Նախագծի համակարգող ՝ Մարինե Մկրտչյան
Նախագիծ. «Բարեկենդանի ծեսը նախակրթարանում, Քոլեջում»
Նպատակ
Ազգային ծիսական ավանդույթների փոխանցում:
Խնդիր
- ազգային ծիսական երգերի, խաղերգերի ընտրություն,
- ծիսական խաղերի ուսուցում,
- ազգային պարային երաժշտության ուղեկցությամբ կատակ խաղ-պարերի կատարում,
- Բարեկենդանի ներկայացում, ներկայացման երաժշտական ձևավորում:
Տարիքային խումբ, մասնակիցներ
Քոլեջի ուսանողներ, 5-6 տարեկաններ, նախակրթարանի սաներ
Աշխատանքի ժամանակացույց
Հունվարի 8 — փետրվարի 23
Ընթացք
«Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց» նախագծով ուսումնասիրել Բարեկենդանի ծեսը, Բարեկենդանի նյութերը (օրինակ՝ Բարեկենդանի Մենծ — Պապուկը ), որոնց հիման վրա առանձնացնել այն ծիսական գործողությունները, թատերական ներկայացումները, ծիսական կերպարները, պարագաները, խաղերը, երգերը, պարերգերը, պարերը, ծիսական կերակուրները, որոնք իրագործվելու, պատրաստվելու, կատարվելու են: Ընտրել և ուսուցանել Բարեկենդանի ծիսական երգեր: Բարեկենդանի ներկայացման համար ընտրել համապատասխան ազգային, ծիսական երգեր, պարեղանակներ, պարերգեր, խաղերգեր՝ կատարելով երաժշտական ձևավորում: Ազգային ծիսական խաղերն ուղեկցել ազգային պարեղանակներով, որոնց համապատասխան պարերը կկատարվեն «թամաշա» անողների կողմից: Կատարել կատակ-պարեր, ինչպես նաև հայտնի պարեր, որոնք կարող են ենթարկվել փոփոխության՝ ուղեկցվելով հետաքրքիր կատակային բնույթի շարժումներով, բացականչություններով, բեմականացված էլեմենտներով, թաշկինակների թափահարումով, ձեռագործ ծիսական տիկնիկներ խաղացնելով:
Համագործակցում են մայրենի լեզվի, երաժշտության, պարի, ձեռարվեստի դասավանդողները, կազմակերպիչը:
Արդյունք
Սովորողները, սաները
- կիմանան՝ որն է ազգային ծեսը,
- կկարողանան կատարել ծիսական երգեր, պարեր, խաղերգեր, պարերգեր, ծիսական գործողություններ, պատրաստել ծիսական պարագաներ, բեմադրել ծեսին համապատասխան ներկայացում,
- կլինեն ազգային մշակույթը կրող, փոխանցող:
Լավագույն ծիսական տեսարանները, խաղերը, ներկայացումները կնկարահանվեն և կդառնան տեսադասեր:
P.S. Ներկայացնում եմ Բարեկենդանի նյութեր
Տեսադաս. Բարեկենդանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
Բարեկենդանը Քոլեջի Նախադպրոցական բաժնում
Բարեկենդանը Շիրակի մարզի Ազատան գյուղում
Բարեկենդանը Հարավային դպրոցում
Բարեկենդանի խաղերը Հյուսիսային դպրոցում
Ձեզ Բարեկենդան, մեզ՝ բարի Զատիկ
Նախագիծ. Տեառնընդառաջը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
Նպատակ
Ազգային ծիսական ավանդույթների, մշակույթի փոխանցում, յուրացում:
Խնդիր
- Տեառնընդառաջ ծիսակարգի ուսումնասիրություն,
- Տեառնընդառաջի ազգային ծիսական երգերի, պարերի ընտրություն, ուսուցում, կատարում
- ծիսական ուտեստների պատրաստում, ձևավորում,
- ազգային պարերի, պարերգերի ուսուցում, կատարում,
- ծիսական միջավայրի ստեղծում:
Տարիքային խումբ, մասնակիցներ
Կրթահամալիրի կրտսեր, միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողներ, 5-6 տարեկաններ:
Աշխատանքի ժամանակացույց
Հունվարի 8 — փետրվարի 14
Ընթացք
Ուսումնասիրել Տեառնընդառաջ -ի ծիսակարգը, առանձնացնել այն ծիսական գործողությունները, ծիսական ուտեստները, խաղերը, որոնք իրագործվելու են: Ընտրել և ուսուցանել Տեառնընդառաջի ծեսին հատուկ ծիսական երգեր, ազգային պարեր, պարերգեր: Խաղալ ազգային ծիսական խաղեր, որոնք կարող են ուղեկցվել ազգային պարեղանակներով: Պատրաստել հարսի և փեսայի ծիսական տիկնիկներ, խաղարկել հարսանեկան ծիսական հատված: Տեառնընդառաջի ծիսական կրակի համար ընտրել և նախապատրաստել համապատասխան փայտեր: Իմանալ կրակի վրայից թռչելու անվտանգության կանոնները:
Արդյունք
Սովորողները
- կիմանան՝ որն է ազգային ծեսը, տվյալ դեպքում՝ Տեառնընդառաջը
- կկարողանան կատարել ծիսական երգեր, պարեր, խաղերգեր, պարերգեր, ծիսական գործողություններ, պատրաստել ծիսական պարագաներ
- կլինեն ազգային մշակույթը կրող, փոխանցող
Նյութեր