Posted in Ճամփորդություններ, Ամառային ճամբար

Այց Արմավ զարգացման կենտրոն

Այսօր նախադպրոցական կրթություն բաժնի սովորողներս և Մարիամ Քալանթարյանը այցելեցինք Արմավ զարգացման կենտրոն։ Մեզ դիմավորեց տնօրեն Արմենուհի Ավագյանը։ Ծանոթացանք այնտեղի մեթոդներին և պարզեցինք, որ մեր և նրանց մեթոդները գրեթե նույն են։

Տիկին Արմենուհին մեզ ցույց տվեց տարբեր զարգացնող խաղեր։ Այդ ամենը շատ հետաքրքիր էր, նաև տեսանք օրացույց որը շատ լավ էր պատրաստված երեխային գրավող և ըստ իս այդպիսի կենտրոններ պետք է շատ լինեն։

Posted in Ճամփորդություններ

Այց Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան

Այսօր Մարիամ Քալանթանյանի և Լիլիթ Սարգսյանի ուղեկցությամբ այցելեցինք Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան։ Առավոտյան ընդհանուր պարապունքից հետո շարժվեցինք։ Հասնելով թանգարան բոլորը զարմացան, քանի որ նման չէր այլ թանգարաններին։ Աննկարագրելի էր այն ինչ տեսանք իրոք որ հանճար է եղել։ Կային մեծ տպավորություններ, ավելի խորը ուսումնասիրեցինք կենսագրությունը, նաև այլ շատ հետաքրքիր բաներ իմացանք Փարաջանովի մասին։

Posted in Ճամփորդություններ

Այց ՀՀ կենտրոնական բանկ

Այսօր մի խումբ ուսանողներով այցելեցինք Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ։ Մեզ հետ էին Մարիամ Մխիթարյանը և Գեղամյան Նելլին։ Բանկում ծանոթացանք դրամի պատմությանը, նաև թե ինչպես կարելի է կեղծ դրամը տարբերել իրականից։ Տեղեկացանք թե ինչ գործառույթներ է իրականացնում կենտրոնական բանկը, իմացանք թե ինչպես է տպվում հայկական դրամը այլ երկրներում։ Գոյություն ունեն դրամի երեք տեսակներ՝ առաջինը տպագրվել է 1993-1995թվականներին, երկրորդը տպագրվել է 1998-2015թվականներին և վերջին տպագրված դրամները 2019 թվականի նոյեմբերին։ Ահա ևս մեկ հետաքրքիր օր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։

Posted in Ճամփորդություններ, Էկոլոգիա

ՀՀ կենտրոնական բանկ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (ՀՀ կենտրոնական բանկ, Կենտրոնական բանկ, ՀՀ ԿԲ, ոչ պաշտոնական՝ ՀՀ կենտրոնական դրամատուն), պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։ Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից։ Կենտրոնական բանկը միասնական կենտրոնացված համակարգ է, որը ներառում է բանկի գլխավոր գրասենյակը և տարածքային ստորաբաժանումները։Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաստանում գների կայունության ապահովումն է։ Իր հիմնական խնդիրն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկը մշակում, հաստատում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը։ Եթե Կենտրոնական բանկի մյուս խնդիրները հակասում են իր հիմնական խնդրին, Կենտրոնական բանկն առաջնություն է տալիս հիմնական խնդրին և ղեկավարվում է դրա իրագործման անհրաժեշտությամբ։

Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաստանում գների կայունության ապահովումն է։

Կենտրոնական բանկի խնդիրներն են՝

ա) Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության և բնականոն գործունեության ապահովումը, այդ թվում՝ Հայաստանի բանկային համակարգի կայունության, իրացվելիության, վճարունակության և բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելը.

բ) գործուն վճարահաշվարկային համակարգ ստեղծելն ու զարգացնելը.

գ) Հայաստանի արժույթի թողարկումը, դրամաշրջանառության կազմակերպումը և կարգավորումը.

դ) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կազմակերպումն ու կարգավորումը.

ե) արժեթղթերում ներդրողների պաշտպանության, շուկայում արժեթղթերի արդար գնագոյացման համակարգի ձևավորման ու պահպանման, արժեթղթերի արդար, թափանցիկ և վստահելի շուկայի կանոնակարգված և բնականոն գործունեության և զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.

զ) ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը։

Իր խնդիրներն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկը `

  • իրականացնում է կառավարության բանկային սպասարկումը.
  • հանդիսանում է կառավարության ֆինանսական գործակալն ու խորհրդատուն.
  • լիցենզավորում է բանկերը, օրենքով նախատեսված դեպքերում` նաև այլ անձանց, կազմակերպություններին ճանաչում է որպես ֆինանսական խումբ կարգավորում և վերահսկում է դրանց գործունեությունը.
  • որպես վերջին ատյանի վարկատու վարկեր է տրամադրում բանկերին.
  • կարգավորում և վերահսկում է վճարահաշվարկային համակարգի, այդ թվում՝ վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների, որոնք բանկ չեն, գործունեությունը.
  • տիրապետում, օգտագործում և տնօրինում է Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները.
  • իրականացնում է դրամավարկային և ֆինանսական համակարգի վիճակագրության հավաքագրումը, ամփոփումը և հրապարակումը.
  • իրականացնում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումը, համակարգումն ու վերլուծությունը, տեղեկությունների փոխանակումը և տրամադրումը ներպետական իրավասու մարմիններին և միջազգային կազմակերպություններին, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում՝ նաև այլ պետությունների իրավասու մարմիններին։

Եթե Կենտրոնական բանկի մյուս խնդիրները հակասում են իր հիմնական խնդրին, Կենտրոնական բանկն առաջնություն է տալիս հիմնական խնդրին և ղեկավարվում է դրա իրագործման անհրաժեշտությամբ։

Posted in Ճամփորդություններ

Ճամփորդություն Ոսկեվազ գինու գործարան

«Ոսկեվազի Գինու Գործարան»-ը գտնվում է Արագածոտն մարզի նույնանուն գյուղում: Զարմանահրաշ գեղեցկությամբ օժտված Հայաստանում ամենաբարձր լեռան` Արագածի  մերձակայքը կրում է իր մեջ հայկական քաղաքակրթության զարգացման նախկին ժամանակաշրջանների շերտերը: Գործարանից ընդհամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, Քասախի կիրճի եզրին, 5-7-րդ դարերում կառուցված «Բադալի Ժամ» եկեղեցու ավերակներն են: Մոտակայքում հայտնաբերվել են հողի մեջ թաղված կարասի մնացորդներ, որոնց մեջ գինի էին պահում: Գործարանը հիմնադրվել է դեռևս 1932 թվականին: Բոլոր ժամանակակից նորարարությունների հետ միասին, այն զգուշորեն պահպանել է իր վավերական տարրերի մեծ մասը, ներառյալ շենքերը:Այսօր գործարանի տարածքում  տարվում են բազմաթիվ շինարարական աշխատանքներ, որպեսզի ստեղծվի նոր, նմանը չունեցող յուրօրինակ զբոսաշրջային համալիր: Գործարանն  իր վերածնունդն ապրեց 2004 թվականին: Այսօր Ոսկեվազը ստեղծում է գինիներ, որոնք արտադրվում են ինչպես ժամանակակից գինեգործական մեթոդներով, այնպես էլ օգտագործելով հին ավանդական կարասները, որոնք ստեղծվել են դեռևս 19-րդ դարավերջին: Կարասը`գինու խմորման և հնեցման այս ավանդական գործիքը, Հայաստանում կիրառվում էր դեռևս հնում: Հնագույն կառասները հայտնաբերվել են Արենիում գտնված ամենահին գինու հնձանի մնացորդներում (մոտավոր 6100 տարեկան), ինչպես նաև ուրարտական Թեյշեբաինի միջնաբերդի ավերակներում են գտնվել կարասային գինու մառանները:   

Հասնելով գործարան մեզ դիմավորեց Ձիաննան, նա պատմեց մեզ գործարանի մասին, իսկ հետո շրջեցինք գործարանում, իրոք որ զարմանահրաշ վայր էր։ Որպես շնորհակալություն և նվեր ուսանողներով երգեցինք <<կաքավի գովքը>> երգը։ Վերջում համտեսեցինք սպիտակ գինի և հիանալի տրամադրությամբ վերադարձանք։

Posted in Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Ծաղկաձոր նախապատրաստական աշխատանք

Ծաղկաձոր (Կեչառիս, Ծաղկոցաձոր, մինչև 1947 թ.՝ Դարաչիչակ), քաղաք Հայաստանի Կոտայքի մարզում, (Կեչառիս, մինչև 1947-ը՝ Թեղենիսի արևելյան լանջին։ Կլիման մեղմ է, առողջարար։ Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1841 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 6 կմ հյուսիս-արևմուտք։ Նախկինում գյուղն ամառանոցավայր էր, ապա՝ ավան, 1958 թվականից՝ քաղաքատիպ ավան։ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի 1984 թվականի փետրվարի 16-ի հրամանագրով Ծաղկաձորը դասվել է քաղաքների կարգին։ Ծաղկաձորը լեռնակլիմայական առողջավայր է։ Այստեղ են գտնվում մարզական բազան, քաղաքից Թեղենիսի գագաթը տանող 6 կմ երկարությամբ ճոպանուղին, մանկական առողջարանը, հանգստյան տները և տուրիստական բազաները։ Քաղաքի մեջ է գտնվում Կեչառիս վանական համալիրը (XI-XV դարեր) իր Կաթողիկե (XV դար), Սուրբ Նշան եկեղեցի (XI դար) և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (1003 թ.) եկեղեցիներով, համալիրից 200 մ արևմուտք՝ Սուրբ Հարություն եկեղեցի (1228 թ.)։

Հնում կոչվել է Ծաղկոցաձոր, հետագայում՝ Ծաղկունյաց ձոր։ Միջնադարում հայտնի էր նաև Կեչառիս կամ Կեչառոյք անունով․ այդպես է կոչվել 11֊13-րդ դարերում կառուցված Կեչառիս վանքի անունով։ 15-րդ դարում վերանվանվել է Դարաչիչակ, որը Ծաղկունյաց ձոր անվան թուրքական թարգմանությունն է։ 1947 թվականին բնակավայրին վերադարձվել է իր պատմական անվանումը։

Ծաղկաձորի ճոպանուղի

Ծաղկաձորի ճոպանուղի, բազկաթոռային ճոպանուղի տուրիզմի և լեռնադահուկային սպորտի կենտրոն հանդիսացող ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում: Ճոպանուղին ընկած է Թեղենիս լեռան արևելյան լանջին՝ ծովի մակարդակից 1966-2819 մետր բարձրության վրա։

Ծաղկաձորում ճոպանուղին գործում է 1967 թվականից: 2004-2007 թվականներին շվեյցարական-իտալական Լայտներ («LEITNER») ընկերությունը ճոպանուղին ամբողջությամբ փոխարինել է նոր, ժամանակակից ճոպանուղիով՝ զինված լավագույն տեխնիկայով ու սարքավորումներով՝ ակտիվ և ապահով հանգիստ ապահովելով զբոսաշրջիկների և լեռնադահուկային սպորտի սիրահարների համար: Կառուցվել են ճոպանուղու 5 կայաններ և շուրջ 30 կմ երկարությամբ սահուղիներ։

Posted in Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Էջմիածին

Դեկտեմբերի 20-ին 1/1 և 1/3 կուրսի հետ գնացինք Էջմիածին։ Առավոտյան ընդհանուր պարապունքից հետո շարժվեցինք։ Մեզ ուղեկցում էին քոլեջի կազմակերպիչ ընկեր Մարիամը, պատվելի Թամարը, ընկեր Մարիամը և ընկեր Լիլիթը։ Սկզբում կանգ առանք Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մոտ, մտնելով եկեղեցի պատվելի Թամարը պատմեց վայրի մասին, ներսում տեսանք այն քարերը, որոնցով հալածել են Հռիփսիմյանց կույսերին։ Զբոսնելով և ծանոթանալով տարածքին շարունակեցինք մեր ճանապարհը, այցելեցինք Հովհաննես Հովհաննիսյանի տուն — թանգարան։ Թանգարանից հետո քայլեցինք Սուրբ տաճար։ Տաճարը վերակառուցվում էր այդ իսկ պատճառով չկարողացանք ներս մտնել, զբոսնելով տաճարի շրջակայքում տեսանք մի խումբ զբոսաշրջիկների։Շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Սուրբ Գայանե եկեղեցի։ Եկեղեցու ետևում տեսանք Րաֆֆու <<Խենթ>> — ը պատմվածքի գլխավոր հերոսի Վարդանի գերեզմանը, իսկ մի փոքր հեռու գտնվում էր Լուսինե Զաքարյանի գերեզմանը ։ Անգլերենի ուսուցիչը Լուսինե Զաքարյանի երգերից մի փոքր հատված երգեց։ Երկար զբոսնելուց հետո գնացինք հաց ուտելու։ Եղանակը տաք էր և արևոտ, վայելելով օրը զբոսնեցինք Էջմիածնի գեղեցիկ փողոցներով և լավ հիշողություններով վերադարձանք։ Շնորհակալություն նախագծի հեղինակներին ։

Posted in Ճամփորդություններ

Ամանորյա ճամփորդություն դեպի Էջմիածին նախապատրաստական աշխատանք

Վաղարշապատ (առավել հայտնի է Էջմիածին անվանումով), քաղաք Հայաստանի Արմավիրի մարզում։ Հայաստանի քաղաքներից մեծությամբ չորրորդն է։ Վաղարշապատում կա 5 եկեղեցի, որոնցից մեկը՝ Էջմիածնի Մայր Տաճարը, Հայաստանի գլխավոր եկեղեցին է և գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համալիրի մեջ, որը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է։Վաղարշապատն ունի գլխավոր ճանապարհ դեպի մայրաքաղաք Երևան։ Միացված է Երևանին գյուղերով։ Վաղարշապատից դեպի Երևան մայրուղին 15-16 կմ է։
Համաձայն Մովսես Խորենացու «Հայոց պատմության», մինչև Վաղարշապատ կոչվելը քաղաքը անվանվել է Վարդգեսավան, իսկ դրանից առաջ Արտիմեդ։
2-րդ դարի առաջին կեսին, ըստ Մովսես Խորենացու, Սանատրուկ Բ-ի որդի Վաղարշ Ա թագավորը Վարդգեսավանը պատում է պարսպով ու մեծ պատվարով, դարձնում թագավորանիստ քաղաք՝ վերանվանելով այն Վաղարշապատ կամ Նոր Քաղաք, Վաղարշ Ա Արշակունու ժամանակից (մ. թ. 191-211 թվականներ)։ Միջին դարերում, մասնավորապես միջնադարում Վաղարշապատը մերթընդմերթ կոչվել է նաև Էջմիածին, որը համանուն վանքի և ոչ ամբողջ բնակավայրի անունն է։
Հայաստանում քրիստոնեության պաշտոնական կրոն ճանաչվելուց հետո Վաղարշապատի դերը երկրի կյանքում առավել ևս մեծանում է, այն միաժամանակ դառնում է նաև հայոց հոգևոր կենտրոն։ Միջնաբերդում կառուցվում է Մայր տաճարը, իսկ Հոիփսիմյան կույսերի նահատակման վայրերում՝ նրանց նվիրված մատուռները։ 5-րդ դարի կեսերին՝ Մայր աթոոը Դվին փոխադրելուց հետո, փաստորեն մինչև 7-րդ դարը Վաղարշապատր կորցնում է իր երբեմնի նշանակաթյանը։ 7-րդ դարում պարսկա-բյուզանդական հակամարտությունների ոլորտում գտնվող Հայաստանում՝ ինքնավարության առկայության տասնամյակներին պայմաններ են ստեղծվում քաղաքի տնտեսության և մշակույթի վերելքի համար, քաղաքային կյանքը Վաղարշապատում կրկին աշխուժանում է 4-րդ դարում հիմնված մատուռների փոխարեն մեկը մյուսի ետևից կառուցվում են Հռիփսիմեի (618 թ.) ու Գայանեի (680 թ.) եկեղեցիները, վերանորոգվում է Մայր տաճարը։ Վաղարշապատից Արտաշատ տանող ճանապարհի մոտ կառուցվում են Զվարթնոց տաճարը (641-661) ու նրան կից կաթողիկոսական նստոցը։ 15-րդ դարում Վաղարշապատում վերահաստատվում է կաթողիկոսարանը։ 13-15-րդ դարերից Վաղարշապատը դարձավ հայոց հոգևոր կենտրոնը, իսկ տաճարը՝ անկախ կաթողիկոսական աթոռանիստի տեղափոխություններից, պահպանեց մայր տաճարի առաջնային նշանակությունը։ 1828 թվականին Էջմիածինը Արևելյան Հայաստանի կազմում վերջնականապես միացվում է Ռուսաստանին։ Ռուսական կառավարությունը, նախկին իշխանությունների նման, նույնպես ճանաչում են միաբանության իրավունքներն Էջմիածնի վրա։ Չնայած 19-րդ դարի կեսից Էջմիածինը դառնում է Երևանի նահանգի Էջմիածնի վիճակի կենտրոնը, այնուամենայնիվ, բուն քաղաքը կառավարում էին կաթողիկոսարանն ու միաբանությունը՝ սինոդի հետ մեկտեղ։ Խորհրդային իշխանության առաջին օրերից Էջմիածինը դադարում է վանքապատկան լինելուց և դառնում Վաղարշապատի գավառի կենտրոնը։ Այժմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Մայր Տաճարը Ամենայն Հայոց կաթողիկոսների նստավայրն է։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է, որը գտնվում է Հայաստանի Էջմիածին քաղաքում։ Այստեղ է գտնվում Էջմիածնի Մայր Տաճարը, որն ըստ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի, հիմնվել է Քրիստոսի իջման վայրում և կառուցվել Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ թագավորի կողմից 301-303 թվականներին։ Այն աշխարհասփյուռ հայության սրբազան ուխտատեղին է և Ամենայն Հայոց Կաթողիկոսության նստավայրը՝ Վեհարանը։ Եկեղեցու պատմությունն ամփոփող պատմական հուշարձանները, թանգարանները, գրադարանները և հենց Մայր Տաճարը ներկայացնում են հայոց բազմադարյան պատմությունը, գրականության և արվեստի բացառիկ արժեքները, հոգևոր մշակույթի գանձերը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պատասխանատվություն է կրում թե’ այստեղ ստեղծված և թե’ Եկեղեցուն նվիրաբերված մշակութային արժեքների պահպանության համար։
Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։ Ավանդության համաձայն, Հռիփսիմեն քրիստոնյա կույսերի հետ, խուսափելով Դիոկղետիանոս կայսեր (284-305) հալածանքներից, փախչում են Հայաստան և քրիստոնեություն քարոզում, որտեղ հայոց Տրդատ Գ Մեծ արքայի կողմից նույնպես հալածանքների են ենթարկվում և սպանվում իր հավատակից Սուրբ կույսերի հետ միասին։ Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր հանգստարան, վրան՝ քարաշեն չորս սյուներով ամպհովանի։ 5-րդ դարում այն ավերել են պարսիկները, Սահակ Պարթևը կառուցել է նորը։ Եկեղեցին հիմնադրվել է այդ վայրում 618 թվականին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից։ Հռիփսիմեի տաճարը պատկանում է միջնադարյան Հայաստանի եկեղեցական կառույցների առավել կատարելագործված տիպին (ձևավորվել է 6-րդ դարում)։ Ներքուստ խաչաձև է, որն ստեղծվել է գմբեթածածկ ծավալին կցված չորս խորաններով ու շրջանի 3/4 հատվածքի անկյունային խորշերով։
Շողակաթը եկեղեցի է Վաղարշապատի հյուսիսային կողմում, արքունի հնձանների տեղում՝ կառուցված՝ ըստ ավանդության, Հռիփսիմյանց կույսերից սուրբ Մարիանեի նահատակության վայրում, Աղամալ Սորոտեցի արքայազնի կողմից կաթողիկոս Նահապետ Ա Եդեսացի ժամանակներում։ Ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։ Շողակաթ միջնադարյան եկեղեցին գտնվում է Արմավիրի մարզում՝ Վաղարշապատում։ Ըստ ավանդության հիմնադրվել է այն տեղում, ուր Հռիփսիմյան քրիստոնյա նահատակների վրա «շող է կաթել»։ Այժմյան «գմբեթավոր դահլիճի» հորինվածքով եկեղեցին կառուցվել է 1694 թվականին։ Հատակագծի ձևերը և համաչափությունները բնորոշ են այդ տիպի վաղ միջնադարի կառույցներին, որը ենթադրել է տալիս, որ Շողակաթ եկեղեցին կառուցվել է 6-7-րդ դարերում, շինության հիմքերի վրա։ Ութանիստ թմբուկով գմբեթը ոչ թե կառույցի, այլ երկու զույգ որմնամույթով դահլիճի կենտրոնում է՝ նույնատիպ հնագույն եկեղեցիների նման։ Արևմուտքից կից է գավիթ-սրահը։
Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Էջմիածին քաղաքում՝ Մայր Տաճարից փոքր հեռավորության վրա։ Կառուցվել է 1767 թվականին Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք։ Վազգեն Ա կաթողիկոսի օրոք՝ 1986 թվականին, վերանորոգվել է եկեղեցին և կառուցվել է զանգակատունը։ Եկեղեցու արևելյան պատին՝ Ավագ խորանի ձախ կողմում, կա մի արձանագրություն՝ ըստ որի «Այս սուրբ եկեղեցին կառուցվեց և գյուղը անջատվեց Աթոռից նորա պարսպի կառուցման հետևանքով, Տեր Սիմեոն Սրբազան Կաթողիկոս Երևանցու ծախսերով և հրամանով՝ ի պատիվ Սուրբ Աստվածածնի, որի անունով կառուցվեց 1767 թվին»։

Զվարթնոցը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք՝ 643–652 թթ.։ Տաճարը Զվարթնոց է անվանել պատմիչ Սեբեոսը, այլ աղբյուրներում հիշատակվում է նաև Վաղարշապատի Սբ Գրիգոր, Առապարի Սբ Գրիգոր անուններով։
«Զվարթնոց» անվանումը հավանաբար առնչվում է նաև զվարթուն՝ հրեշտակ բառին։ Ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել հեթանոսական Տիր աստծու մեհյանը։ Ըստ Սեբեոսի՝ 301 թ. այստեղ են հանդիպել Հայոց Տրդատ Գ արքան և Գրիգոր Լուսավորիչը։ Տաճարի ավերման մասին պատմական աղբյուրներում տեղեկություն չկա (հավանաբար ավերվել է երկրաշարժից). հայտնի է, որ այն կանգուն է եղել մինչև 10-րդ դարը։ XX դարի սկզբին ավերակ տաճարը ծածկված էր հողով, պեղումներ կատարվել են 1901-1907 թթ.՝ Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ, 1904-ից՝ Թորոս Թորամանյանի գիտական ղեկավարությամբ։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան Զվարթնոցն այստեղ եղել են հեթանոսական և IV–V դարերի կառույցներ։ Հնագույնը 0,63 մ x 2,7 մ չափերի կոթողն է (գտնվում է Զվարթնոցի թանգարանում)՝ Ռուսա Բ-ի սեպագիր արձանագրությամբ։

Posted in Ճամփորդություններ

Դեպի Գյումրի

Նոյեմբերի 30-ին ընկեր Սամվելի և մի խումբ ուսանողների հետ այցելեցինք Գյումրի։Առավոտյան ժամը 08։00 շարժվեց գնացքը և Գյումրի հասանք 11։05։Ես առաջին անգամ էի գտնվում Գյումրիում և ինձ շատ դուր եկավ Գյումրին, իրոք, որ գեղեցիկ քաղաք է, ունի իր առանձնահատկությունները։Գյումրիում անձրևոտ եղանակ էր, բայց այն չխանգարեց, որպեսզի շրջենք քաղաքով։Երկար քայլելուց հետո որոշեցինք հաց ուտել և շարնակել զբոսանքը։Գնացինք 17-րդ դարում կառուցած Աստվածածին եկեղեցին։Մեծ տպավորություններ վերադարձանք Երևան, շնորհակալություն ընկեր Սամվելին, որ մեզ հնարավորություն տվեց տեսնելու Գյումրին և բացահայտել այն։

Posted in Ճամփորդություններ

Այց Երվանդ Քոչարի տուն-թանգարան

Հոկտեմբերի 30-ին այցելեցինք Երվանդ Քոչարի տուն-թանգարան։Թանգարանը բացվել է 1984 թ. հունիսի 22-ին՝ Երվանդ Քոչարի արվեստանոցի հիմքի վրա։ Աշխարհի միայն երկու թանգարանում կարելի է տեսնել Քոչարի տարածական նկարներից՝ Երվանդ Քոչարի և Փարիզի Ժ. Պոմպիդու կենտրոնում։ Երվանդ Քոչարի թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման և հանրահռչակման կարևոր կենտրոն է հանդիսանում: Թանգարանի շենքը գտնվում է բնակելի շենքի առաջին հարկում, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1946-1959 թթ., հետագայում թանգարանին ավելացվել է 3 սրահներ, որտեղ էլ ցուցադրված է արվեստագի «Թիֆլիսյան», «Փարիզյան», «Երևանյան» շրջանների ստեղծագործություններ՝ գրաֆիկական, գեղանկարչական աշխատանքներ, քանդակներ, սեղմումով գործեր, մոնումենտալ քանդակների պլանշետներ, մանրակերտեր, ինչպես նաև բացառիկ արժեքավոր փաստաթղթեր։

Թանգարանից հետո գնացինք կենտրոնական պոնչիկանոց, իսկ հետո բարձրացանք Կասկադ, մեզ հետ էր պատվելի Թամարը։Հետաքրքիր ժամանց անցկացնելուց հետո վերադարձանք տուն։Շնորհակալ եմ պատվելի Թամարին մեզ ուղեկցելու և հաճելի ժամանցի համար։

Posted in Ճամփորդություններ

Այց Բուժական գյուղ

Հոկտեմբերի 29-ին մի խումբ ուսանողների հետ այցելեցինք Բուժական գյուղ։Ճանապարհին մեզ ցույց տվեցին Րաֆֆու <<Խենթը>> պատմվածքի գլխավոր հերոս Վարդանի գերեզմանը։Ընկեր Լիլիթը պատմեց գյուղի անվան նշանակությունը, որն շատ հետաքրքիր էր։ Սովետական կարգերից առաջ Բաբաքշին (Բուժական) թուրքաբնակ էր։ Թուրքեր էին ապրում նաև նրա շրջակա գյուղերում, որոնց անուններն են միայն հիմա մնացել որպես Բուժականի հանդամասեր՝ Քյալաշքյանդ, Յուղաբլու, Սուսլի, Քիրաշլի, Ահմադխան և այլն։ Սա Նիգ գավառի ամենածաղկուն մասն էր՝ իր հռչակավոր վանքերով։ Բուժականից երկու-երեք կիլոմետր հյուսիս, լեռնալանջի անտառում մինչև հիմա էլ մնում է Թեղենյանց հազարամյա վանքը։ Պատերն ու գմբեթը կիսաքանդ են, բայց կանգուն մնացած սյուներն ու խոյակները ցույց են տալիս նրա վաղեմի փառքը։ Սկսեցինք բարձրանալ Թեղենյանց վանքը, հասնելով վանք նկարվեցինք, և ընկեր Լիլիթը մի հեքիաթ կարդաց, որը հենց այդ վայրի մասին էր։Մեզ հետ էին ընկեր Մարիամը, ընկեր Նելլին, ընկեր Լիլիթը և անտառապահը։Հաճելի օր անցկացնելուց հետո վերադարձանք Երևան։

Posted in Ճամփորդություններ

Այց մանկավաժական համալսարան

Հոկտեմբերի 28-ին այցելեցինք Հայաստանի պետական մանկավարժական համալսարան։Նախ մեզ ուղեկցեցին քիմիայի, կենսաբանության և աշխարհագրության ֆակուլտետներ և լաբարատորիաներում։Քիմիայի լաբարատորիայում քիմիայի դասախոսը կատարեց 2 փորձ։Կենսաբանության լաբարատորիայում մեզ պատմեցին բույսերի պահպանման մասին, իսկ հետո մենք մանրադիտակներով ուսումնասիրեցինք բույսերը։Իմ կարծիքով ամենահետաքրքիրը աշխարհագրության լսարաններ։Մենք ծանոթացանք սարքերի, նմուշների և դրանց օգտագործման ձևերին։Եղանք նաև համալսարանի թանգարանում և ընթերցասրահում։Թանգարանում ծանոթացանք համալսարանի պատմությանը։Վերջում մեր տպավորությունների մասին գրեցինք տպավորությունների գրքում։Մեզ նաև թույլ տվեցին օգտվել համալսարանի գրադարանից ինչը մեզ ուրախացրեց։