Posted in Հայոց լեզու

Առաջադրանք 17.05.2021

1.Բարբառով տրված հետևյալ հատվածը փոխադրի՛ր ժամանակակից հայերենի.

Մին օր կնեկը թորենը վառեց, մին փաղաղ խմոր օներ, հաց թխեց, թխած հացը տղվարեց, պրծավ, մին քյոք վերցակ օներ, փռնեց մորթեց, ծվարավ թռնաճաշ քիցեց: Թորենը ծասկեց, տանը կործը պրծավ, մարդին յախան հվաքեց թե. – Քյնալ պիտենք քոլը, ճախ պիրենք, վեր կարամ օջախը վառեմ: Մարդը կնգանան վախում էր, սուս ու փուս քյանդիրը փորավը տվավ, կնգանը ենդան ինգյավ, քյնացին դբա քոլը:

Մի օր կինը թոնիրը վառեց, մի տաշտ խմոր արեց, հաց թխեց, թխած հացը տեղավորեց, վերջացրեց, մի չաղլիկ աքլոր ուներ, բռնեց մորթեց, ձավարով հարիսա նախապատրաստեց։ Թոնիրը ծածկեց, տան գործը վերջացրեց, ամուսնու օձիքը հավաքեց և ասաց.֊ Պետքա գնանք անտառ, ցախ բերենք, որ թոնիրը վառեմ։ Մարդը կնոջից վախենում էր, սոս ու փուս պարանը փորից կապեց, կնոջ հետևից գնալով, գնացին դեպի անտառ։

2.Գրաբարով տրված հետևյալ հատվածը փոխադրի՛ր ժամանակակից հայերենի. 

Յայնմ ժամանակի հրաման տայր թագաւորն՝ հրովարտակս և դեսպանս առնել առ իշխանս և զօրս զօրութեան իւրոյ, զի ուր և իցեն՝ առ նա հասանիցեն վաղվաղակի: Յայնմ ժամանակի իշխանք և զօրք և նախարարք առ նա հասանէին վաղվաղակի; Առեալ և Լիկիանէ զբուն գունդն որ ընդ իւրով ձեռամբ էր՝ փութայր հասանէր ի տեղի պատերազմի՝ յանդիման լինել թագաւորին, և Տրդատէս ընդ նմա:

Այդ ժամանակ թագավորը հրաման է տալիս հրովարտակով, որ դեսպանները և իշխանները իրենց զորքը վերցնեն և որտեղ որ լինեն շտապ նրա մոտ հասնեն։ Այդ ժամանակ իշխանները և նախարարները շտապ հասան նրա մոտ։ Լիկիանը առավ իր ձեռքի տակ եղած բուն գունդը, հասնելով պատերազմում և հանդիպելով թագավորին և նա Տրդատի հետ էր։

Posted in Հայոց լեզու

Առաջադրանք 03.05.2021

Տրված արևմտահայերեն հատվածը փոխադի՛ր արևելեահայերեն։

Մեր թաղը գեղին ետ ինկած թևերեն մեկն է։ Ան փաթթված պզտիկ բլուրի մը երկու թևերը։ Մայր փողոցեն փրթած տուներու այս ծուռումուռ վերելքը, իրարու կռթնած պատերուն թանձր պաշտպանությանը տակ ունի իր նկարագիրը, մասնահատուկ իր գիծերուն մեջ։ Թաղը զուրկ չէ բոլոր այն տարրերեն, որոնք գեղին ամբողջությունը կը շինեն։ Ունի իր հարուստը, իր խելացին, իր պառավներուն և ծերերուն, կույրերուն և անկարներուն պաշտոնական կույտը։ Ունի իր տոնական հաճույքներուն հանրատեղին։ Ունի իր հոտերը, կենդանիները, ձեթհանը, աղբյուրը։ Մեր տունին առջև կա մեծ ալանկը, ուր անցան անդրանիկ մանկության և անոր հետևող առջի պատանությանս ձմեռները, բոլոր այն խաղերով, որոնք առավոտեն կը սկսին, օրհասակի հացովը կ՚ընդհատին։ Գմբեթով փուռին տակ կը հանգչի հին կաղնիին պատմական կոճը, ուր սերունդներ կարգով իրենց տեղերն են ունեցեր։ Հաճի Պաղտրկը ունի ատկե դուրս իր ձեռակերտ կոճն ալ, քիչ մը ավելի բաց, ավելի ետ դուռին մոտիկ։ Հոն կը նստի ան ամեն իրիկուն արևմուտքեն քիչ մը ետքը։

Թաղին հարուստն է։ Մարդ մըն է ան, որ ամէն գեղ գալուս չփոխուելու հանելուկը ցույց կու տա ինծի։ Չճերմկող քիչ մազեր գտակին երկու ծայրերեն միշտ դուրս կրնային։ Արևեն եփած, մասնավոր փայլ առած երեսներուն վրա գիծերը շատ քիչ են։ Միշտ կռնակն է, ամառ ու ձմեռ առանց թևի ապա մը, որ կը գոցե իր մեջքին կեսը։

Մեր թաղամասը գյուղի հեռվում ընկած, թևերից մեկն է։ Այն փաթաթված է փոքր բլրի երկու կողմերով։ Մայր փողոցից կտրված տների այս ծուռումուռ վերելքը, իրար կռթնած պատերի խիտ պաշտպանության տակ ունի իր նկարագիրը` բնորոշ գծերի մեջ։ Թաղը զուրկ չէ բոլոր այն տարրերից որոնք ամբողջացնում են գյուղը։ Ունի իր հարուստն, իր խելացին, իր պառավների և ծերերի, կույրերի և անպարների պաշտոնական կույտը։ Ունի իր տոնական հավաքատեղին։ Ունի իր հոտերը, կենդանիները, ձեթհանքը, աղբյուրը։ Մեր տան առջև կա մի մեծ հրապարակ որտեղ անցան առաջին իմ մանկության և դրան հաջորդած պատանեկության տարիները, բոլոր այն խաղերով որոնք սկսվում էին առավոտյան և ավարտվում էին օրվա հացով։ Գմբեթարդ փռի տակ դրված էր հին կաղնու պատմական կոճղը, որտեղ սերունդները կարգով իրենց տեղը ունեին։ Գյուղի հարուստներից մեկը ունի փռից դուրս իր ձեռքով սարքած կոճղը, մի քիչ ավելի բաց, որը գտնվում էր դռան մոտիկ:Այնտեղ նա նստում է ամեն իրիկուն՝ մայրամուտից մի քիչ ուշ: Թաղամասի հարուստն է: Սա այն մարդն է, որ իմ ամեն գյուղ գալուց, ինձ ցույց է տալիս չփոխվելու հանելուկը: Չսպիտակող քիչ մազեր ուներ, որ գլխարկի տակից ծայրերը միշտ դուրս էր մնում: Արևից խանձված մասամբ փայլող երեսի վրա կնճիռները շատ քիչ են։ Ամառ ձմեռ միշտ թևին էր աբան, որ փակում էր մեջքի կեսը։

Posted in Հայոց լեզու

Առաջադրանք 19.04.2021

1․Տրված հատվածները արևմտահայերենից փոխադրի՛ր արևելահայերեն։

Մեր թթենիները հինգ ամիս բերք կուտային։ Մայիսի առաջին շաբաթները կճերմկնային, հունիսին կանուշնային։ Հուլիսին, օգոստոսին անանկ կըլլային, որ մեղր կդառնային, մատերնիս իրար կփակցնեին: Օգոստոսին վերջավորությանը, սեպտեմբերին՝ չամիչ կըլլային։ Ճյուղերը կմնային, կամ, գետին կթափեին։ Չամիչներեն ալ անուշ։ Մինչև Վարագա խաչերը՝ թե իրենք իրենցմե կիյնային, թե նորեն կբուսնեին։

Բայց մենք կխնամեինք մեր թթենիները։ Մայիսեն առաջ կհարդարեինք ծառերուն տակը։ Խիճ մը, խոտ մը պիտի չմնար։ Ծեփիչով կծեփեինք։ Լողով կլողեինք։ Ագուգաներով կծածկեինք առուներու ցանցը: Այսինքն՝ գետեզերքի մողիներու, ուռիներու, եղեգներու ճյուղերով կգոցեինք։ Հողով կծեփեինք։ Փապուղի կընեինք, որպեսզի թութերը առուները չիյնան ու գետը չերթան։ Կաղբեինք արմատերը, ամեն յոթը օրը կոռոգեինք, ջուրով կողողեինք։

Մեր թթենիները հինգ ամիս բերք էին տալիս։ Մայիսի առաջին շաբաթները ճերմակում էին ,հունիսին քաղցրանում էին։ Հուլիսին, օգոստոսին այնպես էր լինում, որմեղր էին դառնում, մատներս իրար էին կպչում ։ Օգոստոսի վերջին, սեպտեմբերին՝ չամիչ էին դառնում։Ճյուղերին էին մնում կամ գետնին էին թափվում ։ Չամիչներն էլ քաղցր։ Մինչև Վարագայի սուրբ խաչի տոնը կամ իրենք իրենց ընկնում էին, կամ էլ նորից աճում էին։

Բայց մենք խնամում էինք մեր թթենիները։Մայիսից շուտ հարդարում էինք ծառերի տակը Խիճ, խոտ չէինք թողնում։ Ծեփոպմ էինք։ Լողով հարթեցնում էինք։ Ագուգաներով ծածկում էինք առուների ցանցը։ Այսինքն՝ գետի եզերքը մողիների, ուռենիների, եղեգների ճյուղերով փակում էինք։ Հողով ծեփում էինք: Խողովակ էինք անում, որպեսի թութերը առուները չընկներին ու գետը չտաներ։ Գոմաղբով հարստացնում էինք արմատները, յոթ օրը մեկ ոռոգում էինք, ջրով ողողում։

Հակոբ Մնձուրի «Արմտանի այգիները»

Posted in Հայոց լեզու

Առաջադրանքներ

1.Կազմել հայկական ազգանուններ, — ունի, — ունց, — ենց մասնիկներով։

Հայկազունի, Արշակունի, Բագրատունի,

Բակունց, Ադունց, Մակունց, Բազունց,

Չարենց, Թոթովենց, Մեծարենց։

2.Ուղղակի խոսքերը անուղղակի վերածել։

-Ես էլ եմ կարդացել քո անունը, — ասացի Սուրենին։

Ես Սուրենին ասացի, որ ես էլ եմ կարդացել նրա անունը։

-Աղջիկնե՛ր, գնանք ` լիճը լողանալու, — ձայնեց հեռվից Աննան։

Աննան ձայնեց հեռվից աղջիկներին, որ գնան լիճը լողանալու։

<<Նա երբ է ինձ հանգիստ տալու>>, — մտքում կրկնում էր հարևանուհին։

Հարևանուհին մտքում կրկնում էր թե նա երբ է հանգիստ տալու։

-Այսպես թե այնպես, քո արածների համար պատասխան ես տալու, — զգուշացրեց ինձ ընկերս։

Ընկերս ինձ զգուշացրեց, որ այսպես թե այնպես պատասխան եմ տալու արածներիս համար։

3. Տրված նախադասության ընդգծված մասերը վերածել դերբայական դարձվածքի։

1Երբ կորսված հայրենիքի երգերն էր երգում, կարծես անէանում էր, իրական կյանքից վերանում։

Կորսված հայրենիքի երգերն երգելիս կարծես անէանում իրական կյանքից վերանում էր։

2Ով իր ժողովրդի պատմությունը չգիտե, չի կարող իր երկրի տերը դառնալ։

Իր ժողովրդի պատմությունը չիմացողը չի կարող երկրի տերը դառնալ։

3Միայն երևում էր պատանու գլխարկը, որ սև կատվի նման վազում էր արտի վրայով։

Միայն երևում էր սև կատվի նման արտի վրայով վազող պատանու գլխարկը։

Posted in Հայոց լեզու

Բարբառային աշխատանք

Աշտարակի բարբառով գրված հեքիաթի այս հատվածը փոխադրիր գրական լեզվով։



Հ’առավօտը, լիսը վօր բ՛ացվէց, մէրս տավարը դուս հանէց, մի գ՛րվանքա բ՛ուրթ տվուց քվօրս, մի կտօր չօր հաց, գ՛նացինք։ Գնացինք, քվօրս շանց տվի քարափը, գ՛նաց կաննէց գ՛լխին, թէշին մանէց. էլի քարափը ծակվէց, թէշին ընկավ մէչը, կռացավ տէհավ, մի պառավ կնիկ նստած ա, բ՛արկացած ասէց. «Նա՛նի, թէշին տո՛ւր»։ Պառավն ասէց. «Վօրթի՛, հ’արի, վէ կալ, տար, յէս մէնձ կնիկ էմ, կարալ չէմ տէղիցս կաննիլ»։ Ախչիկը բ՛արկացած ասէց. «Արա գ՛ուռը վօ՞րդի ա»։ Ասէց. «Ձ՛օրի միչօվն հ’արի»։ Ախչիկը ձ՛օրի միչօվը վէր էկավ, տէհավ մի գաղի դ՛ուռ բ՛աց ա, նէքսէվ մտավ, կռացավ վօր թէշին վէ ունի, տէհավ, դուռը կա վօչ, ասէց. «Նանի՛, գուռը կօրցրի, հ’ո՞ւր ա»։ Նանն ասէց․ «Վօրթի, հըլա արի, բ՛ան պըտիմ ասիլ։ Գնաց պառավի կուշտը։ «Մի,— ասէց,— ավիլը վէ կալ, մէր տունը սրփա»։ Ախչիկը սրփէց պրծավ, պառավն ասէց, «Վօրթի՛, մէ՞ր տունն ա թամուզ, թէ՞ ձ՛է՞ր»։ Ախչիկը բ՛արկացած ասէց․ «Մէր տունը թամուզ ա, ձ՛էր տունը մուռտառ»։

Առավոտյան լույսը որ բացվեց, մայրս տավարին դուրս հանեց, մի 500 բուրդ տվեց քույրիկիս, մի կտոր չոր հաց, գնացինք ։Գնացինք քրոջս ցույց տվեցի քարափը, գնաց կանգնեց գլխին իլիկը մանեց. էլի քարափը ծածկեց, իլիկը ընկավ մեջը, կռացավ տեսավ, մի ծեր կին նստած է բարկացած ասաց. <<Նանի իլիկը տուր>>։
Պառավն ասաց <<աղջիկս արի վերցրու տար, ես մեծ կին եմ, չեմ կարող տեղիցս վեր կենալ>>։ Աղջիկը բարկացած ասաց .<< ճանապարհը ուր է>>։ Աղջիկը մինչև ձորից եկավ, տեսավ մի դուռ բաց ներս մտավ, կռացավ որ իլիկը վերցնի, տեսավ , դուռը չկա, ասաց. <<Նանի, դուռը կորցրի , ուր է>>
Նանն ասաց. << աղջիկս, արի, բան պիտի ասեմ։ Գնաց կնոջ կողքը։ <<Մի,—ասաց — ավելը վերցրու տունը մաքրի>>։ Աղջիկը մաքրեց վերջացրեց, կինը ասաց, <<աղջիկս , մեր տունն է մաքուր թե ձերը>>։ Աղջիկը բարկացած ասաց. <<Մեր տունը մաքուր է , ձեր տունը կեղտոտ>>։

Posted in Հայոց լեզու

Առաջադրանք — 14.12.2020

Արևելահայերեն  քո բառերով փոխադրիր Վահան Թեքեյանի «Իմ գյուղը» բանաստեղծությունը։ 

Իմ գյուղը 

Իմ գյուղը միշտ իր լայն ու լույս երկնքով,
Իր արտերի հղությունով հանդարտ,
Մանկությունով աղբյուրների իր թոթով
Եվ լեռների շրջությունով զվարթ,
Ուր որ երթամ՝ կդառնա շուրջը մտքիս,
Ծովահայաց ճամփաների մեջ իրեն
Մերթ բռնում է հոգնած աչքերս ու հոգիս,
Մերթ փչո՜ւմ է երեսիս մի հով իր հովից…
Իր տղոցով գյուղս կաճեր ու կերգեր
Կսարսռա՜ր իր սերերով ծաղկավետ,
Կօրհնաձայներ իր ծերերի շուրթի հետ…
Իմ գյուղը, տեր, արդյոք, ինչ զով զեփյուռներ,
Հով արևներ, ծով ստվերներ կտեղա
Այնտեղ թողած, այնտեղ թաղվա՜ծ սրտիս վրա։ 

Posted in Հայոց լեզու

Առաջադրանք 30.11.2020

Ներգործական կառույցի նախադասությունները դարձրեք կրավորական կառույցի:

Ոստիկանները սրճարանից դուրս բերեցին երեք անծանոթ երիտասարդի:

Երեք անծանոթ երիտասարդ դուրս բերվեց սրճարանից ոստիկանների կողմից։



Հիմա գիտնականները լուծում են նորահայտ մի առեղծված:

նորահայտ մի առեղծված հիմա լուծվում է գիտնականների կողմից։



Մացառների փշերը պատառոտել են վաշտի մարտական դրոշակը:

վաշտի մարտական դրոշակը պատառոտվել է Մացառների փշերից։



Սայլերի անիվների միալար թխթխկոցը օրորում էր մեզ:

Մենք օրորվում էինք Սայլերի անիվների միալար թխթխկոցից։



Լուսնի կաթնագույն շողերը լուսավորեցին գետի արծաթազօծ գոտին:

Լուսնի կաթնագույն շողերից լուսավորվեցին գետի արծաթազօծ գոտին։

Դավիթի սանդուղքից թափով ցած քաշեց որբևայրի քրոջը։

Դավիթի որբևայրի քույրը թափով ցած քաշվեց սանդուղքից Դավթի կողմից։



Առատ տեղացող ձյունը ծածկեց սարերի լերկ գագաթները:

Սարերի լերկ գագաթները ծածկվեցին առատ տեղացող ձյունով։



Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտեց որդին:

Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտվեց որդու կողմից։



Ուղեկցորդները նորեկներին առաջնորդեցին դեպի վերնատուն:

Նորեկները առաջնորդվեցին դեպի վերնատուն Ուղեկցորդների կողմից։



Մեղմ զեփյուռը շոյում էր ձիու արևազօծ բաշը:

Ձիու արևազօծ բաշը շոյվում էր մեղմ զեփյուռից։

2.Առանձին նախադասություններ կազմել` ծրագրել և ծրագրավորել, հավաքել և հավաքագրել, ցույց տալ և ցուցադրել բայերով։

Նրանք ծրագրել էին սկզբում գնալ Գեղարդ հետո նոր Սևան։

Մենք ծրագրավորել էինք վաղը երեկոյան գնայինք զբոսանքի։

Երեխաները հավաքել էին սենյակը որպիզսի դուրս գան բակ։

Նրանք հավաքագրել էին 10-ից 15 հոգու անունները։

Փոքրիկ տղան մեծ ուրախությամբ էր ցույց տալիս իր ստացած ամանորյա նվերները։

Փողոցում աղջիկը ցուցադրում էր իր նկարած նկարները։

Posted in Հայոց լեզու

Փոխադրություն գրաբարից

2.Գրաբարով գրված այս հատվածը փոխադրի՛ր ժամանակակից հայերենի.

Ձմեռն էանց, անձրեւք անցին, և գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց:

Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, և եկ դու: Երեւեցո ինձ զերես քո և լսելի արա ինձ զբարբառ քո. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Աշխարհաբար

Ձմեռն անցավ, անձրևներն անցան և գնացին, մեկնեցին: Ծաղիկներ երևացին մեր երկրում, հասավ ժամանակ էտելու, տատրակի ձայնը լսելի եղավ մեր երկրում: Թզենին արձակեց իր բողբոջը, մեր ծաղկած որթերը իրենց հոտը տվեցին:

Վեր կաց արի, իմ մերձավոր, իմ գեղեցիկ, իմ աղավնի, և արի դու: Ցույց տուր ինձ քո երեսը և արա այնպես, որ լսեմ քո խոսքը, որովհետև խոսքը քո քաղցր է, և գեղեքցիկ է քո տեսքը:

Posted in Հայոց լեզու

Առաջադրանք 17.11.20

Նախադասությունները դարձնել հետադաս որոշիչ՝

1. Կորընթարդ քթով, համարյա գաճաճ կառապանը նրան օգնեց ճամպրուկն իջեցնել։

Համարյա գաճաճ կառապանը՝կորընթարթ քթով, նրան օգնեց ճամպրուկն իջեցնել։

2. Մեր տան պատշգամբից ես տեսա գզզված մազերով աղջկան։

Մեր տան պատշգամբից ես տեսա աղջկան՝ գզզված մազերով։

3. Սատանի աչքի առաջ սպիտակ շորերով կիններ։

Սատանի աչքի առաջ կիններ՝ սպիտակ շերերով։

4. Ահա երևում են բարդիների բարձր, օրորուն կատարները։

Ահա երևում են բարդիների կատարները՝ բարձր, օրորուն։

5. Գետի հոսանքով սրընթաց առաջ էր գնում գեղեցիկ և հուժկու մի գետանավ։

Գետի հոսանքով սրընթաց առաջ էր գնում մի գետանավ՝գեղեցիկ և հուժկու։

6. Գավառներից եկել էին փայլփլուն ու շքեղ հագուստներով, կոշտ դեմքերով եպիսկոպոսներ։

Գավառներց եկել էին կոշտ դեմքերով եպիսկոպոսներ՝ փայլփլուն ու շքեղ հագուստներով։

7. Ֆետրե գլխարկով մարդուն օջախի մոտ նստած կինը թվում էր եռոտանու առջև ծխի շառժումները գուշակող քրմուհի։

Մարդուն՝ ֆետրե գլխարկով, օջախի մոտ նստած կինը թվում էր քրմուհի՝ եռոտանու առջև ծխի շառժումները գուշակող։

Posted in Հայոց լեզու

Հայաստանը սեբաստացիների աչքերով

Ես հպարտ եմ… Անսահման հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ երակներովս հոսում է հայի արյունը, ծնունդն եմ այն հայ ազգի, որն չունի պարտվելու ունակություն, ով միշտ պայքարել է ու շարունակում է պայքարել անարդարության դեմ։ Հայաստանը մենք ենք` ես և դու, մեզանով է մեր հայրենիքը կանգուն, մենք ենք նրա ապագան, նրան շենացնողն ու պաշտպանողը։ Փոքր է մեր հայրենիքը ու փոքր ազգ ենք,բայց մեծ պատմություն ունենք,բարձր մարդկային արժեքներ: Թեև քիչ ենք, բայց աշխարհի ամեն մի անկյունում ունենք շատ հայտնի հայեր,ովքեր իրենց գործնեությամբ միշտ բարձր են պահում հայ ազգի պատիվը: Քիչ ենք,բայց ամեն մի դժվար պահին միասնական,մի մարդու նման ենք դառնում ու ավելի ուժեղ, քան ցանկացած երկրները:
Քիչ ենք, բայց դարերի ընթացքում կարողացել ենք պահպանել մեր ազգը, կրոնը, մեր գիրն ու գրականությունը, մեր մշակույթը ու թույլ չենք տվել ոչ ոքի խլել մեզանից այդ հարստությունը,երբեք չենք կորցրել հույսը ու հավատը,մեր մարդկային արժեքները, որոնք սերնդից սերունդ փոխանցվել է հայ ազգի զավակներին, մեր անվախ սերնդին, որոնց երակնեով հայի թունդ արյունն է հոսում։

Մինչ հիանալը ուրիշ երկրներով եկեք Հայաստանը ճանաչենք և կհասկանանք որ մեր Հայաստանը իրոք հարստություն է լի գաղտնի և գեղեցիկ վայրերով։

Posted in Հայոց լեզու

Թարգմանություն

Говоря о качестве вощины, следует затронуть вопрос о способе ее армирования. За рубежом вощину сначала армируют проволокой на компактной полуавтоматической установке. Затем ее довольно просто вставить в пазы горизонтальных планок с помощью нескольких выступающих консольных изгибов проволоки. Приобретая армированную вощину, пчеловоды полностью освобождаются от больших затрат времени и труда. Известна также конструкция трехслойного средостения с вощиной, которую наносят с каждой стороны на армированный лист из полимерных материалов. 

Приходится признать, что пчелы создают уникальную продукцию, а мы заставляем их работать с некачественными искусственными заменителями и кормом, непригодным для организма крылатых тружениц, — сахаром, лечим их химическими препаратами. Обильный природный корм с целебными свойствами постоянно необходим семье для выработки иммунитета и повышения устойчивости к заболеваниям, стимуляции активной и продолжительной жизнедеятельности, обеспечения регенеративной способности. 

Сегодня важно привлечь широкий круг специалистов для решения назревших проблем отрасли. Полагаю, что в результате общих усилий пчеловоды обеспечат рынок высококачественным воском, а производители начнут поставлять восковую продукцию, соответствующую действующим стандартам. 

Խոսելով հիմքի որակի մասին, պետք է բարձրացվի այն հարցը, թե ինչպես ամրապնդել այն: Արտերկրում հիմքը նախ ամրացվում է մետաղալարով `կոմպակտ կիսաավտոմատ տեղադրման վրա: Դրանից հետո բավականին պարզ է այն մտցնել հորիզոնական շերտերի ակոսների մեջ, օգտագործելով մետաղալարերի մի քանի դուրս ցցված կոնստրուկտորային թեքումներ: Գնելով ուժեղացված հիմք ՝ մեղվաբույծները լիովին ազատվում են շատ ժամանակից և աշխատանքից: Հայտնի է նաև հիմքով եռաշերտ մեդիաաստինի դիզայնը, որը յուրաքանչյուր կողմում կիրառվում է պոլիմերային նյութերի ամրացված թերթիկի վրա:

Պետք է խոստովանենք, որ մեղուները ստեղծում են յուրահատուկ ապրանքներ, և մենք նրանց ստիպում ենք աշխատել թևավոր աշխատողների մարմնի համար ոչ պիտանի արհեստական ​​փոխարինիչների և սննդի հետ շաքար, մենք դրանք քիմիական նյութերով ենք բուժում: Ընտանիքին անընդհատ անհրաժեշտ է բուժիչ հատկություններով առատ բնական սնունդ անձեռնմխելիություն զարգացնելու և հիվանդությունների նկատմամբ կայունությունը բարձրացնելու, ակտիվ և երկարատև կյանքի խթանման և վերականգնման կարողություն ապահովելու համար:

Արդյունաբերության հրատապ խնդիրները լուծելու համար այսօր կարևոր է ներգրավել մասնագետների լայն շրջանակ: Կարծում եմ, որ ընդհանուր ջանքերի արդյունքում մեղվաբույծները շուկային կապահովեն բարձրորակ մոմ, և արտադրողները կսկսեն մատակարարել մոմե արտադրանք, որոնք համապատասխանում են ներկայիս ստանդարտներին: