Posted in Մանկական գրականություն

Երևակայական պատմություններ

«Գազարի ծնունդը»


Մի անգամ հավաքվում են բանջարանոցի բնակիչները և որոշում, թե ինչ անակնկալ պատրաստեն գազարի համար, քանի որ շուտով գազարը կդառնա 5տարեկան։
Կարտոֆիլը առաջարկում է ավտոբուս նվիրեն, ելակը հագուստ է առաջարկում, նարինջը մկրատ, լոլիկն ու վարունգն էլ առաջարկում են գիրք։ Երկար ժամանակ է անցնում և որոշում են ավտոբուս նվիրեն։ Քանի որ գազարը նարնջագույն է, իսկ նրա պոչը կանաչ, ավտոբուսը նարնջագույն ու կանաչ է լինում։ Արդեն 1րոպե է մնացել, բոլորը հավաքվում են, անջատում են լույսերը դնում են գլխարկները, ելակ տատիի թոռ ելակները տորթն են բերում, կանաչին մոմերն է վառում, գազարը մտնում է ներս։

—Այս ուր եք կորել, որտեղ եք ինչու է լույսերը անջատված։
Միացնում է լույսը և `


— շնորհավոր, շնորհավոր,   շնորհավոր ամեն կողմից գոռում են։


Գազարը շփոթվում է, սկսում է ուրախությունից լաց լինել։ Բոլորը նրան գրկում են, իսկ կարտոֆիլը հանձնում է ավտոբուսի բանալիները։


—Գազար դու արդեն ունես քո երազած ավտոբուսը, մենք այն քեզ համար ենք պատրաստել։
—Այո գազար, բարով վայելես քո ավտոբուսը, միայն թե զգույշ կլինես ճանապարհներին, արագ չվարես, կոկիկ կպահես, — ասաց բիբարը։

—Բիբար վերջ տուր, հետո կխոսես եկեք ուրախանանք, վարունգ երաժշտություն միացրու, — խոսեց կարտոֆիլը։


Գազարը ուրախությունից թռչկոտում է, բոլորին համբուրում և ուրախանում։ Բոլորին առաջարկում է նստել ավտոբուսի մեջ և երթևեկել քաղաքով։

«Ոզնու սերը»
Անտառում ապրում էր ոզնին իր մայրիկի և հայրիկի հետ։ Նա շատ աշխույժ ոզնի էր ու բոլորին դուր էր գալիս իր չարաճճիությամբ ու հոգատարությամբ։ Ոզնին շատ է սիրում իրենց ծառի վրա ապրող սկյուռիկին, ուզում է ընկերանալ, բայց սկյուռիկը ասում է դու ունես ասեղներ և ինձ կվնասես։
Ոզնին շատ է տխրել այդ պատճառով և բոլորը անհանգստանում են նրա համար։
Մի անգամ երբ ոզնին նորից հետևում էր սկյուռիկին տեսավ, որ չար օձը ուզում է խայթել նրան։ Հասավ և իր ասեղներով փրկեց սկյուռիկին, իսկ սկյուռիկը ամաչելով իր արարքից ներողություն խնդրեց և  մտերմացավ Ոզնու հետ։ Շուտով ոզնու ծնունդն է, և սկյուռիկը ոզնու համար մի հագուստ կարեց, որպիսզի ոզնու փշերը չխանգարեն ընկերներ ունենալ։

Posted in Մանկական գրականություն

17/05/2022

Շարունակել պատմությունը։

Առավոտյան արևի շողերի հետ ցողիկը բացեց պսպղուն աչուկները։ Այնքան խաղաղ, այնքան տաք առավոտ էր բացվել։ Բայց հանկարծ ցողիկը գլորվեց և հայտնվեց ներքևում խաղացող երեխաներից մեկի ձեռքին։ Ցողիկը վախեցավ, շփոթվեց և քանի որ տղան փոքր էր և չէր վնասի իրեն սկսեց խոսել.

— ինչ սիրունիկ տղա ես, ու ինչ լավ է որ դու ինձ բռնեցիր, արի ընկերանանք ։

Տղան տրորեց աչքերը և զարմացած ասաց.

— Դու իրոք խոսում ես, ինչ զվարճալի է, ես Արմենն եմ, իսկ դու անուն ունե՞ս։

— Ի՞նչ է անունը։

— Անունը քեզ գտնելու համար է, լավ արի ես քեզ Կաթի կասեմ, գեղեցիկ է չէ՞։

—Այո, ինձ շատ է դուր գալիս։

Կաթին ու Արմենը ընկերանում են, Կաթին միշտ Արմենի հետ է, նրանք շատ լավ ընկերներ են դառնում։ Կաթին Արմենի հետ հաճախում է պարտեզ և միասին պատրաստվում են դպրոցին։ Կաթիի մասին բոլորը գիտեն, և ուրախ են որ Արմենը ունի Կաթիի նման ընկեր։

Մոծակի ու բզեզների ընկերությունը
Կար չկար մի մոծակ կար, շատ փոքր ու աշխույժ մոծակ էր, չարաճճին միշտ փախչում էր տնից և սկսում աշխարհով մեկ շրջել, մի անգամ էլ  Մոծակը փախչում է և հայտնվում Երևանում։ Հանկարծ Մոծակը տեսնում է որ 2 բզեզ իրար հետ կռվում են, փորձում է բաժանել նրանց։
— ինչ է պատահել, ինչու եք կռվում չէ որ դուք բզեզներ եք, պետք է միշտ խաղաք իրար հետ։
Բզեզները նայեցին իրար հետո մոծակին և ասացին.
— Դու էլ Դարձիր մեր ընկերը, դու շատ խելացի մոծակ ես։
Նրանք դարձան ընկերներ, և այլևս չկռվեցին ։

Posted in Մանկական գրականություն

21/04/2022

  1. Մանկական գրականության տեսակները։

2. Մանկական գրականության դերը երեխայի կյանքում։

1.Հանելուկներ, շուտասելուկներ, հեքիաթներ, առած-ասացվածքներ, (առակներ)։

2.Մանկական գիրքը կարևոր դեր ունի երեխայի կյանքում, քանի որ ընդլայնում է երեխայի մտահորիզոնը, նրան գիտելիքներ է տալիս, ձևավորում է աշխարհայացքը, հարստացնում է կենսափորձը, մշակում բնավորության դրական գծեր։Հարստացնում է երևակայությունը, մշակում է էսթետիկական ճաշակը, գեղեցիկի զգացումը։

Posted in Մանկական գրականություն

19/04/2022

1.Համացանցից գտե´ք ,,Մանկական գրականություն,, վերնագրով հոդվածներ և դուրս գրեք ձեզ հետաքրքրող հատվածները:


2.Քննարկեք ընկերների հետ ձեր առանձնացրած հատվածները:
Մանկական գրականությունը գեղարվեստական գրականության բարդագույն ժանրերից է, քանի որ ստեղծագործողը գործ ունի երեխայի հոգեբանության հետ: Մանկական գրականության գրքերը կարող են լինել չորս տեսակի ՝ դաստիարակչական , կենցաղային, ճանաչողական, գեղագիտական բնույթի:

Վաղ մանկական գրականությունը բաղկացած էր բանավոր պատմություններից, երգերից ու բանաստեղծություններից, որոնք օգտագործվում էին երեխաներին կրթելու, դաստիարակելու և զվարճացնելու նպատակով։ Միայն 18-րդ դարում, երբ «մանկություն» հասկացությունը սկսեց ձևավորվել որպես առանձին գաղափար, սկսվեց մանկական գրականության՝ որպես առանձին գրականության ճյուղ ձևավորումը, իր ուրույն բաժիններով, ակնկալիքներով և կանոններով։ Առաջին այդպիսի գրքերը ուսուցողական, խրատական և հասարակ այբբենարաններ էին, հաճախ զարդարված կենդանիների և բույսերի նկարազարդումներով, ինչպես նաև մարդակերպ տառերով։

Մանկական գիրքը ընդլայնում է երեխայի մտահորիզոնը, նրան գիտելիքներ է տալիս, ձևավորում է աշխարհայացք, հարստացնում է կենսափորձը, մշակում բնավորության դրական գծեր` ազնվություն, հայրենասիրություն, աշխատասիրություն և այլն: Մանկական գիրքը կոփում է երեխայի կամքը, հարստացնում երևակայությունը, այն մշակում է նաև էսթետիկական ճաշակ, գեղեցիկի զգացում։

Երեխայի համար ամեն ինչ նոր է, գեղեցիկ կամ սարսափելի, և այս բոլորը նրան երևակայության թռիչք է տալիս: Դրա համար էլ մեծահասակները, հատկապես մանկագիրները, ուսուցիչները ամեն ինչի մասի պատմելիս պետք է մտածեն, որ այդ խոսքը չոր ու ցամաք չլինի, այդ խոսքը պետք է լինի նուրբ, երբեմն ռոմանտիկ, մի խոսքով հետաքրքիր, որը հավասար է գեղարվեստականին:

Մանկական գրականության մյուս առանձնահատկությունը կրկնությունն է: Նյութի նախադասության բառաձևի մի քանի անգամ օգտագործելը մարդու հիշողության մեջ ավելի կայուն է դառձնում մտապատկերը, ուստի այդ ի նկատի է առնվում մանկական գրողների կողմից:

Մանկական գրականության մեջ ընդգրկված ստեղծագործությունները 2 կարգի են.

☑️Մանկական ֆոլկլոշ` նախատեսված է փոքրիկների համար, օրորոցային երկեր, խաղ երկեր, մաղթանքներ և այլն:

☑️Հեքիաթներ, առասպելներ, էպոս, առած ասացվածք, հանելուկներ և այլն:

Ժողովրդական երգը փոքրիկի էության մեջ է թափանցում մանկության ամենավաղ շրջանում: Դերևս օրորոցում երեխայի լսողությունը շթյում է մոր օրորոցայինը: Օրորները ժողովրդի հնագույն քնարական ստեղծագործություններից են, նրանց հիմքում ընկած են մանկան գովքը, բարեմաղթությունը:Մոր նպատակն է քնեցնել երեխային, դրա համար երբեմն նա օգտագործում է բնության երևույթներ: Երգի մեջ օգնության է կանչում գեղատեսիլ լուսնին, մեղմիկ հովիկին, հմայիչ հավքերին և այլն: Այս ամենը ունի ճանաչողական բնույթ: Մայրը ներբողելով զավակին` նրան ցանկանում է ամենայն բարիք, գեղեցիկ ապագա, առողջություն, քաջություն և նյութական ապահովություն։

Posted in Մանկական գրականություն

Երևակայական հեքիաթներ

Թելն ու կատուն
Կար մի կատու անունն Ալկո, ամբողջ օրը ուտում, ուտում ու թելի հետևից ընկնում։ Մի անգամ թելը բարկացավ և բղավեց.
-Այ դու Ալկո, չար տղա ինչ ես ուզում ինձանից, մի շուտ անցի քո տեղը։
-ես քեզ հետ խաղում եմ իսկ դու բղավում ես, հո դու անխելք չես։
-ի՞նչ դու ինձ ասացիր անխելք հիմա քեզ ցույց կտամ, և ամբողջ տնով մեկ վազում էին կատուն ու թելը։ Հանկարծ թելը վերջացավ ու կատուն սկսեց բարձր ձայնով ծիծաղել ու մլավել։ Թելը ավելի բարկացավ և սկսեց աջ ու ձախ գլորվել որպիսի նորից հավաքվի իսկ կատուն այդ ընթացքում զվարճանում էր, նայում  և ասում ձախ հիմա աջ ուղիղ և այդպես շարունակ մինչև որ թելը հավաքվեց և մի մեծ գնդակ դարձավ։ Թելը ընկավ կատվի հետևից և հանկարծ զգաց տատիկի տաք ձեռքերը, որոնք գրկել էին նրան։

Posted in Մանկական գրականություն

31/03/2022

Չտեսնված երկնակամարում ճախրող բառեր
Միայն ստեղծագործական երևակայության երկանդամությունից կարող է պատմվածք ծնվել: ՙՁի-շունն՚ ըստ էության ՙստեղծագործական երևակայության երկանդամություն՚ չէ: Դա ընդամենը կենդանիների մի տեսակի շրջանակներում պարզ զուգորդում է: Այս երկու չորքոտանիներին հիշատակելիս երևակայությունն անտարբեր է մնում:

Անհրաժեշտ է, որ երկու բառերին որոշակի տարածք բաժանի, այնպես որ մեկը բավականաչափ օտար լինի մյուսին, որպեսզի նրանց հարևանությունն ինչ-որ չափով անսովոր լինի: Միայն այդ դեպքում երևակայությունն ստիպված կլինի ակտիվանալու` ձգտելով նշված բառերի միջև մերձեցում գտնել: Ստեղծելու միասնական, տվյալ դեպքում ֆանտաստիկ մի ամբողջություն, որի մեջ երկու տարածին տարրերը կարողանան գոյակցել: Ահա թե ինչու է լավ, երբ ստեղծագործական երևակայության երկանդամությունը դիպվածով է որոշվում: Թող երկու բառերը ասեն երկու տարբեր երեխաներ, ընդ որում մեկը չիմանա, թե ինչ է ասել մյուսը: Կամ երեխան մատը դնում է իրարից հեռու դրված բառարանների էջերի վրա:

Ստեղծագործական երևակայության երկանդամության մեջ բառերն իրենց սովորական իմաստով չեն վերցվում: Նրանք ՙարտիմաստավորվում են՚, ՙտեղաշարժվում՚, դուրս են քաշվում ու ճախրում մինչ այդ չտեսնված երկնակամարում: Հետաքրքրաշարժ պատմության աշխարհ գալու նպաստավոր պայմաններն այդպիսիք են:

Վերցնենք երկու բառ` շուն և պահարան: Դրանք միացնելու պարզագույն ձևը հիմնականում հոլովների օգնությանը դիմելն է: Այդ կերպ մի քանի պատկերներ կստանանք. պահարանով շունը, շան պահարանը, պահարանի վրայի շունը, պահարանի միջի շունը և այլն: Կարող են ստեղծվել անմտություններ: Սակայն կարևորը գործընթացն է, որին երեխաները կատարելապես են տիրապետում և դրանից իսկական հաճույք են ստանում:

1․ Կարդացեք Ջանի Ռոդարիի ,,Երևակայության քերականության,, տրված հատվածը։
2․ Կազմեք բառային երկանդամներ և համառոտ շարադրեք ձեր միտքը

Posted in Մանկական գրականություն

29/03/2022

1.Նկարագրեք ,,դաստիարակության այնպիսի մի համակարգ, որն ստեղծագործական սաղմեր է ներարկում և զարգացնում,,:
2.Զրույց Ջանի Ռոդարիի տրված մտքերի շուրջ:


Ստեղծագործելը՝ որպես բանավոր խոսքի զարգացման միջոց: Բոլոր նրանց, ովքեր երեխաների ստեղծագործական էությանը հավատում են, նաև նրանց, ովքեր գիտեն, թե բառն ինչ փրկարար դեր կարող է ունենալ:

Երևակայությունն ինքը միտքն է

Հնարավո՜ր է դաստիարակության այնպիսի մի համակարգ, որն ստեղծագործական սաղմեր է ներարկում և զարգացնում: Ստեղծագործելը կուտակված փորձի սովորական շրջանակները մշտապես ջարդելն է: Ստեղծագործական մտածողությունն ակտիվ, պրպտող մտածողությունն է, որը խնդիրներ է տեսնում այնտեղ, որտեղ ուրիշները, կարծելով, թե ամեն ինչ իր միանշանակ պատասխանն ունի, չեն նկատում: Փոփոխվող իրադրության մեջ, այնտեղ, որտեղ ուրիշների աչքին վտանգներ են երևում, այն իրեն զգում է ինչպես ձուկը ջրում: Այն ի վիճակի է ինքնուրույն որոշումներ ընդունելու՝ առանց որևէ մեկից կախում ունենալու. հերքում է իր վզին փաթաթվողը, իրերի ու հասկացությունների հետ նորովի է աշխատում` ոչ մի կերպ չհամակերպվելով, թույլ չտալով իրեն խճճել: Ստեղծագործելը յուրօրինակ մտածելակերպն է: Այս բոլոր հատկություններն ստեղծագործական գործընթացում են դրսևորվում: Նույնիսկ երեխայի միջավայրի հիմնական առանձնահատկությունը փոխակերպվելու հատկությունը պետք է լինի, այլ կերպ ասած` դրանից օգտվողը պետք է հնարավորություն ունենա այն կրավորականորեն, եղածի պես չընկալելու, այլ ակտիվորեն, ստեղծագործաբար կերպարանափոխելու: Միջավայրը երեխայի նախաձեռնությամբ պիտի կենդանանա և հարստանա: Եվ ստեղծագործական գործընթացը միշտ ուրախ և խաղային է: Դյուին գրում է. ՙԵրևակայության առանձնահատուկ գործառույթն իրականությունն այնպիսին տեսնելն է, ինչպիսին այն սովորական ընկալման ժամանակ չի կարող երևալ: Երևակայության նպատակն այն բանը պարզորոշ տեսնելն է, ինչ մեզնից հեռու է, այն, ինչ հիմա բացակա է, այն, ինչ մթագնված է՚:

Բառին ազատ տիրապետելը` բոլորին

Ոչ նրա համար, որ բոլորը նկարիչներ դառնան, այլ որպեսզի ոչ ոք ստրուկ չլինի
Մեր խնդիրն է ստեղծագործելու նկատմամբ սեր առաջացնել ու պատմություններ հորինելու եղանակները բազմապատկելով՝ երեխաներին օգնել դուռը շրջանցելով պատուհանից իրականություն մտնելու: Իրականության մեջ կարելի է շքամուտքից մտնել, բայց կարելի է և օդանցքից ներս սողոսկել, որն անհամեմատ ավելի զվարճալի է: Դա առավել օգտակար է, քանզի առավել հետաքրքիր է:

Ներկայացված հնարները առաջին հերթին նրա համար են, որ դրանց միջոցով երեխաների խոսքային (և ոչ միայն խոսքային) հմտությունները զարգանան:

Ինչպե՞ս երեխային, երեխաներին օգնենք, որ ինքնուրույն հորինեն: Թե´ մեկ երեխան, թե ամբողջ խումբը կարող են պատմություն հորինել, այն բեմադրել կամ տիկնիկային ներկայացման հիմք դարձնել, որպես կոմիքս կամ կինոնկար զարգացնել, ձայնագրել ու ընկերներին ուղարկել: Այս գործի տեխնիկան մանկական ցանկացած խաղի հիմքում կարող է դրվել:

Posted in Մանկական գրականություն

11/03/2022

Հովհաննես Թումանյան. մանկական բանաստեղծություններ
Հովհաննես Թումանյան. հեքիաթներ
Հովհաննես Թումանյանի թարգմանած և փոխադրած հեքիաթներ

Անտառի տնակը (Գրիմմ Եղբայրներ)
Երեք արջի հեքիաթը (Լև Տոլստոյ)
Փոքրիկ ձկնորսը (ճապոնական)
Ոսկի քաղաքը (հնդկական)
Որոտ թագավորը
Լեզուն կտրած ծիտիկը (ճապոնական)
Աստղերից իջած կինը (հնդկական)
Մարդակերի աղջիկն ու խորհրդավոր վարպետը (իտալական)
Կախարդի տնակը (իռլանդական)
Գեղեցկուհի Վասիլիսան (ռուսական)
Անգին քարը (արաբական)
Լուսերեսն ու Վարդերեսը (Գրիմմ Եղբայրներ)
Սագարած աղջիկը (Գրիմմ Եղբայրներ)
Զարմանալի աշուղը (Գրիմմ Եղբայրներ)
Գորտը (Գրիմմ Եղբայրներ)
Հենզելն ու Գրետելը (Գրիմմ Եղբայրներ)
Կարմրիկը (Գրիմմ Եղբայրներ)
Մոխրոտը (Գրիմմ Եղբայրներ)
Ճերմակ օձը (Գրիմմ Եղրայրներ)
Կարմիր Ծաղիկը (ռուսական)
Աներևույթ թագավորությունը (գերմանական)

Posted in Մանկական գրականություն

Հովհաննես Թումանյան — մանկական բանաստեղծություններ

Աշուն

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից ,

Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

Մարտ

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.

Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,

Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

Շունը

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես,
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ.

Ու տունն այսպես
Պահում եմ ես։
Թե գա մեզ մոտ
Մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում,

Պոչըս շարժում։
Բայց թե մի գող,
Չար կամեցող
Ուզի թաքուն
Մտնի մեր տուն,―

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես.
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ու տունն այպես

Պահում եմ ես։

Գրիչ

Ի՞նչ կըլինի, ասա՛, գրիչ,
Ինձ էլ սիրես գոնե մի քիչ։
Ինչո՞ւ իմ մեծ քրոջ ձեռքին
Գրում ես միշտ վարժ ու կարգին.

Իսկ իմ ձեռքին խազմըզում ես
Սև ագռավի ճանկերի պես։
Ես քեզ վատ բան ի՞նչ եմ արել։
Ե՛կ, խնդրում եմ՝ ինձ համար էլ
Գրի էնպես արագ-արագ,

Էնպես ուղիղ, սիրուն, բարակ։
Գրիչը լուռ լըսում, լըսում,
Ճըռճըռում է ու խազմըզում,
Բայց այս անգամ արդեն կարծես,
Փոքրիկ ծտի ճանկերի պես։

Առաջին ձյուն

― Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի…

Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
― Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան

Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

Փիսոն

Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախավ Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին՝ ո՛չ։

Փիսոն գնաց գողեգող,
Փորը դատարկ, սիրտը դող,
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին։

Գրիչ, առաջին ձյուն, փիսիկի գանգատ, մարտը, աշունը, շունը

Posted in Մանկական գրականություն

01/03/2022

Գրե՛ք փոքրիկ պատմություն 3-4 տարեկանների համար: Կարևորելով.

1.երևակայությունը,
2.անսպասելիությունը,
3.բառապաշարը,
4.հետաքրքրությունները,
թեմայի մատչելիությունը:

Անատամների քաղաք

Կար չկար մի քաղաք կար։ Այդ քաղաքում կար շատ շոկոլադ, խրխրթան չիփսեր, պոպկորներ մի խոսքով այն ինչը վնասում է մեր ատամները։ Այդ քաղաքում բոլորը անատամ են լինում։ Մի անգամ շատ հեռու երկրից անատամների քաղաք է գալիս մի մարդ, շրջում է քաղաքում և ում տեսնում է ատամներ չունեն։ Շատ է շրջում, ուտում է շոկոլադե կոնֆետներ, հանդիպում է մի փոքր աղջկա և հարցնում.

— ինչու՞ դուք ատամներ չունեք։

-Աղջիկը նայում է, մտածում և ասում.

-մենք ամեն օր ուտում ենք կոնֆետներ, և դրանից մեր բոլորիս ատամները թափվել են։

Իսկ ինչ է ձեր քաղաքի անունը, ես եկել եմ շատ հեռու երկրից որպեսզի տեսնեմ այս ամենը։

Առաջ երբ մեր ատամները դեռ չէր թափվել Շոկոլադե քաղաք էր, հիմա մենք ասում ենք անատամների քաղաք։ Եվ այդպես էլ այդ քաղաքի անունը մնաց Անատամների քաղաք։

Խոսացող տիկնիկը

Նարեն 5տարեկան է։ Նա ունի մի տիկնիկ որը շատ է սիրում։ Ամեն օր գրկում է, սիրում և ասում.

-Իմ տիկնիկ նեղացրել եմ քեզ, խոսիր ինձ հետ։

Ամեն օր նա խնդրում էր, որ տիկնիկը խոսի։ Եվ մի օր երբ Նարեն պարտեզից վերադարձավ տուն հանկարծ տիկնիկը խոսեց.

-Նարե, ինչ է դու ինձ չես կարոտել ինչու ինձ չես գրկում, ինչ է պատահել։

-Նարեն ոգևորված էր իր նոր տիկնիկով, որը կարողանում էր երգել։

Posted in Մանկական գրականություն

24/02/2022

1․Հեքիաթի հետ ռոդարիական հնարքներ գործածեք:

Գոճին, որը սովորել էր թռչել

հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ

Մի անգամ Իկար անունով գոճին եկավ Կախարդական աղբյուրի մոտ եւ խնդրեց, որ նա կատարի իր ցանկությունը։ Գոճին վաղուց էր երազում թռչել սովորել։ Իզուր չէր, որ նրա անունը Իկար էր։

— Եթե շատ ես ուզում, կարող եմ այնպես անել, որ դու թռչես,— ասաց Կախարդական աղբյուրը։— Բայց դրա համար նախ քեզ պետք է դարձնել թռչուն։

— Ոչ, ես ուզում եմ գոճի մնալ։ Գոճի, որը նաեւ թռչել կարողանա,— ասաց Իկարը։

— Բայց գոճիները թռչել չեն կարող,— առարկեց Կախարդական աղբյուրը։

Իկարը շատ վշտացավ ու գնաց տուն։ Ճանապարհին նա մի բանի մասին էր միայն մտածում․ այնուամենայնիվ, ինչպես թռչել սովորել։

Հաջորդ օրը վաղ առավոտյան նա անտառ գնաց եւ յուրաքանչյուր թռչունից մեկական փետուր խնդրեց։ Իհարկե, նրան ոչ ոք չմերժեց։

— Երեւի ուզում ես թռչել սովորե՞լ,— հարցրեցին նրանք։

— Այո,— պատասխանեց Իկարը։

Նա բոլոր փետուրները կապեց իրար, ու հիանալի թեւեր ստացվեցին։ Հետո բարձրացավ ծովափնյա լեռան գագաթը։ Նրա ետեւից լեռան գագաթ բարձրացան կատուն ու մուկը, մի թռչուն եւ երկու ճագար, բզեզների մի մեծ խումբ եւ նույնիսկ մի խխունջ․ բոլորն էլ ուզում էին տեսնել, թե ինչ է լինելու։

Իկարը ամրացրեց թեւերը, թափահարեց ու դանդաղ սավառնեց դեպի վեր։ Այ թե երջանկություն էր։ Հանդիսականներն էլ շատ ուրախացան, իսկ ամենափոքրիկ բզեզիկը քիչ մնաց մեռներ հիացմունքից։

Իկարը բարձրացավ վեր, շատ վեր ու գրեթե հասավ Արեւին։

— Ես խիզախ գոճի եմ,— ինքն իրեն գովեց նա։— Իսկ Կախարդական աղբյուրն ասում էր, թե գոճիները չեն կարող թռչել։ Կարո՛ղ են։

Եվ հենց այդ պահին նա այնքան մոտեցավ արեւին, որ թոկերը, որոնցով կապել էր թեւերը, այրվեցին արեւի ջերմությունից։ Թեւերն ընկան ցած։ Թեւերից հետո էլ՝ գոճին։ Նա մի քանի անգամ գլուխկոնծի տվեց օդում եւ շրմփաց ծովի մեջ։

Խեղճ Իկարը ոտքից գլուխ թրջվեց, բայց լավն այն էր, որ կարողացավ լողալով բարեհաջող ափ հասնել։ Հետո վազեց տուն, մայրիկի մոտ։

— Մի վշտացիր, իմ փոքրիկ Իկար,— ասաց նրան մայրիկը,— Չէ՞ որ դու, այնուամենայնիվ, կարողացար Թ Ռ Չ Ե Լ։

Եվ մայրիկը նրան մուրաբա ու թխվածք տվեց։

Իսկ ընկերները հյուր եկան ու խմբով երգեցին․

Սիրելի Իկար, մեր փոքրիկ գոճի,
Եկել ենք այսօր ձեր տուն՝ խնջույքի․
Մենք պիտի պարենք ու պիտի երգենք,
Մենք պիտի պարենք ու պիտի երգենք,
Եվ թռչող գոճուն մեր գովքը անենք։

Հենց նույն օրը երեկոյան Իկարը այցելեց Կախարդական աղբյուրին։ Եվ նայելով խորը, շատ խորը ջրհորի մեջ, նայելով կլորակ ջրի հայելուն, ասաց․

— Դու իրավացի ես․ գոճիները թռչել չեն կարող։— Եվ այտի վրայով արցունքներ գլորվեցին։

— Գլուխդ բարձր պահիր,— ասաց Կախարդական աղբյուրը։— Համենայն դեպս, կեցցես դու։

Երևակայությունն ինքը միտքն է — երեխաները երևակայում են թե որտեղ է ապրում գոջին, փորձում են նրան ուրիշ անուն տալ, երևակայում են թե ինչպիսին է նա, ինչ կլիներ եթե աղբյուրը կատարեր գոջիի երազանքը։ Կարող են խոսել իրենց երազանքների մասին։

Երևակայությունը շատրվանի պես կժայթքի — ինչ կլիներ եթե գոջին ուրիշ բան երազեր, օրինակ կարողանար երգել, կամ մարդու նման քայլեր։

Պատմելու խաղը — երեխաները սկսում են պատմել հեքիաթը, ընթացքում փոփոխել, երևակայել ուրիշ հեքիաթի հերոսներին խառնել։

Լրացուցիչ կրթություն

Ընտրե՛ք Դոնալդ Բիսեթի հեքիաթներից մեկը։ Ի՞նչ ռոդարիական հնարքներ կարող եք գործածել։

Ցանկությունների ծառը

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին  նրա վրա, քամին թեթև  վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկությունցանկությունցանկությու՜ն պահիր»:

Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:

Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում  գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:

Մի օր նա կանգնեց Կախարդական ծառի տակ ու ասաց.
_Ուզում եմ, որ  մեր թաղում ապրող բոլոր  աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:

Հենց  նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:

Այնտեղ ցուրտ էր ու տխուր,  փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:

Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:

Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
_Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:

Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.

_Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:

Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:

Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:

Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
_Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ,  թող բոլորն ինձ  Ուիլիամ Քեդոգան Սմիթի  փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:

Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:

Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկությունցանկությունցանկությու՜ն պահիր»:

Երևակայությունն ինքը միտքն է — ծառի մեծ է թե փոքր, ինչու էր նա ցանկություններ ի կատար ածում։ Եթե ես հայտնվեի այդ ծառի տակ ինչպես կվարվեի։ Ինչ ցանկություն կցանկանայի կատարվեր։

Բառին ազատ տիրապետելը` բոլորին — սկսում են նկարագրել ծառը իրենց բառերով։

Երևակայությունը շատրվանի պես կժայթքի — խոսում են իրար հետ ցանկությունների, իրենց չարաճճիությունների մասին։

Posted in Մանկական գրականություն

22/02/2022

1.Հեքիաթի հետ ռոդարիական հնարքներ գործածեք:


Եղել է, չի եղել, մի վիշապ է եղել։ Անունը՝ Քոմոդո։

Նա կարողանում էր կրակ արտաշնչել, ուստի հարեւան բոլոր բնակիչները նրանից վախենում էին։ Լսելով Քոմոդոյի ոտնաձայները, բոլորն էլ փախչում ու թաքնվում էին։

Իսկ ոտնաձայները լսելը այնքան էլ մեծ բան չէր, որովհետեւ Քոմոդոն միաժամանակ երեք զույգ կոշիկ էր հագնում (չէ՞ որ վիշապները վեց ոտք ունեն) եւ այդ վեց կոշիկները միաժամանակ, իսկ յուրաքանչյուր կոշիկն էլ առանձին՝ սոսկալի ճռճռում էին։

Բայց մի անգամ Քոմոդոն հանդիպեց Սյուզի անունով աղջկան, որը վիշապից բնավ չվախեցավ։

— Ինչո՞ւ ես կրակ արտաշնչում,— հարցրեց աղջիկը։— Դու այդ կրակով բոլորին վախեցնում ես։

— Հըմ,— պատասխանեց վիշապը,— ես… հըմ… ես չգիտեմ, թե ինչու… Այդ մասին երբեք չեմ մտածել։ Հիմա ես ի՞նչ անեմ… այլեւս չվախեցնե՞մ։

— Իհարկե, մի վախեցրու,— ասաց Սյուզին։

— Լավ, չեմ վախեցնի,— ասաց Քոմոդոն։

Նրանք հրաժեշտ տվեցին իրար, եւ Սյուզին տուն գնաց։ Արդեն մութն ընկել էր, բայց լապտերավառ Չարլին, չգիտես ինչու, լապտերները չէր վառում, եւ անցորդներն էլ մթան մեջ չգիտեին, թե ուր են գնում։

Պարզվեց, որ Չարլին այդ օրը նույնիսկ անկողնուց վեր չէր կացել։ Նախորդ օրը երեկոյան նա շատ էր հոգնել ու չէր հասցրել ինչպես հարկն է հանգստանալ։ Նա խորը քուն էր մտել ու երազում բուտերբրոդ էր ուտում։

Իսկ քաղաքապետ սըր Ուիլյամը շատ բարկացավ։ Նա չգիտեր, թե ինչպես պետք է վառել փողոցների լապտերները։

Եվ հանկարծ Սյուզին մի հիանալի միտք հղացավ։ Ետ վազեց դեպի Քոմոդոյի քարանձավը եւ վիշապին քաղաք առաջնորդեց։ Նրանք երկուսով շրջեցին բոլոր փողոցներում․ վիշապը կրակ արտաշնչեց ու հերթով վառեց բոլոր լապտերները։

Քաղաքի բնակիչները շատ ուրախացան։ Այդ օրից ի վեր նրանք դադարեցին վիշապից վախենալուց։ Եվ ամեն տարի, երբ լապտերավառ Չարլին արձակուրդ էր գնում, նրանք Քոմոդոյին կանչում էին, որպեսզի վառի քաղաքի փողոցների լապտերները։

Երևակայությունն ինքը միտքն է — երևակայենք թե ինչ ձև էր վիշապը, ինչու աղջիկը չէր վախենում, քաղաքը ինչպիսին էր մեծ էր թե փոքր ովքեր էին ապրում քաղաքում և այլն։

Բառին ազատ տիրապետելը` բոլորին — բառերը փոփոխենք, Հորինենք բառեր և գործածենք հեքիաթում։

Երևակայությունը շատրվանի պես կժայթքի — հորինում ենք փոխում հեքիաթը երևակայում, փորձում այլ վերջաբան մտածել։

Վրիպակից՝ պատմություն — բառեր որոնք դժվարությամբ կարտաբերեն, այդ բառերից կհորինենք պատմություն։

Պատմելու խաղը — սկսում ենք Հորինել և պատմել մեր ընկերներին, զվարճալի և հետաքրքիր պատմություն կդառնա։

Ծանոթ, որն անծանոթ կեղևի տակ է թաքնված— հորինում ենք հանելուկներ։ Օրինակ `

Նրա թևերն են հսկա,

Թռչում է նա շատ հաճախ,

Բառեր թե նա հանկարծ ասի

Կրակ կտա աշխարհին։

«վիշապ»