Բարև սիրելի ընթերցող, ես Ֆլորան եմ սովորում եմ նախադպրոցական կրթություն բաժնում, արդեն 3-րդ կուրսում։ Ես հասկանում եմ քո անհանգստությունը, բայց քեզ հավաստիացնում եմ, երբ որ գաս այստեղ այդ ամենը կանցնի։ Մեր քոլեջում դու կզգաս քեզ ինչպես ընտանիքում, այստեղ մենք անցկացնում ենք մեր օրվա մեծ մասը և հաճախ չենք ուզում տուն գնալ։ Այստեղ միայն ձանձրալի և երկար դասեր չեն, այլև շատ հավես նախագծեր։ Եթե դու ընտրես նախադպրոցական բաժինը ապա մեծ մասը կանցկացնես պարտեզներում երեխաների հետ, ձեռք կբերես փորձ։ Քոլեջում մեր օրը սկսվում է 09։00-ին, 15 րոպե ընդհանուր պարապմունքով։
Քոլեջում դու կարող ես ճամփորդել Հայաստանի ամենագեղեցիկ վայրերով։ Սովորել ազգային երգերն ու պարերը։ Մեզ մոտ դու ունես ընտրության հնարավորություն, քեզ հետաքրքիր լեզուն և սպորտը կարող ես սովորել։ Մեզ մոտ կվերանան քո բոլոր կոմպլեքսները, կլինես ազատ և անմիջական։
Մեզ մոտ ամեն ուրբաթ օրը կայանում է Մեդիաուրբաթ։ Բոլորս իջնում ենք Մայր դպրոց և ներկա գտնվում միջոցառմանը։
Մեզ մոտ կարող ես հանդիպում ունենալ տարբեր ոլորտների մասնագետների, դերասանների հետ։
Մեր դասավանդողերը և տնօրինությունը, բոլորը յուրահատուկ են և անմիջական։ Քեզ վստահեցնում եմ, որ դու շատ կսիրես քոլեջը։ Դե հուսամ քեզ կտեսնեմ մեր մեծ ընտանիքում։






Կազմակերպչի օրագիր — Արի Քոլեջ