1895 թվականին ծանոթացել է Կոմիտասի հետ, դարձել մերձավոր բարեկամը, 1906 և 1914 թվականներին Փարիզում մասնակցել է նրա համերգներին։ Եռանդուն աջակցել է կոմիտասյան խնամատար հանձնաժողովին։ Հավաքել է Կոմիտասի ձեռագրերը, հրատարակել որոշ գործեր, նրա մասին գրել հոդվածաշար։
1902 թվականներին էր, Թիֆլիս, երազուն ու չքնաղ գարնան մի օր, Տիրայր վարդապետը գալով մեզ մոտ հայտնում է, որ Կոմիտաս նոր եկած էր Էջմիածնից և կփափագի ծանոթացնել մեզ հետ: Հայտնում է, թե վարդապետը ուրախությամբ պիտի երգե մեզ համար, միայն կփափագի, որ այդ լիներ մի մեծ սրահում, ոչ թե մեծ հասարակության առաջ, այլ մի քանի ընտրյալների համար»:
Ամենամեծ հոժարությամբ շտապում եմ թույլտվություն առնելու Թիֆլիսի նոր կառուցված շքեղ երաժշտանոցի վարչությունից և նույն երեկոյին մի քանի բարեկամներից շրջապատված սրտատրոփ սպասում ենք: Ծառան մի աղոտ լույս է վառում մի անկյունում. hամարյա մթի մեջն ենք. և ահա բեմ է բարձրանում մի նիհար սևազգեստ երիտասարդ ու նստում դաշնամուրի առաջ: Խորհին տպավորիչ լռության մեջ առաջին անգամ լսում եմ նրա ձայնը, որ իր կրակոտ հոգուն երաժշտավառ ու կարծես արցունքներով շաղախված լարերից գնում, գնում, բարձրանում է մինչև բարձրերը: Արցունքներս անխնա հոսում էին աչքերիցս, մինչև որ Տիրայր վարդապետը տեսնելով անասելի հուզմունքս, կանգնեցնում է ոգևորված երաժշտին. «Բավական է, բավական, Կոմիտաս, աղջկան սպանեցի՛ր»։
Աղավնի Մեսրոպյանի հուշերից ՝
1912 թվին Համազգային օրիորդաց վարժարանի դաշնամուրի դասատուն էի: Մի օր Կոմիտասը մեր դպրոց եկավ՝ իր «Գուսան» երգչախմբի համալրման համար, աղջիկների ձայները փորձելու: Մեր զարմանքը մեծ էր, երբ տեսանք, որ հազիվ մի քանի խոսքը փոխանակելուց հետո՝ կարողացավ որոշել նրանց ձայնի տեսակները՝ առանց երգել տալու:
Հանկարծ ներս մտավ դպրոցի երիտասարդ ուսուցչուհիներից մեկը՝ Կոմիտասին ներկայացնելով իր դասարանի ձայնեղ աշակերտուհուն: Կոմիտասը աշակերտուհու հետ մի քանի բառ փոխանակելուց հետո՝ սրամտորեն ուսուցչուհուն ասաց. «Ուսուցչուհի և աշակերտուհի, նույն տեսակի ձայն ունենալու համար, երկուսիդ էլ գրանցում եմ սոպրանոների խմբի մեջ»:
Մի օր, երբ հորս հետ Ղալաթիոյի ազգային մատենադարան էինք գնացել, այնտեղ էր նաև Կոմիտասը՝ շրջապատված մի խումբ ուսանողներով, որոնց ձայներն էր փորձում: Իր յուրահատուկ ժպիտով կանգնած, Կոմիտասը, նրանց առանձին հարցումներ անելով, որոշում էր ձայների տեսակը և ծոցատետրում գրանցում անունները: Նրանք, ովքեր իր երգած մի նոտան հաջողությամբ կարողացան վերարտադրել, արդեն, «պիտանի անդամ» էին համարվում: Նրանց անունները, որոնք իր երգած փոքրիկ երգային նախադասությունը դյուրությամբ ըմբռնցին, «հույժ քաջալավ» անդամների բաժնում ընդգրկեց: Մի քանի ուսանողներ, երբ պնդեցին, թե ձայն չունեն, Կոմիտասը սրամտորեն կատակաբանություններով նրանց բարձրաձայն քրքիջների մատնեց, և որակեց՝ «ճշմարիտ երգիչներ»:
Մեծ էր ներկաների զարմանքը, երբ մի օր Կենտրոնականի գավառացի ուսանողների ձայները փորձելու ժամանակ, որևէ նոտայի կրկնությունից հետո, Կոմիտասը հասկանում էր նրանց, թե Տաճկահայաստանի ո՛ր գավառից էին: Ավելի մեծ եղավ զարմանքը, երբ տեսանք, որ յուրաքանչյուր գավառացու հետ Կոմիտասը սկսեց ազատորեն խոսել նրա հատուկ գավառաբարբառով՝ պահելով այդ բարբառների առանձնահատուկ առոգանությունն ու ոճը:
Այդ օրը Կոմիտասը մի մշեցի էր, այնքան հարազատ, որքան մի բիթլիսցի, մի վանեցի, մի սասունցի և ուրիշ գավառացի: Այդ օրը երկու ժամվա մեջ Կոմիտասը իր երգչախմբի համար 40 անդամ ընտրեց, որոնց ձայների տեսակները հետագայում ոչ մի փոփոխություն չկրեցին:
Ասատուր Օհաննեսի Թավիթյան հայազգի բարերար, արվեստի հավաքորդ, Syncsort-ի համահիմնադիր և նախկին գործադիր ղեկավար: «Թավիթյան» հիմնադրամի միջոցով աջակցել է գիտական-ակադեմիական ծրագրերի, դրամաշնորհների, թանգարանների և այլն: Պաշտոններ է զբաղեցրել նաև Կարնեգի Մելոն համալսարանում, Կարնեգի հիմնադրամը հանուն միջազգային խաղաղության կազմակերպությունում և Ֆրիկի հավաքածու թանգարանում և այլն:
Ասո Թավիթյանը ծնվել է 1940 թվականին, Բուլղարիայում, 1915 թվականին Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի ընտանիքում: 19 տարեկանում Թավիթյանը մեկնել է Բեյրութ, հաճախել Հայկազյան համալսարան, սովորել անգլերեն: 1961 թվականին, որպես փախստական, տեղափոխվել է Նյու Յորք, ԱՄՆ, և նույն տարվա սեպտեմբերին կրթաթոշակ ստանալով, սովորել Կոլումբիայի համալսարանում: 1964 թվականին ստացել է միջուկային ֆիզիկայի բնագավառի բակալավրի աստիճան, 1966 թվականին՝ մագիստրոսի աստիճան: Դոկտորական թեզի փոխարեն, համակուրսեցիների հետ հիմնադրել է Syncsort տեխնոլոգիական ստարտափը և շուրջ 32 տարի ղեկավարել այն մինչև 2008 թվականը:
Ի սկզբանե Թավիթյանը պետք է գիտնական դառնար, սակայն միջուկային ֆիզիկայի դոկտորական ատենախոսության վրա աշխատելիս հրաժարվել է գիտական ծրագրից: Փոխարենը, նա համակուրսեցիների հետ հիմնադրել է տեխնոլոգիական Syncsort ընկերությունը և 1975 թվականին դարձել է կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն: 2008 թվականին Թավիթյանն ունեցել է ընկերության 85 % բաժնեմաս: Նույն տարում նա ընկերության 70 %-ը վաճառել է ներդրողներին, 2013 թվականին՝ մնացած 15 %-ը վաճառել է ընկերությանը և շարունակել է զբաղվել բարեգործությամբ` կրթության, արվեստների ու հումանիտար այլ ուղղություններով։
Որպես Syncsort ընկերությունում 1975-2008թթ իր կառավարման շրջանում մեծ հաջողությունների համար երախտագիտություն ընկերության բաժնետերերի նիստերի դահլիճը անվանակոչվել է Ասո Թավիթյանի անունով։
1995 թվականին Ասո Դավիթյանը հիմնադրել է «Թավիթյան» հիմնադրամը, որը նվիրատվություններ է անում Հայաստանի, Արցախի և Միացյալ Նահանգների գիտական, մշակութային և կրոնական հաստատություններին: Հիմնադրամի գործունեության կիզակետում հայ և բուլղարացի երիտասարդների համար կրթական ծրագրերի ֆինանսավորումն է՝ կրթաթոշակների միջոցով: «Թավիթյան» հիմնադրամի միջոցով Հայաստանից բազմաթիվ երիտասարդներ իրենց բարձրագույն կրթությունն են շարունակել ԱՄՆ Թաֆթս համալսարանի Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցում:
Ալեքսանդր Մանթաշյանց
Ալեքսանդր Մանթաշյանց հայ նշանավոր գործարար ու բարեգործ։ Զբաղվել է նավթի արտահանմամբ և ստացել «նավթի արքա» մականունը։ Իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ 1899 թվականին Մանթաշյանը ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին։ Նա ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը։
Ալեքսանդր Մանթաշյանցը ծնվել է Թիֆլիսում, 1842 թ. մարտի 3-ին։ Հայրը եղել է մանուֆակտուրայի վաճառական։ Սովորել է Թիֆլիսի Գալուստ Վարդապետ Փափազյանցի մասնավոր դպրոցում։ Տիրապետել է մի քանի լեզուների՝ հայերեն, ռուսերեն, վրացերեն, անգլերեն։ 1864 թ. շուշեցի մեծահարուստ Աստվածատուր Առաքելյանը Հովհաննես Մանթաշովին խորհուրդ է տալիս որդուն ուղարկել Լայպցիգ և առևտրական հարաբերություններ հաստատել Գերմանիայի և Պարսկաստանի հայ վաճառականների միջև։ 1868 թ. Հովհաննեսը որդու հետ շրջագայում է Եվրոպայում և առևտրական լայն կապեր հաստատում մի շարք քաղաքների վաճառական տների միջև։
Վերադառնալով Թեհրան, Հովհաննեսը 1878 թ. իրենց առևտուրը տեղափոխում է Թիֆլիս։ Հոր մահից հետո ստացած 200.000 ռուբլի դրամագլուխ ժառանգությամբ, Ալեքսանդր Մանթաշյանցը, հեռատեսորեն զգալով նավթարդյունբերության մեծ հեռանկարները, տեղափոխվում է Բաքու և սկսում զբաղվել նավթի արդյունաբերությամբ։ Մանթաշյանցի նավթի առևտրական տներն ու նրանց մասնաճյուղերը տարածվում են ամբողջ աշխարհում՝ իրենց ցանցի մեջ առնելով տարբեր երկրներ ու քաղաքներ՝ Վարշավա, Մադրիդ, Փարիզ, Օդեսա, Սարատով, Սուդան, Բեյրութ, Պաղեստին, Կալկաթա, Բոմբեյ, Կ. Պոլիս, Զմյուռնիա։ Այդ շրջանում Մանթաշյանցի դրամագլուխը կանխիկ դրամով կազմում էր մոտ 30 միլիոն ռուբլի։ Նա ուներ հանքեր, գործարաններ, կալվածքներ, տներ, հյուրանոցներ, ամառանոցներ ու շոգենավեր։
Իր առևտրային գործունեությունը Ալեքսանդր Մանթաշյանը զուգակցում էր հասարակական և բարեգործական գործունեության հետ։ Մինչև 1895 թվականը եղել է Թիֆլիսի բարեգործական ընկերության փոխնախագահը, այնուհետև ցմահ դառնում է նրա պատվավոր նախագահը։ Նա էր հովանավորում Կովկասի ամենախոշոր որբանոցը, նրա միջոցներով շենքեր և հայկական եկեղեցիներ են կառուցվել Թիֆլիսում, Երևանում, Բաքվում, Մոսկվայում, Պետերբուրգում ու Փարիզում։ Հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որ գտնվում է Փարիզի հենց կենտրոնում՝ Ելիսեյան դաշտերում, իր գոյությամբ պարտական է Ալեքսանդր Մանթաշյանին։
Երբ ցարական կառավարությունը որոշում արձակեց հայկական եկեղեցական ունեցվածքի առգրավման մասին, դրանով իսկ զրկելով հայկական դպրոցները, գիմնազիաները և մշակութային-լուսավորական մյուս օջախները նյութական աջակցությունից, Մանթաշյանը ֆինանսավորեց Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր ճեմարանի նոր շենքի կառուցումը։ Նրա նվիրական իղձն էր՝ խոշոր նվիրաբերում կատարել Էջմիածնին։ Նրա առաջարկով կազմվում է նոր վեհարանի նախագիծ՝ ընդարձակ սրահներով և ընդունարաններով։ Այդ աշխատանքների համար Մանթաշյանցը տրամադրում է 250.000 ռուբլի։
Հաճախակի լինելով Փարիզում՝ նրա մեջ հղանում է այնտեղ հայկական եկեղեցի կառուցելու միտքը։ Դրա համար Փարիզի կենտրոնում՝ Ժան Գուժոն փողոցի վրա, 450.000 ֆրանկով հողատարածք է գնում։ Այնուհետև եկեղեցու շինարարության համար տրամադրված գումարը կազմում է 650.000 ֆրանկ, որով ամբողջ գումարը կազմում է 1.100.000 ֆրանկ: Եկեղեցին կառուցվելուց հետո այն նվիրաբերում է հայ գաղութին՝ լրացուցիչ վճարելով 120.000 ֆրանկ նոտարական ծախս։
Ալեքսանդր Մանթաշյանն է եղել Կովկասի հայ բարեգործական ընկերության գլխավոր նախաձեռնողն ու հիմնադիրը և մինչև իր կյանքի վերջը մնացել վարչության անդամ՝ շարունակելով կատարել խոշոր գումարների հատկացումներ։
Ալեքսանդր Մանթաշյանը եղել է հայ մշակույթի, գիտության, արվեստի և գրականության մեծ նվիրյալ և հովանավոր։ Իմանալով, որ հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասը սեփական դաշնամուր չունի, նա կարգադրել է, որպեսզի Գերմանիայից նրա համար բերվի այդ երաժշտական գործիքը։ Մեկենասի և բարեգործի առանձնահատուկ հոգատարության առարկա են եղել տաղանդավոր ստեղծագործող մարդիկ, ընդունակ երիտասարդները։ Մանթաշյանի միջոցներով են Ռուսաստանի և Եվրոպայի լավագույն ուսումնական հաստատություններում սովորել երկու հարյուրից ավելի հայ պատանիներ ու աղջիկներ, որոնցից շատերը հետագայում դարձել են գիտության, մշակույթի, արվեստի և գրականության հայտնի գործիչներ։
2017 թվականին Ալեքսանդր Մանթաշյանի ծննդյան 175-ամյակին նվիրված ՀՀ-ում հաստատվել և գործողության մեջ է դրվել «ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆ. ALEXANDER MANTASHIAN 1842-1911» նամականիշը՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Ալեքսանդր Մանթաշյանի ծննդյան 175-ամյակը» թեմային:
Մուշեղ Գալշոյանը ծնվել է ու մեծացել Հայաստանի Թալինի շրջանում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։
Գալշոյանը կարծես ներծծել էր իր մեջ Սասնա երկրին վերաբերող բոլոր հուշերն ու տեղեկությունները, և հետագայում, երբ սկսեց գրել ջարդից վերապրած սասունցիների մասին, թվում էր, թե նա ինքը եղել էր նրանց հետ Սասնա լեռներում, ապրել նրանց խաղաղ կյանքը, ջարդի ու տեղահանության մղձավանջը։
Սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, աշխատել մասնագիտությամբ, ապա դարձել լրագրող։ «Ավանգարդ» թերթում և «Գարուն» ամսագրում աշխատած տարիներին, լրագրական հոդվածներին զուգընթաց, գրեց իր առաջին վիպակը՝ «Ձորի Միրոն», որը նրան բերեց հասուն գրողի համարում։ Ձորի Միրոն սասունցի փախստական է, ով կորցրել է ընտանիքը, բոլորի հետ հասել Թալին և տուն կառուցել։ Բայց նրա կառուցած տունը նայում է գյուղի հակառակ կողմը։ Միրոն խռոված է աշխարհից այն ամենի համար, որ կատարվեց իրենց հետ։ Աշխարհը չուզեց նրանց պաշտպանել, իսկ իրենք չկարողացան պաշտպանվել։ Եվ արժանապատվություն ունեցող, նահապետական բարձր ավանդույթներով դաստիարակված մարդն այլևս չի ներում իրեն և ուրիշներին իրենց հետ պատահածի համար։ Փախստականի կերպարի այսպիսի մեկնաբանությունը նորություն էր մեր արձակում։ Դրանից առաջ Հրաչյա Քոչարը գրել էր իր «Նահապետը» հայտնի վիպակը. նրա գլխավոր հերոսի ճակատագիրը շատ բանով է նման Միրոյի ճակատագրին, բայց նրա կերպարի մեջ ուրիշ բան է ընդգծում՝ կյանքը շարունակելու կարողությունը նույնիսկ եղեռնից հետո։ Իսկ Գալշոյանի հերոսի մեջ անցյալը շարունակում էր մնալ և ծնել դառնագույն հարցեր։ Միրոյի խռովելը նշանակում էր չհաշտվել իր ճակատագրի հետ։
Առհասարակ, այս անհաշտությունը դարձավ Գալշոյանի հերոսների ամենաբնորոշ գիծը։ Նրա ստեղծած կերպարները իսկական «Սասնա ծռեր» են, որոնք չեն համակերպվում մարդկային պայմանականությունների հետ, միշտ ձգտում են դեպի ակունքները, դեպի բնականը, մարդկային անխաթար, բնական հարաբերությունները և միշտ մտածում են այն մասին, թե ինչու չկարողացան պահել իրենց հայրենիքը, իրենց դրախտային Սասունը։
Գալշոյանը լավ պատմող էր, հետպատերազմյան հայ արձակի լավագույն պատմողներից մեկը։ Սուր դիտողականությամբ, չափի նուրբ զգացումով, նա պատմում էր իր հերոսների մասին, առանց պաթոսի, առանց մանրամասն նկարագրությունների, բայց ստեղծում էր գունեղ, տեսանելի կերպարներ։ Նրա պատմվածքները կարդացողներն անմիջապես պատկերացնում էին այդ համառ, «կող ունեցող» գեղջուկներին, որոնք, օրինակ, կարող էին «հերսոտել» ու քանդել նոր խփված փայտե հատակը, որովհետև սովոր էին ապրել հողի հետ անընդհատ ու անմիջական շփման մեջ, իսկ տախտակը կտրում էր նրանց հողից։ Մեկ ուրիշը կարող էր գիշերվա կեսին, քեֆից հետո, հետ գնալ հրավիրողի տունը և իր կենացը, որ ասել էր գինովցած վիճակում, ետ առնել, որովհետև մարդը արժանի չէր այդ կենացին։ Եվ այլն։ Բոլորն իրենց մեջ պահել են սասունցիական այս գծերը, որոնք փոխված, բնականությունից հեռացած աշխարհում նաև ծիծաղելի ու անտեղի են թվում։ Բայց նրա հերոսներին այդ չի շփոթեցնում։ Նրանք երբեք ծնկի չեն գալիս։ Իրենց կյանքի ցանկացած պահին նրաք կարող են ընդվզել կյանքի ու նրա այն օրենքների դեմ, որոնք աղավաղում են մարդու կյանքն ու կերպարը։ Նրա հերոսներից մեկը, արդեն ծերության հասած մարդ, բոլորովին պատահաբար գտնում է մանկական տարիների իր ընկերուհուն, որը ևս մեծ ընտանիքի, որդիների ու թոռների տեր է։ Երկրում Զորոն սիրահարված է եղել իր ընկերուհուն։ Եվ հիմա նա ուզում է ի կատար ածել իր մանկական երազանքը, որ ավերվեց ջարդով ու գաղթով, և… ծեր կնոջը առաջարկում է բաժանվել ամուսնուց ու ամուսնանալ իր հետ։ Այսպիսի արարքները կարող էին անբնական ու ծիծաղելի թվալ, բայց Գալշոյանը շատ լավ գիտի իր հերոսների հոգեբանությունը, նրանց խոսքն ու կենցաղը, և նրա պատմվածքներում նման արարքները ձեռք են բերում իմաստ և գեղեցկություն, երբեմն և էպիկական վեհություն։ Այն կրակը, որ վառվում էր Գալշոյանի հերոսների մեջ, վառվում էր իր՝ Գալշոյանի մեջ, և այս ներքին հոգեհարազատությունը շատ էր օգնում նրան իր կերպարներն ստեղծելիս։
Հիշատակված պատմվածքները մտնում են «Մարութա սարի ամպերը» շարքի մեջ, որը Գալշոյանի լավագույն գործը եղավ։ Եվ դրանց մեջ լավագույններից մեկը, թերևս լավագույնը, «Դավոն» պատմվածքն է։ Դավոն ևս սասունցի փախստական է։ Եղել է զորավար Անդրանիկի բանակում, նրա լավագույն զինվորներից մեկը։ Բայց երբեմն չի հնազանդվել նաև Զորավարին։ Ու մի անգամ Անդրանիկը նրան նույնիսկ մահվան է դատապարտել, բայց Դավոն մնացել է նույն համառ, իր սկզբունքներին հավատարիմ սասունցին։ Ու մեռնելու պահին նա հիշում է իր ամբողջ կյանքը, իր ընկերներին, և շարունակում է իր վեճը աշխարհի ու մարդկանց հետ։
Այս պատմվածքում Գալշոյանի խոսքը ճշգրիտ է, բայց հագեցած ներքին քնարականությամբ, հուզականությամբ։ Պատմվածքին յուրահատուկ գրավչություն է տալիս սասունցիների բարբառը, որ Գալշոյանը հրաշալի գիտեր և վարպետորեն վերստեղծում է այս պատմվածքում։
Մուշեղ Գալշոյանը մահացավ 1980 թվականին, Կաթնաղբյուր գյուղում, հրացանի պատահական կրակոցից, հայրենի դաշտում։ Այդ կրակոցը շատ նման էր այն կրակոցին, որից սպանվեց իր հերոսներից մեկը՝ հովիվ Առաքելը։ Ինչպես Առաքելին, այնպես էլ Գալշոյանին հանգիստ չէր տալիս ֆիդայիների՝ իր այնքան սիրած ազատամարտիկների հիշատակը, և հրացանի այդ պատահական կրակոցների մեջ անպայման կյանքն ինքը խորհրդանշական իմաստ է դնում՝ ընդգծելով Գալշոյանի ու հերոսի հավատարմությունը, կապը ֆիդայական ավանդներին։ Նա մի օր դուրս է գալիս որսի, նստում է հանգստանալու, զենքը դնում է գետնին և հանկարծ հիշում է, որ ֆիդայիները զենքը չեն դնում գետնին, ու նա զենքը ուզում է վերցնի, դնի ծնկներին և ձգանը դեմ է առնում քարին, ուժեղ քաշում է հրացանը և փամփուշտը մխրճվում է Մուշեղի մարմինը:
Работая с пациентами, страдающими “синдромом хронических головных болей”, мы видим реальную благотворность комплексной апифитотерапии. Прежде всего необходимы четкий распорядок режима бодрствования (просыпаться в одно и то же время), достаточный сон, активный отдых; отказ от провоцирующих факторов (работа в ночные смены, стрессовые ситуации в быту и на службе); сбалансированное питание с исключением экстрактивных и раздражающих продуктов. Полезно включать в меню орехи, бобы, цельное зерно, рыбу, натуральный пчелиный мед. Довольно эффективным средством против мигрени оказались медово-серебряные ванны, то есть наружное использование целительных субстанций меда и ионов серебра. На дно ванны кладут какой-либо предмет из серебра (например, столовую ложку), наполняют ее теплой водой, температура которой должна быть привычной для купающегося и вполне адекватной для процедуры, и добавляют две-три столовые ложки меда (лучше липового или гречишного). Продолжительность одной процедуры 7-10 мин. Такие ванны можно принимать два-три раза в неделю.
Քրոնիկ գլխացավի համախտանիշով տառապող հիվանդների հետ աշխատելիս մենք տեսնում ենք բարդ ապիպիտոթերապիայի իրական օգուտները։ Նախ և առաջ պետք է հստակ ռեժիմ, բավարար քուն, ակտիվ հանգիստ, հրահրող գործոններից հրաժարվելը (գիշերային հերթափոխով աշխատանք, սթրեսային իրավիճակներ), դիետա՝ բացառել գրգռող կերակուրները։ Օգտակար է ճաշցանկի մեջ ներառել ՝ լոբի, ընկույզ, ամբողջական ձավարեղեն, ձուկ, բնական մեղվաբջիջ։ Միգրենի դեմ բավականին արդյունավետ միջոց կստացվի մեղր-արծաթե բաղնիքը, այսինքն ՝ մեղրի և արծաթի իոնների բուժիչ նյութերի արտաքին օգտագործումը: Լոգանքի ներքևի մասում արծաթե առարկա դնել (օրինակ ՝ ճաշի գդալ), լցրնել այն տաք ջրով, որի ջերմաստիճանը պետք է ծանոթ լինի լողացողին և բավականին համարժեք ընթացակարգի համար, և ավելացնել երկու կամ երեք ճաշի գդալ մեղր (նախընտրելի է լինդեն կամ հնդկացորեն): Մեկ ընթացակարգի տևողությունը 7-10 րոպե է: Այսպիսի լոգանք կարելի է ընդունել շաբաթը երկու-երեք անգամ ։
1․ Տեքստից դո՛ւրս գրիր հնաբանությունները (հին բառեր) և էլեկտրոնային բառարանի միջոցով բացատրիր։
Հատակը պատած էր նախշուն, բրդեղեն օթոցներով (գորգով). անկյուններում դրած էին` զանազան ձևով, ծանր և թեթև նիզակներ, տեգեր (նիզակի ծայրի սուր երկաթ), գեղարդներ, ջիդաներ(տեգեր), աշտեներ (երկարակեթ նիզակ) և երկաթե ահագին լախտեր (մտրակներ), բոլորը գեղեցիկ քանդակներով զարդարած, բոլորը ոսկեհուռ դրվագներով ագուցած (ամրացած): Իսկ սենյակի այն ճակատի վրա, որ կողմը դրած էր նրա գահավորակը (մեծ ու փափուկ բազմոց), պատի վրա մեխած էր մի լայն վագրի մորթի: Նրա վրայից քարշ էին ընկած զանազան զենքեր, կապարճ (նետաման)` լի նետերով, աղեղ` լայնալիճ, տապարներ (կացիններ) ` երկաթյա երկար կոթով, թեթև վահան` ուղտի թափանցիկ կաշուց պատրաստված, ծանր ասպար (վահան)` պողպատից շինված և խոշոր կոճակների նման բևեռներով գամված (ամրացված), սաղավարտներ` կամ տեգի պես սուր կատարներով և կամ մազե ցցունքներով (փռչիկ), զրահ` երկաթյա մանր օղակներից գործված, պղնձյա հաստ լանջապան, որի մեջտեղում բարձրաքանդակ դիրքով դուրս էր նայում մի գալարված վիշապ, զանազան թրեր, դաշույններ, վաղրներ (սրի տեսակ)` երկար և կարճ, ուղիղ և կեռ, միասայրի և երկսայրի, որոնց պատյանները պատած էին ոսկով ու արծաթով, որոնց կոթերը զարդարած էին ականակուռ (թանկարժեք) գոհարներով, և որոնցից շատերը երկաթահատ էին ու դեղած:
2․Արցախի բարբառով տրված առած-ասացվացքները փոխադրի՛ր գրական հայերենի։
Ամենաքաղցրը մարթին քրտնոնքն ա: Ամենաքաղցրը ամուսնու քրտինքի հոտն է :
Ամենաքաղցր բառը հափռեդ մաչին ա փսնում: Ամենաքաղցր բառը բռիդ մեջ է աճում:
Ամեն խմորա քյաթա չի թխվում: Ամեն խմորից գաթա չի թխվի:
Ամեռնը ըրա, ծմեռնը կեր: Ամառը աշխատի, ձմեռը կեր:
Այլերը ճեղացն ա անում, ղլմըղալը՝ չանչախը: Ալյուրը ջաղացն է անում,աղմուկը ջաղացքարը:
Աշխադած հացն ա հալալ: Աշխատած հացն է լավը:
Աշխադանքա ավելի օտելը հարամ ա: Աշխատածիցդ ավել ուտելը հարամա:
Աշխադանքեն կյինը գյուդողը մարթինն էլ կգյիդա: Աշխատանքի գինը իմացողը մարդունն էլ կիմանա:
Աշխադանքեն շատ ու խրեգ չի ընիլ: Աշխատանքը շատ ու քիչ չի լինի:
Աշխադող տղեն հետե փիս կործ չի ընիլ: Աշխատող տղայի համար վատ գործ չի լինի:
Աշխարքս կործն ա շինալ: Աշխարհը գործն է կառուցել:
Անիս-անիս՝ կյետեն նստիս այլեր մաղիս: Անես-անես հետո նստես ալյուր մաղես:
Անունը փարսանգ ա՝ մարթին ճիտան կախ: Անունը փարսանգա մարդու ուսից կախա:
Աշխարքումս էրկու պեն կա վեր մեռնում չի՝մինը լվոթունն ա, մինը փսոթունը: Աշխարհում երկու բան կա ՝ որ չի մեռնում մեկը լավությունը, մեկը վստահությունը:
1.Արևմտահայերենով տրված հետևյալ հատվածը փոխադրի՛ր արևելահայերենի
Ես կանցնեի արտերու եզեքեն: Բովանդակ դաշտին եզերքը ցրված էին այր ու կին հնձվորներու բազմությունը, որոնք կհնձեին անդադար: Ամեն ճամբաներուն նույնպես որայաբարձ ջորիներու, էշերու շարաններ կհայտնվեին: Անոնք կուգային, կհասնեին, կմիանային իմինիս, երկայն-երկայն կարավան մը կկազմեր, ու որան կրող տղոց մեծ խմբով կենդանիներուն պարանոցներեն կախ զանգակներուն բազմաձայն հնչյուններով ու երգերով մենք հաղթականորեն կիջնայինք գյուղ, կալերը: Սայլերով փոխադրությունը անհնարին է, որովհետև ոչտափարակ, լեռնոտ էր մեր երկիրը, զառիվար ու զառիվեր ճամբաներով:
Որա – քաղված հացահատիկի կապոց, որ պատրաստ է կալ տանելու
Ես անցնում էի արտերի եզրով։ Առատ դաշտի եզրերը բաժանված էին տղամարդ ու կնոջ հնձվորների բազմությամբ, ովքեր անդադար հնձում էին։ Ճանապարհներին նույնպես քաղված հացահատիկի կապոցներով բեռնված ջորիների և էշերի շարքեր էին հայտնվում։Նրանք կգային, կհասնեին, կմիանային իմ շարքին, երկար-երկար քարավան կկազմեին, ու նրանց ուղեկցող տղաների մեծ խմբով՝ կենդանիների պարանոցներին բազմաձայն հնչյուններով ու երգերով զանգակներ կախած, մենք հաղթանակորեն կիջնեինք գյուղ, կալերը։ Սայլերով տեղափոխվելը անհնարին էր, որովհետև անհարթ, լեռնոտ էր մեր երկիրը, վայրէջք ու վերելք ճանապարհներով։
1.Տրված աֆորիզմի վերաբերյալ շարադրի՛ր քո խորհրդածությունները.
«Ճշմարիտ ընկերությունը պետք է զերծ լինի ամեն տեսակ եսամոլությունից: Մեծահոգությունն է ընկերության հիմքը»: Օսկար Ուալդ
Իմ կարծիքով անկեղծ ընկերության մեջ չի կարող լինել նախանձ, էգոիստություն, իսկական ընկերը եթե անգամ սխալ լինես կկանգնի կողքիդ, կկիսի ուրախությունդ և տխրությունդ։Ամենադժվար պահին կկանգնի կողքիդ և ձեռք կմեկնի։
2.Լրացրո՛ւ շրջասությունները.
Ոսկի բիլազուկ – Հովհաննես Շիրազ
Պարսկաստանի վարդ – Հաֆիզ
Վալսերի քաղաք –Կորո
Վարդագույն քաղաք –Երևան
Տխրության ու թախծի երգիչ – Հյուսիսի արջ – Վահան Տերյան
1․Նման, հետ, մոտ կապերը ես, դու, մենք, դուք դերանունների համապատսխան ձևերի հետ 1-ական նախադասությունների մեջ գործածիր։
Դուք իրար չափազանց նման եք։
Ես հետ եմ վարժվել իմ աշխատանքային ռեժիմից։
Ես ինձ մոտ պահում եմ հիգենայի պարագաներ։
Մենք որոշել ենք գնալ արշավի, դու ևս կարող ես միանալ մեզ։
2․Կազմիր նախադասություններ հետևյալ զույգերով․
քաղաքական — քաղաքային
Քաղաքական խնդիրներն ինձ այդքան էլ չեն հուզում։
Համբոն Գիքորին տարել էր քաղաքային հիվանդանոց։
ցեղական — ցեղային
Այդ նշանը ասում են ցեղական է փոխանցվել։
Հայկական լեռնաշխարհի կենտրոնական և արևելյան շրջաններում առաջին ցեղային միությունները հիշատակվում են սեպագրերում միայն մ․թ․ա 2-րդ հազարամյակի երկրորդ կեսից:
տնական — տնային
Արմենի մայրիկը տնական հավի ձու է օգտագործում։
Աշխենը կատարել է տնային առաջադրանքները ինքնուրույն։
ՄԱԿ — Միավորված ազգերի կազմակերպություն, ԱՊՀ — Անկախ պետությունների համագործակցություն, ՀԷԿ- հիդրոէլեկտրակայան, ՋԵԿ- ջերմաէլեկտրակայան, բուհ — բարձրագույն ուսումնական հաստատություն, ՆԳՆ- Ներքին գործերի նախարարություն, ՀՀ- Հայաստանի Հանրապետություն, ՌԴ- Ռուսաստանի Դաշնություն, ԱԳՆ — Արտաքին գործերի նախարարություն։
Սակուրան Ճապոնիայի և ճապոնական մշակույթի հայտնի խորհրդանիշն է։ «Հաարու» ճապոներեն նշանակում է գարնանային սակուրայի ծաղկման ժամանակահատված, որի հետ կապված է Ծագող արևի երկրի ամենագեղեցիկ տոներից մեկը։ Սակուրան դեկորատիվ ծառի ճապոնական անվանում է՝ որը պատկանում է մանրատերև բալենու տեսակին, սակուրա նաև նշանակում է ծաղկման տոն, որ ճապոնացիների մոտ շատ ընդունված է հին ժամանակներից։
Մարտի 27-ը, սկսած Հենսեյի 4-րդ տարվանից, (1992թ) «Ճապոնական սակուրայի միություն» հասարակական կազմակերպության կողմից իրականցվում է «Սակուրայի ծաղկումը» կամ Հանամի կոչվող տոնը։ Հանամին ծաղիկներով սքանչանալու ճապոնական հնագույն ավանդույթ է, գարնանային հայտնի տոներից մեկը («հանա» նշանակում է ծաղիկ, իսկ «մի»՝ դիտել, որ բառացի նշանակում է ծաղիկների դիտում)։ Ծաղկատոնին մասնակցում են «կորիզավոր ազգականները»։
Սակուրայի ծաղկումը համարվում է ճապոնական ազգային իրադարձություն: Վարդագույնը Ճապոնիայում, ինչպես նաև Կորեայում և Չինաստանում գարնան տոնի, բնության արթնացման, կյանքի սկզբի խորհրդանիշն է: Բացի դրանից, ճապոնական սակուրան կանացի երիտասարդության և գեղեցկության ազգային սիմվոլն է: Սալորի ծաղկի պատկերը հնգաթերթն է: Այն խորհրդանշում է հինգ գլխավոր ցանկությունները՝ հաջողությունը, բարօրությունը, երկարակեցությունը, ուրախությունը և խաղաղությունը:
Ճապոնական սակուրան ծաղկում է գարնանը, ծաղիկների գույնը վառ վարդագույնից մինչև սպիտակ է: Այս պահին արևելյան գեղեցկուհու լայնասաղարթ պսակը ամբողջությամբ ծածկված է խիտ գույնի ծաղիկների վարդագույն փրփուրով: Հեռվից ծաղկող բալենին նման է ամպերի, բայց մոտիկից կարող եք վայելել մեկ ծաղկի գեղեցկությունը:
Ճապոնիայում սակուրայի ծաղկման ժամանակ բոլորը ձգտում են լինել այնտեղ, տեսնել և վայելել գարնան ակնթարթային գեղեցկությունը։ Ծաղիկների գեղեցկությամբ հիանալու գնում են մեծ խմբերով, որոնք կարող են բաղկացած լինել ինչպես ընտանիքի անդամներից, այնպես էլ ընկերներից, հարազատներից, կոլեգաներից կամ ուսանողական ընկերներից։ Հարյուրավոր մարդիկ, գետնին, զբոսայգիների խոտածածկին փռում են փոքրիկ գորգեր և ծածկոցներ և կազմակերպում են ուրախ պիկնիկներ։ Սովորաբար իրենց հետ ուտելիք են բերում, սակե և ուրիշ խմիչքներ կամ գնում են ոչ հեռու գտնվող վրաններից։ Այս հմայիչ երևույթը տևում է մինչև հինգ օր։ Եվ այդ մի քանի օրվա համար ստեղծվում են քաղաքային այգիներ, ամենահնարավոր զբոսայգիներ, կազմակերպվում են տոնական և հանգստյան օրեր, որպեսզի ինչքան հնարավոր է՝ շատ մարդ տեսնեն ծաղկող ծառերի պայծառ, արթնացնող, ոգեշնչող գեղեցկությունը։
Սակուրան հաճախ կոչվում է դեկորատիվ սալոր: Ծառն ունենում է մինչև 7 մ բարձրություն: Դեկորատիվ սալորի տեսակների մեծ մասը պտուղ չի տալիս, բայց մրգերի պակասը փոխհատուցվում է շքեղ ծաղկման միջոցով:
«Հայրենի» ճապոնական բալը իր մեջ ներառում է նաև մրգատու մշակաբույսեր ՝ դեղձ, ծիրան, բալի սալոր, ներառյալ դեկորատիվ տեսակներ ու սորտեր, ինչպես նաև նուշը: Նրանց մեծ մասը համեմատաբար հավաք ծառ է, ուստի իդեալական է փոքր այգիներում աճեցման համար:
Գոյություն ունեն սակուրայի բազմաթիվ տեսակներ, մասնավորապես ՝ Սոմեյ Յոշինո սակուրան, որն առաջին անգամ մշակվել է Էդոյի դարաշրջանում և լայն տարածում գտել ամբողջ Ճապոնիայում ՝ Մեյջիի օրվանից: Հնում մշակութային ծրագրում գերիշխող դիրքը գրավում էին Յամաձակուրան `«լեռան բալը », Յաձակուրան` «կրկնակի ծաղկաթերթերով բալը» և հանրահայտ սակուրա Յոշինոն՝ մշակված Յամաձակուրներից:
Սակուրայի պատկերը Մագեի ժամանակներից ի վեր եղել է ուսանողի և զինվորի շարֆերի վրա ՝ որպես աստիճանի ցուցիչ: Ներկայումս այդ պատկերը օգտագործվում են ոստիկանությունն և Ճապոնիայի զինված ուժերը:
Կետերի փոխարեն գրել հարցահարաբերական դերանուններ: 1. Հիմա ենք հասկանում, թե ինչքան անտարբեր ենք եղել այդ մարդու հանդեպ: 2.Ում ձեռքով են կառուցվել այս շենքերն ու փողոցները: 3. Զարմանքով նայում ես շուրջդ ու մտածում, թե ինչու է կյանքն այսպիսին դարձել: 4. Միայն նա կասի` ինչ է կատարվել այստեղ: 5. Ով կասի, թե մեր քաղաքում …. հայտնվեցին այդ փոխադրամիջոցները: 6. Սա մի անգնահատելի գանձ է, որ Դուք պարգևեցիք ինձ:
Կետերի փոխարեն գրել ժխտական դերանուններ: 1. Ոչ ոք չնկատեց, թե բժիշկը երբ դուրս եկավ հիվանդասենյակից: 2. Երկար ժամանակ նրանցից ոչ մեկը չէր համարձակվում խոսել: 3. Գույների այս համադրությունից էլ ոչինչ չստացվեց: 4. Արտասվող ապակիների միջից ոչ մի բան չէր երևում: 5. Թանգարանի դահլիճներում գրեթե ոչինչ չէր փոխվել, ոչ մի ցուցանմուշ կարծես չէր տեղաշարժվել, գողության մասին ոչ ոք չէր կասկածում, աշխատակիցներից ոչ ոքի մտքով նման բան չէր էլ անցնի: