Posted in հաղորդակցման հիմունքներ

Հաղորդակցման հիմունքներ — ամփոփում

Հաղորդակցման հիմունքներ առարկայից կատարած իմ 7 գործնական աշխատանքները `

1. Ինքնակենսագրական

2. Անձնական թերթիկ (cv)

3. Դիմում բողոք

4. Մոտիվացիոն նամակ

5. Երաշխավորագիր

6. Աշխատանքի կայքերի որոնման կատալոգ

7. Մասնագիտական ոլորտի գործունեության ուսումնասիրություն

Posted in հաղորդակցման հիմունքներ

Երաշխավորագիր

Ես Ֆլորա Աճեմյանն եմ։ Տվյալ անձին ճանաչում եմ երկար տարիներ։ Հիանալի մասնագետ է հոգեբանության ոլորտում։ Շատ լավ կարողանում է հասկանալ թե մեծերին թե փոքրերին։ Վստահելի անձնավորություն է ում կարող ես հանգիստ վստահել և պատմել խնդիրներդ։Նա շատ լուրջ և պատասխանատու անձնավորություն է։ Վստահեցնում եմ, որ նա պատշաճ կերպով կկատարի իրեն առաջադրված ցանկացած աշխատանք։ Նա կարող է աշխատել ձեր կազմակերպությունում։ Վստահորեն կարող եք ընդունել նրան։

Ստորագրություն ՝

Ամսաթիվ ՝ 19/05/2021

Posted in հաղորդակցման հիմունքներ

Դիմում բողոք

Ներկայացնում եմ բողոքս քաղաքապետարանին։

Դրսում շատ անգամներ եմ տեսնում երբ մարդիկ աղբը նետում են աղբամանի կողքը կամ էլ գետնին։ Խնդրում եմ ավելի խիստ լիներ քաղաքացիների նկատմամբ և սահմանել տուգանք որպիսզի հետագայում երկիրը չդառնա աղբանոց։

Հարգանքներով ՝ Ֆլորա Աճեմյան

Posted in հաղորդակցման հիմունքներ

Մոտիվացիոն նամակ

Բարև ձեզ․ Ես Ֆլորա Աճեմյանն եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջում նախադպրոցական կրթություն բաժնում։ Ցանկանում եմ աշխատանքի անցնել ձեր կազմակերպությունում, համապատասխան փորձ ձեռք բերելու նպատակով։ Ինձ հետ կարող եք կապվել ինչպես էլ․ փոստով, այնպես էլ նշված հեռախոսահամարով։

Հարգանքներով ՝ Ֆլորա Աճեմյան

Posted in հաղորդակցման հիմունքներ

Նախագիծ- Մասնագիտական ոլորտի գործունեության ուսումնասիրություն

Իմ ընտրած մասնագիտական ոլորտը հոգեբանությունն է ։

Հոգեբանության նպատակն է բարեկարգել հասարակության կյանքը՝ մարդու վարքը կանխատեսելով և այն դեպի լավը փոխելով: Հոգեբանության մեթոդաբանության զինանոցում կանխատեսման հետազոտությունները կարևորագույն տեղ ունեն. հոգեբանները փորձում են հասկանալ մտքերի, հույզերի, վարքի հիմքում ընկած պատճառները, կանխատեսել դրանց հետագա արտահայտումները և փոխել դրանք: Հոգեբանության տարբեր դպրոցներ ուսումնասիրում են մարդու հոգեկան գիտակցական և անգիտակցական տարրերը:

Հոգեբանությունը լուծում է մի շարք խնդրիներ, օրինակ`

  • ուսումնասիրում է մարդու ներաշխարհը, նրա հոգեկան կյանքի կոնկրետ փաստերն ու տվյալները,
  • ուսումնասիրում է մարդու արարքները, վարքը, ինչպես նաև այն, թե ինչպես է մարդն իրեն դրսևորում այլ մարդկանց հետ հարաբերությունների ժամանակ,
  • բացահայտում է հոգեկան այս կամ այն երևույթի դրսևորման պատճառները և օրինաչափությունները, այսինքն` այն առանձնահատկությունները, որոնք բնորոշ են որոշակի խմբի մարդկանց։

Ո՞ր հաստատություններն են այս ոլորտի համար մասնագետներ պատրաստում:

ԵՊՀ

ՀՊՄՀ

Կարող եք գտնել հոգեբանի կամ մանկավարժի աշխատանք հետևյալ հաստատություններում ՝

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոն

« Զարթոնք » հոգեբանական կենտրոն

Շատ կան նմանատիպ ընկերություններ, որտեղ կարող եք գտնել աշխատանք։

Աշխատաշուկայում՝ պահանջարկը ՝

Աշխատաշուկայում շատ պահանջված է, այսօրվա դրությամբ առավել ևս։

Նվազագուն և առավելագույն վճարը ՝

Տարեկան առավելագույն աշխատավարձը ` 500 հազ․-1մլն․ դրամ

Տարեկան միջին աշխատավարձը՝ 333-500 հազ․ դրամ

Տարեկան նվազագույն աշխատավարձը՝ 100-350 հազ․ դրամ։

Այս ոլորտում հաջողությունների հասած հայտնի մարդիկ՝

Հայաստանում հայտնի հոգեբաններն են՝

Կառլեն Ոսկանյան

Էմմա Ալեքսանդրյան

Արամ Գյուրջյան

Աշխարհում հայտնի հոգեբաններն են ՝

Վլադիմիր Լվովիչ

Բորիս Գերասիմովիչ

Ernst Heinrich Weber- բոլոր տարիքի հայտնի հոգեբան

Posted in հաղորդակցման հիմունքներ

Անձնական թերթիկ(CV)

Сurriculum vitae, կրճատ՝ CV (լատ.՝  թարգմանաբար՝ «կյանքի ընթացք») — մարդու կյանքի և մասնագիտական հմտությունների հակիրճ նկարագրություն։ CV և ռեզյումե տերմինները Հայաստանում հաճախ կիրառվում են որպես լրիվ հոմանիշեր և նշանակում են փաստաթուղթ, որը հայցորդը ներկայացնում է պոտենցիալ գործատուին՝ իր թեկնածությունը դնելով ազատ աշխատատեղի (թափուր հաստիքի) համար։ Այլ երկրներում CV-ն և ռեզյումեն կարող են տարբեր փաստաթղթեր նշանակել։ Հիմնական տարբերությունն այն է, որ CV-ն պարունակում է մանրամասն տեղեկություններ թեկնածուի մասին և կարող է մի քանի տասնյակ A4 ֆորմատի էջի ծավալ ունենալ։ Այդպիսի մանրամասն նկարագրությունը օգտակար է գիտական աշխատողների կամ լրագրողների համար, օրինակ, երբ անհրաժեշտ է թվարկել բոլոր հրապարակումները։ Աշխատանքի ընդունվելիս կազմակերպությունների մեծամասնությունում թեկնածուի մանրամասն նկարագրության կարիք չի լինում։ Այդ դեպքերում կիրառվում է ռեզյումեն՝ հակիրճ նկարագրություն, որը զբաղեցնում է A4 ֆորմատի երկու թերթից ոչ ավել տարածք։ Ռեզյումեին կարելի է կցել ուղեկցող նամակ, որը պետք է զբաղեցնի մեկ էջից ոչ ավել տարածք։ԱՄՆ-ում և Կանադայում CV-ն սովորաբար օգտագործվում է գիտական և բժշկական շրջանակներում, իսկ résumé տերմինը կիրառում են այս մասնագիտությունների տեր մարդկանց աշխատանքի ընդունելիս։ CV-ում շեշտն ավելի շատ դրվում է կրթության վրա, սովորաբար CV-ում ներառում են հրապարակումների, գիտական աշխատությունների, ստաժավորման, զգալի ձեռքբերումների ամբողջական ցուցակը։ Որոշ մասնագիտությունների դեպքում CV-ում կարող են ներառվել նույնիսկ որոշ աշխատանքներից հատվածներ, և այդ CV-ների ծավալը կարող է հասնել մի քանի տասնյակ էջերի։

Posted in հաղորդակցման հիմունքներ

Ինքնակենսագրական

Ես Ֆլորա Հրանտի Աճեմյանս ծնվել եմ 2004 թվականի օգոստոսի 20-ին, Երևանում։ Ապրում եմ Նորք Մարաշ վարչական շրջանում, ծնողներիս և 3 եղբայրներիս հետ։ 2010 թվականին ընդունվել եմ <<Օլիմպոս>> կրթահամալիր ավագ դպրոցը։Ավարտել եմ 2018 թվականին։ 2019 թվականին ընդունվել եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջ։ Այժմ սովորում եմ նախադպրոցական կրթություն բաժնում։ Սիրում եմ ազատ ժամանակ լսել երաժշտություն, խոհարարությամբ զբաղվել։Տանը ունեմ ընտանի կենդանիներ շուն և թութակներ։

Իմ կոնտակտային տվյալներն են (հեռախոսահամար), (հասցե), ( էլ. Հասցե) ։

Posted in հաղորդակցման հիմունքներ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղ. և սոց. հիմունքներ

  1. Կրավչենկո Ա. Ի. — Սոցիոլոգիա
  2. Կյուրեղյան Է. Ա.   – Կիրառական սոցիոլոգիա
  3. Մանուկյան Գ.Մ.- Սոցիալական կանխատեսման հիմունքներ
  4. Шестак  О.И. — Социология
  5. Ուսումնական ձեռնարկ, Մ. Շարոյան, Երևան 2013