Առողջության պահպանման ամենաարդյունավետ միջոցը ստեղծվում է բնական բաղադրիչներից:
Մինչ խնամելը պետք է հասկանալ, թե որ տեսակին է պատկանում մեր մաշկը ՝ կա մաշկի 4 տեսակ ՝ չոր, ճարպոտ, նորմալ և խառը կամ կոմբինացված։
Մաշկի տեսակը ինքնուրույն որոշելու համար պետք է դեմքից ամբողջությամբ հեռացնել կոսմետիկան և 2 ժամ հետո թղթե անձեռոցիկը հպել դեմքին: Յուղային հետքերի առկայության միջոցով կարող ենք որոշել մաշկի տեսակը: Եթե ոչ մի հետք չեք տեսնում, ուրեմն մաշկը չոր է: Թույլ հետքերի դեպքում մաշկը համարվում է նորմալ: Եթե հետքերը հայտնվում են Т զոնայում, իսկ այտերը չոր են, ուրեմն մաշկը խառն է, կամ ինչպես այլ կերպ ասում են՝ կոմբինացված: Եվ եթե ամեն հպումից առաջանում են հետքեր, ուրեմն մաշկը ճարպոտ է:
Բանանով և վարսակի փաթիլներով դիմակ նախատեսված չոր մաշկի համար.
Անհրաժեշտ են.
1. 1 ճ. գդալ տրորած բանան
2. 1 ճ. գդալ եփած վարսակի փաթիլներ
Միացնել այս երկու բաղադրիչները, քսել դեմքին, թողնել 30 րոպե, այնուհետև լվանալ դեմքը ջրով:
Ձիթապտղի յուղով մերսում
Ձիթայուղով մերսումը իտալուհիների սիրելի պրոցեդուրաներից է: Ամեն երեկո դեմքի ու մարմնի մաշկը ձիթայուղով մերսելու դեպքում դրական արդյունքն ակնհայտ կլինի ընդամենը մեկ շաբաթ անց:
Ձվի սպիտակուց
Հասարակ սպիտակուցը կարելի է քսել մաշկին՝ այն խոնավեցնելու և սնուցելու համար: Սա այն բաղադրիչն է, որը կոսմետոլոգները խորհուրդ են տալիս օգտագործել մաշկի ծերացման գործընթացը դանդաղեցնելու համար: Պարզապես հարկավոր է սպիտակուցը հարել, մինչև դառնա սպիտակ փրփուր, քսել այն մաշկին, թողնել կես ժամ և լվացվել սառը ջրով: Ավելի լավ արդյունք ստանալու համար նման դիմակը կարելի է օգտագործել օրական երկու անգամ:
Տոմատի հյութ
Տոմատի հյութով դիմակներն ու մերսումը օգտակար են ամբողջ մարմնի համար: Տոմատի հյութն այնքան օգտակար է, որ կորեացի կոսմետոլոգները հաճախ օգտագործում են այն որպես մաշկի խնամքի համար նախատեսված տարբեր կոսմետիկ միջոցների ակտիվ բաղադրիչ: Մաշկի թարմությունը պահպանելու համար հարկավոր է քսել այն մաշկին, 5 րոպե մերսել, այնուհետև թողնել, մինչը հյութը չորանա: Այս ընթացքում մաշկը կներծծի անհրաժեշտ օգտակար նյութերը, որից հետո կարելի է լվացվել կամ ցնցուղ ընդունել:
Բանան
Բանանը պարունակում է մեծ քանակությամբ սննդարար նյութեր, ինչի շնորհիվ բանանով դիմակը հիանալի բուժիչ միջոց է ծերացող մաշկի համար: Բանանով դիմակների բաղադրատոմսերը բազմաթիվ են, սակայն նույնիսկ հասարակ բանանի խյուսը 15 րոպե մաշկին քսելու դեպքում կօգնի զգալիորեն բարելավել դրա գույնը և տոնուս կհաղորդի:
Ծերության պրոցեսը կանգնեցնել ի վիճակի չէ ոչ ոք, սակայն կարելի է այնպես անել, որ տարիքային փոփոխություններն այդքան նկատելի չլինեն։
Աչքերի շուրջը եղած կնճիռների դեմ դիմակ։
Հացից պատրաստվող այս դիմակը շատ արդյունավետ է խորը կնճիռների դեմ պայքարելիս։
Հալեցրած սերուցքային կարագի մեջ թրջիր սպիտակ հացի փափուկ մասը ու զգուշորեն քսիր աչքերի հատվածի մաշկին։ 35-40 րոպե հետո լավ լվա տաք ջրով։ Այս դիմակը պետք է պատրաստել շաբաթական 2 անգամ։
Աչքերի շուրջը եղած կնճիռների դեմ քսուք։
2 թեյի գդալ կալենդուլայի բողբոջները խառնիր դեղատնային երիցուկի հետ ու վրան 100 մլ եռման ջուր լցրու։ Թուրմը քամիր 25-35 րոպե հետո, ապա ավելացրու մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղ ու խառնիր։
Ստացված քսուքն ամեն օր՝քնելուց առաջ քսիր աչքերի հատվածի մաշկին։ Հիշիր, որ տնային պայմաններում պատրաստված քսուքը սառնարանում կարելի է պահել 4 օրից ոչ ավելի։
Ճակատի կնճիռների դեմ դիմակ։
Շատ կոսմետոլոգներ խորհուրդ են տալիս պատրաստել խմորիչի հիմքով շատ արդյունավետ դիմակ։ Խմորիչի բաղադրության մեջ B վիտամին կա, որը գերազանց կերպով թարմացնում է մաշկն ու հարթեցնում կնճիռները։
Պատառաքաղով մանրացրու խմորիչը՝ վրան քիչ-քիչ կաթ ավելացնելով։ Լավ խառնիր։ Այս դիմակը պետք է ճակատին քսել շաբաթական 3 անգամ ու թողնել՝ մնա կես ժամ։
Գերազանց երիտասարդացնող դիմակ դեմքի համար։
1 ձվի դեղնուցը խառնիր 1 թեյի գդալ կիտրոնի հյութի ու նույն քանակությամբ գերչակի յուղի հետ։ Մաքուր թանզիֆե կտորը թաթախիր այդ խառնուրդի մեջ ու դիր դեմքիդ։ Վրայից ծածկիր գոլորշու վրա տաքացրած սրբիչով։ 10 րոպե անց լվացվիր տաք կաթով։ Պրոցեդուրայից հետո քսուք պետք չէ քսել։