
Այս տարի իմ վերջին ուսումնական տարին է <<Մխիթար Սեբաստացի>> քոլեջում։ Այս տարին շատ հագեցած էր, քանի որ դիպլոմային աշխատանք էլ ենք կազմում, որպեսզի համալսարան գնանք։ Սեպտեմբերին մեզ նախադպրոցականներիս բաժանեցին տարբեր պարտեզային խմբեր, որպեսզի իրականացնենք մեր նախագծերը։ Ունեցել ենք առարկայական շատ հետաքրքիր դասեր։
Առարկայական դասերը կարող եք տեսնել հետևյալ հղումներով ՝
Մարիետ Սիմոնյանի հետ հաճախ եղել ենք Ավագ դպրոցի գրադարանում, ընթերցել ենք Դպիրի մանկավարժական հոդվածները և այժմ պատրաստվում ենք մայիսյան կլոր սեղանին։
Մաթ․ պատկերացումների ձևավորում
Համագործակցություն համայնքի և ծնողի հետ
Բնության հետ ծանոթացման մեթոդիկա
Նախադպրոցական մանկավարժություն
Ես շատ եմ սիրում ընթերցել և իմ կարդացած գրքերից մեջբերումներ կարող եք տեսնել Գրադարան բաժնում ՝
Այս տարվա ընթացքում 2-4 տարեկանների հետ ունեցել եմ շատ հավես գործունեություններ, ինձ օգնել են դաստիարակներ ՝ Էմմա Տերտերյանը և Սոնա Ավետիսյանը։
Մասնակցել եմ Հասմիկ Քերոբյանի և Նելլի Գեղամյանի <<Հինգ զգայարաններ QUEST>> նախագծին 5 տարեկանների հետ։
Ուսումնասիրել եմ Նախաշավիղի հոդվածները և ներառել իմ դիպլոմային աշխատանքի մեջ։