Posted in Դիպլոմային նախագիծ

Թելերով նկարչություն

Ժամանակ — հունիս

Մասնակիցներ — 2-4 տարեկաններ

Դաստիարակներ—Էմմա Տերտերյան, Սոնա Ավետիսյան

Նպատակ — Գունային ճանաչողականություն, մանր մոտորիկայի զարգացում, երևակայության, ուշադրության, հիշողության զարգացում, խմբով աշխատելու հմտություն, երկար, կարճի հասկացություն։

Ընթացք — Վրձնի օգնությամբ գունավորել 20-30 սմ երկարու­թյամբ թելեր: Գունավորած թելերը զգուշորեն դնել սպիտակ թղթի վրա ցանկացած դիրքով եւ ծայրերը դուրս հանել: Թելերի վրա դնել երկրորդ թուղթը եւ աջ ձեռքի ափի օգնությամբ հարթեցնել:Զգուշորեն հանել երկրորդ թուղթը: Ուշադիր նայել. ստացվում է մի ինքնատիպ եւ յուրօրինակ պատկեր:

Արդյունք —

Posted in Գործնական աշխատանք, Դիպլոմային նախագիծ

Ապլիկացիա

Ժամանակ —մայիս

Մասնակիցներ — 2-4 տարեկաններ

Դաստիարակներ — Էմմա Տերտերյան, Սոնա Ավետիսյան

Նպատակ — զարգացնել մանր մոտորիկան, սոսնձով, մկրատով ճիշտ աշխատելու հմտություն, երևակայության, ուշադրության զարգացում։

Արդյունք — երեխաները փորձում էին ստանալ իրենց սմայլները, ոչ բոլորի մոտ ստացվեց, հիմնականում սոսնձում և թղթին էին կպցնում ոչ այդքան հասկանալի պատկերներ, սակայն դա էլ շատ լավ ստացվեց, նրանք երևակայեցին։

Posted in Գործնական աշխատանք, Դիպլոմային նախագիծ

Սառցանկար

Ժամանակ — մայիս

Մասնակիցներ —2-4 տարեկաններ

Դաստիարակներ — Էմմա Տերտերյան, Սոնա Ավետիսյան

Նպատակ — զարգացնել երեխաների ստեղծագործական երևակայությունը, սովորել և փորձել նկարել այլընտրանքով, սառույցի մասին զրույցներ, տեղեկություններ, մոտորիկայի զարգացում, միասին աշխատելու հմտություն ։

Ընթացք — նախապես պատրաստում ենք գունավոր սառույցներ, ամրացնում ենք փայտիկներով, թողնում ենք սառի։ Սկսում ենք նկարել և հիանալ մեր նկարներով։

Արդյունք —

Posted in Դիպլոմային նախագիծ

Այլընտրանքային վզնոցներ

Ժամանակ — մայիս

Մասնակիցներ — 2-4 տարեկաններ

Դաստիարակներ — Էմմա Տերտերյան, Սոնա Ավետիսյան

Նպատակ — գունային համադրում, մանր մոտորիկայի զարգացումը, երևակայության զարգացում։

Ընթացք — մակարոնները Գունավորում ենք վառ գույներով, չորանալուց հետո անցկացնում ենք թելի վրա։

Արդյունք —

Posted in Без рубрики, Դիպլոմային նախագիծ

Դիպլոմային նախագիծ

Երևանի <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր, պետական քոլեջ   

Մասնագիտություն` նախադպրոցական կրթություն

 Դիպլոմային աշխատանք  

Թեմա `<<Երեխաների գեղագիտական դաստիարակության, ստեղծագործական երևակայության և մանր մոտորիկայի զարգացում այլընտրանքային նկարչության միջոցով>> 

Ուսանող ՝ Ֆլորա Աճեմյան   

Ղեկավար ՝  Էմմա Տերտերյան

Դիպլոմային նախագիծ

Դիպլոմային նախագիծ ՝ շնորհանդես։

Posted in Գործնական աշխատանք, Դիպլոմային նախագիծ

Սրտիկներ լիքը սրտիկներ

Նկարչությունը օգնում է հանգստանալ, դրական էներգիա ստանալ, այն շատ կարևոր է քանի որ երեխաները արտահայտում են իրենց հույզերը։

Այսօր շաբաթվա վերջին օրն է, և մենք որոշեցինք մայրիկներին սրտիկներ նվիրենք։ Նախ փոքրիկ նկարիչները ինքնուրույն հագան իրենց գոգնոցները և նստեցինք սեղանների շուրջ, բաժանեցինք վրձիներն ու ջրաներկերը և անցանք գործի։ Նախ ընկեր Էմման սիլիկոնով նկարեց սրտիկներ և մենք սկսեցինք ներկել սրտիկների մեջ։ Շատ գեղեցիկ սրտիկներ ստացանք և մայրիկները նույնպես կուրախանան այս նվերից։

Ռոբերտը մեր խմբի փոքրն է և երբ ուշադիր ուսումնասիրում էի նկատեցի որ մի քանի գույն խառնում է իրար ու նկարում էր, ստացած գույնից էլ ուրախանում։

Տեսանյութը Էմմա Տերտերյանի յութուբյան ալիքում `

Posted in Գործնական աշխատանք, Դիպլոմային նախագիծ

Փուչիկներով նկար

Ժամանակ — մայիս

Մասնակիցներ — 2-4 տարեկաններ

Դաստիարակներ — Էմմա Տերտերյան, Սոնա Ավետիսյան

Նպատակ — շնչառական վարժություն, միասին աշխատելու հմտություն, գունային համադրություն, մանր մոտորիկայի զարգացում, ուշադրության, հիշողության, Երևակայության զարգացում ։

Ընթացք — երեխաները նախ փչում են փուչիկներ, իսկ հետո սկսում ենք մեր նկարչությունը։ Փչված փուչիկը թաթախում ենք ներկի մեջ և հանձնում թղթին։ Կստացվի հավես և գեղեցիկ աշխատանք։

Արդյունք —

Posted in Դիպլոմային նախագիծ

Փրփրանկար

Ժամանակ — 21/04/2022

Մասնակիցներ — 2-4 տարեկաններ

Դաստիարակներ -Էմմա Տերտերյան, Սոնա Ավետիսյան

Նպատակ — մանր մոտորիկայի զարգացում, միասին աշխատելու հմտություն, հիշողության, ուշադրության, Երևակայության զարգացում։

Ընթացք — սեղանի վրա լցնում ենք սափրվելու փրփուր և սկսում մեր խենթությունը։ Նկարում ենք այն ինչ կարող ենք։

Արդյունք — երեխաներին շատ շատ դուր եկավ փրփուրով աշխատելը, սիրով նկարում էին թեկուզ և հստակ պատկերներ չկային, բայց սրտիկներ, իրենց ձեռքերը դաջեցին սեղանին, գծեր, նախշեր նկարեցինք, ամեն ինչ հիանալի ստացվեց մեզ մոտ։ Շատ կարևոր է երեխայի մոտորիկայի աշխատանքը, բնական նյութերով, կարծում եմ այս նախագիծը և հետաքրքիր էր և օգտակար։ Եվ ի վերջո սա այլընտրանքային նկարչություն է, որտեղ ձեռքի տակ եղած ամեն ինչով էլ կարելի է նկարել։

Posted in Գործնական աշխատանք, Դիպլոմային նախագիծ

Բանջարախառը նկար

Ժամանակ — ապրիլ

Մասնակիցներ — 2-4 տարեկաններ

Դաստիարակներ — Էմմա Տերտերյան, Սոնա Ավետիսյան

Նպատակ — սովորել բանջարեղենների և մրգերի մասին, համերի մասին զրույց, երևակայության, հիշողության և ուշադրության զարգացում, միասին աշխատելու հմտություն, ստեղծագործական աշխատանք։

Ընթացք — երեխաների հետ խոսել բանջարեղենների և մրգերի մասին, հարցնել համերի մասին կծու է քաղցր է, թթու է։ Հիշելով միրգը/բանջարը երեխան փորձի նկարածների մեջ գտնել այդ միրգը։

Արդյունք —

Posted in Դիպլոմային նախագիծ

Երևակայական խաղ #1

Խաղի մասնակիցներ — 2-4 տարեկաններ

Դաստիարակներ — Էմմա Տերտերյան, Սոնա Ավետիսյան

Խաղի նպատակ — «Ի՞նչ անել, եթե …»  այն օգնում է ավելի լավ հասկանալ երեխային, բացահայտել նրա երևակայության մակարդակը: Պարզապես պետք է ասես. «Ի՞նչ կարող ես անել, եթե թռչես»: կամ «Ի՞նչ կարող է լինել, եթե ձեր ռոբոտը կարողանա խոսել»: Թող նա պատասխան տա և ինքն իր վերջը մտածի: Երբեմն կարող եք իմանալ երեխայի թաքնված փորձառությունների մասին:

Արդյունք —

Posted in Գործնական աշխատանք, Դիպլոմային նախագիծ

Կավագործություն — նախագիծ

Մասնակիցներ — 2-4 տարեկաններ

Դաստիարակներ — Էմմա Տերտերյան, Սոնա Ավետիսյան

Կավագործ — Թերեզա Թումանյան

Ժամանակ — ապրիլ

Խնդիր — Կավի հետ աշխատանքը կբացահայտի երեխաների վառ երևակայությունը։

Նպատակ — Զարգացնել մանր մոտորիկան, խմբով աշխատելու ունակություն, կավի հետ շփում։

Նկարագրություն — Ինչո՞ւ են բոլոր երեխաները սիրում աշխատել բնական կավով: Կավը հիանալի հնարավորություն է տալիս արտահայտել սեփական պատկերացումը շրջապատի մասին՝ տարածական ճկուն պատկերների միջոցով։ Կավը գեղարվեստական ստեղծագործության ամենաշոշափելի տեսակն է։ Երեխան ոչ միայն տեսնում է այն, ինչ ստեղծել է, այլ նաև այն շոշափում է, վերցնում ձեռքը և, անհրաժեշտության դեպքում, ենթարկում փոփոխությունների։  Կավի գլխավոր գործիքը ձեռքերն են հետևաբար՝ կավով աշխատանքի հմտությունները սեփական ձեռքերին տիրապետելու մեջ է, այլ ոչ թե վրձնով, մատիտով կամ համապատասխան գործիքներով։ Այս տեսանկյունից կավով աշխատանքը կարելի է համարել ամենաբնականն ու ամենահասանելին ինքնաճանաչման, ինքնաբացահայտման, ինքնավերլուծության և մի շարք խնդիրների բացահայտման և լուծման համար։ Կավից կարելի է պատրաստել բազմաթիվ կերպարներ, ամեն անգամ հայտնաբերել նոր տարբերակներ ու հնարավորություններ՝ նույնիսկ առանց մասնագետի կամ ծնողի միջամտության։  Ամենակարևորն ու արժեքավորն այն է, որ կավը, այլ ստեղծագործական աշխատանքների հետ համեմատած, զարգացնում է երեխայի էսթետիկ հոգեվիճակը։ Փոքրիկը սովորում է տեսնել, զգալ ու ստեղծել գեղեցիկը։ 

Արդյունք

Posted in Գործնական աշխատանք, Դիպլոմային նախագիծ

Ինքնաշեն խաղալիքներ

Ժամանակ — ապրիլ

Մասնակիցներ — 2-4 տարեկաններ

Դաստիարակներ — Էմմա Տերտերյան, Սոնա Ավետիսյան

Նպատակ — երևակայության զարգացում, ստեղծագործական աշխատանք, միասին աշխատելու հմտություն։

Ընթացք — երեխաներին նախօրոք բաժանվում է պլաստիկ շշեր, լաթեր, մկրատներ, սոսինձներ։ Պատրաստում ենք ծովային կենդանիներ այս պարագաներով։

Արդյունք —