Posted in Հատուկ մանկավարժություն

Էրգոթերապիա

 Էրգոթերապիա մասնագիտությունն ուսումնասիրում է այն միջոցառումների համակարգը, որը նպատակ ունի օգնելու մարդկանց ինքնուրույն լինել, և իքնավստահություն ձեռք բերելու միջոցով հնարավորություն է ընձեռում նրանց ներգրավվել տարբեր ոլորտներում իրականացվող զբաղվածության գործընթացներում, ինչպես նաև առօրյա գործողություններում:

«Էրգոս» բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է աշխատանք, զբաղվածություն, անգլերենում ավելի շատ օգտագործվում է «օկուպացիոն թերապիա» եզրը։

Լինելով հատուկ մանկավարժության ոլորտ՝ էրգոթերապիա մասնագիտությունն ուսումնասիրում է այն միջոցառումների համակարգը, որը ենթադրում է ֆիզիկական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց կենսական և սոցիալական հարմարվողականության հմտությունների բարելավում և ապահովում նրանց հնարավորինս ինքնուրույն մասնակցությունն առօրյա տարբեր գործողություններում:

Էրգոթերապիան իր գործունեությունն է ծավալում հասարակության տարբեր խմբերի, ‎ տարբեր խնդիրներ ունեցող անձանց հետ աշխատանքում, մասնավորապես` մանկաբուժության, նյարդաբուժության, հոգեբուժության, վնասվածքաբանության, ծերաբուժության, մտավոր խնդիրներ անձանց հետ աշխատանքի ոլորտներում:

Երեխաների հետ աշխատանքում էրգոթերապիստները կիրառում են խաղային գործունեությունը, հմտությունների զարգացումը և ուսուցումը կատարվում են խաղերի միջոցով: Խաղերը շատ տարբեր են՝ փազլ, խճանկար, մանր և խոշոր խաղալիքներ բռնել։ Յուրաքանչյուրի հետ աշխատանքը պահանջում է անհատական մոտեցում՝ ելնելով տվյալ անձի կարիքներից և զբաղվածության հիմնախնդրից: Միջամտության ուղիների ընտրությունը, այս դեպքում՝ խաղերը, նույնպես կախված են նրանից, թե ինչ հմտություն են զարգացնում, ինչպես նաև, թե ինչ խնդիր ունի երեխան:

Կարևորվում է նաև կենցաղային պարագաների հարմարեցումը, որը նույնպես կատարվում է յուրաքանչյուր անձի առանձնահատուկ կարիքներին և կարողություններին համապատասխան:

Posted in Հատուկ մանկավարժություն

PECS

PECS-ի հիմնական նպատակն է երեխայի մոտ ձևավորել ֆունկցիոնալ հաղորդակցման հմտություններ և խոսք, դրդել ինքնուրույնության և
նախաձեռնության։
Առաջին փուլում երեխան կատարում է պարզ փոխանակում. տալիս է նկար/պատկեր,ստանում համապատասխան առարկան:


Փոխանակություն կատարել նրան կարող է դրդել չափազանց ցանկալի առարկան (ուտելիք, խաղալիք, կենցաղային իր և այլն): Կարևոր է, որ առարկայի ու նրա պատկերի մասին երեխան ունենա ընդհանրացված պատկերացում: Սեղանին դնել խաղալիքներ, տեսնել, թե երեխային որը կհետաքրքրի, թողնել միայն դա: Ներկայացնել առարկայի պատկերը: Լոգոպեդը երեխային ցույց է տալիս առարկան, իսկ նկարը դնում է սեղանին: Երեխան ձգվում է դեպի առարկան, ասիստենտը, որը կանգնած է երեխայի հետևում, բռնում է նրա ձեռքը և տանում դեպի պատկերը, նրա ձեռքով վերցնում է պատկերն ու տալիս լոգոպեդին: Վերջինս անվանում է պատկերը և արագ երեխային է տալիս առարկանխրախուսելով նրան: Հետզհետե փորձում ենք ցանկալի առարկաներն ավելացնել մինչև 4-5:

Առաջին փուլը համարվում է ավարտված, եթե երեխան կարողանում է աշխատել մասնագետի և հաղորդակցման գործընկերոջ (տվյալ դեպքում՝ ծնողի) հետ և օգտագործում է զանազան ցանկալի առարկաներ:

Երկրորդ փուլում երեխան վերցնում է նկարը/պատկերը, մոտենում է մասնագետին, նրա ուշադրությունը հրավիրում է իր վրա և կատարում փոխանակում: Ընդ որում՝ այս փուլում աշխատանքը կազմակերպվում է այնպես, որ երեխան փոխանակում կատարի տարբեր մարդկանց հետ և տարբեր իրավիճակներում: Երեխային հաղորդակցման դրդելու համար գործընկերը կարող է գտնվել մի փոքր հեռու: Երեխան պետք է գտնի նրան, մոտենա, նկարը տա, առարկան վերցնի: Հաղորդակցման գործընկերը հետզհետե կանգնում է մեջքով՝ երեխայինդրդելով մոտենալ ուգրավել նրա ուշադրությունը, աչքի կոնտակտ հաստատել, տալ նկարը և ստանալ առարկան: Օգնականի միջոցով երեխան սովորում է հարվածել հաղորդակցման գործընկերոջ մեջքին, անվանել նրան ու գրավել ուշադրությունը: Ցանկալի առարկա կարող են հանդիսանալ խաղալիքները, կենցաղային առարկաները, ուտելիքը և այլն։ Այս փուլում արդեն զգացվում է հաղորդակցման գրքի կարիքը: Երրորդ փուլի մյուս ենթափուլում երեխային առաջարկվում են երկու ցանկալի առարկաներ՝ իրենց համապատասխանող նկարներով: Այս դեպքում մասնագետը երեխային չի տալիս ցանկալի առարկան, այլ նրան է մոտեցնում երկուսը՝ առաջարկելով ինքնուրույն ընտրել:

Չորրորդ փուլը բեկումնային է երկու առումով. նախ՝ մինչև 5 տարեկան երեխաների մեծամասնությունն այս փուլում սկսում է խոսել, ապա երեխան սկսում է հաղորդակցվել նախադասություններով հետզհետե ընդլայնելով դրանք ու օգտագործելով խոսքի այլ մասեր: Նախադասություն կազմելու համար երեխայի հաղորդակցման գրքում ունենում ենք նախադասության հատված: Երեխան վերջինիս վրա փակցնում է «Ես ուզում եմ» արտահայտության սիմվոլն ու ցանկալի առարկայի նկարը, մոտենում է հաղորդակցման գործընկերոջը,
ով բարձրաձայնում է տվյալ նախադասությունը և տալիս ցանկալի առարկան: Եթե երեխան արդեն խոսում է, ապա նախադասությունն ինքն է արտասանում:
Հինգերորդ փուլում երեխան պատասխանում է «Ի՞նչ ես ուզում» հարցին:
Վեցերորդ փուլում երեխան սկսում է մեկնաբանել տարբեր իրավիճակներ` պատասխանելով «Ի՞նչ ես տեսնում», «Ի՞նչ ես լսում», «Ի՞նչ է սա» և այլ հարցերի: Վերոհիշյալ փուլերի ընթացքում երեխան նաև սովորում է ենթարկվել «Սպասիր» հրահանգին, ընկալել «այո» և «ոչ» բառերի իմաստը, «չկա» արտահայտությունը:

Posted in Հատուկ մանկավարժություն

Օլիգոֆրենոմանկավարժություն

Օլիգոֆրենոմանկավարժությունը զբաղվում է մտավոր հետամնաց երեխաների հոգեֆիզիկական զարգացման առանձնահատկություններով, նրանց կրթության և դաստիարակության խնդիրներով: Օլիգոֆրենոմանկավարժությունը մարդասիրական գիտություն է  և հանդիսանում է հատուկ մանկավարժության մի բնագավառը: Սերտ կապված  է ընդհանուր մանկավարժության , հատուկ մանկավարժության մյուս  բնագավառների , հոգեբանության, գենետիկայի , բժշկական գիտությունների հետ։

Հասարակական տարբեր ֆորմացիաների ժամանակ հասարակության վերաբերմունքը տարբեր է եղել խնդրով մարդկանց նկատմամբ: Սկզբնական շրջանում այն երեխաները, որոնք ունեին ընդգծված ֆիզիկական խնդիրներ, մերժված էին հասարակության կողմից. Նրանց քարկոծում էին, վերաբերվում էին այնպես, ինչպես հոգեկան հիվանդների հետ: Մտածում էին , որ նրանք Աստծու պատիժներ էին, սատանայի ծնունդներ, միջնադարում ոչնչացվում էին խարույկի վրա: Սակայն հասարակության գիտակցության փոփոխման հետ, փոխվեց  վերաբերմունքը այդ երեխաների նկատմամբ: Սկզբնական շրջանում առաջանում էր կարեկցանք, հետո հետաքրքրություն և ի վերջո ցանկություն նրանց օգնելու համար: Այդպիսի մարդկանց համար սկսեցին կառուցել կացարաններ և աստիճանաբար նրանք հայտնվեցին որոշակի դիրքում և պետության ուշադրության կենտրոնում: Սկսեցին մշակվել հատուկ մեթոդներ, մոտեցումներ մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին ուսուցանելու համար: Սկզբնական շրջանում բացվեցին բարեգործական կենտրոններ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար, որոնք ունեին ծանր աստիճան:

Օլիգոֆրենիան ճանաչողական գործունեության կայուն խանգարում է , որն առաջանում է գլխուղեղի օրգանական խանգարման պատճառով և ԿՆՀ-ի խանգարման պատճառով: Օլիգոս` փոքր, ֆրեն` ուղեղ:Առաջացման պատճառները բաժանվում են երկու խմբի` բնածին և ձեռքբերովի: Բնածին պատճառների մեջ մտնում են վատ ժառանգականությունը, քրոմոսոմային տարբեր խանգարումները, հղիության ընթացքում մոր տարած տարբեր ինֆեկցիոն հիվանդությունները, հղիության ընթացքում դեղորայքի չարաշահումից, ծնողների արյան անհամատեղելիությունից, թերսնուցումից, սթրեսներից, ալկոհոլից, թմրանյութերից ծխախոտից, վեներական հիվանդությունից, միջուկային, ջերմային տարբեր ազդեցությունից, վնասվածքներց, հարվածներից, ազգակցական ամուսնություններից: Ձեռքբերովի պատճառներն են` ծննդաբերական վնասվածքները, ասֆիքսիաները, բարդ ծննդաբերությունների ժամանակ կատարվող աքցանադրությունները, ինֆեկցիոն հիվանդություններիպատճառով` մենինգիտ, մենինգոէնցեֆալիտ, կարմրուկ, սխալ բժշկական միջամտության պատճառով տարբեր տիպի վնասվածքները:

Օլիգոֆրեն երեխաներն ունեն աղքատ բառապաշար, խոսքի մեջ օգտագործում են պարզ , համառոտ նախադասություններ: Նրանք աչքի են ընկնում իրենց վարքի խանգարմամբ, ունեն հուզակամային ոլորտի լուրջ խանգարումներ: Այս երեխաները դժվարությամբ են կատարում անալիզ սինթեզ, նրանք չեն կարողանում համեմատել առարկաները, հակադրել երևույթները, նրանց մոտ բացակայում են պատճառահետևանքային կապերը: Երեխաների մեծ մասն աչքի են ընկնում ինքնամփոփությամբ, կարող են լինել նեգատիվ, դժվարությամբ են շփվում մեծահասակների հետ, կարող է խանգարված լինել քունը, այդ պատճառով  բժիշկները հաճախ տալիս են հանգստացնող դեղեր: Օլիգոֆրեն երեխաների մոտ խանգարված են հոգեկան բոլոր ֆունկցիաներըէ երևակայությունը, տրամաբանությունը, հիշողությունը, ուշադրությունը և այլն:Նրանց մոտ շատ հաճախ հանդիպում են ընդգծված ֆիզիկական խնդիրներ` գլխի ոչ նորմալ չափեր, ողնաշարի ծռմռվածություն, վերջույթների անհամաչափություն, խոսքի, քայլվածքի խնդիրներ: Օլիգոֆրենիան որպես զարգացման խանգարում լինում են տարբեր աստիճանների` ծանր, միջին, թեթև: Օլիգոֆրենիայի ծանր տեսակն ապուշությունն է` առաջացել է idios բառից, որը նշանակում է գոյություն ունի շրջապատից դուրս, անկախ:Յուրաքանչյուր աստիճան ևս ունի իր աստիճանները: Ծանր տեսակը անշարժ պառկած է , նստած, չեն ընկալում շրջապատը, չեն հասկանում իրենց ուղղված խոսքը, նրանց մոտ խոսքն ընդհանրապես բացակայում է : Կարող են արտաբերել առանձին հնչյուններ:Այս երեխաները կարիք ունեն խնամակալի, մի մասը կարող է լինել ագրեսիվ, խանգարված է սննդի ռեֆլեքսները, չունեն քաղցի զգացում, չեն զգում ցավ, լուսային զգացումը բացակայում է : Այս երեխաները ապրում են մինչև 8-10 տարեկան: Թեթր տեսակները արտաբերում են որոշ բառեր, այս երեխաները ընդունակ չեն ուսուցման, երկարատև աշխատանքի արդյունքում կարող են սովորել պարզ հմտություններ` բաժակ բռնել, կոճակ կոճկել և այլն:

Միջին աստիճան ` իմբեցիլություն, որն առաջացել է իմ բառից, նշանակում է առանց և բացիլիում , նշանակում է հենարան բառերից:Նրանց կարելի է հաղորդել տարրական գիտելիքներ, կարողանում են հաշվել մինչև 10-ը, յուրացնել 15-20 տառ, կարդալիս դժվարանում են վանկերը միացնել: Էությամբ հանգիստ, լսող են , պարտաճանաչ են :

Թեթև աստիճան` դեբիլություն, նշանակում է թուլություն:Ընդունակ են ուսուցման և դաստիարակության , ընկալում են շրջապատը, իրենց ուղղված խոսքը, ունեն խոսքային խնդիրներ` աղքատ բառապաշար, կապակցված խոսք:

Posted in Հատուկ մանկավարժություն

Լոգոպեդիա

Լոգոպեդիան զբաղվում է խոսքի և հաղորդակցման խանգարումների բացահայտմամբ, կանխարգելմամբ ու հաղթահարմամբ։ Ուսումնասիրությունները փաստում են, որ խոսքի խանգարումները հաճախ զուգակցվում են կամ հետևանք են զարգացման այլ խանգարումների.
մանկական ուղեղային պարալիզ, լսողության խանգարումներ, մտավոր հետամնացություն, աուտիզմ և այլն։

Խոսքի խանգարումները բացասաբար են անդրադառնում անձի զարգացման վրա և դժվարացնում, երբեմն էլ անհնար են դարձնում շփումն ու հաղորդակցումը: Խոսքի և հաղորդակցման դժվարությունները կարող են ազդել երեխաների ուսումնական գործունեության արդյունավետության, ուսման մեջ առաջադիմության, անձի սոցիալականացման, հետագայում ՝ մասնագիտության ընտրության և մասնագիտական գործունեության վրա։

խոսքի և հաղորդակցման խանգարումները բաժանում է երկու խմբի՝
խոսքի խանգարումներ և լեզվի խանգարումներ։ Խոսքի խանգարումները պայմանավորված են հնչարտասանության, ձայնարձակման, շնչառության խանգարումներով, իսկ լեզվի խանգարումները՝ տեղեկատվությունն ընկալելու, մտքերը ձևակերպելու ու վերարտադրելու դժվարություններով։

Posted in Հատուկ մանկավարժություն

Աուտիզմ

Աուտիզմ, զարգացման խանգարում, որը բնորոշվում է  շփման  ու  հաղորդակցման  խախտումներով, կրկնվող ու սահմանափակ վարքագծով։ Երեխայի մեկից երկու տարեկան հասակում ծնողները հաճախ չեն նկատում դրանք։ Այս նշաններն ի հայտ են գալիս աստիճանաբար, քանի որ հաճախ աուտիզմ ունեցող երեխաներն օրինաչափ են զարգանում, սակայն որոշակի պահից զարգացման հետընթաց (ռեգրես) է տեղի ունենում։

Աուտիզմի պատճառը գենետիկական և էկոլոգիական գործոնների համադրությունն է։ Ռիսկի գործոնների շարքում են հղիության ընթացքում վարակները, օրինակ՝ կարմրախտը, ինչպես նաև հղիության ընթացքում որոշ նյութերի, օրինակ ՝  ալկոհոլի  կամ  կոկաինի  օգտագործումը։ Հիվանդության առաջացման վիճելի պատճառների շարքում են էկոլոգիական գործոնները, օրինակ՝ պատվաստումների վարկածը, որը հերքվեց։

Աուտիզմը բացասաբար է ազդում գլխուղեղում տեղեկատվության վերամշակման վրա՝ փոխելով նյարդային բջիջների և նրանց սինապսների կազմավորվածությունը, սակայն թե ինչպես է դա կատարվում դեռ անհասկանալի է։ «Հոգեկան հիվանդությունների ախտորոշման և վիճակագրման ձեռնարկ»-ի 5-րդ հրատարակության (DSM-5) համաձայն աուտիզմը և դրա հետ կապված նվազ բարդ վիճակները՝ ներառյալ Ասպերգերի համախտանիշը և Զարգացման պերվազիվ խանգարումը (չճշտված) (PDD-NOS) միախմբվել են ընդհանուր Աուտիկ սպեկտրի խանգարում (ԱՍԽ) ախտորոշման ներքո։

Վաղ շրջանում խոսքային կամ վարքային միջամտությունները կարող են օգնել աուտիզմ ունեցող երեխաներին ձեռք բերել ինքնասպասարկման, շփման և հաղորդակցման հմտություններ։ Չնայած աուտիզմի բուժումը հայտնի չէ, սակայն կան երեխաներ, որոնք հաղթահարել են այն։ Աուտիզմ ունեցող մեծահասակներից քչերն են կարողանում ինքնուրույն ապրել, այնուամենայնիվ ոմանք հաջողում են։

Ընդհանուր առմամբ, 2015թվականի դրությամբ, աուտիզմով տառապում են 24.8 մլն․ մարդ։ 2000-ական թվականներին հիվանդների թիվը աշխարհում կազմում էր 1-2 մարդ՝ յուրաքանչյուր 1,000 մարդու հաշվարկով։ Զարգացած երկրներում 2017 թվականի տվյալներով երեխաների մոտ 1.5%-ն աուտիզմ ունի։ Աուտիզմը արական սեռի մոտ 4-5 անգամ ավելի շատ է հանդիպում, քան իգական սեռի մոտ։

Կրկնվող վարքագիծ

Աուտիզմ ունեցող երեխան, որը իր խաղալիքները դասավորել է մեկ շարքով

Աուտիզմ ունեցող անհատները ցուցաբերում են կրկնվող կամ սահմանափակ վարքագծի շատ ձևեր (RBS-R), որոնց դասակարգումը ներկայացված է ստորև ՝

  • Պարտադիր վարքագիծ։ Միտումնավոր կատարվող գործողություն է, որի ընթացքում անձը հետևում է որոշակի կանոնների, ինչպիսին է օրինակ մեկ գծով իրերի դասավորումը, իրերի հաշվումը կամ ձեռքերի լվանալը։
  • Ստերիոտիպային վարքագիծ։ Ստերեոտիպը կրկնվող շարժում է, օրինակ ծափահարելը, գլուխը պտտելը կամ մարմինը ճոճելը։
  • Միօրինակություն։ Դիմադրություն է ցույց տալիս փոփոխություններին, օրինակ՝ պահանջում է, որ կահույքը չտեղափոխվի կամ հրաժարվում է գործողությունն ընդհատել։
  • Ռիտուալ վարքագիծ։ Ներառում է ամենօրյա չփոփոխվող գործողությունների շրջանակ, ինչպիսին են օրինակ անփոփոխ ճաշացանկը կամ հագուկապի ռիտուալը։ Սա սերտորեն կապված է միօրինակության հետ, ուստի անկախ վավերացումն առաջարկել է համատեղել երկու գործոնները։
  • Սահմանափակ հետաքրքրություններ։ Ուշադրության, հետաքրքրության կամ գործունեության սահմանափակումն է։ Օրինակ՝ միևնույն հեռուստածրագիրը դիտելը, խաղալիքով կամ խաղով խաղալը։
  • Ինքնավնասում։ Ներառում է մարդկային վնասներ հասցնելու շարժումներ, ինչպիսիք են աչք հանելը, մաշկ ճմկտելը, ձեռք կծելը, գլխով հարվածելը։

Թվում է, թե կրկնվող կամ ինքնավնասման վարքագիծ հատուկ չէ աուտիզմին, սակայն միայն աուտիզմն ունի այս վարքագծերի առաջացման և սրացման բարձր մակարդակ։

Վաղուց հայտնի է, որ աուտիզմի բնութագիր երեք ախտանիշների՝ գենետիկ, ճանաչողական և նյարդային մակարդակների, հիմքում ընկած է մի ընդհանուր պատճառ։ Սակայն կասկածն աճում է այն հանգամանքի վերաբերյալ, որ աուտիզմը մի բարդ փոփոխությունների համակարգ է, որի առանցքային ուղղություններն հստակ պատճառներ ունեն, որոնք հաճախ միասին են առաջանում։

Աուտիզմն ունի ամուր գենետիկական հիմք, իսկ նրա գեները մի բարդ համակարգ են կազմում, բայց դեռ անհասկանալի է, թե աուտիզմի սինդրոմը ավելի շուտ բացատրվում է եզակի մուտացիաներով, որոնք ունեն խոշոր հետևանքներ, թե ընդհանուր գենետիկական տարբերակների եզակի մուլտիգենային փոխազդեցությամբ։ Բարդությունն ի հայտ է գալիս էպիգենետիկ գործոնների, շրջապատի և բազմաթիվ գեների փոխազդեցության հետևանքով, որը ԴՆԹ-ում փոփոխություններ չի կատարում, բայց ժառանգական է և ազդում է գենային արտահայտության վրա։ Հիվանդների և նրանց ծնողների գենոմների սեքվենավորման արդյունքում հայտնաբերվում են աուտիզմի հետ կապված մի շարք գեներ։

Posted in Հատուկ մանկավարժություն

Լոգոպեդիա: Ուսումնասիրության առարկան, խնդիրները: Խոսքային խնդիրների դասակարգումը: Խոսքային խանգարումների առաջացման պատճառները:

Լոգոպեդիան գիտություն է խոսքային խանգարումների ախտորոշման, ուսումնասիրման, շտկման և կանխարգելման մասին: Լոգոպեդիան հատուկ մանկավարժության մի բնագավառ է: Լոգոպեդիան որպես մանկավարժական գիտություն սերտորեն կապված է մի շարք այլ գիտությունների հետ` սուրդոմանկավարժություն, տիֆլոմանկավարժություն, օլիգոֆրենոմանկավարժություն և այլն:

Լոգոպեդիայի առարկան խոսքային խանգարումներն են և դրանց շտկման գործընթացը: Հետազոտման օբյեկտը` մարդն է, որն ունի այս կամ այն խոսքային խանգարումը: Լոգոպեդիայի նպատակն է խոսքային խանգարումների կանխարգելումը և խոսքային խանգարումներով անձանց համար կրթության և դաստիարակության տեսական հիմնավորված համակարգի մշակումը:

Լոգոպեդիայում հիմնականում կիրառվում են հետևյալ լեզվական տերմինները և հասկացությունները`

Հնչյունային արտաբերության թերություններ (բացակայություն, շփոթում, աղավաղություն):
Բառաքերականական թերություններ (աղքատ բառապաշար, բառերի աղավաղում, բառում վանկային փոփոխություններ, ագրամատիզմներ):
Խոսքի մեղեդային, շեշտադրական խանգարումներ, որոնք բնութագրվում են ձայնառաջացման շեղումներով, ձայնի բարձրության ուժգնության և տեմբրի փոփոխություններով: Ձայնը խռպոտ է, ցածր, խուլ, մարող:
Խոսքի տեմպոռիթմիկ խանգարումներ (խոսքի արագացված տեմպ, խոսքի դանդաղեցված տեմպ, խոսքի չպատճառաբանված ընդհատումներ):
Գրավոր խոսքային խանգարումներ (ոչ ճիշտ տառային ընկալում, որն արտահայտվում է ընթերցանության ժամանակ տառերի շփոթում, բաց թողումներ, ագրամատիզմներ):
Լոգոպեդիան իր առջև, որպես գիտություն լուծում է հետևյալ խնդիրները`

Խոսքի գործունեության օնտոգենեզի ուսումնասիրություն` խոսքի խանգարումների տարբեր ձևերի ժամանակ,
Խոսքի խանգարման էթիոլոգիայի (առաջացման պատճառներ), ախտահարման մեխանիզմի և ախտանիշների ճշտում,
Խոսքի խանգարման շտկման մեթոդների և սկզբունքների մշակում,
Խոսքի խանգարման կանխարգելում և այլն:
Խոսքը, որպես բարձրագույն հոգեկան ֆունկցիա ձևավորվում է գլխուղեղի կեղևի բազայի վրա, խոսքի գործունեությունը իրականացնում է խոսքի ապարատը: Խոսքի ապարատը պայմանականորեն բաժանվում է 2 մասի` կենտրոնական և ծայրամասային բաժին: Խոսքի ապարատի կենտրոնական բաժինը կազմում են գլխուղեղի կեղևը, ենթակեղևային հանգույցները, հաղորդող ուղիները, խոսքաշարժողական կենտրոնը (Բրոկի կենտրոն, որն ապահովում է խոսքի էքսպրեսիվ կողմը` վերարտադրողական կողմը) և խոսքալսողական կենտրոնը (Վերնիկեյի կենտրոն, որն ապահովում է խոսքի ընկալումը և ըմբռնումը, այսինքն իմպրեսիվ կողմը): Խոսքի ծայրամասային բաժինը ներկայացված է 3 համակարգերի տեսքով.

Շնչառական (թոքեր, բրոնխներ, ստոծանի),
Ձայնառաջացման (կոկորդ, ձայնալարեր),
Արտաբերական (շուրթեր, լեզու, քիմք, քթըմպան և այլն):
Խոսքային խանգարումների առաջացման պատճառները

Խոսքային խանգարումների առաջացման պատճառներն (էթիոլոգիան) են օրգանիզմի վրա բացասաբար ներազդող արտաքին (էկզոգեն) և ներքին (էնդոգեն) գործոնները: Էթիոլոգիա հունական ծագման բառ է: Այն ուսմունք է հիվանդության առաջացման պատճառների մասին:

Մ.Ե. Խվատցևը խոսքային խանգարումների առաջացման պատճառները դասակարգեց և առանձնացրեց արտաքին և ներքին պատճառներ, ինչպես նաև առանձնացրեց օրգանական և ֆունկցիոնալ, սոցիալ—հոգեբանական և հոգենյարդաբանական պատճառներ:

Խոսքային խանգարման էթիոլոգիայում հարկ է նշել ժառանգական գործոնի դերը: Անհաջող ժառանգականությունը և ծնողների ոչ ճիշտ ապրելակերպը անմիջականորեն կարող են ներազդել ապագա երեխայի խոսքային գործունեության վրա: Մասնավորապես`

թմրամոլությունը
ալկոհոլիզմը և ծխախոտը
մասնագիտական միջավայրը (աշխատանք քիմիական ակտիվ տարրերի հետ):
Պրենատալ (ներարգանդային) , նատալ (ծննդաբերական) և պոստնատալ (հետծննդյան) շրջաններում առաջացած խնդիրները նույնպես կարող են առաջացնել խոսքային խանգարումներ:

Պրենատալ (ներարգանդային) շրջանում պտղի վրա անբարենպաստ ազդեցություն կարող են ունենալ հետևյալ գործոնները`

տոքսիկ հղիությունը, մոր խրոնիկ և սուր ինֆեկցիոն հիվանդությունները (գրիպ, կարմրուկ, ցիտոմեգալո վիրուս, տոքսոպլազմոս, երիկամային և սրտային աբավարարություն և այլն)
ռեզուս-գործոն
սթրեսային վիճակները:
Նատալ (ծննդաբերական) շրջանում տրավմաները (թթվածնային քաղց, ոչ ճիշտ աքցանադրում և այլն):

Պոստնատալ (հետծննդյան) շրջանում երեխայի վաղ զարգացման փուլում խոսքի ձևավորման վրա կարող են ներազդել հետևյալ պատճառները`

Գլխի տրավմաները, գլխուղեղի ցնցումները:
Մենինգիտները և մենինգո-էնցեֆալիտները:
Միջին և ներքին ականջի երկարատև բորբոքային հիվանդությունները, որի արդյունքում կա՛մ նվազում է երեխայի լսողությունը, կա՛մ էլ իսպառ կորում:
Որոշ դեղորայքի կիրառումը, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ լսողական նյարդի վրա, իսկ արդյունքում նաև խոսքի վրա և այլն:


Խոսքային օրգանական և ֆունկցիոնալ խանգարումները.

Խոսքային խանգարումների առաջացման պատճառները պայմանականորեն բաժանվում է երկու խմբի`

օրգանական
ֆունկցիոնալ
Օրգանական պատճառների շարքին դասվում են նրանք, որոնց ներազդեցության արդյունքում կարող են անատոմիական փոփոխություններ առաջանալ խոսքային ապարատի կենտրոնական և ծայրամասային բաժիններում:

Օրգանական պատճառների շարքին են դասվում ուղեղի թերզարգացումը և ախտահարումը պրենատալ, նատալ և պոսնատալ շրջաններում, ինչպես նաև խոսքային ապարատի ծայրամասային բաժնում տարբեր օրգանական խանգարումները (քիմքի ճեղքվածքներ և արտաբերական ապարատում այլ մորֆոլոգիական (կառուցվածքային) փոփոխություններ):

Ֆունկցիոնալ պատճառների շարքին են դասվում այնպիսիք, որոնք խոսքային ապարատի կազմության փոփոխություններ չեն առաջացնում այլ միայն խանգարում են նրա նորմալ աշխատանքին: Օրինակ` սթրեսային իրավիճակները, երեխայի երկարատև սոմատիկ հիվանդությունը վաղ տարիքում, անբարենպաստ սոցիալական և խոսքային միջավայրը և այլն:

Մ.Ե. Խվատցևը մեծ նշանակություն է տվել նաև սոցիալ-հոգեբանական պատճառներին, ի նկատի ունենալով շրջապատի բացասական ազդեցությունը երեխայի խոսքի զարգացման վրա:

Խոսքի զարգացման կրիտիկական շրջանները
Առանձնացնում ենք խոսքի զարգացման մի քանի ժամանակահատվածներ, որոնք կոչվում են կրիտիկական (սենզիտիվ):

Առաջին կրիտիկական փուլը համարվում է կյանքի 1-2 տարին, երբ ձևավորվում են խոսքի նախադրյալները և սկսվում է խոսքի զարգացումը, այսինքն հիմք է դրվում խոսքի կոմմունիկատիվ ֆունկցիային, որի շարժիչ ուժը շփվելու ցանկությունն է:

Երկրորդ կրիտիկական շրջանը 3 տարեկանն է, երբ շատ ինտենսիվ զարգանում է կապակցված խոսքը, երբ իրավիճակային խոսքը փոխակերպվում է կոնտեքստայինի, որն էլ իր հերթին պահանջում է կենտրոնական նյարդային համակարգի խիստ համաձայնեցված աշխատանք (խոսքաշարժողական մեխանիզմի, ուշադրության, հիշողության և այլն):

Երրորդ կրիտիկական շրջանը 6-7 տարեկանն է, երբ սկսվում է ձևավորվել երեխայի գրավոր խոսքը, մեծանում է ծանրաբեռնվածությունը երեխայի կենտրոնական նյարդային համակարգի վրա:

Եթե երեխան մինչև 6 տարեկան հասակը շրջապատի կողմից համապատասխան օգնություն չի ստանում, որը կնպաստի նրա խոսքի զարգացմանը, նրա խոսքը կարող է վերջնականորեն չձևավորվել:

Նորմայում մոտ 3 ամսեկանում ձևավորվում է գղգղանքը: Երեխան արտաբերում է ձայնարկություններ, որոնք նման չեն խոսքային հնչյուններին: Դեռևս գղգղանքի ժամանակ արտաբերական ապարատը և ձայնալարերը զուգակցված աշխատում են: Գղգղանքը դեռևս խոսք չէ: Գղգղանքի շրջանը տևում է մինչև 6 ամսեկանը, որից հետո այն փոխակերպվում է թոթովանքի:

Այդ փուլում սկսվում է խոսքի զարգացման համար շատ կարևոր նախապայմանի ձևավորումը, այն է վանկային մեխանիզմի ձևավորումը: Թոթովանքին ակտիվորեն մասնակցում են լեզուն, լեզվի ծայրը, շուրթերը: 7 ամսեկանում երեխան կարող է ժամերով թոթովել: Նորմայում` 9-10 ամսեկանում երեխաները արտաբերում են 3-4 բառ, սակայն` ըմբռնել շատ ավելին: Առաջին տարվա վերջում բառապաշարը հասնում է 8-12 բառերի: 2-րդ տարվա վերջում երեխայի բառապաշարում առկա է լինում մոտ 300 բառ, 3-րդ տարվա վերջում` 1000 բառ: 3-րդ տարվա սկզբում երեխայի մոտ սկսվում է զարգանալ խոսքի քերականական կառուցվածքը:

Նախադպրոցական տարիքում շատ երեխաների մոտ դեռևս կարող է նկատվել հնչյունների սխալ արտաբերություն: 4 տարեկան հասակում երեխան օգտագործում է պարզ և բարդ նախադասություններ: 5 տարեկան երեխաների խոսքը արդեն նման է կարճ պատմվածքի:

Խոսքային խնդիրների դասակարգումը

Խոսքային խանգարումները կարելի է բաժանել 2 մեծ խմբի` պայմանավորված թե հաղորդակցման որ ձևն է առավել տուժած` գրավոր, թե բանավոր: Առանձնացնում են բանավոր ձևի խոսքային խանգարման հետևյալ տեսակները.

Դիսֆոնիա, աֆոնիա– ձայնիբացակայություն կամ խանգարում, պայմանավորված ձայնային ապարատի պաթոլոգիկ փոփոխություններով:
Բրադիլալիա– խոսքիտեմպի պաթոլոգիկ դանդաղեցումն է:
Տախիլալիա– խոսքիտեմպի պաթոլոգիկ արագացված տեմպն է:
Կակազություն– խոսքիտեմպի և ռիթմի պաթոլոգիկ խանգարումն է, պայմանավորված խոսքային մկանունքի ջղաձգումներով, որը կարող է արտահայտվել շնչառական, ձայնային և արտաբերական մկանունքում:
Դիսլալիա — հնչարտաբերման խանգարում է, պահպանված կենսաբանական լսողության և իներվացիայի(նյարդավորման) պայմաններում:
Դիզարտրիա– խոսքիհոդաբաշխ պրոսոդիկ կողմի խանգարում է, պայմանավորված խոսքի ապարատի կենտրոնական բաժնից ծայրամասային բաժին իջնող անբավարար իներվացիայով:
Ալալիա–խոսքիբացակայությունն է, պայմանավորված գլխուղեղի կեղևի խոսքային գոտիների օրգանականն ախտահարումներով, որի ժամանակ տուժում է խոսքի ծագումը և վերարտադրումը` այն է խոսքի էքսպրեսիվ կողմը, կամ խոսքի ընկալումը և ըմբռնումը` այն է խոսքի իմպրեսիվ կողմը: Կարող է լինել նաև զուգակցված խնդիր, երբ միաժամանակ տուժածէ և՛ իմպրեսիվ, և՛ էքսպրեսիվ կողմը:
Ռինոլալիա (ռինոս-քիթ) – այն հնչարտաբերման և ձայնի տեմբրի խանգարումն է, պայմանավորված արտաբերական ապարատում առկա անատոմոֆիզիոլոգիական փոփոխություններով:
Աֆազիա– ձևավորվածխոսքի կորուստն է , պայմանավորված խոսքային ապարատի կենտրոնական բաժնի օրգանական ծանր ախտահարումներով:
Այսպիսով առանձնացնում են հաղորդակցման բանավոր ձևի 9 խանգարում և 2 գրավոր հաղորդակցման ձևի խանգարում` այն է դիսգրաֆիա և դիսլեքսիա:

Դիսգրաֆիա – գրի գործընթացի մասնակի խանգարում է, պայմանավորված գրի գործընթացի մասնակից բարձրագույն հոգեկան ֆունկցիաների մինիմալ դիսֆունկցիայով, որի ժամանակ սխալները կրում են կայուն և կրկնվող բնույթ:
Դիսլեքսիա – ընթերցանության գործընթացի խանգարում է, պայմանավորված ընթերցանության գործընթացի մասնակից բարձրագույն հոգեկան ֆունկցիաների մինիմալ դիսֆունկցիայով, որի ժամանակ սխալները կրում են կայուն և կրկնվող բնույթ:

Posted in Հատուկ մանկավարժություն

Կույր հայտինները

Նոյեմբերի 13-ը Կույրերի միջազգային օրն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս օրը նշում է 1984 թվականից՝ հասարակության ուշադրությունը կույր մարդկանց խնդիրների վերաբերյալ մեծացնելու նպատակով:

Հայտնի ամերիկացի երգիչ եւ երգահան Սթիվի Ուանդերը ի ծնե կույր է, սակայն կուրությունը երբեք խոչընդոտ չի եղել նրա համար: Արդեն ութ տարեկանում Սթիվին կարողանում էր դաշնամուր եւ այլ հարվածային գործիքներ նվագել, իսկ առաջին երգը նա ձայնագրել է 12 տարեկանում:

Սթիվի Ուանդերը թողարկել է ավելի քան 30 ձայնասկավառակ՝ 25 անգամ արժանանալով «Գրեմմի» հեղինակավոր մրցանակի:

Ռեյ Չարլզ

Ամերիկացի երաժիշտ Ռեյ Չարլզն իր գործունեությամբ ոչ միայն դրական օրինակ է ծառայել կույր մարդկանց համար, այլեւ ճանապարհ բացել աֆրոամերիկացի այլ երաժիշտներին՝ դեպի երաժշտական ինդուստրիա:

Չարլզն ամբողջությամբ կուրացել է յոթ տարեկանում: Նա սովորել է կույրերի համար նախատեսված դպրոցում, սակայն 15 տարեկանում լքել է այն, որպեսզի շարունակի դաշնամուր նվագել ինքնուրույն: Նա առաջին ամֆրոամերիկացիներից է եղել, որի երգերը հնչեցվել են ռադիոյով:

«Գրեմմի»-ի տասներեքակի դափնեկիրը մահացել է 2004 թվականին:

Անդրեա Բոչելի

Հայտնի իտալացի երգիչ Անդրեա Բոչելին մինչեւ 12 տարեկանը շուրջ 12 վիրահատություն է տարել, բայց նրա տեսողությունն այդպես էլ չի վերականգնվել: Թեեւ Բոչելին երգել սիրում էր դեռ մանկուց, սակայն պատանեկության տարիներին ստիպված էր մի որոշ ժամանակով թողնել երգելը, որպեսզի ընդունվեր Պիզայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: Բոչելին իրավաբան այդպես էլ չդարձավ, փոխարենը՝ դարձավ Իտալիայի ամենասիրված եւ ճանաչված ձայներից:

Posted in Հատուկ մանկավարժություն

Բրայլյան այբուբեն

Կույրերին կարդալ ու գրել սովորեցնելու համար 1829 թ-ին ֆրանսիացի մանկավարժ Լուի Բրայլն ստեղծել է ուռուցիկ-կետավոր տպագիր գրատեսակը / համակցություն վեց կետի սահմաններում/: Բրայլյան գրատեսակը հարմարեցվել է նաև հայերենի այբուբենին: Բրայլի տպագրությունն առաջին անգամ Հայաստանում 1921 թ-ին կիրառել է կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանը Գյումրիում` իր հիմնադրած դպրոցում:

Առաջադրանք ` փորձել մեր անունը այբուբենի օգնությամբ հավաքել ստվարաթղթի վրա։

Posted in Հատուկ մանկավարժություն

Տիֆլոմանկավարժություն

Տիֆլոմանկավարժությունը գիտություն է տեսողության խանգարումով երեխաների կրթության ու դաստիարակության մասին: Այն մտնում է մանկավարժական գիտությունների համակարգի մեջ:

Տիֆլոմանկավարժության հիմնական խնդիրներն են.

* Տեսողության խորը խանգարում ունեցող երեխաների հոգեբանամանկավարժական և կլինիկական ուսումնասիրումը:

* Տեսողության խանգարման ծագումնաբանական ախտորոշումը:

* Մանկական կուրության կամ թույլ տեսողության դեպքում օրգանիզմի չզարգացած գործառույթների փոխհատուցման, շտկման և վերականգնման ուղիները:

* Տեսողության գործառույթի տարբեր բնույթի խախտումների դեպքում անձի ձևավորման և զարգացման պայմանների ուսումնասիրումը ` հաշվի առնելով այդ երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները:

* Կույր և թույլ տեսնող երեխաների ուսուցման , դաստիարակության , աշխատանքային և պրոֆեսիոնալ պատրաստականության կազմակերպման բովանդակության, մեթոդների և պայմանների մշակումը:

* Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների ճանաչողական հնարավորությունների զարգացմանը նպաստող ուսումնադաստիարակչական գործընթացի ուսումնական պլանների, ծրագրերի , դասագրքերի, տեխնիկական միջոցների գիտական հիմքերի մշակումը:

* Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների մնացորդային տեսողության պահպանման և զարգացման հիգիենիկ միջոցառումների համակարգի մշակումը / լուսավորվածության չափանիշներ, տեսողական ծանրաբեռնվածության ռեժիմը և այլն/:

Տարբերում ենք տեսողության խանգարման հետևյալ աստիճանները.

* Թեթև աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / մինչև 3 դիոպտր/;

* Միջին աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / 3-6 դիոպտր/;

* Բարձր աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / 6-ից բարձր դիոպտր/;

Տեսողության խանգարումների առաջացման պատճառները տարբեր են, և դրանց ազդեցության հետևանքով էլ ի հայտ են գալիս տեսողական օրգանի զանազան հիվանդություններ, իջնում է տեսողության սրությունը, և նույնիսկ կարող է առաջանալ կուրություն: Տեսողության խանգարումների առաջացման հնարավոր պատճառները կարելի է բաժանել երկու խմբի ` բնածին և ձեռքբերովի:

Տեսողության խանգարումների առաջացման հնարավոր պատճառները

Բնածին-Ծննդաբերության ժամանակ,Ժառանգական,Ինֆեկցիոն

Ձեռքբերովի-Ծննդաբերական վնասվածքներ,Ինֆեկցիոն,Բորբոքային,Վնասվածքներ,այրվածքներ

Նորմալ տեսնող երեխան երեք ամսական հասակում իր հայացքը սովորաբար կանգնեցնում է առարկաների վրա, և անհետանում են աչքերի չկոորդինացված շարժումները:

Միայն 14 տարեկանում ամբողջությամբ ձևավորվում է մարդու տեսողության մեխանիզմը:

Ողջ աշխարհում յուրաքանչյուր երրորդը վատ է տեսնում: Առավել անհանգտացնողը դպրոցահասակների կարճատեսության աճի միտումն է, որը հիմնականում առաջ է գալիս պառկած վիճակում ընթերցանությունից, վատ լուսավորությունից, սեղանի անհարմարավետությունից, առանց ընդմիջման տեսողական աշխատանք կատարելուց և այլն: Այս երևույթի կանխման համար անհրաժեշտ է .

* Հիգիենայի կանոնների պահպանումը:

* Ռացիոնալ ռեժիմի ապահովումը:

* Տանը և դպրոցում երեխայի համար հարմարավետ, ճիշտ լուսավորվածությամբ աշխատանքային տեղի ստեղծումը:

* Ճիշտ կեցվածքի ձևավորումը և զարգացումը:

Posted in Հատուկ մանկավարժություն

Կոխլեար իմպլանտացիա

Կոխլեար իմպլանտանտը փոքր էլեկտրոնային սարքավորում է, որը կարող է վիրաբուժական միջոցով տեղադրվել խուլ մարդկանց ականջի մեջ` հնարավորություն տալով նրանց լսելու: Առաջին անգամ այն կիրառվել է Ամերիկայում` 20 տարի առաջ, և հիմա հազարավոր խուլ մարդիկ օգտվում են դրանցից:

Ինչպե՞ս է այն աշխատում:

Այս վիրահատությունը կիրառվում է նրանց մոտ, որոնց մոտ վնասված են ներքին ականջում գտնվող մազիկավոր բջիջները, բայց դեպի ուղեղ գնացող նյարդը պահպանված է:

Իմպլանտանտը աշխատում է որպես նյարդի էլեկտրոնային գրգռիչ: Բարակ էլեկտրոդը տեղադրվում է ներքին ականջում` նյարդի կողքը` խխունջի ներսում կամ դրսում: Այն հոսանք է ստանում փոքր սարքավորումից, որը տեղադրվում է մաշկի տակ` ականջի հետևում: Այդ սարքը ընկալում է դրսի ձայները և էլեկտրական ազդանշան ուղարկում դեպի էլեկտրոդ:

Այդ վիրահատության հետագա արդյունքները:

Կոխլեար իմպլանտանտը, իհարկե, չի կարող մարդուն տալ նորմալ լսողություն, բայց հնարավորություն է տալիս լսելու լայն դիապազոնի տարբեր ձայներ, և երեխան օգտագործում է այդ սարքը որպես էլեկտրոնային ականջ: Այդպիսի երեխաները հետվիրահատական շրջանում կարիք են ունենում երկարատև պարապմունքների սուրդոմանկավարժի հետ: Այդ պարապմունքները կարող են տևել 2-3 տարի:

Posted in Հատուկ մանկավարժություն

Ծանրալսության ախտորոշումը

Ծանրալսության ախտորոշումը և լսողության իջեցման աստիճանը որոշվում են սուրդոլոգիական կամ աուդիոլոգիական կենտրոններում:Այնտեղ դիմողը կստանա մասնագիտական օգնություն: Աուդիոմետրիստը կստուգի ականջի ֆիզիոլոգիական վիճակը: Այդ կենտրոններում աշխատում են նաև սուրդոմանկավարժներ, որոնք լսողության ծանր կորուստների դեպքում սիստեմատիկ պարապմունքների շնորհիվ զարգացնում, շտկում են խոսքը, և նախապատրաստում երեխային դպրոց գնալու:

Օտոլարինգոլոգը`քթի, կոկորդի և ականջի հիվանդությունների մասնագետ է: Անհրաժեշտության դեպքում, ստուգելով ականջը, նա կարող է պարզել ծանրալսության պատճառները: Նա ստուգում է նաև քիթը և ըմպանը, որովհետև դրանք սերտ կապի մեջ են ականջի հետ: Բոլոր ծանրալսության դեպքերը պետք է ստուգվեն մասնագետի կողմից, քանզի պատճառը կարող է լինել շատ հասարակ և հեշտ բուժելի:

Այսպիսով ծանրալսության ախտորոշումը ընդգրկում է ականջի, քթի և կոկորդի ստուգումը, մի քանի հեշտ անցկացվող ապարատային լսողության ստուգումներ, որոնք ոչ մի տհաճություն չեն պատճառում:

Կամերտոնալ ստուգումը հնարավորություն է տալիս տարբերել կոնդուկտիվ և նեյրոսենսոր ծանրալսությունները: Կոնդուկտիվ ծանրալսության դեպքում ձայնը ավելի հեշտ է ընկալվում, եթե կամերտոնի վիբրացիան անցնում է գանգի ոսկրով  (ոսկրային հաղորդականություն), քան օդով`ականջով անցնելիս (օդային հաղորդականություն), քանի որ տուժած է օդային հաղորդականությունը:

  1. Տոնալ աուդիոմետրիա

Լսողության իջեցման աստիճանի մասին ամենաճշգրիտ տվյալները կարելի է ստանալ աուդիոմետրիայի միջոցով: Ականջակալներով առաջարկվում են տարբեր հաճախականության և տարբեր ուժգնության մաքուր ձայներ: Նշվում են լսված կետերը, գծվում է գծագիր, որը ցույց է տալիս լսողության իջեցման աստիճանը (դեցիբելներով կամ dB): Եթե մարդը լսում է 20-ից բարձր dB, ապա լսողությունը նորմալ է: Եթե իջեցումը մինչև 40 dB է` խոսակցության ընկալումը դժվարացված է,  60 dB լսողության իջեցումը նշանակում է լսում է միայն ճչացող ձայներ: Տոնալ աուդիոմետրիան հնարավորություն չի տալիս որոշելու, թե ինչպես է մարդն ընկալում ձայների կոմպլեքսը խոսակցության ժամանակ, բայց տալիս է շատ հարուստ տեղեկություններ ախտորոշման համար:

  1. Խոսակցական աուդիոմետրիա

Որոշել, թե ինչ պարզությամբ է ընկալում խոսքը, կարելի է տարբեր տարածություններից շշուկի կամ խոսակցական ձայնի ընկալման փորձը կատարելով: Ավելի ստույգ տվյալներ ստանալու համար կատարվում է խոսակցական աուդիոմետրիա: Դրա համար կա հատուկ ընտրված բառերի ցանկ, որը կօգնի ի հայտ բերել լսողության իջեցման պատճառները: Ականջակալների միջոցով հաղորդվում են տարբեր բառեր և ճիշտ ընկալվածների հիման վրա գծվում է կորագիծ:

  1. Խաղային աուդիոմետրիա

Փոքր տարիքի երեխաների լսողության ստուգումը ( 2-5 տարեկան ) բավական դժվարություն է ներկայացնում` կապված տարիքի, խոսքի բացակայության, ստուգման խնդրի ընկալման հետ: Այդպիսի դեպքերում օգտագործվում է խաղային աուդիոմետրիա, որի ժամանակ , զուգակցելով ձայնի իմպուլսը որևէ շարժվող կամ լուսավորող խաղալիքի հետ, պայմանական ռեֆլեքսի առաջացման միջոցով գրանցվում է երեխայի կողմից ձայնի մինիմալ ուժգնությունը:

  1. Տիմպանոմետրիա

Ի տարբերություն բոլոր վերոհիշյալ ստուգման ձևերի, տիմպանոմետրիան օբյեկտիվ ստուգման ձև է, այսինքն` կապված չէ երեխայի խոսակցական կամ մտավոր հնարավորությունների հետ: Երեխայի ականջում հնչեցնում են ցածր հաճախականության ձայն, և սարքավորումը մեխանիկորեն գրանցում է միջին ականջի վիճակը, ախտորոշում այդ հատվածի հետ կապված ծանրալսության պատճառները:

  1. Օբյեկտիվ աուդիոմետրիա

Լսողության ստուգման այս ձևը կիրառվում է մինչև 3 տարեկան հասակի և մտավոր թերզարգացումով երեխաների մոտ: Հատկապես այս ստուգումը կարևոր է ռիսկի խմբի երեխաների համար, որոնք ծնվել են անհաս, վաղաժամ, կապտած, որոնք վաղ մանկական հասակում տարել են ինֆեկցիաներ, օրինակ` մենինգիտ: Այդ երեխաները շուտ ախտորոշման և բուժման կարիք ունեն, քանզի դրանից է կախված բուժման արդյունավետությունը:

Այս ստուգման ձևը չի պահանջում երեխայի ակտիվ մասնակցությունը, օբյեկտիվ է և թույլ է տալիս ստուգել լսողությունը մանկան քնած վիճակում:

Բոլոր վերոնշյալ ստուգման ձևերը թույլ են տալիս ախտորոշել ծանրալսությունը, նրա տեսակը և աստիճանը`հետագա բուժական միջոցառումները ճիշտ կազմակերպելու համար:

Posted in Հատուկ մանկավարժություն

Ինչից է վատանում լսողությունը

Տարբեր պատճառներով պայմանավորված` մարդը հանկարծակի (երբեմն` մի քանի ժամում) կամ  ժամանակի ընթացքում կարող է ունենալ լսողության վատացում: Սակայն չարժե հուսահատվել, քանի որ միշտ էլ գործընթացը կարելի է կասեցնել ու լսողությունը լիարժեք վերականգնել: Լսողության վատացման հավանական պատճառներից  են ոչ միայն օտիտները (միջին ականջի բորբոքումներ), այլև ցանկացած վարակիչ հիվանդություն, որոշ դեղամիջոցների օգտագործում:

Լսողությունը կարող է ծանրանալ տարիքի հետ, ինչպես նաև  նյարդերի բնածին  արատների հետևանքով կամ անոթների խնդիրների, ծծմբային խցանով պայմանավորված, ռևմատիկ արթրիտի պատճառով:  Բացառիկ դեպքերում  լսողությունը վերականգնելու համար առաջարկվում է վիրաբուժական միջամտություն:

Մրսածության հետևանքով կարող է լսողական նյարդի բորբոքում առաջանալ, ինչը կարող է ազդել լսողության որակի վրա:

Ականջները  տարբեր պատճառներով կարող են ցավել: Օտիտից բուժվելուց  հետո պետք է ստուգել լսողությունը քիթ-կոկորդ-ականջի մասնագետի մոտ ու  համոզվել, որ  լիարժեք բուժվել եք: Եթե մնացորդային երևույթներ լինեն, ապա բժիշկը կառաջարկի  համապատասխան բուժում: Լսողության խնդիրների դեպքում հնարավոր է` նշանակվեն ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ:

Եթե հայտնի են լսողության վատացման պատճառները, ապա կարելի է  հակաբորբոքային դեղաբույսերով, ընդհանուր  ամրապնդող ազդեցությամբ միջոցներ կիրառել:

Ծծմբական խցանի առկայության դեպքում այն պետք է փորձել հեռացնել, ինչը շատ հեշտ կերպով անում են մասնագետները հաշված րոպեների ընթացքում:

Եթե լսողության խնդիրը լսողական նյարդի նևրիտն է, ապա  2-3 կաթիլ քաֆուրի (կամֆորա) ձեթը հարկավոր է խառնել մեկ պճեղ  ճզմած սխտորի հետ , ստացվածը թանզիֆով դնել հիվանդ ականջի վրա: Թողնել այնքան, որ ականջը սկսի  տաքանալ: Պետք է գործողությունը կատարել ամեն օր, քնից առաջ, այնքան, մինչև խնդիրը նահանջի:

Լիմոնի քառորդ մասը կեղևով ուտելն ամեն օր նույնպես բարելավում է լսողությունը:

Մրսածությունից հետո լսողության ծանրացման դեպքում ականջի մեջ կաթեցնել 7-8 կաթիլ նշի յուղ, մի օր աջ, մյուս օրը` ձախ ականջի մեջ:

Աղմուկը ականջներում

Աղմուկը,  ղողանջը կամ էլ  գվվոցը լսողական օրգանի տարբեր հիվանդությունների մասին են հուշում` սովորական ծծմբախցանից սկսած մինչև միջին ու ներքին ականջի լուրջ հիվանդություններ, կենտրոնական լսողական խանգարումներ (օտիտ, նևրիտ, աթերոսկլերոզ, Մենյերի հիվանդություն, եվստախյան փողերի պաթոլոգիա ևն): Դրանք առաջանում են ներքին ականջի  մանր անոթներում արյան շրջանառության խանգարումների հետևանքով, որոնք պատասխանատու են թթվածնի ու սննդարար նյութերի փոխանակման համար:

Սովորաբար ականջներում աղմուկի հետ նաև լսողության խանգարումներ են առաջանում: Ընդ որում, աղմուկի բարձրությունն ուղիղ համեմատական է հիվանդության զարգացման հետ: Հիվանդն այդ աղմուկը   համեմատում է  զանգի, ծղրիդների  բնաձայնի հետ: Հետաքրքիր է, որ այդ աղմուկն ուժգնանում է լռության մեջ:

Սակայն միշտ չէ, որ ականջներում լսվող աղմուկը լսողության խանգարման հետ է կապված: Այդ երևույթի պատճառ է նաև ներքին ականջի արյան շրջանառությունը, որն արյան բարձր ճնշման, աթերոսկլերոզի,  պարանոցի շրջանի օսթեոխոնդրոզի, ներզատիչ համակարգի, բորբոքային հիվանդությունների, գլխուղեղի ուռուցքների հետևանք կարող է լինել:

Եթե աղմուկը միշտ եք լսում, ապա խորհրդակցեք սրտաբանի, ներզատաբանի ու նյարդաբանի հետ:

Եթե երբեմն ականջները զրնգում են հոգեկան ու ֆիզիկական գրգռվածության, լարվածության ու հոգնածության հետևանքով, սովորաբար, նման երևույթն առանց բուժման էլ անցնում է, պարզապես հարկավոր է մի լավ հանգստանալ:

Երեխաների օրգանիզմը շատ զգայուն է շրջակա միջավայրի ազդեցությունների նկատմամբ, ուստի յուրաքանչյուր ծնող բախվում է  երեխայի լսողական խնդիրների հետ:

Հիմնական պատճառներից է օտիտը, որն ինքնին վտանգավոր է առաջացրած բարդություններով,  ինչպիսին է  լսողության կորուստը: Ուստի, եթե  կասկած ունեք, ապա անհապաղ դիմեք մասնագետի օգնությանը: