Սեբաստացու օրերին ծանոթ եմ դեռ անցած տարվանից։ Նոյեմբեր ամսին մասնակցել եմ այս նախագծերին ՝
Մխիթար Սեբաստացու կյանքը և գործունեություն
Հայաստանը Սեբաստացիների աչքերով
Սեբաստացու օրերին ծանոթ եմ դեռ անցած տարվանից։ Նոյեմբեր ամսին մասնակցել եմ այս նախագծերին ՝
Մխիթար Սեբաստացու կյանքը և գործունեություն
Հայաստանը Սեբաստացիների աչքերով
Սրբոց Նահատակաց եկեղեցի, հայ կաթողիկե աթոռանիստ եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ՝ Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և կենցաղի թանգարանի հարևանությամբ։
Եկեղեցին «Սրբոց Նահատակաց» անվանումը կրում է ի նշան Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի։
Գյումրիում Հայ Կաթողիկե Աթոռանիստ եկեղեցի կառուցելու գաղափարը և առաջին քայլերն իրականացրել է Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջին առաջնորդ երջանկահիշատակ Ներսես արքեպիսկոպոս Տեր-Ներսիսյանը։ Նախապատրաստական գործողությունները շարունակել է երկրորդ առաջնորդ Գ.Տ. Նշան արքեպիսկոպոս Կարաքեհէյանը, շինարարական աշխատանքներն սկսվել են Առաքելական պատվիրակ նշանակված, Հ. Վահան ծ. վարդապետ Օհանյանի օրոք 2010 թվականից՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ՀՀ կառավարության աջակցությամբ։ Եկեղեցու շինարարական աշխատանքները շարունակել և ավարտին է հասցրել 2011 թվականից թեմի առաջնորդի պաշտոնը ստանձնած Գ.Տ. Ռաֆաել արքեպիսկոպոս Մինասյանը, ում որոշմամբ էլ՝ որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ, ի նշան նահատակների անմար հիշատակի, եկեղեցին կրում է Սրբոց Նահատակաց անվանումը։
Սրբոց Նահատակաց եկեղեցու կառուցմանն աջակցել են Վատիկանի Սուրբ Աթոռը, Արևելյան Եկեղեցիների ժողովը, Իտալիայի Եպիսկոպոսների խորհուրդը, ԱՄՆ Կաթողիկե Եպիսկոպոսների խորհուրդը, Ռենովաբիս կազմակերպությունը, Կիրխե Ին Նոթը, Կաթողիկե Եկեղեցու Քյոլնի թեմը, «Աշխատանք Արևելքում» ասոցիացիան, Հռոմի քահանայապետական Լևոնյան վարժարանը, Սուրբ Վլաս եկեղեցին, Կապորալե ընտանիքը Իտալիայից։
Եկեղեցու բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ պաշտոնատար անձինք, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդոսի անդամ եպիսկոպոսներ, եկեղեցու կառուցման բարերարները, աշխարհիկ հյուրեր։ Արարողությունը կատարվել է Վատիկանի Արևելյան եկեղեցիների նախագահ Վսեմաշուք Կարդինալ Լեոնարդո Սանդրիի և Հայ Կաթողիկե Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանի համանախագահությամբ։
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Սրբոց Նահատակաց եկեղեցու բակում տեղադրվել է նահատակների հիշատակը հավերժացնող խաչքար։
Եկեղեցու ճարտարապետն է Հակոբ Ջիվանյանը, պղնձաձույլ զանգերը պատրաստել է քանդակագործ Արտուշ Պապոյանը: Եկեղեցին ունի զանգակատուն, ավանդատուն ներքնահարկ, բակ։
Սուրբ Հովհաննես մատուռ, (Ղալթախչու Սուրբ Հովհաննես), Հայ առաքելական եկեղեցու մատուռ Հայաստանի Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի մոտակայքում, Փամբակի լեռնաշղթայի Սրբի լեռան դժվարամատչելի բարձունքի վրա։ Ղալթախչին՝ այժմ Հարթագյուղ, ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում։
Անցյալ դարերի ընթացքում Ալեքսանդրապոլի գավառում շատ տարածված էր մասնագիտությունների, արհեստի և զբաղմունքի նաև թուրքերեն անվանումները և արևմտահայ բարբառներում ինտենսիվ գործածումը։ Թամբի փայտե կմախքը պատրաստողը կոչվել է ղալթախչի։
Վերոնշյալ գյուղը հիմնադրված բնակեցված է՝ Ռշտունիքից, Մուշից, Բասենից, Էրզրումից, Ալաշկերտից, Վանից, Կարսից եկած արևմտահայերով։ Սակայն բնակավայրը ունի հազարամյակների պատմություն՝ սկսած Ք.ա 4-րդ հազարամյակից։
Ծովի մակերևույթից ունի 1730 մ բարձրություն։ Ուխտավայրը «Ղալթախչու սուրբ» է կոչվել գյուղի հին անունով։ Ըստ ավանդության այստեղ ամփոփված է Հովհաննես Մկրտչի մասունքներից, որը այստեղ է բերվել 13-րդ դարում։
Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է 2157 մետր բարձրության վրա՝ Սրբի լեռան գագաթին։ Այնտեղ հասնել հնարավոր է Հարթագյուղից կամ Մեծ Պարնի գյուղից մոտ 3 կմ ոտքով լեռը բարձրանալով։
Մատուռի նախնական, հին տեսքը չի պահպանվել։ Զորավոր Սուրբ Հովհաննես մատուռը երեք անգամ պայթեցվել և այրվել է կոմունիստական ռեժիմի օրոք և երեք անգամ վերականգնվել գյուղացիների ջանքերով։ Վերջին անգամ վերաշինվել է 1958 թվականին։ Սրբավայրը Արևելյան Հայաստանի յոթ հայտնի ուխտավայրերից է, հիշատակում է Ղևոնդ Ալիշանը (Վենետիկի Ս. Ղազար կղզի)։
Մատուռի մասին իր նամակներում և բանաստեղծություններում անդրադարձել է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը։ Մատուռի մասին տեղեկություններ է հաղորդում նաև 20-րդ դարի խոշորագույն միստիկ Գեորգի Գյուրջիևը իր «Հայտնի մարդկանց հետ» գրքում: Անցյալ դարերի ընթացքում մատուռը եղել է Ալեքսանդրապոլի գավառի վարդավառյան ամենանշանավոր ուխտավայրերից մեկը։
2005 թվականից մատուռի տարածքում սկսել են խաչքարեր տեղադրել: Չնայած, որ խաչքարեր եղել են նաև մինչև առաջին պայթեցումը՝ 1930-ականներ։ Ըստ ականատեսների ներքևում կարելի էր տեսնել բազմաթիվ բեկորներ։ Այժմ այնտեղ հարյուրավոր խաչքարեր կան տեղադրված: Ներսում խաչեր ու սրբապատկերներ են տեղադրված:
Սուրբ Սարգիս մայր եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ եկեղեցի Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
Երևանի երբեմնի բերդի դիմաց` Ձորագյուղի կամ Խնկելաձորի վերևում՝ Հրազդան գետի ձախ ափին, քրիստոնեության վաղ շրջանից գործում էր մի վանք-անապատ։ Այն պարիսպներով շրջապատված մի ընդարձակ համալիր էր՝ բաղկացած Սուրբ Սարգիս, Սուրբ Գևորգ և Սուրբ Հակոբ եկեղեցիներից, առաջնորդարանի ու թեմական դպրոցի շենքերից, այգուց և այլ կառույցներից։ Սուրբ Սարգիս եկեղեցին առաջնորդանիստ էր, անապատը՝ կաթողիկոսական իջևանատեղ։
Սբ. Սարգիս եկեղեցին վանք-անապատի հետ միասին ավերվել է 1679 թվականի մեծ երկրաշարժի ժամանակ և վերակառուցվել նույն տեղում՝ եդեսացի Նահապետ կաթողիկոսի գահակալության տարիներին (1691-1705)։
Ներկայիս Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 1835-1842 թվականներին։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի օրոք այն հիմնովին նորոգվեց ու բարեկարգվեց։
Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի` 1972 թվականի կազմած նախագծով սկսվեց Սբ. Սարգիս եկեղեցու նորոգումը։ Եկեղեցու հին շենքը պահպանվել է, ճակատները երեսպատվել են Անիի նարնջագույն տուֆով և ունեն եռանկյունաձև խորշեր։ Ճարտարապետ Ռ. Իսրայելյանի մահից հետո հետագա աշխատանքները շարունակել է ճարտարապետ Ա. Գալիկյանը։ 1971-1976 թվականներին եկեղեցին հիմնովին բարեկարգվել է, արևմտյան հատվածում երգչախմբի համար կառուցվել է վերնատուն։ Հին թմբուկի ու գմբեթի փոխարեն կառուցվել է առավել բարձրադիր գմբեթ` բազմանիստ թմբուկով և պսակված հովհարաձև վեղարով։ 2000 թվականին ավարտվել է Սբ. Սարգիս եկեղեցու զանգակատան կառուցումը։ Քանդակագործ Արտաշես Հովսեփյանի մտահղացումն է արևմտյան շքամուտքը, փայտե դուռը, իսկ շքամուտքից վեր գտնվող հարթաքանդակները Աղթամարի Սբ. Խաչ տաճարի քանդակների թեմաներով են։ Քանդակագործներ Ս. Դադոյանի և Մ. Հարությունյանի ջանքերով եկեղեցու ներսում գմբեթի տակ գտնվող առագաստների քանդակազարդ աշխատանքներն Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցու առագաստների քանդակների նմանությամբ են ստեղծվել։
Սբ. Սարգիս եկեղեցու հիմնական վերակառուցումը կատարվել է լոնդոնաբնակ բարերար Սարգիս Քյուրքճյանի և նրա զավակների նվիրատվությամբ։ Եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը կատարվել է 1976 թվականի նոյեմբերի 3-ին։ Վեհափառ հայրապետ Վազգեն Առաջինն իր քարոզում նշել է. «Քաղաքամայր Երևանն օժտվեց մի նոր զարդով, հայկական ճարտարապետության մի նոր կոթողով, աղոթքի սքանչելի սրբավայրով»։
Երևանի Անդրանիկի թաղամասի Ս. Երրորդություն նորակառույց եկեղեցու շինարարությունն սկսվել է 2001թ. մարտին: Կառուցվել է երջանկահիշատակ ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի նախագծով և ամերիկահայ ազգային բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանի ֆինանսական աջակցությամբ: 2004թ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ տեղի է ունեցել եկեղեցու խաչերի օծումը: Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց հայրապետի ձեռամբ 2005թ. նոյեմբերի 20-ին կատարվեց Ս. Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը:
Երևանի Նորք-Մարաշ համայնքի բարձունքին կանգուն է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը նախկինում կոչվել է Ս. Մարինոս: Այն գտնվում էր Երևանի նշանավոր ձեռնարկատեր Տեր-Ավետիքյանների ամառանոցային այգու կողքին: Եկեղեցին Նորքի այլ հուշարձանների նման ավերվել էր 1679թ. աղետալի երկրաշարժից: 20-րդ դարի սկզբին այն կառուցվել էր Տեր-Ավետիքյան եղբայրների միջոցներով: 20-րդ դարի 30-ական թվականներին Սուրբ Աստվածածին եկեղեցին Հայաստանի շատ եկեղեցիների նման կրոնահալած քաղաքականության զոհ էր դարձել: Սուրբ Մարիամ Աստվածածնի տոներին ավերակ եկեղեցի էին այցելում բազմաթիվ ուխտավորներ ոչ միայն Նորքից, այլև Հայաստանի այլ բնակավայրերից: Հայաստանի անկախացումից հետո՝ 1990թ. ապրիլից Նորքի բնակիչները Նորք-Մարաշ հայրենակցական միության հանգանակած միջոցներով ձեռնամուխ եղան եկեղեցու վերակառուցմանը: 1995թ. ի վեր նորոգված եկեղեցին գործում է:
Սարվանդիքար, Սարվանդի Քար, Սարվանի Քար, Սարվան, Սարվանդավ, բերդ Կիլիկյան Հայաստանում, Ամանոսի լեռնանցքում, դժվարամատույց ժայռի գագաթին։
Ուներ բնական ամուր դիրք և հզոր կուրտինա-պարիսպներ։ 12-րդ դարում եղել է Ռուբինյանների իշխանապետության կարևոր ռազմակայան և բաժտուն (մաքսատուն) երկրի հարավարևելյան սահմանում։ 1185 թվականին Սարվանդիքարը խարդախությամբ զավթել է Անտիոքի դուքսը։ Սակայն Լևոն Բ Մեծագործը 1187-ին այն ազատագրել և պարգևել է իր քեռու՝ Պապեռոնի բերդատեր իշխան Վասակ Հեթումյանի որդի Սմբատին։ Վերջինիս հաջորդել է ավագ որդին՝ Ժոֆրի Հեթումյանը, որն աղբյուրներում հիշվում է «քաջամարտիկ զինվոր»։ Ժոֆրի Հեթումյանի մահից (1261) հետո Սարվանդիքարում իշխել է նրա ավագ որդի Կոստանդինը, որն ամուսնացած էր Հեթում Ա թագավորի դուստր Ռիթայի հետ։ Նա վերանորոգել է 1266 թվականի երկրաշարժից ավերված Սարվանդիքարը, առևտրական պայմանագիր կնքել (1271) դրացի խաչակիր ասպետների հետ։ 1276 թվականին Սարվանդիքարի մոտ տեղի ունեցած ճակաատամարտում հայկական զորաբանակը՝ Սմբատ Սպարապետի առաջնորդությամբ, ջախջախել է Կիլիկիա ներխուժած Մամլուքների սուլթանության զորքերին և մատնել խուճապահար փախուստի։ 13-րդ դարի վերջին և 14-րդ դարի սկզբին Սարվանդիքարում իշխել են Կոստանդին Հեթումյանի եղբայրներ Օշինն ու Սմբատը։ 1337 թվականին Սարվանդիքարը զավթել է Մամլուքների սուլթանությունը, իսկ 16-րդ դարում՝ օսմանյան թուրքերը։ Բերդն ավերել են նվաճողները։
Տոլմա
Տոլման Ուրարտական խոհանոցի բաղադրատոմս է. բառն առաջացել է «տոլի» բառից, որն նշանակում է խաղողի տերև։ Սկզբնական շրջանում տոլման փաթաթել են խաղողի տերևով, հետագային նաև կաղամբի, սերկևիլի, լոբու, բանջարի տերևի մեջ, ինչպես նաև լցրել են միջուկը հանած բանջարեղենների մեջ։ Կան և՛ մսային և՛ պահքային բազմաթիվ տոլմաներ, որոնք յուրաքանչյուրն իր հերթին ունեն տարատեսակներ։ Պասուց տոլմայի հիմքը հանդիսանում է հատիկեղենը, առկա է նաև չիրը. համարվում է տոնածիսական կերակրատեսակ, պատրաստվել է գարնանամուտին՝ երկրագործական տարեսկզբին, օգտագործելով սերմացուի հատիկեղենից, որպեսզի աստվածներին հաճոյանան ընթացիկ տարվա բերքի բարեբերության խնդրանքով։
Օքսֆորդի համալսարանի տեղեկատուն նշում է, որ որոշ մարդկանց կարծիքով՝ տոլման ծագել է որպես հայկական ուտեստ, իսկ հետո անցել է թուրքական խոհանոց։ Տոլման պալատական ուտեստ է եղել Օսմանյան կայսրությունում։ Ծագումը հիմնովին չի կապվում օսմանյան ծագման հետ այն պատճառով, որ լցոնված բանջարեղենը հույների ու արաբների մոտ հանդիպում էր տեղական անվանումներով։
Պատմաբան, խոհարարական գրքերի հեղինակ Պոխլյոբկինի կարծիքով՝ հենց ուտելիքն սկզբնապես ի հայտ է եկել հայկական խոհանոցում։
Բաղադրություն
Հայաստանում տոլման ամենատարածված և ամենահայտնի ուտեստներից մեկն է, ինչի պատվին կազմակերպվում է ամենամյա խոհարարական միջոցառում՝ «Տոլմայի փառատոն»: Սովորաբար այն մատուցում են մածունով և ճզմած սխտորով: Տոլմայի պատրաստման համար կիրառվում է մսի 3 տեսակ՝ խոզի միս, տավարի միս և ոչխարի միս: Ինչպես նաև օգտագործվում են բարկահամ խոտաբույսեր՝ ռեհան, խնկածաղիկ, թարխուն: Տոլմայի պատրաստման համար անհրաժեշտ տերևները (թփերը) պետք է լինեն ամենանուրբը և ամենամատղաշը: Կիրառվում են թե՛ խաղողի, թե՛ կաղամբի թփեր: Ինչպես նաև գոյություն ունի տոլմայի մի տեսակ, որը հայերն անվանում են «պասուց տոլմա», որն իրենից ներկայացնում է պահքի համար նախատեսված տոլմա, որի միջուկն են կազմում ոսպը, կարմիր լոբին, սիսեռը, ցորենի հատիկավորները, տապակած սոխը, տոմատի մածուկը: Բացի վերոնշյալից, Հայաստանում գոյություն ունեն նաև տոլմայի հետևյալ տեսակները՝ դդմի ծաղիկից, թզի տերևներով, խեցգետնի մսով, ինչպես նաև հավի մսով և ձկով: Երևանյան տոլմայի՝ խաղողի թփերով պատրաստման եղանակը. խճողակը պատրաստվում է ոչխարի մսից (մատղաշ), բրնձից, մանր կտրտված սոխից, կանաչուց, պղպեղից, որը փաթաթում են նախապես պատրաստված խաղողի թփերի մեջ՝ գլանի ձև ստանալով: Կաթսայի հատակին դնում են փափուկ մսից գեռացված ոսկորները, ապա կիպ շարում են տոլման, ավելացնում մի փոքր արգանակ և ծածկում են կափարիչով, եփում թույլ կրակի վրա՝ մինչ պատրաստ լինելը: Առանձին մատուցում են աղով և սխտորով համեմված մածունը։
Կարո՞ղ եք գուշակել բառը։
Փորձեք գուշակել, թե ինչն է ընդհանուրը պատկերված երկու նկարներում։
Եթե դժվարանում եք գուշակել բառը և գտնել պատասխանը, կարող եք օգտվել տարբեր հուշումներից։
Հավելյալ նկար․ հնարավորություն է տալիս բացել ևս մեկ նկար
Հեռացնել տառերը․ հեռացվում են ավելորդ տառերեը։
Առաջին տառը․ բացվում է առաջին տառը։
Բաց թողնել առաջադրանքը․ հնարավորություն է տալիս անցնել հաջորդ առաջադրանքին։
Բառը գուշակելուն պես` գրեք այն և անցեք հաջորդ առաջադրանքին։
Յուրաքանչյուր գուշակած բառի համար կստանաք խաղադրամներ, որոնք կարող եք օգտագործել հուշումներ ստանալու նպատակով։
Գուշակիր բառը, ստացիր բոնուսային խաղադրամներ և անցիր հաջորդ առաջադրանքին։
Դիտելով կարճ գովազդային տեսահոլովակներ` կարող եք վաստակել լրացուցիչ խաղադրամներ։
Ներբեռնեք Գուշակիր բառը հավելվածը և խաղացեք ամբողջ ընտանիքով։
Տեսահոլովակում ներկայացվում է ջրի պատմությունը։
Ջրի բաղադրությունը դա մոլեկուլների միացություն է։Մենք տեսնում ենք ինչպես են ջրի մոլեկուլները կազմում խումբ և այդ խումբը կոչվում է բյուրեղ։ Ուսումնասիրողները պարզել են, որ հենց այդ բյուրեղներն են ձայնագրիչի նման ժապավենի վրա ձայնագրում, տեսնում, լսում և զգում։ Այսպիսին է տեսանելի ջուրը միկրոալիքային վառարանների կամ բջջային հեռախոսների մեջ։ Մոլեկուլները զգում են և փոխում իրենց տեսքը։
Новый год в Италии (итал. Capodanno, что переводится как «голова года», также он известен как ужин святого Сильвестра) — праздник, отмечаемый итальянцами в соответствии с григорианским календарём, наступает в ночь с 31 декабря на 1 января .
Новый год в Италии принято отмечать на улице, где проходят ночные народные гулянья. В ночь на 1 января в центре города толпы гуляющих разбредаются по проспектам, движение автомобильного транспорта прекращается. Итальянцы любят встречать Новый год, выпивая за счастье в грядущем году своё игристое “Просекко (вино)“. В Риме на Народной площади устраивается Новогодние представления под открытым небом с фейерверками, акробатами и светомузыкальным представлением. Известная римская традиция также гласит, что счастливым в Новом году станет тот, кто в новогоднюю ночь спрыгнет с моста в реку Тибр. Но самая итальянская новогодняя традиция — это выбрасывать из окон на улицы старые вещи (одежду, мебель, битую посуду и проч.). Считается, что в Новом году счастливым станет тот, кто избавится от большего количества хлама.
Auguri di Buon Natale
Auguri di Buon Natale
Auguri di Buon Natale
E` felice anno nuovo!
Natale e` gia` qui
Che felicita`
Ci porti la gioia
E la serenita`
Portateci tanti dolci
Portateci tanti dolci
Portateci tanti dolci
Per la nostra allegria
Natale e` gia` qui
Che felicita`
Ci porti la gioia
E la serenita`
Festegiamo tutti quanti
Festegiamo tutti quanti
Festegiamo tutti quanti
Per la nostra allegria
Natale e` gia` qui
Che felicita`
Ci porti la gioia
E la serenita`
Auguri di Buon Natale
Auguri di Buon Natale
Auguri di Buon Natale
E` felice anno nuovo!
Սուրբ Ծննդյան շնորհավորանքներ
Սուրբ Ծննդյան շնորհավորանքներ
Շնորհավոր Նոր տարի է:
Սուրբ Ծնունդն արդեն այստեղ է
Ի ՞նչ երջանկություն
Մեզ ուրախություն բեր
Եվ հանգստություն
Եկեք բոլորս տոնենք
Մեր ուրախության համար
Սուրբ Ծնունդն արդեն այստեղ է
Ի ՞նչ երջանկություն
Մեզ ուրախություն բեր
Եվ հանգստություն
Սուրբ Ծննդյան շնորհավորանքներ
Սուրբ Ծննդյան շնորհավորանքներ
Սուրբ Ծննդյան շնորհավորանքներ
Շնորհավոր նոր տարի է: