Posted in լանդշաֆտագիտություն

Միջազգային բնապահպանական կազմակերպություններ

IUCN֊ Բնության պահպանության միջազգային միություն(1948)։ Զբաղվում է բնության և էկոլոգիական խնդիրներով երկիր մոլորակի կենսաբազմազանության պահպանմամբ։

GEF֊Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ(1990)։Կազմակերպության նպատակն է շրջակա միջավայրի ծրագրերի ֆինանսավորում, ջերմոցային գազերի արտանետումների կրճատում։

WBՀամաշխհարային բանկ։ Ֆինանասավորում է բոլոր տեսակի բնապահպանական նախագծերը։

WMO— Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն(1950)։Զբաղվում է կլիմայի և մթնոլորտի համաշխարհային ծրագրերի կատարմամբ։

UNDP— ՄԱԿ֊իզարգացման ծրագիր (1965)։Օժանդակում է բնական պաշարների ուսումնասիրության և զարգացող երկրների բնական պաշարները արդյունավետ օգտագործելու մեջ։

UNESCO— ՄԱԿ֊ի կրթության գիտության մշակույթի զարգացման ծրագիր։Նպաստում է խաղաղության և անվտանգության պահպանմանը կրթության գիտության և մշակույթի ծրագրերի միջոցով։

WWF— Բնության համաշխարհային հիմնադրամ(1961)։ Բնական միջավայրի պահպանությունը, բուսական և կենդանական աշխարհում անհետացող տեսակների փրկություն և այլն։

Posted in լանդշաֆտագիտություն

Նոր համաշխարհային բնապահպանական ռազմավարությունը

Քսաներորդ դարի երկրորդ կեսից մարդիկ արդեն գիտակցում էին էկոլոգիական վտանգի մասին,  որը սպառնում էր մոլորակին։Այդ նպատակով ստեղծվեց մի գաղափար։Ըստ այդ գաղափարի մշակեցին  բնապահպանական համաշխարհային միասնական ռազմավարություն։


Ռազմավարության սկզբունքներն են՝

Առաջին. մեր մոլորակը և դրա հարստությունները պարտավոր են պահպանել աշխարհի բոլոր պետությունները , բնակչության բոլոր խավերը և անհատ անձինք:
Այսինքն ՝ մեր մոլորակը պետք է պահպանի պետությունները և բոլոր ժողովուրդներին։
 

Երկրորդ.  բնական միջավայրի պահպանությունը և հարստության սոցիալ-տնտեսական զարգացումը չեն կարող դիտարկվել որպես իրարից անկախ բնագավառեր:
Այսինքն ՝ եթե պահպանենք մեր միջավայրը, ապա կզարգացնենք սոցիալ֊տնտեսական բնագավառը։
 

Երրորդ. միջազգային համագործակցությունը պետք է ուղղված լինի երկու նպատակի՝
·աշխարհի բոլոր ժողովուրդների համար շրջակա միջավայրի բաձր որակի ապահովում։
·առողջ և էկոլոգիապես հավասարակշռված տնտեսության ապահովում:
Այսինքն ՝ միջազգային համագործակցությունը պետք է ունենա երկու նպատակ ՝ ապահովի շրջակա միջավայրի բարձր որակը ժողովրդի համար,և էկոլոգիապես հավասարակշռված տնտեսությունը(որը վնաս չի տա միջավայրին, և օգտակար կլինի)։

Posted in լանդշաֆտագիտություն

Բնություն—հասարակություն փոխհարաբերության զարգացումը Հայաստանում

1.Բնօգտագործման ի՞նչ փուլեր են առանձնացվում:

2.Որտե՞ղ էին գտնվում ՀՀ-ի պղնձաձուլության խոշորագույն կենտրոնները:

3.Վաղ փուլերի ժամանակաշրջանին՝ բնօգտագործման, ո՞ր տիպն էր բնորոշ։

4. Ինչպիսի՞ խնդիրներ կային մարդ-բնություն փոխհարաբերություններում։

5.

6.

7.

8.

9.

10.

Posted in Հունվարյան ստուգատես, լանդշաֆտագիտություն

Արևի ազիմուտ։ Արևի ազիմուտի որոշում։ Ինչպես չմոլորվել անտառում։

Արևի ազիմուտ նշանակում է այն անկյունը որը կազմված է դեպի արև ուղղության և դեպի հարավ ուղղության միջև։

Բանաձև ` A = (t-1) * 15-180

Բևեռային աստղի որոնում։

Բևեռային աստղը ցույց է տալիս հյուսիսը, այն գտնվում է Հյուսիսային բևեռում։

Առաջադրանք հաշվել ժամը 10։00-ի ազիմուտը։

A =(10-1) * 15-180 = 45

Posted in լանդշաֆտագիտություն

Ռացիոնալ բնօգտագործման սկզունքները

 Ռացիոնալ բնօգտագործման սկզբունքներն են ՝

1.Համակարգված մոտեցման սկզբունք նախատեսում է արտադրական միջավայրի վրա ազդեցության և համապատասխան հակազդեցության համալիր և բազամակողմանի գնահատում: Համակարգված մոտեցման տեսանկյունից ոչ մի բնական ռեսուրս մյուսից անկախ չի կարող օգտագործվել կամ պահպանվել: Օրինակ, հողի բերքատվության բարձրացումը ոռոգման համակարգի կիրառման կիրառմամբ կարող է հանգեցնել ջրային ռեսուրսների քանակի կրճատմանը, որն անհրաժեշտ է նախատեսել և կանխել, իսկ դեպի գետեր կատարվող արտանետումների դեպքում պետք է հաշվի առնել ոչ միայն ազդեցությունը բուսական ու կենդանական աշխարհի վրա, այլ գետի ողջ հունի վրա:

2.Բնօգտագործման օպտիմալացման սկզբունք — նախատեսվում է բնական ռեսուրսների և բնական համակարգերի օգտագործման օգտագործման դեպքում առավել նպատակահարմար որոշման կայացում, որի հիմքը էկոլոգիական և տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման միարժամանակյա կանխատեսումն է: Օրինակ, օգտակար հանածոների բաց հանքային եղանակով մշակումն ունի մի շարք տնտեսական առավելություններ փակ եղանակի նկատմամբ, սակայն բաց եղանակով շահագործումը հանգեցնում էհողային ծածկույթի կորուստի:

3. Ռեսուրսախնայողության սկզբունքը — հիմնված է արտադրության գործընթացում առաջացող թափոնների նվազեցման, այսինքն` միևնույն քանակությքն հումքի ավելի ամբողջական օգտագործման վրա և ենթադրում է արտադրանքի աճ ոչ թե բնական ռեսուրսների նոր զանգվածների օգտագործման, այլ գոյություն ունեցողների ավելի լիարժեք օգտագործման հաշվին, ինչն իրագործվում է ռեսուրսախնայողական և տեխնոլոգիական գործընթացների կատարելագործման ճանապարհով:

4. Տարածաշրջանային սկզբունքը — նախատեսում է բնօգտագործման իրականացում որոշակի տարածաշրջանում` հաշվի առնելով վերջինիս բնական և տնտեսական պայմանները, ինչպես նաև կոնկրետ տարածաշրջանի զարգացման հեռանկարները:

5.Բնության և արտադրության հարաբերությունների ներդաշնակության սկզբունքը — իրենից ենթադրում է որևէ արտադրություն և նրա հետ փոխազդեցության մեջ գտնվող բնական միջավայր, որը մի կողմից` ապահովում է բարձր արտադրողական ցուցանիշներ, մյուս կողմից` ազդեցության գոտում վերահսկում է բնական միջավայրի իրավաճակը, ապահովելով նրա ինքնավերականգնումը: Այսինքն սա այն իրավիճակն է երբ բգնությունը և արտադրությանը հանդես են գալիս որպես մեկ ամբողջական համակարգ:Վտանգավոր իրավիճակների ժամանակին և ճշգրիտ հայտնաբերումը ձեռք է բերվում դիտարկումների միջոցով, որի ընթացքում պարբերաբար տեղեկատվություն է հավաքվում շրջակա միջավայրի վիճակի և փոփոխության վերաբերյալ, ինչը առաջ է եկել մարդու գործունեության պատճառով: Շրջակա միջավայր մանրամասն մանրամասն վերահսկումը հնարավորություն է տալիս կանխատեսել իրավիճակի զարգացումը:

Posted in լանդշաֆտագիտություն

Բնական ռեսուրսներ

Ռեսուրսը ինչ-որ բանի հնարավորություն, պաշար, նախադրյալ է: Ընդհանրապես ռեսուրս է նաև այն ամենը, ինչը մարդկանց անհրաժեշտ նյութական ու հոգևոր բարիքների ստացման աղբյուր և նախադրյալ է: Գոյություն ունի բնականա ռեսուրսների մի քանի դասակարգում: Դրանցից յուրաքանչյուրի հիմքում ընկած են բնական ռեսուրսների տարբեր հատկանիշներ:

Լայն տարածում ունի բնական ռեսուրսների դասակարգումն ըստ սպառման հնարավորության: Տարբերվում են` սպառվող ռեսուրսներ և չսպառվող ռեսուրսներ:Չսպառվող ռեսուրսներ են, օրինակ, արեգակնային էներգիան, ծովային ալեկոծությունների, տեղատվության ու մակընթացության, քամու էներգիան:

Մնացած բոլոր ռեսուրսները սպառվող են: Բայց դրանց մեջ տարբերում են այնպիսիները, որոնք որոշակի ժամանակաընթացքում վերականգնվում են, և այնպիսիները, որոնք չեն վերականգնվում և օգտագործելու դեպքում կարող են սպառվել ամբողջովին, օրինակ` օգտակար հանածոները:Վերականգնվող ռեսուրսներ են, օրինակ, բույսերը, կենդանիները, գետերի ու լճերի ջրային պաշարները: Դրանք այն ռեսուրսներն են, որոնք գոյանում են նյութի շրջապտույտի շնորհիվ և ունեն ցիկլային զարգացում: Բուսական ու կենդանական ռեսուրսները վերականգնվում են նյութի կենսաբանական շրջապտույտի, իսկ ջրային ռեսուրսները` ջրի շրջապտույտի շնորհիվ:
Կարևոր նշանակություն ունի բնական ռեսուրսների դասակարգումն ըստ ծագման: Առանձնացնում են ռեսուրսների հետևյալ խմբերը` Հանքային (հանածո),   Ջրային, Հողային, Կենսաբանական, Կլիմայական։ Այդ ռեսուրսները տարբերվում են ոչ միայն ծագումով: Դրանք տարբերվում են նաև գլխավոր ֆիզիկաքիմիական հատկանիշներով և այն դերով ու տեղով, որ ունեն աշխարհագրական միջավայրում ու մարդու կյանքում: Երկրի վրա ռեսուրսները տեղաբաշխված են խիստ անհավասարաչափ և տարբեր վայրերում տարբեր արժեք ունեն:Կարևոր է գիտենալ նաև բնական ռեսուրսների դասակարգումն ըստ օգտագործման եղանակի: Առանձնացվում է երկու խումբ. Առաջին` ռեսուրսներ, որոնք օգտագործվում են որպես արտադրամիջոց, Երկրորդ` ռեսուրսներ, որոնք օգտագործվում են որպես սպառման առարկա:

Մի ուրիշ դասակարգման համաձայն` բնական ռեսուրսները բաժանվում են փոխարինելիի և անփոխարինելիի: Օրինակ` մարդկանց, կենդանիների ու բույսերի շնչառության համար անփոխարինելի է մթնոլորտի թթվածինը, խմելու համար` քաղցրահամ ջուրը: Բայց բավական շատ են բնական ռեսուրսների այն տեսակները, որոնք կարելի է փոխարինել այլ բնական ռեսուրսներով կամ արհեստական նյութերով: Գիտության ու տեխնիկայի զարգացման հետ դրանց թիվը մեծանում է:Փոխարինելի ռեսուրսներից են մետաղը, փայտանյութը, բնական կաշին ու մորթին, բնական թելերը:

Posted in լանդշաֆտագիտություն

Էկոհամակարգի կառուցվածք

Էկոլոգիայի տեսանկյունից էկոհամակարգերում տարբերում են հետևյալ բաղադրիչները` անօրգանական նյութեր (H2O, CO2, N2, C և այլն), օրգանական  միացություններ  (ածխաջրեր,  ճարպեր, սպիտակուցներ, հումուսային նյութեր և այլն), որոնք կապ են հաստատում էկոհամակարգի կենդանի և անկենդան  բաղադրիչների միջև, օդային  և  ջրային  միջավայրեր, եղանակային  պայմաններ և միջայրի այլ ֆիզիկական գործոններ, պրոդուցենտներ. ✅  Օրգանիզմներ են (հիմնականում` բույսեր,ինչպես նաև ֆոտոսինթեզ իրականացնող մանրէները), որոնք պարզ անօրգանական նյութերից` (H2O և CO2),  օգտագործելով  արևի էներգիան, սինթեզում են  բարդ օրգանական  նյութեր, որոնք էլ սնունդ են  հանդիսանում  մնացաց բոլոր  օրգանիզմների համար, կոնսումենտներ,  հետերոտրոֆ օրգանիզմներ  են (հիմնականում կենդանիներ),  որոնք սնվում են բույսերի  կամ  կենդանիների  պատրաստի  օրգանական նյութերով:✅ Նրանք չեն կարող ինքնուրույն սինթեզել օրգանական նյութ և ստանում են այն պատրաստի վիճակում:✅ Նրանց օրգանիզմում օրգանական նյութերը վերափոխվում են իրենց համար  հատուկ սպիտակուցների և այլ նյութերի, ռեդուցենտներ,  քայքայող  օրգանիզմներ են  (հիմնականում բակտերիաները և սնկերը),  որոնք իրենց կենսագործունեության համար  անհրաժեշտ էներգիան ստանում են մահացած հյուսվածքների քայքայման արդյունքում կամ էլ օգտագործում են լուծված օրգանական նյութերը:+ Այսպիսով` էկոհամակարգը բիոտիկ (կենդանի օրգանիզմներ) և աբիոտիկ միջավայրերի ամբողջություն է, որոնց փոխհարաբերության ժամանակ տեղի է ունենում համարյա լրիվ բիոտիկ շրջապտույտ, որին մասնակցում են պրոդուցենտները, կոնսումենտները և ռեդուցենտները: + Դրանք առաջացնում են պարզ անօրգանական նյութեր` ածխաթթու գազ, ջուր, ամոնիակ և այլն (այսպես կոչված <<ընդհանուր արժույթ>>, որը օգտագործվում է կանաչ բույսերի կողմից`օրգանական նյութ սինթեզելու նպատակով):+  Կենսաբանական շրջապտույտի անխափան գործունեությամբ է պայմանավորված էկոհամակարգերի, հետևապես և կենսոլորտի գոյությունն ու զարգացումը:+  Անընդատ և հավիտենական գործընթացը` կենսաբանական շրջապտույտը, հիմնականում կատարվում է, այսպես կոչված,  <<ինքնապարփակ>>  ձևով, այսինքն` առանց արտադրության մնացորդների  ու թափոնների կուտակման: + Օրգանիզմների միջև գոյություն ունեցող բազմազան և սերտ  փոխհարաբերության շնորհիվ, էկոհամակարգերը ձեռք են բերել ամբողջականություն, կայունություն և զարգացման հարաբերական անկախություն: ✅ Օրինակ` ջրավազանների մաքուր վիճակը պահպանվում է գետում ապրող բուսականության, ցածրակարգ կենդանիների և մանրէների գործունեությամբ և ջրում ընթացող բնական գործընթացների միջոցով:+ Նյութափոխանակության գործընթացին մասնակցող օրգանիզմները տարածության մեջ մասնակիորեն տարանջատված են: ✅ Ավտոտրոֆ գործընթացները ավելի ակտիվ ընթանում են վերին հարկում, որտեղ տեսանլի լույսը մատչելի է:+

 Այդ հարկը կոչվում է կանաչ գոտի: ✅ Հետերոտրոֆ գործընթացները ավելի ակտիվ ընթանում են ստորին հարկում, որտեղ հողում և նստվածքներում կուտակվում են օրգանական նյութեր: + Էկոհամակարգերի բաղադրիչների հիմնական գործընթացները տարանջատվում են նաև ժամանակային առումով: ✅ Այսպես, հնարավոր է նկատելի խզում ավտոտրոֆ օրգանիզմների կողմից սինթեզված օրգանական նյութերի և հետերոտրոֆների կողմից այդ նյութերի օգտագործման միջև: + Այնուամենայնիվ, էկոհամակարգերի այդ 3 կենդանի բաղադրիչներին` պրոդուցենտներին, կոնսումենտներին և ռեդուցենտներին, կարելի է դիտարկել որպես բնության երեք գործառնական թագավորություններ. դրանց տարանջատումը գլխավորապես հիմնված է սնման տիպի և էներգիայի ստացման եղանակի վրա: +

Posted in լանդշաֆտագիտություն

Լեռնային լանդշաֆտներ և լեռնային /վերընթաց գոտիներ:

Ուսումնասիրել Հայաստանի լեռնային գոտիները: Բերել օրինակներ: Ինչ յուրահատկություններով է օժտված լեռնային լանդշաֆտը:

Հայաստանի Հանրապետության տարածքում ուղղաձիգ ուղղությամբ հերթափոխվում են հետևյալ հինգ վերընթաց լանդշաֆտային գոտիները. Անապատակիսաանապատային, լեռնատափաստանային, լեռնանտառային, մերփալպյան ու ալպյան և ձյունամերձ:

ՀՀ-ի լանդշաֆտային գոտիականության մեջ նկատելի են մի քանի օրինաչափություններ: Ներքին գոգավորություններում անտառային գոտին հիմնականում բացակայում է, իսկ Փոքր Կովկասի լեռնային համակարգերի արտաքին հողմակողմ լանջերին միևնույն լանդշաֆտների սահմանները ներքին գոգավորությունների համեմատ մի քանի հարյուր մետրով ավելի ցածր են:

Անապատակիսաանապատային լանդշաֆտների գոտին առաջացել է գոգավոր ռելիեֆի պատճառով ձևավորված չոր, խիստ ցամաքային կլիմայի պայմաններում և տարածված է Արարատյան ու Վայքի գոգավորություններում: Այս գոտում անապատային լանդշաֆտները տարածված են կղզյակներով և առանձին համատարած գոտի չեն առաջացնում: Այստեղ են տարածվում ձեզ արդեն հայտնի աղուտները:

Կիսաանապատային լանդշաֆտներն ընդարձակ գոտի են կազմում նախալեռներում՝ 800-1400 մ բարձրություններում, որտեղ տարեկան տեղումների քանակը 230-300 մմ է: Տիրապետում են լեռնային գորշ հողերը, որոնց մի մասը <<ղռեր>> են: Մշակվող տարածքներում հողերը բարելավվել և դարձել են կուլտուր-ոռոգելի: Անապատակիսաանապատային գոտին զբաղեցնում է հանրապետության տարածքի 10%-ը, այն ջերմասեր մշակաբույսերի տարածման հիմնական շրջանն է:

Image result for լանդշաֆտ

Լեռնատափաստանային լանդշաֆտները ՀՀ տարածքում ամենամեջ տարածումն ունեն: Առանձնանում են երկու լանդշաֆտային ենթագոտի՝ չոր լեռնատափաստանային և սևահողային տափաստանային:

Չոր լեռնատափաստանային ենթագոտին ձգվում է հիմնականում Արարատյան և Վայքի նախալեռներով՝ մինչև 1800 մ բարձրությունները: Կլիման տաք է, չորային: Տեղումները նախորդ գոտու համեմատությամբ քիչ ավելի են (300-400 մմ): Չոր լեռնատափաստանները հանրապետության հյուսիս-արևելք և Զանգեզուրի նախալեռներում, վարելահողերի ընդարձակման ու բնափայտի մթերման նպատակով մարդու դարավոր ներգործության արդյունքում առաջացած հետանտառային լանդշաֆտներն են: Դրանք ձևավորվել են մերձարևադարձային՝ չափավոր տաք և մեղմ ձմեռներով կլիմայի պայմաններում: Այս լանդշաֆտները զբաղեցնում են հանրապետության տարածքի մոտ 15%-ը: Այս ենթագոտին հյուսիս-արևելքում ու Զանգեզուրում նպաստավոր է մերձարևադարձային բույսերի, իսկ Արարատյան դաշտում և Վայոց ձերում՝ պտղաբուծության, հացահատիկի, ծխախոտի և տեխնիկական այլ բույսերի մշակման համար:

Սևահողային տափաստանների ենթագոտին ձգվում է չոր լեռնատափաստաններից բարձր՝ մինչև 2000-2400 մ բարձրությունները՝ զբաղեցնելով հանրապետության տարածքի մոտ 25%-ը:

Posted in լանդշաֆտագիտություն

Կուլտուրական լանդշաֆտ

  1. Ի՞նչ է կուլտուրական լադշաֆտը։
  2. Թվարկել կուլտուրական լանդշաֆտի ֆունկցիաները։
  3. Թվարկել ժամանակակից լանդշաֆտների կատեգորիաները։
  4. Գիտությունը ինչ մեթոդներ է մշակել կուլտուրական լադշաֆտի կարգավորման համար։
  5. Իսկական կուլտուրական լանդշաֆտներ ստեղծելու համար ինչին է պետք ուշադրություն դարձնել։
  6. Թվարկել օյեկտներ որոնք բացասական ներգործություն են ունենում շրջապատի վրա։
  7. Թվարկել կառույցներ որոնք պետք է դասվեն կուլտուրական լանդշաֆտի շարքին։
  8. Որ համակարգն է կոչվում մոնիթորինգ, ինչ է նշանակում մոնիթորինգ։
  9. Բերեք բնության ավերման դեպքեր(օրինակներ) որոնք տեղական բնույթ ունեն։
Posted in լանդշաֆտագիտություն

Բնության վերափոխումը

Բնությունը-լանդշաֆտները բնական վիճակում ունեն իրենց զարգացման ընթացքը և որոշակի արդյունավետությունը:Վերջինս մարդուն չի բավարարում և մարդը կատարում է լանդշաֆտի վերփոխում: Նայած այն հանգամանքին,թե բնությունը,ինչ չափով է փոխվում կարելի է նշել փոփոխման 3 կարևոր աստիճան.

1.Թույլ վերափոխված լանդշաֆտ-այստեղ մարդը առանձին տարրեր է փոխել,լանդշաֆտը պահպանել է իր ամբողջականությունը,բնական վիճակը:Օրինակ անտառում կտրատել են ծառերը,որոնք խանգարում են մատաղ ծառերի աճին:

2.Վերափոխված լանդշաֆտ-երբ փոխվել են որոշ բաղադրիչներ,օրինակ տափաստանը վարել են,ցանել մոնոկուլտուրա՝ցորեն,ճակնդեղ:

3.Արմատապես վերափոխված լանդշաֆտ-Այս լանդշաֆտը ոչ մի նմանություն չունի բնականին:Եթե մարդը այլևս չօգտագործի այն միևնույնն է չի վերականգնվի: Լանդժաֆտի վերականգնումը պետք է կատարվի միայն տեղանքի բազմակողմանի ուսումնասիրությունից հետո,որպեսզի պատահական և չնախատեսված երևույթներ չառաջանան:Վերակառուցված լանդշաֆտը պիտի լինի ավելի արդյունավետ,քան բնականը:Լանդշաֆտը փոխելիս պետք է հնարավոր չափով պահպանել միջավայրի անաղարտությունը ու կենսաբազմազանությունը

Posted in լանդշաֆտագիտություն

Բնության պահպանությունը

Բնության պահպանություն, պետական ու հասարակական միջոցառումների համալիր, որի նպատակն է պահպանել բնական հարստությունները, նպաստել դրանց վերարտադրմանը և ապահովել արդյունավետ օգտագործումը, կանխել բնության վրա մարդկային գործունեության վնասակար ազդեցությունները, ապահովել մարդու և բնության կենսագործունեության ներդաշնակությունը։

Բնության պահպանության խնդիրներն են՝

  1. ապահովել մարդկանց ապրելու և կենսագործունեության համար պիտանի բնական միջավայր,
  2. պահպանել բնական գենոֆոնդը, նպաստել կենդանական ու բուսական աշխարհների հարստությունների վերարտադրմանը,
  3. պահպանել բնատարածքային համալիրների ընդհանուր էկոլոգիական հավասարակշռությունը և լանդշաֆտների բազմազանությունը,
  4. պահպանել և արդյունավետ օգտագործել օգտակար հանածոների պաշարները, ապահովել դրանց համակարգված և անթափոն շահագործումը,
  5. պահպանել հազվագյուտ բնական համալիրները և ազգային ժառանգություն հանդիսացող պատմամշակութային ու գեղագիտական բնական արժեքները։

Բնության պահպանությունն իրականացվում է միջազգային, պետական ծրագրերով և նախագծերով, իրագործում է բնական միջավայրի պահպանություն, վերականգնում, վերափոխում՝ կանաչապատում, անտառապատում, գերխոնավ տարածքների ցամաքեցում, չոր տարածքների ոռոգում, ջրամբարների կառուցում և այլն։

Բնության պահպանության հիմնական սկզբունքներն են՝ սահմանված էկոլոգիական օրենքների, չափորոշիչների և սահմանափակումների պահպանման դեպքում նյութական արտադրության էկոլոգացումը, նախագծերի ու ծրագրերի պարտադիր էկոլոգիական փորձաքննությունը, բնական միջավայրի վիճակի մասին ամփոփ և հավաստի տեղեկույթի ստացումն ու երևույթների գիտական կանխատեսումները, որոնք կարող են հանգեցնել էկոլոգիական վիճակի վատթարացման և ունենալ բացասական ազդեցություն մարդու առողջության ու կենսագործունեության վրա։

Բնության պահպանության հիմնախնդիրն ընդգրկել է ամբողջ Երկիր մոլորակը և գնալով ավելի է սրվում, անհրաժեշտություն է դարձել տարբեր երկրների ջանքերի միավորումը՝ բնապահպանական միջազգային կազմակերպությունների ստեղծումը։ Ներկայումս գործում են ավելի քան 300 միջազգային բնապահպանական կազմակերպություններ, որոնք միավորում են բնության պահպանության որոշակի բնագավառի մասնագետների և շահագրգիռ անձանց։

Հզոր ու հեղինակավոր են այն բնապահպանական միջազգային կազմակերպությունները, որոնց անդամագրված են պետություններ և կառավարական կազմակերպություններ։ Դրանց շարքում է ՄԱԿ-ի հատուկ մասնագիտացված բնապահպանական կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՊ-ը, որի գործունեության գլխավոր ուղղությունը համամոլորակային մոնիտորինգն է։

Բնության պահպանության կրթության ու գիտելիքների տարածման բնագավառում լայն աշխատանք է կատարում ՄԱԿ-ին առընթեր կրթության, գիտության ու մշակույթի կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն։

Հայաստանում բնության պահպանության խնդիրներով զբաղվել են դեռևս հնագույն ժամանակներից։ Խոսրով Բ թագավորի հրամանով ստեղծվել են Տաճար մայրի (Գառնիից մինչև Դվին), Խոսրովակերտ (վերջինիս շարունակությունը դեպի հարավ) անտառները, որոնք բնակեցվել են որսի կենդանիներով ու գազաններով և այդ ժամանակներից դարձել արգելոցներ։ Անհարկի անտառհատումների, պտղատու ծառերի հատումների արգելման վերաբերյալ որոշակի օրենքներ կան Մխիթար Գոշի (12-րդ դար) և Սմբատ Սպարապետի (13-րդ դար) դատաստանագրքերում։ ՀԽՍՀ-ում բնապահպանության առաջին դեկրետները՝ անտառի, հողի, ջրի, ընդերքի պետականացման, վայրի դեղաբույսերի մենաշնորհի, կենդանիների և բույսերի հազվագյուտ բրածո մնացորդների արտահանման արգելման վերաբերյալ, ընդունվել են 1921-1923 թվականներին։ Եղել են առանձին որոշումներ բնության օբյեկտների պահպանության, բնական պաշարների օգտագործման, միջավայրի սանիտարական վիճակի կարգավորման մասին։

Բնության պահպանությունն իրականացվում է Բնապահպանական օրենսդրության շրջանակներում։

Ջրային պաշարների, մթնոլորտային օդի պահպանության համար խոշոր քաղաքներում ու գետերի վրա կառուցվել են մաքրման կայաններ, վերակառուցվել մի շարք աղտոտող արտադրություններ։ Միջազգային հնչողություն է ստացել Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման հիմնախնդիրը։ Ստեղծվել են ազգային պարկեր, արգելոցներ, արգելավայրեր։ ՀՀ-ում բնության պահպանության գործընթացն իրականացնում և վերահսկում են ՀՀ բնապահպանության նախարարությունը և մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպություններ։

ՀՀ Աժ-ում գործում է սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով, գյուղատնտեսության նախարարությունում, ՀՀ ԳԱԱ-ում և այլ գիտական հիմնարկներում ստեղծվել են բնապահպանական բաժիններ։ ՀՀ Սահմանադրության (2005) համաձայն՝ պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերարտադրությունը, բնության ողջամիտ օգտագործումը (հոդված 10)։ Կազմվել են ՀՀ կենդանիների (1987) և բույսերի (1989) Կարմիր գրքերը։ Տարածաշրջանի բնապահպանական և էկոլոգիական կայունությունն ապահովելու համար 1992 թվականից ցայսօր ՀՀ անդամակցում է 13 բնապահպանական միջազգային համաձայնագրերի։

Posted in լանդշաֆտագիտություն

Լանդշաֆտի սոցիալ-տնտեսական ֆունկցիան

Բոլոր այն լանդշաֆտները որտեղ մարդը կարող է աշխատել և գործունեություն ծավալել,պետք է այնպես վերափոխել,որ այն ավելի արդյունավետ դառնա:Տարբեր լանդշաֆտներ ունեն տարբեր ֆունկցիաներ.
1.Գյուղատնտեսական-սա մարդածին կուլտուրական լանդշաֆտի մի տեսակ է,որի ֆունկցիան է գյուղական մթերքների արտադրումը:Ենթադրենք  ունենք ցածր արդյունավետությամբ մարգագետին:Այն հերկում ենք,ցանում բարձր բերքատվությամբ ցանովի խոտ,անց ենք կացնում ջրանցք՝ստանալով բարձր որակի բերք:
2.Անտառտնտեսական-Դիցուք ընդարձակ տարածության վրա անտառատնկում է կատարվում,ոռոգման ցանց ստեղծվում,հիմնում են փայտամշակման ձեռնարկություն,որը կատարում է սանիտարական ծառահատում,բնակավայր են հիմնում, գետափին՝նավահանգիստ,իսկ բնակիչները զբաղվում են փայտամշակությամբ ու որսորդությամբ:
3.Լեռնարդյունաբերական-Ենթադրենք հայտնաբերվել է գունավոր մետաղների մի հարուստ հանքավայր:Շուտով այստեղ հիմնադրվում է բանվորական ավան,կառուցվում են բնակելի շենքեր ու լեռնամետալուրգիական կոմբինանտ:Նոր ստեղծված մարդածին լանդշաֆտի ֆունկցիան է մետաղի արտադրությունը:Սրանով կապված է սպասարկման ոլորտը,առողջապահությունը:
4.Ռեկրացիոն-Եթե լանդշաֆտը ունի առողջարար կլիմա,հանքային ջրեր,գեղեցիկ բնություն ,ուրեմն ունի ռեկրացիոն ֆունկցիա:Կառուցվելու են առողջարանական տներ,առողաջարաններ,զբոսայգիներ,որոնք կապահովեն մարդկանց հանգիստը ու առողջությունը:
5.Տրանսպորտային-Այս լանդշաֆտում խաչմերուկ է ստեղծվում ,կառուցվում են պահեստարաններ,օդանավակայաններ:Լանդշաֆտը ծառայում է տրանսպորտին:
6.Ռազմաստարտեգիական-Կառուցվում են զորանոցներ,ռազմական ծառայության օբյեկտներ:
7.Ուսումնական-Լանդշաֆտը կարող է ծառայել ուսումնական պլանով:Կան համալսարաններ,բարձրագույն դպրոցներ ունեցող քաղաքներ:
8.Արդյունաբերական-Նման օբյեկտները պետք է կառուցվեն խոշոր քաղաքներից հեռու ավելի ապահով վայրերում,որպեսզի թափոնները քաղաք չհասնեն:
9.Մարդածին-Ցանկացած պարագայում մարդը պետք է մանրազնին ուսումնասիրի լանդշաֆտը,,իմանա դրանց առանձնահատկությունները ու վերանայի այն: