Posted in Հոգեբանություն

Հույզեր: Հույզերի կառավարում: Կամք

Հույզերի կառավարման արդյունավետ եղանակներից մեկը տվյալ իրավիճակը տարբեր կողմերից ընկալելն է: Մեր սեփական դիրքորոշումներն ու սպասելիքները, մեկնաբանությունները և ստերեոտիպերը մեզ ստիպում են եզրակացություններ անել և հաղորդակցման գործընթացում համապատասխան դիրք գրավել ՝որոշակի հույզեր դրսևորելով։ Շրջապատող սոցիալական աշխարհում մենք հաճախ տեսնում ենք այն, ինչ ցանկանում ենք, և դրա համար էլ պատրաստ ենք տեսնելու։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մենք ուշադրություն ենք դարձնում որոշակի փաստերի՝ չնկատելով ուրիշները, կամ էլ նրա համար, որ, ընկալելով կոնկրետ մարդու՝ մենք նրա մեջ տեսնում ենք ուրիշին, ում հետ նախկինում փոխազդեցություն ենք ունեցել։

Հուզական կառավարումը և կայունությունը կօգնի պարուրվել հոգեկան ներդաշնակությամբ: Պետք չէ փնտրել  ներդաշնակություն  արտաքին  աշխարհում: Բացասական զգացողությունները` բարկությունը, վախը, անհանգ-ստությունը երբեք էֆֆեկտիվ չեն լուծում ոչ մի դժվարություն: Կյանքում առաջացած յուրաքանչյուր խնդիր պետք է  լուծել  հանգիստ,  գիտակցված, առանց ավելորդ էմոցիաների: Թույլ չտանք, որ  բացասական  հույզերը ղեկավարեն  մեզ, պետք է հիշենք կարևորի մասին,  որ  մենք  ունեք սիրո, խաղաղության ու հանգստության պաշար մեր ներսում և պետք է  օգտագործենք դրանք, երբ արտաքին աշխարհում պակաս զգանք:

Կամք — մարդու գիտակցված, նպատակասլած, պատճառաբանված (մոտիվացված) և ակտիվ հոգեկան գործունեությունն է, որն ուղղված է արտաքին և ներքին խոչընդոտների հաղթահարմանն ու մարդու պահանջների բավարարմանը։

Լինում է 2 տեսակ ` բարդ և պարզ։

Մարդու հիմնական կամային հատկություններն են`

— ինքնուրույնություն,
— վճռականություն,
— համառություն,
— ինքնատիրապետում,
— հետևողականություն,
— ինքնակառավարում,
— համարձակություն,

-հաստատակամություն։

Posted in Հոգեբանություն

Հույզեր

 Հույզերն հաճելի կամ տհաճ զգացումներն են, որ առաջանում են յուրաքանչյուրիս մոտ շրջակա միջավայրը ճանաչելու, ինքնաճանաչելու, որևէ գործունեություն ծավալելու, միջանձնային կապեր կամ հարաբերություններ հաստատելու ընթացքում կամ արդյունքում։

Հույզերը բնութագրվում են մի շարք հատկություններով՝ որակ, բովանդակություն, ուղղվածություն, տևողություն արտահայտվածություն, կայունություն։ Այս հատկությունների հիման վրա հույզերը բաժանվում են հետևյալ ձևերի՝

  • Տրամադրությունը տևական, կայուն և հավասարակշռված հուզական վիճակ է, որը երանգավորում է մարդու առանձին հոգեկան պրոցեսներն ու վարքը։
  • Կիրքը տևական, ընդգծված, կայուն հուզական վիճակ է, որն ուղղված է և կենտրոնացած որևէ օբյեկտի կամ գործունեության վրա։
  • Աֆեկտը կարճատև արտահայտված ոչ կայուն հուզական վիճակ է, որն ամբողջովին և արագ կլանում է մարդուն։ Այն արտահայտվում է զայրույթով, հիացմունքով, հիասթափությամբ, վախով։

Դրական հույզեր — Խաղաղ, սեր, ուրախ, հպարտ, գոհ, երջանիկ, լավատես, ոգևորված․․․

Բացասական հույզեր — Զզվանք, նյարդային, բարկացած, տխուր, սարսափած, հուսախաբված, տառապած, ընկճված․․․

Posted in Հոգեբանություն

Զգայություններ և ընկալում

Զգայությունը արտաքին և ներքին միջավայրերի վիճակի և հատկությունների մտավոր արտացոլանքն է, որն առաջանում է օրգանիզմի համապատասխան զգայարանների վրա գրգիռների անմիջական ազդեցության հետևանքով։ Մարդու մոտ զգայություններն առաջանում են տեսողության, լսողության, համի, հոտի, ցավի զգացումների տեսքով, շոշափողական զգացումը, մկանային զգայությունը և այլն։ Զգայությունների շնորհիվ հնարավոր է դառնում աշխարհի առանձնահատկությունների , միջավայրի ճանաչումը։ Այն նաև անհրաժեշտ նախադրյալ է հանդիսանում ավելի բարդ իմացական գործընթացներին՝  ըմբռնման  և  մտածողության  զարգացման համար: Զգայության հիմնական տեսակներն ըստ զգայարանների լինում են՝ տեսողության, համի, հոտի, լսողության և շոշափելիքի: Սակայն մեկ այլ դասակարգման, որն առաջարկել է Շերինգտոնը զգայությունները լինում են՝ ինտերոցեպտիվ, էսքտերոցեպտիվ և  պրիոպրոցեպտիվ:

Էքստերոցեպտիվ զգայությունները  մարդուն տեղեկություն են տալիս իր մարմնից դուրս գտնվող երևույթների ու գործընթացների մասին՝ նրան կապելով արտաքին աշխարհի հետ։
Էքստերոցեպտիվ  զգայությունները լինում են.
կոնտակտային
երբ գրգռիչները ազդում են մարմնի մակերեսի կամ անմիջականորեն մաշկի տակ գտնվող ռեցեպտորների վրա (շոշափելիքի, համի)
դիստանտային` 
երբ գրգռիչները ազդում են զգայությունների վրա որոշակի տարածությունից (տեսողական, լսողական)
հոտառական 
զգայությունները միջանկյալ դիրք են գրավում։ (կոնտակտ-դիստանտային են):

Ինտերոցեպտիվ զգայությունները  առաջանում են մարդու ներքին օրգաններում գտնվող ռեցեպտորների վրա գրգռիչների ազդեցությունից։

Պրոպրիոցեպտիվ զգայություններն  առաջ են գալիս, երբ գրգռվում են մկաններում և հոդակապերում տեղավորված հատուկ տեսակի ռեցեպտորները, որոնք ուղեղին տեղյակ են պահում մարմնի զանազան մասերի տարածության մեջ գրաված դիրքի մասին։

Ընկալում (ըմբռնում) — զգայական իմացության ձև է։ Այն առարկաների հետ փոխներգործության ընթացքում մարդու հոգեկանում առաջացած ամբողջական պատկերն է։ Ընկալումը զգայության հետ աշխարհի իմացության ելակետն է, ինֆորմացիայի ընդունման ու մշակման պրոցեսների բարդ համակարգը։  Գոյություն ունեն ընկալումների դասակարգման մի շարք մոտեցումներ։ Ինչպես և զգայությունների դեպքում, ընկալումը նույնպես կարելի է դասակարգել ըստ զգայության օրգանների՝ տեսողական, լսողական, համի, հոտառության և շոշափական։

Ընկալման առանձնահատկություններն են

Առարկայնությունը, որը պատասխանատու է արտացոլելու շրջապատող առարկաները և երևույթներն առանձին։ Այն ընկալման բնածին հատկություն չէ։ Վերջինիս ծագումը և կատարելագործումը կատարվում էկյանքի ընթացքում:

Ապերցեպտիվությունը կախված է մարդու անցյալի փորձի հետ:

Ամբողջականությունը  արտացոլում է առարկային առանձին հատկանիշները, ընկալումը տալիս է առարկայի ամբողջական պատկերը։ Այն հիմնված է առարկայի առանձին հատկանիշների վերաբերյալ տարբեր զգայություններից ստացված ինֆորմացիայի ընդհանրացման վրա։

Կառուցվածքայնությունը ընկալումը զգայությունների ուղղակի համագումար չէ։ Մարդն ընկալում է զգայություններից վերացարկված կառուցվածք, որը ձևավորվում է որոշակի ժամանակահատվածի ընթացքում։

Հաստատունությունը առարկայի որոշակի հատկանիշների համեմատական հաստատունությունն է ընկալման պայմանների փոփոխության դեպքում։ Օրինակ՝ գույնի ընկալումը հաստատուն է լուսավորության պայմանների փոփոխության դեպքում։ Առանց հաստատունության՝ մարդը չի կարող կողմնորոշվել շարունակ փոփոխվող աշխարհում։

Իմաստավորվածություն- ընկալվող ինֆորմացիայի իմաստավորումը կարելի է ներկայացնել կառուցվածքային-տրամաբանական սխեմայով։ Առաջին փուլում տեղի է ունենում ինֆորմացիայի հոսքից ընկալման օբյեկտի առանձնացում։ Երկրորդ փուլում հիշողության մեջ փնտրվում է նման հատկանիշների կոմպլեքս, որով կարելի է նույնականացնել առարկան։ Երրորդ փուլում ընկալված առարկան դասվում է որոշակի կատեգորիայի մեջ։ Չորրորդում՝ ձևավորվում է ընկալված առարկայի վերջնական, ամբողջական պատկերացում։

Ընտրողականությունը որպես առանձնահատկություն-. ժամանակի յուրաքանչյուր պահին մենք ընկալում ենք կամ մեկ կամ առարկաների որոշակի խումբ, երբ մյուս օբյեկտները դառնում են մեր ընկալման ֆոնը։

Ընդհանրացվածություն. վերջինս նշանակում է յուրաքանչյուր պատկերի դասումը առարկաների որոշակի կատեգորիայի մեջ, որոնք ունեն անվանում։

Posted in Հոգեբանություն

Մնեմոտեխնիկա

Մնեմոնիկան կամ մնեմոտեխնիկան հիշողությունն ակտիվացնող, զարգացնող,ամրապնդող արվեստ է: Տեխնիկայի անվանումը հիշողության աստվածուհու և ինը մուսաների’ Մնեմոսինեի հետ է կապված: Սակայն կա նաև մեկ այլ մեկնաբանություն, ըստ որի <<Մնեմոնիկա>> – հունարեն մնեմե բառից է ծագել, որ նշանակում է հիշողություն: Այն հիշելու, գիտելիքներ մտապահելու արվեստ է, որը սկսել է զարգանալ դեռևս Հին աշխարհում:

Մնեմոնիկան սովորական, մեխանիկական հիշողությունից տարբերվում է նրանով, որ ինֆորմացիան հիշելու համար կիրառվում են հնարքներ, որոնք իրենցից ներկայացնում են համեմատություններ, պատկերացումներ, կարող են օգտագործվել զգացմունքները, մինչդեռ մեխանիկորեն հիշելը զուրկ է դրանցից: Վերջինը տեղի է ունենում կրկնողության միջոցով կամ առանց դրա :

Որքան էլ զարմանալի է ,բայց գոյություն ունի հիշողության ամենամյա մրցույթ, որտեղ մարդիկ ցուցադրում են իրենց հիշելու զարմանալի կարողությունը։ Այսպես օրինակ’ Ալեքս Մալենը, ԱՄՆ-ից , կարողացել է 5 րոպեում մտապահել 568 թիվ, իսկ Մոնղոլիայից Մունխշուռ Նարմանդախը 1 ժամում հիշել է 1924 խաղաքարտ։

Ըստ այս տեխնիկայի հեշտ է հիշել ծիածանի գույները.

Կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն— հայրերեն հիշելու մնեմոտեխնիկան՝

Կատուն նստած դռան կողքին, երազում է կերի մասին։

Կովը նստած դաշտում, կատվի երազում կտավ էր մշակում։

Posted in Հոգեբանություն

Ուշադրություն

Ուշադրությունը հոգեկան գործունեության ուղղվածությունը և նրա կենտրոնացվածությունն է այն օբյեկտի վրա, որը անձի համար որոշակի նշանակություն ունի: Ուղղվածություն ասելով պետք է հասկանալ հոգեկան գործունեության ընտրական բնույթը, նրա օբյեկտի կամածին կամ ոչ կամածին ընտրությունը:

Ուշադրությունը ենթադրում է հոգեկան գործունեության ուղղվածությունը և կենտրոնացվածությունը: Հոգեկան գործունեության ուղղվածությունը այդ գործունեության ընտրությունը և այդ ընտրության պահպանումն է: Կենտրնացվածությունը տվյալ գործունեությամբ տարված լինելնէ, նրանում խորացված լինելը:

Ուշադրությունը լինում է ներքին և արտաքին, ոչ կամածին,կամածին և հետկամածին:

Ներքին ուշադրությունը մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն է դեպի սեփական ներաշխարհի բովանդակությունները, սեփական ապրումներն ու մտքերը:

Արտաքին ուշադրությունը մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն է դեպի արտաքին աշխարհի առարկաներն ու երևույթները: Այն իրագործվում է զգայարանների օգնությամբ:

Ոչ կամածին է կոչվում այն ուշադրությունը, որն առաջ է գալիս մարդու կամքից անկախ, ինքնաբերաբար, առանց գիտակցական նպատակադրման: Ոչ կամածին ուշադրություն առաջ բերող գործոնները բաժանվում են երկու խմբի՝ արտաքին (բարձր ձայն, պայծառ լույս, նորություններ և այլն) և ներհոգեկան (պահանջմունքներ, դրդապատճառներ, գիտելիքներ և այլն): Ոչ կամածին ուշադրություն դրսևորելիս մարդը ճիգեր չի գործադրում: Ուշադրության այս տեսակը հատուկ է նաև կենդանիներին:

Կամածին ուշադրությունը միայն բնորոշ է մարդուն և այն առաջացել է գիտակցական աշխատանքային գործունեության շնորհիվ: Կամածին է կոչվում այն ուշադրությունը, որը կապված է գիտակցաբար դրված նպատակի և կամային ջանքերի հետ: Դա մարդու գիտակցական կենտրոնացումն է որոշակի օբյեկտի, ինֆորմացիայի վրա՝ որոշակի կամային ջանքերի գործադրման շնորհիվ: Կամածին ուշադրությունը մեր կամքի դրսևորումն է: Որևիցե գործունեությամբ զբաղվելու որոշում կայացնելիս մենք կատարում ենք այդ որոշումը՝ գիտակցորեն ուշադրություն դարձնելով նույնիսկ այն բանի վրա,  ինչը տվյալ պահին մեզ չի հետաքրքրում, բայց որով զբաղվելը մենք անհրաժեշտ ենք համարում: Կամածին ուշադրությունը միջնորդվում է գիտակցորենդրված նպատակներով:

Հետկամածին ուշադրությունը նպատակասլաց բնույթ է կրում, բայց մշտական կամային ճիգեր չի պահանջում: Երբ կամային ջանքերի գնով մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք որևէ գործունեության վրա, որը ստիպված ենք կատարել և որը մեզ չի հետաքրքրում և սկսում ենք իրագործել այն: Այդ գործունեությունը աստիճանաբար սկսում է մեզ դուր գալ, և մենք չենք էլ նկատում, թե ինչպես ենք կլանվում դրա մեջ: Այս դեպքում ուշադրությունը կամածինից դառնում է հետկամածին:

Կյանքի առաջին ամիսներին երեխայի համար բնորոշ է միայն ոչ կամածին ուշադրությունը: Սկսած կյանքի երկրորդ ամսից երեխան արդեն ավելի շատ է հետաքրքրվում առարկաների արտաքին կողմերով: Կամածին ուշադրությունը սովորաբար ծագում է կյանքի առաջին տարվա վերջին կամ երկրորդ տարվա սկզբին: Այդ ուշադրությունը առաջանում է դաստիարակության ընթացքում: Երեխային մաքրություն, կարգ ու կանոն, արաշակի կարգապահություն սովորեցնելով՝ մենք նրա մոտ կամածին ուշադրություն ենք զարգացնում: Մինչդպրոցական տարիքում կամածինուշադրության զարգացման համար մեծ նշանակություն ունի խաղը: Նախադպրոցական կամածին ուշադրությունը դեռևս խիստ անկայուն է, չի կարողանում երկար կենտրոնանալ մեկ օբյեկտի վրա, խորը լինել: Սրան հակառակ նրա ոչ կամածին ուշադրությունը կարող է լինել երկարատև, կայուն և կենտրոնացված:

Ուշադրության հիմնական առանձնահատկություններն են կենտրոնացումը, բաշխումը, ծավալը, լարվածությունը, կայունությունը, ցրվածությունն ու տեղափոխելիությունը:

Ուշադրության կենտրոնացումը դիտվում է այն ժամանակ, երբ մարդու հոգեկան ակտիվությունը վերաբերում է միայն այն առարկային կամ գործունեությանը, ինչով նա զբաղված է տվյալ ժամանակահատվածում: Կենտրոնացած ժամանակ անհատը խորանում է տվյալ գործունեության մեջ: Ուշադրության կենտրոնացման բարձր աստիճանը մտավոր, հատկապես ստեղծագործական աշխատանքում շոշափելի արդյունքների հասնելու հիմնական պայմաններից մեկն է: Ուշադրության կենտրոնացմանը նպաստում են լռությունը, մեկուսացումը, տարբեր աազդակներից վերանալը:

Ուշադրության բաշխումը միաժամանակ գործունեության երկու և ավելի տեսակներ կատարելու, դրանք ընկալելու և սեփական գործողությունները վերահսկելու կարողությունն է:

Ուշադրության ծավալը առարկաների, գործունեությունների, ինչպես նաև ներհոգեկան բովանդակությունների այն քանակն է, որն անձը տվյալ պահին կարող է գիտակցորեն ընկալել և պահել իր ուշադրության կենտրոնում: Պարզվել է, որ աղջիկների ուշադրության ծավալն ավելի մեծ է, քան տղաներինը: Անձի ուշադրության ծավալը կախված է նրա հետաքրքրությունից, մտավոր զարգացման մակարդակից, ընկալվող ինֆորմացիայի հետ ունեցած նախնական ծանոթությունից, ինչպես նաև այն իրադրությունից, որտեղ տեղի է ունենում անձի գործունեությունը: Ուշադրության ծավալի վրա մեծ ազդեցություն են գործում նաև նախկին փորձն ու հետաքրքրությունները:

Ուշադրության լարվածություն կամ ինտենսիվություն ասելով հասկանում ենք հոգեկան-նյարդային եռանդի այն քանակությունը, որը ծախսվում է գործունեության կատարման ընթացքում: Ուշադրության լարվածությունը պայմանավորված է ներքին դրդապատճառների առկայությամբ:

Ուշադրության կայունությունն արտահայտվում է օբյեկտի վրա ուշադրության կենտրոնացվածության տևականությունը:

Ուշադրության ցրվածությունը ուշադրությունը որևէ օբյեկտի վրա տևականորեն կենտրոնացնելու անկարողությունն է:

Ուշադրության տեղափոխելիությունը ուշադրությունը մի օբյեկտից մյուսին տեղափոխելու կարողությունն է:

Posted in Հոգեբանություն

Հիշողություն: Հիշողության ֆիզիոլոգիական մեխանիզմները, տեսակները, գործընթացները

Մարդու հոգեկանը բնութագրվում է որպես նրա կողմից շրջապատող աշխարհի առարկաների և երևույթների արտացոլում և հուզական ապրում: Իսկ ինչպիսին է արտացոլման շնորհիվ առաջ եկող հոգեկան պատկերների հետագա ճակատագիրը: Ինչ է տեեղի ունենում դրանց հետ. արդյոք մնում են անձի հոգեկան աշխարհում, թե անհետանում են: Իհարկե անհետ չեն կորչում, այլ քիչ թե շատ տևականորեն,մասնակի կամ ամբողջությամբ պահպանվում են մարդու հոգեկանում և օգտագործվում են նրա հետագա կյանքի ընթացքում: Ընկալված մտապատկերների, մտքերի, տպավորությունների շնորհիվ յուրաքանչյուր անհատ ձեռք է բերում կենսափորձ, որը նրա անձի հիմքն է: Ահա հիշողությունը ընկալված ինֆորմացիայի մտապահման, հոգեկանում պահպանելու և հետագայում վերարտադրելու երևույթն է: Հիշողություն ունեն բոլոր կենդանի էակները և այժմ նաև  տեխնիկական որոշ սարքեր,  ինչպես օրինակ` համակարգիչները:  Մարդու հիշողությունը բարդ երևույթ է. Այն ունի մի շարք շերտեր, հոգեբանական առանձնահատկություններ:  Հիշողությունը ընկած է բոլոր մյուս հոգեկան գործընթացների հիմքում:

Հիշողության պրոցեսներն են՝

  • մտապահում
  • պահպանում
  • վերարտադրում
  • մոոռացոում

Հիշողության տեսակները:

Հիշողության տեսակները դասակարգվում են՝

  • Ըստ իր ծագման լինում է օնտոգենետիկական և ֆիլոգենետիկական: Օնտոգենետիկական ծագմամբ հիշողությունը ներառում է  մարդու անհատական զարգացման ընթացքում կուտակած ինֆորմացիան: Իսկ ֆիլոգենետիկական ծագմամբ հիշողության հիմքում ժառանգականությունն է:
  • Ըստ մարդու գործունեության մեջ գիտակցական կամքի ու նպատակադրման մասնակցության  հիշողությունը լինում է ոչ կամածին և կամածին:
  • Ըստ հոգեկանում ընկալված ինֆորմացիայի պահպանման տևողության առանձնացվում են հիշողության կարճատև, տևական և օպերատիվ տեսակները:
  • Ըստ հոգեկան ակտիվության առանձնացվում են հիշողության շարժողական, պատկերավոր, խոսքային-տրամաբանական և հուզական տեսակները:

Posted in Հոգեբանություն

Հիշողությունը զարգացնող խաղեր

Տեսողական հիշողության զարգացման համար կարելի է այսպիսի խաղ խաղալ. երեխայի առջև մի քանի տարբեր ձևերի առարկաներ դրեք: Թող ուշադիր նայի: Իսկ երբ կշրջվի, թաքցրեք իրերից մեկը կամ երկուսը: Թող երեխան գուշակի, թե որ առարկան չկա: Կարելի է նաև երեխային նկարներ տալ և առաջարկել դրանք  դասավորել ըստ պատկերված թեմատիկայի` բույսեր, կենդանիներ, կառույցներ, տրանսպորտ, մարդիկ և այլն:

Շարժողական հիշողության զարգացման համար երեխային առաջարկեք Ձեր հետևից կրկնել տարբեր շարժումներ, վարժություններ: Թվում է, թե հեշտ վարժություն է, սակայն միանգամից բոլոր շարժումները կրկնելը չի ստացվի: Մի քանի շաբաթ մարզանք, և երեխան արդեն կկարողանա գերազանց կատարել առաջադրանքը:

Զգայական հիշողությունը զարգացնելու համար երեխային ցույց տվեք տարբեր նյութերից պատրաստված առարկաներ: Երեխան պետք է շոշափի այդ առարկաները, իսկ հետո փորձի փակ աչքերով, միայն շոշափելով որոշել, թե որը որ առարկան է: Այսպես նա կսովորի հիշել զգացումները:

Posted in Հոգեբանություն

Ուշադրությունը զարգացնող խաղեր

Նստել գետնին դեմքով դեպի փոքրիկները: Երեխաներին բացատրեք, որ խախալիքը պետք է իրար փոխանցեն  այնքան ժամանակ մինչև երաժշտությունն ավարտվի: Շարունակել խախալիքը փոխանցել այնքան ժամանակ մինչև երաժշտությունը չավարտվի:

Երեխաները շրջանաձև նստում են և հերթով ասում, թե ինչ կարող են անել:Օրինակ` արագ վազել, բարձր թռնել և այլն: Պետք է լինեն շատ ուշադիր, քանի որ չպետք է կրկնվեն: Ով կրկնեց որևէ կարողություն,  դուրս է մնում խաղից: Հաղթում է նա, ով ավելի շատ կարողություններ ունի և չի կրկնվում:

Երեխաները նստում են, կամ կանգնում կիսաշրջանաձև: Խաղավարը անվանում է առարկաներ: Եթե առարկան թռչում է, երեխաները բարձրանում են ձեռքերը: Եթե չի թռչում՝ երեխաները բաց են թողնում ձեռքերը:

Երեխաները կանգնում են իրար դեմ դիմաց, ուշադիր նայում իրար, որից հետո երեխաներից մեկը դուրս է գալիս սենյակից, իսկ մյուսը փոփոխություններ անում իր արտաքին տեսքի վրա: Հետո կանչում ընկերոջը`Շեռլոկ Հոմսին, ով պետք է գուշակի փոփոխությունը:

Posted in Հոգեբանություն

Մտածողությունը զարգացնող խաղեր

1.Երեխան պետք է տարբերակի մրգի ու բանջարեղենի տեսակները: Այսպիսի խաղը նպաստում է բառապաշարի հարստացմանըտրամաբանական մտածողության զարգացմանը: Կարելի է իրականացնել բանավոր աշխատանքներ բառիմաստի շուրջ՝ հատկանիշներ թվարկելով յուրաքանչյուր պտուղի և բանջարեղենի համար, խմբավորելով դրանք ըստ իմաստային տարբեր հատկանիշների (տարվա եղանակների, համի, գույնի և այլն):

2.Ցույց տվեք տարբեր եղանակներին համապատասխան հագուստ հագած մարդկանց նկարներ և հարցրեք. «Ինչո՞ւ այս նկարում մարդիկ տաք շորեր են հագել, իսկ մյուսում բարակ, կիսաթև շորեր»:

3.Խաղի  նպատակն  է`  զարգացնել  երեխաների  մտածողությունը   և  երևակայությունը:  Խաղի  ընթացքը  հետևյալն  է.  երեխաներին  տրվում  են  առարկայական  նկարներ:  Երեխաները  նստում  են   սեղանի  շուրջ,  ապա  հերթով  կազմում  նախադասություններ`  իրենց  տրված  առարկայական  նկարների  անվանումներով: 

4.Երեխաների  համար  խաղավարը  կարդում  է  հանելուկներ,  իսկ նրանք  պետք  է  հերթով  գտնեն  դրանց  պատասխանները:

Posted in Հոգեբանություն

Մտածողություն։ Մտածողության տեսակները ։

Մտածողությունը շրջապատող միջավայրի առարկաների և երևույթների հարաբերությունների և կապերի իմացությունն է: Վերջինս նորի որոնումն է;

Մտածողությունն իմացական գործընթաց է, որի միջամտությամբ մարդը կարողանում է դուրս գալ անմիջական զգայական արտացոլման միջոցով ստացված տվյալնեի սահմաններից, բացահայել երևույթներիների էական, օրինաչափ կապերն ու հատկանիշները:  Մտածողությունը միջնորդված և ընհանրացված իմացություն է, ունի սոցիալական պայմանավորվածություն, իսկ նրա բարձրագույն տեսակները կապված են խոսքի հետ:

Մարդը սկսում մտածել այն ժամանակ, երբ նրան անհրաժեշտ է որևէ հարց լուծել, որևէ խնդիր իրականացնել: Այսինքն մարդը անընդհատ չի մտածում: Մարդ լարում է ուղեղը, մտածում , երբ կա պրոբլեմային իրավիճակ:

Գոյություն ունի մտածողության երեք տեսակ՝
ակնառու գործնական
ակնառու պատկերավոր
խոսքային տրամաբանական կամ վերացական

Ակնառու գործնական
Կիրառվում է մինչև երեք տարեկան երեխաների կողմից, օրինակ՝ երեխան կոտրում է խաղալիքը պարզելու համար թե ինչ կա դրա մեջ:
Ակնառու պատկերավոր Կիրառվում է երեքից բարձր մինչև յոթ տարեկան երեխաների կողմից, օրինակ՝ նրանք մտածում են պատկերացնում են, բայց չեն կարողանում դա կիրառել:
Խոսքային տրամաբանական,
Այն մտածողությունն է, երբ մարդը ինչ որ մտածում է, կարողանում է իր մտածածի, պատկերացրածի, եթե ոչ ամբողջությամբ արտաբերել,  իրականացնել խոսքի և լեզվի միջոցով:

Մտածողության զարգացման հիմնական տեսակները նախադպրոցական տարիքում անցումն է ակնառու-գործնական մտածողությունից ակնառու-պատկերավոր մտածողության, որը Ժ.Պիաժեն անվանում է ռեպրեզենտատիվ ինտելեկտին:

Posted in Հոգեբանություն

Զգայական խաղեր

Ջրի  մեջ  լցրած  են  տարբեր  առարկաներ,  փայտիկների  օգնությամբ  անհրաժեշտ  է   հանել  խաղալիքները:

 Երեխաները  աչքերը  փակ  պետք  է  պարկից  ընտրեն  և  հանեն   մի  առարկա,  շոշափելով    գուշակեն,  թե  ինչ  են  դուրս  հանել:

Երեխաներին ցույց ենք տալիս օրինակ Հայաստանի դրոշի գույները, նրանք ուսումնասիրում են են հետո խաղավարը խառնում է բեկորները և երեխաները սկսում են հավաքել։

 Ուսուցիչը իր մոտ է կանչում երեխային (ով տիրապետում է առարկաների նկարագրման հմտություններին), կսկսի խաղը: Երեխան ուշադիր զննում է բոլոր բանջարեղեններն ու մրգերը, մտածում դրանցից մեկի մասին ՝ չհայտարարելով երեխաներին և պատմում (նկարագրում) նրան: Ըստ նկարագրության, երեխաները պետք է կռահեն, թե ինչ տեսակի բանջարեղեն կամ մրգեր է:

Posted in Հոգեբանություն

Զգայությունների տեսակները

Գոյություն ունեն զգայության դասակարգման տարբեր մոտեցումներ։ Վաղուց ի վեր ընդունված է առանձնացնել զգայությունների հինգ տեսակ (ըստ զգայության օրգանների՝ տեսողական, լսողական, համի, հոտի, շոշափելիքի)։ Դիտարկենք զգայությունների սիստեմատիկ դասակարգումը։ Այս դասակարգումը առաջարկել է անգլիացի ֆիզիոլոգ Չ. Շերինգտոնը։ Նա զգայությունները բաժանեց երեք հիմնական տիպի՝ ինտերոցեպտիվ, էքստերոցեպտիվ և պրոպրիոցեպտիվ։ Առաջինները միավորում են ազդակները, որոնք հասնում են մեզ օրգանիզմի ներքին միջավայրից, երկրորդները ապահովում են արտաքին աշխարհից եկող ազդակների ստացումը և հիմք են ստեղծում գիտակցված վարքի համար, իսկ երրորդները տեղեկություն են տալիս տարածության մեջ մարմնի դիրքի և հենաշարժիչ համակարգի մասին, ապահովում են մեր շարժումների կարգավորումը։

Ինտերոցեպտիվ զգայությունները տեղեկացնում են օրգանիզմի ներքին գործընթացների վիճակի մասին։ Առաջանում են ստամոքսի և ստամոքս-աղիքային տրակտի, սրտի և արյունատար համակարգի և այլ ներքին օրգանների պատերին գտնվող ռեցեպտորնրի շնորհիվ։ Ռեցեպտորները, որոնք ընկալում են ինֆորմացիան ներքին օրգանների, մկանների մասին, կոչվում են ներքին ռեցեպտորներ։ Ինտերոցեպտիվ զգայությունները առավել քիչ գիտակցված և առավել շատ դիֆուզվող զգայությունների թվին են դասվում և միշտ մոտ են հուզական վիճակներին։ Հաճախ այս զգայությունները անվանում են նաև օրգանական։ Պրոպրիոցեպտիվ զգայությունները ազդանշաններ են հաղորդում տարածության մեջ մարմնի դիրքի մասին և միաժամանակ կարգավորիչ դեր խաղում շարժման ընթացքում։ Այս խմբին են դասվում ստատիկ (հավասարակշռության) և կինեստետիկ (շարժման) զգայությունները։ Պրոպրիոցեպտիվ զգայությունների պերիֆերիկ ռեցեպտորները գտնվում են մկաններում և հոդերում։ Հավասարակռության զգայության պերիֆերիկ ռեցեպտորները դասավորված են ներքին ականջի կիսաշրջանաձև ուղիներում։ Զգայությունների մյուս խումբը՝ ամենամեծը՝ էքստերոցեպտիվ զգայությունների խումբն է, որի միջոցով մարդը տեղեկատվություն է ստանում արտաքին աշխարհից։ Այս խմբի բոլոր զգայությունները ընդունված է պայմանականորեն բաժանել երկու ենթախմբի՝ կոնտակտային և դիստանտային զգայությունների։ Կոնտակտային զգայությունները առաջանում են զգայության օրգանների վրա օբյեկտի անմիջական ազդեցության արդյունքում։ Այս զգայության օրինակներից են համն ու շոշափելիքը։ Դիստանտային զգայությունները արտացոլում են օբյեկտների որակները, որոնք զգայության օրգաններից որոշակի հեռավորության վրա են գտնվում։ Այս զգայությունների թվին են դասվում լսողությունն ու տեսողությունը։ Անհրաժեշտ է նշել, որ հոտառությունը, շատ հեղինակների կարծիքով, միջանկյալ տեղ է գրավում կոնտակտային և դիստանտային զգայարանների միջև, քանի որ հոտը զգում ենք հեռավորության վրա, սակայն մոլեկուլները, որոնք ապահովում են հոտի զգալը, պատկանում են կոնկրետ օբյեկտին։ Դասակարգման նշված տեսակները չեն ընդգրկում բոլոր գոյություն ունեցող զգայությունները։ Որպես օրինակ կարելի է նշել վիբրացիայի զգայությունը, որը բավականին արդիական է այսօր, գիտատեխնիկական այսպիսի առաջընթացի ժամանակաշրջանում։ Հատուկ զգայություններ են համարվում շոշափելիքի և ցավային զգայությունները։ Շոշափելիքի զգայությունը մաշկային և շարժողական զգայությունների համադրությունն է։ Ցավային զգայություններին բնորոշ է այնպիսի ներգործություն, որը կարող է բերել օրգանիզմի ամբողջականության խախտմանը, որն էլ իր հերթին ուղեկցվում է բացասական հուզական երանգներով և վեգետատիվ փոփոխություններով, ինչպիսիք են սրտի աշխատանքի արագացում, բիբերի լայնացում։