1.Ապրանքի/ծառայության նկարագրությունը
<<Դիոնիս>> հայկական արտադրության գինի
Տեսակը՝ Կարմիր, կիսաքաղցր
2.Ապրանքի/ծառայության մրցունակության գնահատում
Մայքլ Փորթերի մրցակցային հինգ ուժերը
• մատակարարների իշխանություն
Գինին արտադրվելու է Երևանում։
Պատրաստվում է ոչ քիմական նյութերից ինչպես նաև հետևյալ խաղողի սորտերից ՝ արենի, մուսկատ, կոլոմբար, միասորտ։
Համագործակցելու եք ինչպես Երևանի այպես էլ մարզերի խանութների, սուպերմարկետների, ռեստորանների և նման այլ վայրերի հետ։
• գնորդների իշխանություն
Այստեղ հնարավոր է ունենանք ռիսկեր: Քանի որ գինին նորություն է լինելու շուկայում, մարդիկ կգնեն այն գինին որը ծանոթ է նրանց։
• փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգ
Գինին կարող ենք փոխարինել գարեջրով կամ կոնյակով։
• նոր մրցակիցների հայտնվելու վտանգ
Հնարավոր չէ որ չունենանք մրցակիցներ, սակայն դա այդքան էլ չի վախեցնում քանի որ մենք գինի հետ նվիրում ենք գինու բաժակ և բացիչ ինչպես նաև կգործի անվճար առաքում ։
• շուկայում գործող ընկերությունների միջև առկա թշնամական մրցակցություն
Հիմնական վտանգը կկայանա մրցակիցների ապրանքի որակի և բարի համբավի մեջ:
3.Գտնվելու վայրը ք. Երևան
Սկզբում կպատրաստենք Երևանում, իսկ հետո որոշ մարզերում կստեղծենք մառան։
4. Ծրագրի աշխարհագրական ընդգրկումն ու հաճախորդները /շուկայի հատվածը/
5 W Շերրինգտոնի մեթոդը
• Who
Ով է նպատակային սպառողը՝ Երևան քաղաքը և մոտակա մարզերը
• Why
Ինչու է սպառողը գնում ապրանքը՝ էկոլոգիսապես մաքուր է, առողջարար է, գինը մատչելի է
• What
Տոների, ծնունդների, կնունքների համար ալկոհոլային ըմպելիք, լավ նվեր
• When
Ընտանեկան, ծիսական տոնակատարություններ
• Where
<<Դիոնիս>> գինու խանութից որտեղ մինչ գնելը իրականցվում է հյուրասիրություն ։
5.Պահանջարկի ընդհանուր մեծությունը
Նախատեսված է իրացնել ամբողջ Երևան քաղաքում, ինչպես նաև մոտակա մարզերում, արտադրանքը ընդլայնելուց հետո նաև Հայաստանի ողջ տարածքում։
Շուկայում կազմակերպության մասնակցության բաժնեմասը
· Մրցակիցների մոտավոր թիվը՝
Խոշոր մրցակիցներ՝ Արմենիա Վայն, Ոսկեվազ, Կարաս, Իջևան
· Ձեր մրցակիցները խոշո՞ր են, թե՞ ոչ:
Խոշոր և մանր մրցակիցներ
· Արդյո՞ք նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:
Նման հատկանիշներից՝ բոլորը պատրաստված են գործարանային պայմաններում, օգտագործվում է տարբեր քիմիական նյութեր։
· Արդյո՞ք Ձեր և նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:
Այո, քանի որ մեր արտադրությունը շատերի նման չի պարունակում քիմիական նյութեր ինչպես նաև անցնում է որակային ստուգում։
Գինի կարմիր «Իջևան» 0.75լ — 14 700 դրամ
Գինի սպիտակ «Իջևան» 0.75լ — 1 760 դր.
Գինի վարդագույն «Տակառ Areni» 0.75լ — 3 500 դրամ
Գինի կարմիր «Karas» 0.75լ —4 590 դրամ
Գինի կարմիր «Karas» 750մլ — 13 800 դր.
7.Վաճառքի գինը 1 լիտրը 1850 ՀՀ դրամ
ԾԱԽՍԵՐ
Սարքավորումներ — 50.000.000 դրամ
Աշխատողների աշխատավարձ — 200.000 դրամ
Տարածք — 200.000 դոլար
Հումք — 1000000 դրամ
Հարկեր — 500.000 դրամ
Ընդհանուր ծախսեր — 51.900.000 դրամ