Ընտանիքում է մարդը ստանում նախնական հոգևոր և բարոյական դաստիարակությունը: Ուստի խիստ կարևոր է հոգևոր-բարոյական այն մթնոլորտը, որի մեջ մեծանում է անհատը, որովհետև բարոյահոգեբանական մթնոլորտը նպաստավոր պայմաններ է ապահովում իբրև քրիստոնյա նրանց բարոյական, անձնային որակների ձևավորման համար:
Ըստ դաստիարակության բովանդակության առանձնացնում են դաստիարակության հետևյալ տեսակները․
- մտավոր
- աշխատանքային
- ֆիզիկական
- բարոյական
- հոգեբանաբարոյական
- գեղագիտական
- իրավական
- հայրենասիրական
- սեռային և սեռական
- տնտեսագիտական
- բնապահպանական (հայեցակարգի հեղինակ Յոլկա Յանակիևա)
- և այլն
Ինստիտուցիոնալ տեսնակյունից․
- ընտանեկան
- կրոնական
- հասարակական (նեղ իմաստով)
- հակասոցիալական
- շտկողական (կորեկցիոն)։
Շատ կարևոր է թե երեխան ինչ միջավայրում է մեծանում։Եթե ընտանիքում տիրում է համերաշխությունն ու սերը ապա երեխան կմեծանա հոգեպես առողջ։ Իսկ եթե ընտանիքում ճիշտ հակառակ պատկերն է երեխան հոգեպես անկայուն կլինի, ինքնամփոփ կդառնա, ձեռք կբերի վատ սովորություններ։ Ծնող դառնալուց առաջ նախ պետք է երկար մտածել, քանի որ դա շատ մեծ պատասխանատվություն է, ինչին ոչ բոլորն են տիրապետում։