Նոյեմբերի 1-ին առավոտյան ժամերգությունից հետո սկսեցինք թթուդրիկի ծեսը։Սկզբում բաժանվեցինք խմբերի, մի մասը պատրաստում էր մուրաբա, իսկ մյուս մասը թթու էր դնում։Մեզ օգնում էին ուսուցիչները։Թթվից հետո որոշեցինք մաքրել լսարանները և վերցնելով անհրաժեշտ իրեր սկսեցինք մաքրել։Ինձ շատ դուր եկավ, քանի որ ուրիշ ոչ մի քոլեջում այսպես հետաքրքիր չէր անցնի։
Բանջարեղենի կաթնաթթվային խմորում (թթվեցումը) ունի իր առավելությունները և թերությունները: Կաթնաթթվային բակտերիաները բանջարեղենում պարունակված շաքարը վերածում են կաթնաթթվի, որը որոշ չափով կոնսերվացնող հատկություններ ունի: Կաթնաթթուն շատ կարևոր նշանակություն ունի մարդու օրգանիզմի համար. այն տարբերվում է հաճելի և զովացնող համով, ավելի քիչ կծու և գրգռող է,քան քացախաթթուն: Բանջարեղենի կոնսերվացումը կաթնաթթվի միջոցով շատ հասարակ եղանակ է: Լվացած և խնամքով դարսած բանջարեղենի վրա լցնում են աղաջուր`70 գրամ աղը լուծելով 1 լիտր սառը կամ տաք ջրի մեջ: Միաժամանակ ավելացնում են նաև համեմունքների մի քանի տեսակներ այն դեպքում, եթե բանջարեղենը թթվելուց հետո անմիջապես չեն օգտագործում ուտելու համար: Դարսած և կերակրի աղի լուծույթով ծածկված բանջարեղենի վրա վերևից դնում են ծանրություն.դա կատարում են այն նպատակով, որ բանջարեղենը լրիվ ծածկվի աղաջրով ու չնեխվի: Այն չափով, ինչ չափով, որ աղաջուրը պակասում է, մշտապես այն ավելացնում են: Կաթնաթթվային բակտերիաները ավելի լավ զարգանում են 20 աստիճանից բարձր ջերմության դեպքում: Բակտերիաների գործունեությունը կարելի է ուժեղացնել` ավելացնելով կաթի շիճուկ կամ ոչ մեծ քանակությամբ զտած կաթ, ինչպես նաև լցնելով մինչև 60-70 աստիճան տաքացրած աղաջուր: Ինչքան շատ կաթնաթթու է առաջանում թթվեցման ժամանակ, այնքան ավելի բանջարեղենը կայուն է պահպանման դեպքում: Թթվեցրած բանջարեղենը ավելի երկարատև պահելու համար անհրաժեշտ է դնել սառը շենքում: Թթվեցրած բանջարեղենի մակերեսի վրա հաճախ գոյանում է բորբոս, որն իջեցնում է կաթնաթթվի քանակը, որի հետևանքով բանջարեղենի վերին շերտերը թթվեցման հենց սկզբում սկսում են նեխել: Նեխումը կարող է ընդգրկել նաև ավելի խոր շերտերը և փչացնել ամբողջ մթերքը: