝ Գլխուղեղ։

Ո՞րն է մկանների գործառույթը։

Պատասխան ՝ Շարժում։

Քանի՞ ոսկոր կա մարդու մարմնում։

Պատասխան ՝ 206:

Posted in Առաջին բուժօգնություն

Մարդու զգայարանները

Օրը՝ 02.03 ժամը՝ 9.20

Վայրը` Հյուսիսային դպրոց

Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանի սովորողներ, քոլեջի Նախադպրոցական կրթություն,, բաժնի 2-րդ կուրսի ուսանողներ

Համակարգող` առողջագետ Քրիստինե Սահակյանց (Առողջագիտական բլոգ)

Թեման՝ մարդու զգայարանները

Նախապատրաստական աշխատանք՝

Մինչ քննարկումը, սովորողներին ուղարկվում է հարցաշար, որով պարզում ենք մասնակիցների գիտելիքների շեմը:

Արդյունքը `

https://youtu.be/7Yl3Bd0qQ6Q