Posted in Մասնագիտական ստուգատես

Հոգեբանությունն ու արվեստը կողք-կողքի — սեմինար

Սեմինարը վարեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ֊պարտեզի ծնող, հոգեբան, արտ-թերապիայի մասնագետ՝ Դիանա Գալստյանը։

Արտ թերապիան ժամանակակից ճյուղ է՝ հիմնված ստեղծագործական ինքնաարտահայտման սկզբունքի վրա։ Այն մի կողմից հոգեբանության, իսկ մյուս կողմից արվեստի հիմքի վրա ձևավորված զարգացող ուղղություն է, որն իր լայն կիրառությունն է գտել ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների հետ հոգեթերապևտիկ, հոգեշտկող և ինքնաճանաչմանն ուղղված աշխատանքներում։ Արտթերապիայի գլխավոր նպատակը արվեստի միջոցով ինքնահաստատումն ու ինքնաբացահայտումն է։

Հիանալի ինչպես նաև ուսումնալից օր էր։ Ինձ շատ դուր եկավ և հետագայում ցանկանում եմ ունենալ այս մասնագիտությունը։

Posted in Հունվարյան ստուգատես, լանդշաֆտագիտություն

Արևի ազիմուտ։ Արևի ազիմուտի որոշում։ Ինչպես չմոլորվել անտառում։

Արևի ազիմուտ նշանակում է այն անկյունը որը կազմված է դեպի արև ուղղության և դեպի հարավ ուղղության միջև։

Բանաձև ` A = (t-1) * 15-180

Բևեռային աստղի որոնում։

Բևեռային աստղը ցույց է տալիս հյուսիսը, այն գտնվում է Հյուսիսային բևեռում։

Առաջադրանք հաշվել ժամը 10։00-ի ազիմուտը։

A =(10-1) * 15-180 = 45

Posted in Հունվարյան ստուգատես

Տեխնածին աղետներ

Օգտվել եմ Էմանուել Ագջոյանի բլոգից։

Տեխնածին բնույթի վթարներ ու աղետներ։ Վթարն արդյունաբերական օբյեկտում կամ տրանսպորտում տեղի ունեցող վտանգավոր պատահար է, որը մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնալիք է ստեղծում, հանգեցնում է արտադրական շենքերի ու կառույցների ավերման, սարքավորումների, մեխանիզմների, տրանսպորտային միջոցների, հումքի ու պատրաստի արտադրանքի վնասման կամ ոչնչացման, արտադրական գործընթացի խախտման և շրջակա միջավայրի բնական վիճակի վատթարացման։ Աղետը ողբերգական հետևանքներով իրադարձություն է, մարդկային զոհերով մեծ վթար։Վթարի և աղետի միջև կտրուկ և խիստ ընդգծված սահման գոյություն չունի։ Գլխավոր չափանիշներն են՝ վնասի մասշտաբն և մարդկային զոհերի առկայությունը։ Օրինակ, եթե երկու-երեք մեքենայի բախման ժամանակ կան վնասվածքներ, թեև տուժել են մարդիկ, ապա դա վթար է, եթե պատահարի վայրում զոհեր կան՝ ավտոմոբիլային աղետ է։ Վթարներն ու աղետները կարող են նյութական վնասի և բնակչության շրջանում կորուստների ծանրությանը համապատասխանող արտակարգ իրավիճակների աղբյուր ծառայել։Ծանոթանանք դրանցից  հիմնականներին։ 

Ճառագայթային (ռադիացիոն) աղետներ: Ճառագայթային վթարներն ու աղետները կարող են տեղի ունենալ ճառագայթային վտանգավոր օբյեկտներում։ Ճառագայթային վտանգավոր օբյեկտ ասելով հասկացվում է ցանկացած այն օբյեկտը, այդ թվում միջուկային ռեակտորը, գործարանը, որն օգտագործում է միջուկային վառելիք կամ վերամշակում միջուկային նյութ, ինչպես նաև միջուկային նյութի պահպանման տեղը և միջուկային նյութ փոխադրող տրանսպորտային միջոցը կամ իոնացնող ճառագայթային աղբյուրը, որոնցում վթարների ժամանակ կարող է տեղի ունենալ մարդկանց, գյուղատնտեսական կենդանիների, ինչպես նաև շրջակա բնական միջավայրի ճառագայթահարում կամ ճառագայթային աղտոտում։Ճառագայթային վտանգավոր օբյեկտներում վթարները կարող են ուղեկցվել գազաաէրոզոլային ամպի ելքով, որը տարածվում է քամու ուղղությամբ։ Ռադիոակտիվ նյութերն ամպից նստելով տեղանքի վրա՝ աղտոտում են այն։ Ընդ որում՝ ամպի տարածման գոտում հայտնված բնակչությունը ենթարկվում է ներքին ու արտաքին ռադիոակտիվ ճառագայթահարման։ Արտաքին ճառագայթահարումը բնութագրվում է մարդու վրա արտաքին իոնացնող ճառագայթման ներգործությամբ։Ներքին ճառագայթահարումը օրգանիզմի վրա ռադիոակտիվ նյութերի իոնացնող ճառագայթումն է, որոնք օրգանիզմի ներսն են թափանցում օդի, սննդի, ջրի և այլնի հետ։ Միջուկային էներգետիկայի օբյեկտներում ռադիոակտիվ աղտոտումն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնցից հիմնականներն են՝ ռադիոակտիվ արգասիքների մանրացվածությունը (դիսպերսայնությունը), ռադիոակտիվ ամպի ոչ մեծ բարձրությունը, հաճախ ռադիոակտիվ արտանետման զգալի տևողությունը, որը քամու ուղղությունը փոխվելիս ստեղծում է շառավղային ռադիոաղտոտման սպառնալիք՝ վթարի աղբյուրին հարող ամբողջ տեղանքում։ Ընդ որում, տեղանքի աղտոտումը, որպես կանոն, ունի բարդ բնույթ և այն վթարի ընթացքում դժվար է կանխատեսել։ Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային (ռադիացիոն) վտանգավոր օբյեկտ է ատոմային էլեկտրակայանը։

Հայաստանին սպառնացող տեխնածին աղետ `

Դարափուլ(քարաթափում)

Լեռների և ձորերի զառիվայր ու զառիթափ լանջերից խոշոր, հաճախ հսկայական չափերի ապարազանգվածների պոկումն ու փլուզումը, որն առաջանում է գլխավորապես լեռնային ապարների հողմահարության ընթացքների և մակերևութային ու ստորգետնյա ջրերի ներգործությունից դրանց կապակցվածության թուլացման հետևանքով։

Posted in Հունվարյան ստուգատես

Հրաբուխներ և երկրաշարժեր

Հրաբուխ: Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարներն այնտեղ խիստ տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցած մեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի։ Մագման երկրի խորքից մեծ ուժով ճնշում է գործադրում երկրակեղևի վրա և, համեմատաբար անկայուն տեղամասերում ճեղքելով այն, արտահոսում է մակերևույթ։ Դուրս ժայթքած մագման սառչում է, գազազրկվում և վերածվում լավայի։Եթե հրաբխալեռը նախքան ժայթքելը պատված է լինում ձյունով ու սառույցով, ապա շիկացած լավան հալեցնում է դրանք և ջուրը խառնվելով մոխրին, առաջացնում է հզոր ցեխահոսքեր, որոնք մեծ արագությամբ տարածվում են լանջն ի վար։79 թ. Վեզուվ հրաբխի ժայթքման հետևանքով կործանվել են հին հռոմեական երեք քաղաքներ՝ Պոմպեյը, Հերկուլյանումը և Ստաբիանը, ինչպես նաև բազմաթիվ գյուղեր։1883 թ. Ինդոնեզիայում Կրակատաու հրաբխի ժայթքման հետևանքով կղզին հանկարծ պայթել է, նրա մեծ մասը վերածվել է քարաբեկորների ու փոշու։ Գազափոշու ամպերը հասել են 80 մ բարձրության։ Հրաբխի հետևանքով զոհվել է 36 հազար մարդ։Կոլումբիայում 1985 թ. ժայթքման հետևանքով ցեխահոսքը հաշված րոպեներում ոչնչացրել է մի քանի բնակավայրեր, զոհվել է ավելի քան 25 հազար մարդ։

Գործող հրաբուխներ: Մշտական կամ պարբերական ակտիվության հրաբուխները կոչվում են գործող հրաբուխներ ։  Այժմ  երկրի  վրա  կա  ավելի  քան  1300  գործող  հրաբուխ։  Դրանց թվին են պատկանում երկրագնդի խոշորագույն և հատկապես ահարկու  Կյուչևսակայա Սոպկան`Կամչատկայում, Վեզուվը` Իտալիայում, Հերկլան`Իսլանդիայում, Ֆուձիյաման` Ճապոնիայում, Կրակատաուն` Ինդոնեզիայում, Օրիսաբան` Մեքսիկայում և այլն:  Գործող հրաբուխներ կան ոչ միայն երկրի մակերևույթին, այլև օվկիանոսների ու ծովերի հատակին։ Դրանց ժայթքման ժամանակ օվկիանոսի ջրերը հրաբխի խառնարանի վրա սկսում է ալեկոծվել, եռալ ու փրփրել։ Ստորջրյա ժայթքումից առաջացած նյութերը կուտակվելով դուրս են գալիս ջրի մակերևույթ և գոյացնում կղզիներ օրինակ՝ Կուրիլյան և  Հավայան կղզիները Խաղաղ  օվկիանոսում:
Երկրաշարժ: Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում:  Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի. Բնական երկրաշարժեր և տեխնածին երկրաշարժեր: Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանվորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կարստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։ Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են պատճառ հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի.կանխատեսելի երկրաշարժեր և անկանխատեսելի երկրաշարժեր: Ընդհանրապես երկրաշարժերի կանխատեսում ասելով պետք է նկատի ունենալ նրա տեղի, ուժգնության և ժամանակի հավանականային բնութագրերը։ Կանխատեսելի համարվում են այն երկրաշարժերը, որոնք իրենց «ստեղծման» փուլում թույլ են տալիս գրանցել տարատեսակ նախանշաններ։ Երկրաշարժերի նախանշաններից են համարվում՝ ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունները, երկրամագնիսական դաշտի փոփոխությունները,  ռադոն գազի անոմալ փոփոխությունները և այլն։  Անկանխատեսելի են համարվում առանց որևէ նախանշանների գրանցվող երկրաշարժերը։

Posted in Հունվարյան ստուգատես

Հունվարյան հաշվետվություն

Բարև ձեզ, ես Ֆլորա Աճեմյանն եմ, <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի քոլեջի 2-րդ կուրսի ուսանող։ Սովորում եմ նախադպրոցական կրթություն բաժնում։ Քանի որ Կրթահամալիրում հունվար ամիսը ստուգարքային է մասնակցել եմ մասնագիտական նախագծերին։

Տիար Բլեյանի ծննդյան տոնի առթիվ ամեն ուսանող 5 եկեղեցիներ պետք է ներկայացնեին։ Նախագծի համակարգող՝ Թամար Ղահրամանյան։

Իմ ներկայացրած 5 եկեղեցիներն են ՝

Սուրբ Մարիամ Աստվածածին

Սուրբ Երրորդություն եկեղեցի

Սուրբ Սարգիս եկեղեցի

Սուրբ Հովհաննես մատուռ

Սուրբ Նահատակաց եկեղեցի

Այս կիսամյակում հոգեբանության դասերին քոլեջի նախակրթարաններում անցկացրել ենք տարբեր խաղեր, ձեռք բերելով երեխաների հետ շփվելու փորձ։

Հասմիկ Ուզունյանի նախագծի շրջանակներում միջին դպրոցի 7-6 ջոկատի հետ պատրաստել ենք պանիր, գազարի և դդմի չիր։

Քրիստինե Սահակյանցի հետ նախակրթարանում անցկացրել ենք սովորող — սովորեցնող նախագիծ ՝ ատամների խնամք, ձեռքերի լվացում։

Նելլի Գեղամյանի հետ պատրաստել ենք դոշաբ, ձեռներեցության դասաժամին խաղացել ենք մինի շուկա փորձելով վաճառել մեզ մոտ եղած ապրանքը։

Մարիամ Քալանթարյանի ձմեռային խաղեր նախագծի շրջանակներում մասնակցել եմ Հասմիկ Քերոբյանի խաղին։

Հակոբյան Միլենայի և Ղազարյան Անգելինայի հետ կազմել ենք հարցաթերթիկ <<Պատերազմից առաջ և հետո>> որին մասնակցել են 116 մարդ։

Մարինե Մկրտչյանի հետ նախակրթարանում անցկացրել ենք <<Ընկուզախաղեր>> նախագիծը։

Սովորող սովորեցնող նախագծի շրջանակներում Թերեզա Թումանյանի հետ սովորեցրել ենք կավով աշխատել միջին դպրոցի աշակերտներին։

Այս տարի չեմ մասնակցել ճամփորդությունների թագավարակի պատճառով։

Posted in Մասնագիտական ստուգատես

Սովորող սովորեցնող նախագիծ — աշխատում ենք կավով

Այսօր հունվարի 21-ին, միջին դպրոցի երեխաների հետ սովորող սովորեցնող նախագծի շրջանակներում գործ ունեցանք կավի հետ։ Երեխաները շատ արագ սովորեցին, պատրաստեցին տարբեր պատկերներ։

Posted in Հունվարյան ստուգատես

Դդմի և գազարի չիր

Դդումը մաքրել, ձևավոր  կտրատել, շարել խոր ամանի մեջ,  1 կգ. դդումի վրա շաղ տալ 400 գրամ շաքարավազ և թողնել 24 ժամ՝ ջուրը դուրս տալու համար: Հաջորդ օրը ջրից հանելդդումի հատիկները, հեղուկին ավելացնել ևս 400 գրամ շաքարավազ, դնել կրակին և օշարակպատրաստել,  այնուհետև ավելացնել հատիկները: Եփել այնքան, մինչև հատիկներըթափանցիկ դառնան: Սառչելուց հետո հատիկները հանել օշարակից, շարել ջեռոցի թավայիմեջ  և դնել 180 աստիճան ջերմությամբ ջեռոցը: Այդ ընթացքում ջեռոցի դուռը բաց թողնել, 30-40 րոպե ջեռոցում պահելուց հետո հանել, և դդումի չիրը պատրաստ է:

Գազարի Չիր

Պատրաստման եղանակ՝

5 կգ գազարը դնում ենք կաթսայի մեջ ավելացնում ենք

4 բաժակ ջուր

5 կգ շաքարավազ

1 թեյի գդալ կիտրոնի աղ

Եվ եփել

Posted in Մասնագիտական ստուգատես

Նախագիծ — ընկուզախաղ

Նախագիծը իրականացվում է 2-5 տարեկանների հետ։

Օրը — հունվարի 13 — ժամը 12։00 — 13։00

Աշխատանքի նպատակը ~ Երեխաներին ծանոթացնել ազգային խաղերի հետ,սեր արթնացնել դեպի ազգային մշակույթ։
Խնդիր ~ Երեխաներին մասնակից դարձնել խմբակային խաղերին։

Քայլեր ~ 1.Երեխաների հետ զրուցել ազգային խաղերի թեմայով
2.Երեխաները նստում են սեղանի շուրջ (կարող են բաժանվել 2 կամ ավելի խմբերի)
3.Ընկույզներ ենք բաժանում երեխաներին։
4.Բարձրաձայնելով մեկը մյուսի անունը անկանոն գլորում են միմյանց։
Արդյունքը ~ Երեխաները ակտիվ մասնակցեցին խաղին ։ Ծանոթացան ընկուզախաղերից մեկի հետ։
Մասնակիցներ ՝ Մխիթար սեբաստացի կրթահամալիր քոլեջի նախադպրոցական խմբի 2/1 կուրսի ուսանողներ։

Posted in Հունվարյան ստուգատես, անատոմիա

Պանրի արտադրություն

Բարև սիրելի ընթերցող։ Ես <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի քոլեջի ուսանող եմ։ Քանի որ կրթահամալիրում հունվար ամիսը ճամբարային է մենք մեր <<ընտանեկան դպրոցում>>  պատրաստում ենք պանիր: Համագործակցելու ենք միջին դպրոցի 7-6 ջոկատի հետ <<սովորող սովորեցնող >> նախագծի շրջանակներում։ Այժմ ուսումնասիրում եմ տեսանյութեր, և գտել եմ հարմար և օգտակար մի տեսանյութ, որից էլ կօգտվեմ, այժմ կարող եք դիտել այստեղ թե ինչպես պետք է ստանանք պանիր։

Պանիր ստանալու համար հարկավոր է `

2 լիտր կաթ

10 հատ ձու

300 գրամ թթվասեր

Պատրաստման եղանակը `

Հարել ձուն, ավելացնել թթվասերը, լցնել կաթի մեջ, դնել մարմանդ կրակի վրա։ Հենց սկսի եռալը ավելացնել 2 բաժակ սպիտակ քացախ։ Կրակն անջատել և թողնել 5 րոպե, հետո քամիչով անցկացնել, լավ քամել, վրան դնել ծանր ինչ որ առարկա և թողնել 30- 40 րոպե, և ահա մեր պանիրը պատրաստ է։

Ինչպես ստանալ պանիր