Posted in Տնտեսագիտություն

Ծխախոտային արտադրանք

Հայաստանում բավական զարգացած է ծխախոտի արտադրությունը։

Ծխախոտի հայրենիքը Հարավային Ամերիկան է։ Սերմերն այնտեղից Եվրոպա են բերվել 16-րդ դարի սկզբին, մեկ դար հետո՝ Ռուսաստան, իսկ 17-րդ դարի վերջին՝ Կովկաս։ Ծխախոտը Հայաստանում մշակում են 19-րդ դարի վերջից։

2021 թվականի առաջին կիսամյակում  Հայաստանում արտադրվել է 59 մլրդ դրամի ծխախոտ (սիգարետ), որը 2020 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 18.7%-ով։ Կրճատվում է նաև հայկական ծխախոտի արտահանումն ու ծխախոտ արտադրողների վճարած հարկերի ծավալը:

2020 թվականին արտահանվել է 24.4 մլրդ հատ սիգարետ: Արտահանման ընդհանուր մասքային արժեքը կազմել է 241.1 մլն դոլար: 2019 թվականի համեմատ արտահանման քանակը նվազել է 3.8 մլրդ հատով կամ 13.5%-ով, իսկ արժեքը՝ մոտ 32 մլն դոլարով կամ 11.7%-ով:

2021 թվականի առաջին կիսամյակում, ըստ Վիճակագրական կոմիտեի, Հայաստանից արտահանվել է մոտ 101 մլն դոլարի սիգարետ, որը 2020 թվականի առաջին կիսամյակի համեմատ կրճատվել է մոտ 10 մլն դոլարով կամ 8.7%-ով:

Հայկական սիգարետը արտահանվում է մեծ մասամբ Իրաք, Սիրիա և ԱՄԷ, ինչպես նաև՝ Վրաստան, Ռուսաստան, Ուկրաինա և այլ երկրներ:

2020 թվականին արտահանված սիգարետի 61%-ը, ըստ քանակի, բաժին է ընկել Իրաքին, 16%-ը՝ Սիրիային, 12%-ը՝ ԱՄԷ-ին:

Վիճկոմիտեի տվյալներով՝ Հայաստանում ծխախոտային արտադրատեսակների արտադրությամբ զբաղվում է հինգ կազմակերպություն: Այդ կազմակերպությունները ներառված են խոշոր հարկատուների ցանկում: Ավելին՝ նրանցից երկուսը վերջին տարիներին առաջին 10 խոշորագույն հարկատուներից են:

Ըստ Պետական եկամուտների կոմիտեից ստացվող տվյալների՝ ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ն այս տարվա առաջին կիսամյակում չորրորդ խոշորագույն հարկատուն է: Ընկերությունը պետական բյուջե է վճարել 12.9 մլրդ դրամի հարկեր: Որ ծխախոտ արտադրողների գործերը լավ չեն, երևում է նաև նրանց վճարած հարկերի ծավալից: 2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ «Գրանդ Տոբակո»-ի հարկերը զգալի կրճատվել են՝ 13.3 մլրդ դրամով կամ 50.7%-ով: Դատելով հարկերի ծավալից՝ «Գրանդ Տոբակո»-ն ծխախոտի շուկայի ամենախոշոր արտադրողն ու արտահանողն է:

Խոշոր հարկատուների տասնյակում` 6-րդ տեղում է հայտնվել նաև ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊ ընկերությունը: Այս տարվա առաջին կիսամյակում վճարած հարկերը կազմել են 10.2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճելով 1.1 մլրդ դրամով կամ 12.8%-ով:

Հիշեցնենք, որ ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակո», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» և «Մասիս Տոբակո» ընկերությունները Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Հոլդինգի» կազմում են:

«Մասիս Տոբակո» ՍՊԸ-ն 2021 թվականի առաջին կիսամյակի խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 509-րդ տեղը՝ վճարելով 208.4 մլն դրամի հարկեր: Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ այն նվազել է 67 մլն դրամով կամ 24.4%-ով:

Ծխախոտի արտադրությամբ զբաղվող մյուս ընկերությունը «ՍՊՍ սիգարոն» ՍՊԸ-ն է: Ընկերությունն այս տարվա առաջին կիսամյակի խոշոր հարկատուների ցանկում 101-րդ տեղում է՝ 1.1 մլրդ դրամի հարկերով: Նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ «ՍՊՍ սիգարոն»-ի հարկերը կրճատվել են 161 մլն դրամով կամ 12.7%-ով:

Եվ մյուս արտադրողը՝ «Արմենիան տոբակո քոմփանի» ՍՊԸ-ն, կիսամյակի խոշորների ցանկում 374-րդ տեղում: Վեց ամսում պետական բյուջե է վճարել 291 մլն դրամի հարկեր, որոնք աճել են մոտ 81 մլն դրամով կամ 38.3%-ով:

Posted in Տնտեսագիտություն

Թեմա 7: Բանկային համակարգ: Վարկ և արժեթղթեր

Արժեթուղթ

  • փաստաթղթային բնույթը. արժեթուղթը, անկախ դրա դրսևորման ձևից, փաստաթուղթ է և դրանից բխում են որոշակի իրավական հետևանքներ՝ տիրապետելով արժեթուղթը դրա սեփականատերն ունի դրանից բխող կոնկրետ իրավունքներ, իսկ թողարկողը՝ կոնկրետ պարտավորություններ,
  • շրջանառելիությունը, որի միջոցով շրջանառություն են կատարում արժեթղթով ամրագրված իրավունքները,
  • գույքային իրավունքի տարր հանդիսանալը, ինչը նշանակում է, որ արժեթուղթը իրավունքի օբյեկտ է և դրա վրա տարածվում են քաղաքացիական իրավունքի հարաբերությունները, այսինքն՝ դրանք սեփականության իրավունքով պատկանում են որևէ անձի, անձը արժեթղթի նկատմամբ ունի սեփականության օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավունքները (տիրապետում, տնօրինում, օգտագործում և այլն),
  • շուկայական բնույթը. արժեթուղթն առաջին հերթին ապրանք է, քանի որ այն գնվում և վաճառվում է, ունի արժեք, գին։
  • իրացվելիությունը՝ այսինքն արժեթղթի ունակությունը կարճ ժամանակամիջոցում և առանց էական կորուստների վերածվելու դրամական միջոցի,
  • ռիսկայնությունը,
  • կարգավորելի են և ունեն պետական ճանաչում. արժեթղթերը որպես կանոն գրանցվում են և դրանով ձեռք են բերում պետական ճանաչում ու ենթարկվում պետական կարգավորման։

Արժեթղթերի թողարկումը (էմիսիան) դիտարկում են որպես ֆինանսական ռեսուրսների ներգրավման գործիք։ Արժեթղթերի թողարկումը անձի գործողությունների ամբողջությունն է՝ ուղղված նույն դասի արժեթղթերի առաջացմանը։ Որպես արժեթղթեր թողարկողներ կարող են հանդես գալ պետությունը, կառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք։

Արժեթղթերի թողարկումն իրականացվում է ազդագրի հրապարաման միջոցով։ Ազդագիրը թողարկողի՝ նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեղեկություններ պարունակող փաստաթուղթն է, որի հիման վրա իրականացվում է արժեթղթերի հրապարակային առաջարկը։ Ազդագիրը ներառում է հետևյալ տվյալները.

  1. արժեթղթերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն (արժեթղթերի կատեգորիան, տեսակը, թողարկման ձևը, անվանական արժեքը, թողարկան ծավալը),
  2. սեփականատիրոջը արժեթղթերով հավաստվող իրավունքները,
  3. արժեթղթեր թողարկողի (էմիտենտի) վերաբերյալ տեղեկատվություն,
  4. արժեթղթերի պահպանման և դրանց նկատմամբ իրավունքների հաշվառման կարգը,
  5. արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառումը վարող կազմակերպության (ռեեստրավարի) անվանումը,
  6. արժեթղթերի առաջնային բաշխմանը մասնակցող կազմակերպությունների (անդերրայթերների) վերաբերյալ տեղեկատվություն,
  7. արժեթղթերի թողարկման և բաշխման ժամկետները,
  8. մարման ժամկետները, պայմանները և կարգը (եթե նախատեսված են),
  9. արժեթղթերի բաշխման արդյունքում ստացված միջոցների օգտագործման ուղղությունները,
  10. արժեթղթերից ստացվելիք եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն,
  11. արժեթղթերից ստացվելիք եկամուտների հարկման կարգը և այլն։

Արժեթղթով հավաստվող իրավունքները կարող են պատկանել՝

  • արժեթուղթը ներկայացնողին (ըստ ներկայացնողի արժեթուղթ).
  • արժեթղթում նշված անձին (անվանական արժեթուղթ).
  • արժեթղթում նշված անձին, ով կարող է ինքն իրականացնել այդ իրավունքները կամ իր կարգադրությամբ (հրամանով) նշանակել այլ իրավազոր անձի (օրդերային արժեթուղթ)։

Արժեթղթերը կարելի է դասակարգել ըստ հետևյալ հատկանիշների՝

  • ըստ ժամկետայնության՝ ժամկետային (կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ և հետ կանչվող) և անժամկետ,
  • ըստ դրսևորման ձևի՝ թղթային և ոչ թղթային,
  • ըստ հավաստվող իրավունքների պատկանելիության՝ անվանական, ըստ ներկայացնողի և օրդերային,
  • ըստ հավաստվող իրավունքների փոխանցման կարգի՝ պահանջների զիջման (ցեսիայի) միջոցով փոխանցվող և փոխանցագրով փոխանցվող,
  • ըստ թողարկման ձևի՝ էմիսիոն և ոչ էմիսիոն,
  • ըստ թողարկողի տեսակի՝ պետական (պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թողարկված) և ոչ պետական (ֆիզիկական և իրավանաբանան անձանց կողմից թողարկված),
  • ըստ տեղաբաշխման բնույթի՝ բաց տեղաբաշխմամբ և փակ տեղաբաշխմամբ,
  • ըստ շրջանառության ձևի՝ ազատ շրջանառությամբ և սահմանափակ շրջանառությամբ,
  • ըստ նշանակության՝ ներդրումային, վճարային, ածանցյալ և տիտղոսային,
  • ըստ ռիսկի աստիճանի՝ ռիսկային (ցածր, միջին և բարձր ռիսկային) և ոչ ռիսկային,
  • ըստ եկամտաբերության՝ եկամուտ բերող (տոկոսային, շահաբաժնային, դիսկոնտային) և առանց եկամտի։

Ժամանակակից համաշխարհային պրակտիկայում ընդունված է արժեթղթերը բաժանել երկու դասի՝

  • հիմնական (առաջնային) արժեթղթեր,
  • ածանցյալ արժեթղթեր կամ դերիվատիվներ։

Հիմնական արժեթղթերի հիմքում ընկած է որոշակի ակտիվի (ապրանք, փող, կապիտալ) նկատմամբ սեփականության իրավունք։ Այսպիսի արժեթղթեր են համարվում՝

  • բաժնետոմսերը,
  • պարտատոմսերը,
  • մուրհակները,
  • բանկային վկայագրերը,
  • կոնոսամենտը,
  • չեկերը,
  • դեպոզիտար ստացականները,
  • խնայողական սերտիֆիկատները։

Ածանցյալ արժեթուղթ է համարվում ժամկետային իրականացման իրավունքը (պարտավորությունը) հավաստող արժեթուղթը, որի գինն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կախված է՝

  • արժեթղթի շուկայական (բորսայական) գնից,
  • տոկոսադրույքից կամ այլ հատուցումից,
  • արժեթղթերի ինդեքսից,
  • արտարժույթի փոխարժեքից,
  • վարկային կամ այլ ռիսկից,
  • ապրանքի կամ թանկարժեք մետաղի շուկայական (բորսայական) գնից։

Արժեթուղթը պետք է պարունակի օրենքով սահմանված պարտադիր վավերապայմանները և համապատասխանի արժեթղթի ձևին ներկայացվող պահանջներին, հակառակ դեպքում այն կհամարվի անվավեր։ Արժեթղթի վավերապայմանները պայմանականորեն կարելի է բաժանել տեխնիկականի և տնտեսականի։

Տեխնիկական վավերապայմանները դրանք արժեթղթի վրա նշվող հասցեներն են, համարները, կնիքները, ստորագրությունները և այլն։

Տնտեսական վավերապայմաններն են՝

  • թողարկման ձևը (թղթային կամ ոչ թղթային),
  • ժամկետը,
  • պատկանելությունը,
  • պարտավոր կողմը,
  • անվանական արժեքը,
  • հավաստվող իրավունքները։

Արժեթղթերի արժեքը կարող է չափվել անվանական (որպես իրական կապիտալի ներկայացուցչի արժեք) և շուկայական (որպես ֆիկտիվ կապիտալի) արժեքներով։

Անվանական արժեքը փողի այն քանակն է, որը ստացվում է արժեթուղթը իրական կապիտալի հետ փոխանակելիս նրա թողարկման (մարման) պահին։

Շուկայան արժեքը արժեթղթի սեփականատիրական իրավունքների կապիտալիզացիայի արդյունք է։

Արժեթղթի շուկայական գինը նրա շուկայական արժեքի դրամական գնահատումն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

Գին = Շուկայական արժեք × (1 + Շուկայական գնի տոկոսային շեղումը արժեքից)

Posted in Տնտեսագիտություն

Բանկային համակարգ։ Վարկ և արժեթղթեր

Բանկը կարելի է դիտարկել որպես ֆինանսական շուկայի մասնագիտացված կառույց, որին բնորոշ է տնտեսության մեջ ձևավորված ժամանակավորապես ազատ դրամական միջոցների հավաքումն ու դրանց հետագա տեղաբաշխումը վարկերում, արժեթղթերում և այլն:
Բանկերը զարգացել են ապրանքափողային հարաբերությունների հիման վրա։Բանկերը մատուցում են բազմաբնույթ ֆինանսական ծառայություններ ֆինանսական և իրավաբանական անձանց(օրինակֆինանսական խորհրդատվություն, երաշխիքների տրամադրում, ակրեդիտիվների բացում և սպասարկում և այլն)։ Բանկերի տնտեսական դերը հասարական պահանջմունքների բավարարման գործում բավականին մեծ է: Շնորհիվ բանկի ճկուն գործունեության դրամական միջոցները վերաբաշխվում են տնտեսության տարբեր ոլորտների ու արտադրությունների միջև: Բանկերը կարևոր տնտեսական դեր են խաղում շրջանառության ծախքերի տնտեսման գործում։ Բանկերը, կատարելով դրամական միջոցների վերաբաշխման գործողություն, կենտրոնացնում են ժամանակավորապես ազատ դրամական միջոցները։ Բանկային գործառնություները բաժանվում են պասիվ և ակտիվ գործառնությունների։ Պասիվ են կոչվում այն գործառնությունները, որոնց շնորհիվ բանկերը ձևավորում են դրամական պաշարներ։ Ակտիվ են կոչվում այն գործառնությունները, որոնցով բանկերը օգտագործում են այդ պաշարները որոշակի շահույթ ստանալու նպատակով։ Բանկերը չեն կարող իրականացնել արտադրական, առևտրային և ապահովագրական գործունեություն (եթե օրենքով այլ բան սահմանված չէ)։

Posted in Տնտեսագիտություն, Բնագիտական դիջիթեք

Թարգմանական աշխատանք

Նախագիծը ՝ Ելենա Օհանյանի

Ֆիլմի հղում ՝ 3 sneaky tactics that websites use to make you spend  —

Ֆիլմի թարգմանությունը ՝ Լիլյա Ռուստամյան, Ֆլորա Աճեմյան

Հետազոտությունները ցույց տվեցին, որ տեսնելով որոշ ապրանքների պակաս, գնորդներն ավելի թանկ են գնահատում այն և դրա ձեռքբերումն նշանակալի է։ Սակավությունը կարող է մարդկանց ստիպել ավելի թշնամական և անձնուրաց դառնալ։ Այդ սովորությունից ազատվելու համար իմ խորհուրդն է ՝ երբ գայթակղվում ես ինչ-որ բան գնել, ապա նախ լքեք կայքը, և մտածեք մինչև առավոտ։ Դուք կկողմնորոշվեք, պետք է արդյոք ամեն դեեպքում այն, ինչ պատրաստվում եք գնել։Գոնե մեկ օր մի այցելեք կայք և կհասկանաք արդյոք ձեզ պետք է այդ իրը։ Այդ մոտեցումը լավագույնս աշխատում է, եթե դուք օգտագործում եք անանուն զննարկիչ, ապա ձեզ չեն հետապնդի այդ ապրանքի գովազդն ամբողջ ինտերնետում։ Ընկերության կողմից օգտագործվող երրորդ տեխնիկան տարժամկետ գնման հնարավորությունն է։ Շատ առցանց խանութներ փոխել են վճարման եղանակը որպեսզի կարողանաք պատվիրել և վճարել դրա համար ավելի ուշ։ Անշուշտ, ապառիկ գնելը ձեռնտու է եթե անհրաժեշտ է փոխել այնպիսի մեծ և թանկ բան, ինչպիսին կոտրված սառնարանն է։ Բայց ես կարծում եմ, որ մաս-մաս վճարելը նման է նվաստացման, երբ դու չես գնում այդքան կարևոր իրեր։ Փոքր ամսական վճարումները նվազեցնում են ձեր պատկերացումները նոր սպորտային կոշիկների կամ նոր ջինսերի արժեքի մասին։ Այս հոգեբանական հնարքը ձեզ դրդում է այլ բան գնելու։ Թեև թվում է, թե վարկային քարտից վճարելով գումար եք պարտք մնում ընկերություններին։ Արդյունքում, դուք շարունակում եք պարտք վերցնել և հավանաբար, երկար ժամանակ կվճարեք, շատ ավելի բարձր գին, քան այդ ջինսերի մեկնարկային գներն են։ Հետևաբար մի վերջին հուշում առաջին հերթին ապրանքները մի գնեք ապառիկ։ Եթե դուք իրական զեղչ եք փնտրումստուգեք հատուկ ծրագրերը ՝ լավագույն տարբերակներ գտնելու համար առցանց գնումները աներևակայելի հարմար են դարձրել գնումները, բայց պարտադիր չէ, որ ամեն օր զգաք <<սև ուրբաթի>> հաճույքը։ Այս խորհուրդների օգնությամբ դուք այլևս չեք ընկնի նման հնարքների հետևից, և կրկին ինքներդ կկառավարեք ձեր գնումները ինտերնետում։

Posted in Տնտեսագիտություն

Տնտեսագիտություն հաշվետվություն

Թեմա 1 — Ի՞նչ է ուսումնասիրում տնտեսագիտությունը։

Թեմա 2 — Տնտեսագիտության նպատակները և խնդիրները։ Տնտեսական աճ

Թեմա 3 — Շուկայական տնտեսություն

Թեմա 4 — Առաջարկի և պահանջարկի տեսություն

Թեմա 5 — Բանկային համակարգ։ Վարկ և արժեթղթեր

Posted in Տնտեսագիտություն

Առաջարկի և պահանջարկի տեսություն

ահանջարկը ապրանքների և ծառայությունների այն քանակությունն է, որը գնորդը պատրաստ է ձեռք բերել տվյալ գնով, տվյալ պահին։
Անհրաժեշտ է սահմանազատել երկու տնտեսական հասկացություն ՝ պահանջարկ և պահանջմունքներ։
Պահանջմունքը մարդու ունեցած կարիքն է ինչ-որ բանի նկատմամբ, իսկ պահանջարկը այն է, երբ սպառողը պատրաստ է և կարող է վճարել։

Ըստ պահանջարկի օրենքի՝ ինչքան բարձր է ապրանքի գինը, այնքան ցածր է պահանջարկը, և հակառակը։
Ապրանքի պահանջարկը կախված է մի շարք գործոններից՝ գնից, եկամուտներից, սպառողի նախասիրություններից և այլն։

Պահանջարկի վրա ազդող ոչ գնային գործոնները՝

▪︎Բնակչության եկամուտները
▪︎Նույնանման ապրանքների պահանջարկը և գինը
▪︎Շուկայի չափերը
▪︎Գնորդների թիվը
▪︎Գնորդների ճաշակը, նախասիրությունները և ազգային առանձնահատկությունները
▪︎Սպասումները
▪︎Գովազդը
▪︎Եկամտի և փոխարինման էֆեկտները։

Առաջարկ է կոչվում ապրանքների և ծառայությունների այն քանակը, որը պատրաստ են վաճառել արտադրողները որոշակի գնով, որոշակի ծավալով, որոշակի ժամանակահատվածի ընթացքում։

Ըստ առաջարկի օրենքի՝ ինչքան բարձր է գինը, այնքան մեծ է արտադրության ծավալը։

Posted in Տնտեսագիտություն

Թեմա 3: Շուկայական տնտեսություն

Շուկայական տնտեսությունը տնտեսական համակարգ է, որը հիմնված է ազատ ձեռներեցության արտադրության միջոցների նկատմամբ սեփական ձևերի բազմազանության, շուկայական գնագոյացման տնտեսվարող սուբյեկտների միջև պայմանագրային հարաբերությունների վրա։ Շուկայական տնտեսության պայմաններում ի՞նչ, ինչպե՞ս և ու՞մ հարցերի պատասխանը որոշում է շուկան ՝ գները, ծախսերը և շահույթը։
Այս ոլորտում ծավալվում է տնտեսվարող սուբյեկտների և հասարակության անդամների գործունեությունը կապված ապրանքների և ծառայությունների արտադրության և իրացման հետ։
Շուկայական հարաբերությունների ծագման առաջին պայմանն աշխատանքի հասարակական բաժանումն ու մասնագիտացումն է։
Երկրորդ պայմանը սեփականության տարբեր ձևերի առկայությունն է։ Այն ձևավորում է երրորդ պայմանը տնտեսվարող սուբյեկտների ինքնավարությունն ու ազատությունը։
Տարրերն են՝ պահանջարկը, առաջարկը, գինը և ազատ մրցակցությունը։

Posted in Տնտեսագիտություն

Թեմա 2: Տնտեսագիտության նպատակները և խնդիրները: Տնտեսական աճ:

Հարցեր ՝

  1. Տնտեսագիտական մտածելակերպը բնութագրող 8 սկզբունքները`

2.Տնտեսական հարաբերությունների տեսակները`

Ապրանքային արտադրության ձևավորման հիմքերը`

  1. Ապրանքի և դրա հատկությունների բնութագրիչները:
  2. Այլընտրանքային արժեքի բովանդակությունը:

1.Ապրանք կարող են լինել աշխատանքի միջոցով ստեղծված իրերը, ծառայությունները։

2.Ծառայությունների առանձնահատկություններն այն է, որ իրային տեսք չունեն, սակայն մարդու աշխատանքի արդյունք են։

  1. Արժեքի ստեղծման, կապիտալի կուտակման և արտադրության / ծառայությունների կենտրոնացման գործընթացը
  2. Բաշխում, փոխանակում, սպառում
  3. Փողի գործառույթները և դրանց ազդեցությունը տնտեսական հարաբերությունների զարգացման գործում
  4. ՀՆԱ, անվանական և իրական ՀՆԱ
  5. Տնտեսական աճ։
Posted in Տնտեսագիտություն

Ի՞ նչ է ուսումնասիրում տնտեսագիտությունը

●Տնտեսագիտությունը ուսումնասիրում է բարիքի և ծառայությունների արտադրության, բաշխման, փոխանակման և սպառման ընթացքում մարդկանց միջև ծագած հարաբերությունները կապված սահմանափակ ռեսուրսների արդյունավետ օգտագործման և մարդկանց անսահմանափակ պահանջմունքների բավարարման հետ։

●Տնտեսագիտության տեսության առարկան կապված է մարդկանց տրամադրության տակ եղած ռեսուրսների սակավության և սահմանափակության հետ։

●Տնտեսական պահանջմունքը որևէ բանի նկատմամբ եղած կարիքն է։

●Արտադրության անմիջական նպատակը մարդկային պահանջմունքների բավարարումն է։

●Տնտեսական ռեսուրսները նյութական և ոչ նյութական միջոցների ամբողջություն են։

●Ռեսուրսները լինում են բնական, աշխատանքային,նյութական, ֆինանսական, տեղեկատվական։

•Բնական֊ հողը, նրա ընդերքը, անտառները, ջուրը, օդը, օգտակար հանածոները և այլն։
•Աշխատանքային֊ մարդկանց ֆիզիկական և մտավոր ունակություններն են, որոնք նրանք օգտագործում են նյութական բարիքներ և ծառայություններ ստեղծելիս։
•Նյութական֊ արտադրության միջոցներն են, որոնք օգտագործվում են ապրանև ծառայությունների արտադրության մեջ։
•Ֆինանսական֊ դրամական ռեսուրսների այն ամբողջությունն
են, որոնք կարող են օգտագործվել որևէ խնդիր լուծելու և ապրանքների ու ծառայությունների արտադրության կազմակերպման համար։
•Տեղեկատվական֊ գիտատեխնիկական հեղափոխության ծնունդ են։ Դրանք ձեռնարկություններին ապահովում են արժեքավոր տեղեկատվությամբ, որն օգտագործվում է արտադրական գործունեությունում համակարգչային տեխնոլոգիաների օգնությամբ։

●Արտադրության գործոնների հիմնական տեսակներն են աշխատանքը, կապիտալը, հողը,ձեռնարկատիրությունը։
Արտադրության գործոն են նաև տեղեկատվությունը և գիտությունը։

●Բարիքը այն ամենն է, ինչն ընդունակ է բավարարելու մարդկանց պահանջմունքները, նրանց օգտակար լինել, հաճույք պատճառել։